Կոմանդոս. «Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ էր Շուշիի ազատագրմանը»

Նորության նկար HayNews.am-ի հարցազրույցն Արցախի հերոս, ՀՀ մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ:

-Վերջին շրջանում Ադրբեջանը հաճախակիացրել է ռազմատենչ հայտարարություններն ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սադրիչ գործողությունները, ինչի հետևանքով նոյեմբերի 19-ին և 20-ին ադրբեջանցի դիպուկահարների կրակոցներից սպանվեցին 2 հայ զինվորներ: Հետո ԼՂՀ պաշտպանական բանակը վերսկսել է պատժիչ գործողությունները, ինչի հետևանքով մարդկային կորուստներ ունի նաև հակառակորդի զինուժը: Դուք որպես ռազմական գործիչ , ով տիրապետում է շփման գծում տիրող իրավիճակին, ինչ է իրականում կատարվում, միայն հայկական կողմի պատժիչ գործողությունները բավարա՞ր են, որ թուլանա լարվածությունը ճակատային գծում:

-Հակահարված, իհարկե, պետք է, բայց կարծում եմ, նախևառաջ ամեն օր պիտի ամրապնդենք մեր դիրքերը, թե չէ երկու հոգու իրենք խփեն , դրա դիմաց 6 հոգու մենք, միայն դրանով չենք խուսափի կորուստներից: Բացի այդ, մեր զինվորներն էլ պիտի զգուշավոր լինեն , եղել է, որ անզգուշության հետևանքով ենք զոհեր տվել: Ի՞նչ ա սնայպերը, տեսնում է գլուխը հանած զինվորի` խփում է : Ես անընդհատ դիրքեր եմ գնում, բացատրում զինվորների անվտանգության տարրական կաննոները: Հակառակորդի դիպուկահարները վարձու են հիմնականում, մենք դա չպետք է մոռանանք: Ի դեպ, վերջին շրջանում նրանք աղջիկների են վարձում: Մեզ մոտ էլ դիպուկահար աղջիկներ կան, ես նրանց սովորեցնում եմ` դուք մարդասպան չեք, այլ պաշտպան: Մենք չպետք է խախտենք հրադադարի ռեժիմը:

-Պարոն Թադևոսյան, ի՞նչն էր պատճառը, որ դուք այդպես էլ ռազմական և պաշտպանական համակարգում բարձր պաշտոններ չստանձնեցիք, այն դեպքում, երբ ձեր ռազմական գիտելիքների շնորհիվ ունեցանք հաղթանակներ և կամավորական շատ ջոկատներում ռազմական խորհրդատու եք նաև եղել:

-Արցախյան պատերազմի ժամանակ ես խաղաղության աղավնու դեր էի խաղում: ՀՀՇ- ի և դաշնակցականների միջև: Արդյունքում, երկուսի համար էլ ատելի եղա: ՀՀՇ-ն ասում էր դաշնակցական ես, դաշնակցականները` ՀՀՇ-ական, և Շուշիի ազատագրումից հետո ինձ ազատեցին : Եվ հետո, Մոնթեի օրինակով, չէի փորձում պատերազմի դաշտում հարստանալ:

-Քանի որ խոսեցիք Շուշիից, պարոն Թադևոսյան, ճի ՞շտ է , որ առաջին նախագահից գաղտնի եք ազատագրել Շուշին: ՀԱԿ հանրահավաքներից մեկում Լևոն Տեր -Պետրոսյանն անձամբ այս հարցին պատասխանել չցանկացավ` նշելով, որ դա ռազմական գաղտնիք է:

-Ես քաղաքական հարցերի չեմ ցանկանում պատասխանել: Բայց լավ, կասեմ` նախ մենք Շուշիի ազատագրման օրը մայիսի 6-ն էր նշանակված, ուղղակի ամսի 5-ին ձյուն եկավ և պլանները խափանվեցին, անցնելով ձեր հարցին` իմ ղեկավարը, հրամանատարը Սերժ Ազատիչն էր, ես չգիտեի, թե Լևոն Տեր Պետրոսյանը գիտեր, թե ՞ոչ: Բայց մի բան հաստատ է՝ նա դեմ էր Շուշիի ազատագրմանը, որովհետև Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու հարց կար: Սրանից ելնելով՝ կասեմ ամեն դեպքում` չգիտեր: Ինձ համար շատ դժվար էր` վերևից ուրիշ բան էին ասում, հրամանատար տղաները` այլ: Ու մենք գնացինք այդ ռիսկին և հրաշք: Շուշիի ազատագրումը իսկական հրաշք էր` ռազմագիտական տրամաբանությունից և հաշվարկներից դուրս: Քանի որ այսօր Մոնթեի ծննդյան օրն է, կուզեի ամփոփեինք Մոնթեի մասին հիշողություններով:

-Ինչպիսի՞ն էր Մոնթե հրամանատարը, ասում են, որ նրան շատ հրամանատարներ դժկամությամբ են ընդունել:

-Մոնթեի հետ ծանոթացել եմ Քարվաճառի ազատագրումից հետո: Մինչև հիմա պահել եմ այն օրագիրը, որտեղ նրա հանձնարարականներն էի գրառում: Հիշում եմ, որ իրար չէինք հասկանում. դե ես արևմտահայերեն չէի հասկանում, նա էլ` ռուսերեն: Առաջին բանը, որ Մոնթեն արեց, կարգավորեց կապի խնդիրը, թե չէ հակառակորդը մեզ էր լսում, մենք` իրենց: Ինչ վերաբերում է Մոնթեին չընդունելուն, այո, Մարտունիում Մոնթեին չէին ընդունում տեղի ճակատային հրամանատարները: Նրա վրա անգամ կրակել են, որովհետև բարկանում էր ,երբ գողանում էին՝ ասում էր պատեազմ ենք եկել կռվելու: Հաճախ էր կրկնում, որ պատերազմի ժամանակ հրամանատարը չի կարող լինել կուշտ ու սափրված, աստղերը՝ ուսերին: Հետո, իհարկե, Մոնթեին հաջողվեց հնազանդեցնել իրեն բոլորին, բայց իր մեթոդներով ,իսկ իր մեթոդն ազնվությունն էր: Հիշում եմ, մի անգամ Հայկազն իր ջոկատով եկել էր մեզ մոտ, Մոնթեի երեկոյան հանդիմանությունից հետո , առավոտն աստղերը համազգեստի վրայից պոկել էր:

25.11.11, 23:17
http://times.am/?l=am&p=1841

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 29-04-2012 14:25:11
Դիտումների քանակը: 840
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹ Հայոց Բագրատունի արքա Աշոտ Երկաթը (914–929 թթ.) վերականգնել է Հայաստանի անկախությունն ու միասնականությունը և 922 թ-ին ճանաչվել Շահնշահ Հայոց և Վրաց: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott