Լոռիի մարզի Յաղդան գյուղում ապրող հույներն իրենց հայրենիքը համարում են Հայաստանը, նրանց մոտ ամեն ինչ հայկական է

Նորության նկար Փետրվար 22, 2012 | 02:44

Չեք տեսնու՞մ վիդեոն,սեղմեք՝ այստեղ

Լոռիի մարզի հունաբնակ Յաղդան գյուղում բնակվող հույները իրենց հայրենիքը համարում են Հայաստանը: Թեեւ նրանց ծնողները եղել են հույն, սակայն նրանց մտքով երբեւէ չի անցնում լքել գյուղն ու մեկնել Հունաստան բնակության: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Յաղդանի բնակիչ Նինա Ամիրովնան չի դժգոհել գյուղի կյանքից, նշելով, որ իրենց համար գյուղում ստեղծված են բոլոր պայմանները: «Աշխատելու տեղ ա, ով կաշխատի` կուտի, ով չի աշխատի` չի ուտի»,-ասել է նա: Կնոջ խոսքով, ինքն ու ամուսինը զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ, ու դժգոհելու պատճառ չունեն:

Ազգությամբ հույն կինը ծնվել ու մեծացել է Յաղդան գյուղում, ծնողները երկուսն էլ եղել են հույն, ինքը Հունաստան գնացել է միայն որպես տուրիստ ու կարճ ժամանակ անց վերադարձել է հայրենի գյուղ. «Ես էստեղ ծնվել եմ, ու իմ հայրենիքը իմ Հայաստանն ա, որտեղ էլ գնանք, իմ Հայաստանից լավը չկա»:

Կնոջ պատմելով իր պապն ապրել է 105 տարի, ընտանիքը Յաղդան է եկել Ղարսից: Նինային բարկացնում է այն, որ երկրաշարժից հետո շատ ընտանիքներ մեկնեցին Հունաստան, որն, ըստ նրա, սխալ քայլ էր: Նրա պատմելով, իրենց ու հայերի մեջ երբեւէ ազգամիջյան տարաձայնություններ չեն եղել: «Ամուսինս հայ է, ես հույն եմ, բոլոր տոներն էլ նույնկերպ նշում ենք»,-ասել է նա:

Հույն կնոջ ներկայացմամբ, իրենց խոհանոցն անգամ հայկական է: Մեր գյուղ այցելած ժամանակ Նինան հպարտությամբ ցույց էր տալիս իր պատրաստած գաթան ու կաղամբի թթուն. «Հայաստանում եմ ապրում, ամեն ինչ հայկական է, ոչ մի հունական բան չկա»:

Նինան ամուսնացել է Գարգառ գյուղի բնակիչ, ազգությամբ հայ Վազգեն Նազարյանի հետ: Վերջինս NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ ինքը սիրահարվել ու փախցրել է կնոջը, իսկ ընտանիքը դեմ չի եղել հույն հարս ունենալու հանգամանքին: Վազգեն Նազարյանի խոսքով, մի պահ կնոջ հետ գնացել է Հունաստան, սակայն հետ են եկել, քանի որ իրենք իրենց կյանքը միայն հարազատ Յաղդան գյուղում են պատկերացնում: Նա եւս պնդում է, որ գյուղում ապրող մարդը եթե աշխատասիրություն ունենա, ոչ մի բանի կարիք չի լինի:


Էդվարդ Արզումանյան


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 22-02-2012 09:15:28
Դիտումների քանակը: 753
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՆԻՆԱ (Նունե) ԱՂԱՋԱՆՅԱՆ, Աղաջանովա-Շուտո,Փինարդոսի Հեղինակ է «Պատյոմկին» զրահանավը», «Սպիտակների մոտ՝ թիկունքում» (երկուսն էլ՝ 1925), «Կրասնայա Պրեսնյա» (1926), «Նավաստի Իվան Գալայը» (1929), «Դասալիք» (1933) և այլ ֆիլմերի Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott