Թուրքիայում հայտնի ռոք երգիչը պատմել է թե ինչ դժվարություններ է ունեցել, երբ իմացել է, որ ինքը հայ է

Նորության նկար Փետրվար 14, 2012 | 00:10
Թուրքիայում ամենահայտնի ռոք երգիչներից Յաշար Քուրթը, ով 40 տարեկանում է իմացել, որ ինքը հայ է, մի հեռուստահաղորդման ժամանակ պատմել է թե ինչ արձագանքներ է ստացել իր ինքնությունը վերագտնելուց հետո։

Երգիչը պատմել է, որ երբ իմացավ, որ ինքը հայ է, իր մոտ ամեն ինչ խառնվել է իրար։ «Ինչո՞ւ այդպես եղավ։ Ինչո՞ւ ես չգիտեի։ Շատ էի խառնվել եւ բարկացել։ Մոտ 1,5 տարի հուզված էի»,-ասել է Յաշար Քուրթը՝ նշելով, որ իր ազգականների մեջ տարեց սերունդն այդ փաստը նորմալ է ընդունել։

Քուրթի խոսքով՝ իր հայ լինելու մասին իմանալուց հետո խիստ են արձագանքել իր երիտասարդ ազգականները, որոնց մի մասը սրտնեղել է եւ հարցրել. «Ես այսուհետ կրկին մահմեդակա՞ն եմ»։ Երգիչը պատմել է, որ իր քրոջ որդին դպրոցական է, ով նախկինում հպարտորեն ասում էր, որ իր քեռին Յաշար Քուրթն է, իսկ հիմա խուսափում է։ «Եղան մարդիկ, ովքեր ասացին, թե այդ դեպքում թող Յաշարը գնա Հայաստան»,-նշել է Յաշար Քուրթը՝ շեշտելով, որ իր արածը ստիպեց մարդկանց ցույց տալ իրենց իրական դեմքը։

Նշենք, որ մի քանի տարի առաջ Յաշար Քուրթը զրույց է ունենում Արտո Թոնջբոյաջյանի հետ, որի ժամանակ Յաշարը Արտոյին ասել է, թե նա իր հորը շատ է նման, իսկ Արտոն էլ ասել, որ Յաշարն էլ իր հորն է նման։ Այս խոսակցությունից հետո Յաշարը մի քանի փորձերից հետո հորից կարողանում է իմանալ, որ ինքը հայ է։

Յաշար Քուրթը ծնվել է Ստամբուլում եւ այն բանից հետո, երբ իմացել է, որ ինքը հայ է, սկսել է հայերեն սովորել։

NEWS.am-ը ներկայացնում է Յաշար Քուրթի եւ Արտո Թունջբոյաջյանի «Չկարողացա համակերպվել» երգը։


Լուրեր Հայաստանից - NEWS.am

____
40 տարեկանին իր հայկական արմատներուն մասին իմացած “թուրք” երգիչը Կոմիտասի մասին շարժանկար պատրաստել կ’ուզէ

Տպել այս էջը
40 տարեկանին իր հայկական արմատներուն մասին իմացած “թուրք” երգիչը Կոմիտասի մասին շարժանկար պատրաստել կ’ուզէ
2011/10/21
Թուրքիոյ մէջ յայտնի ռոք երաժիշտ Եաշար Քուրդ թրքական Hurriyet Daily News պարբերականի հետ զրոյցի ընթացքին պատմած է իր ծրագիրներուն, ինչպէս նաեւ հայկական արմատներուն մասին:

Քուրդ նշած է, որ ինքը 13 տարեկանէն սկսեալ ծնողներուն հարցուցած է իր ինքնութեան մասին, սակայն պատասխան չէ ստացած. իր իրական արմատներուն մասին երաժիշտը իմացած է միայն վերջերս` 40 տարեկանին, եւ որոշած է կնքուիլ. “Ես աննկարագրելի ցաւ տեսած այս հողին վրայ 40 տարի ապրած եմ` չիմանալով իմ իրական ինքութիւնը: Սակայն ես խաղաղութիւն եւ երկխօսութիւն կ’ուզեմ: Ւմ պատկերացուցած խաղաղութիւնը այն է, երբ որեւէ մէկը միւսին հանդէպ առաւելութիւն չունի”,– ըսած է ան:

“Ես կը փորձեմ բացայայտել զիս, իւրաքանչիւր ոք պէտք է ազատ ըլլայ իր այդ որոշման մէջ եւ ապրի այնպէս, ինչպէս կը փափաքի”,– աւելցուցած է ան:

Այժմ Քուրդի գլխաւոր ցանկութիւնը հայ աշխարհահռչակ երաժիշտ Կոմիտասի կեանքի մասին բեմադրութիւն մը պաստառին յանձնելն է:

“Մեր ֆիզիքական նմանութենէն բացի, Կոմիտաս նշանակալից դէմք է մարդկութեան եւ հայ–թրքական յարաբերութիւններուն համար”,– ըսած է ան եւ աւելցուցած, որ իր եւ Կոմիտասի արտաքին նմանութիւնը պարզապէս կ’ապշեցնէ մարդոց:

Քուրդ 1990ականներուն թողարկած իր “Վախ” երգին պատճառով դատապարտուած է ազատազրկման. անոր այդ երգը կը դիտարկուէր իբրեւ քաղաքական արշաւ ընդդէմ զինուորական ծառայութեան:

Ան խուսափած է զինուորական ծառայութենէն եւ միայն 2000ականներուն՝ 28 օր ծառայած է օրէնքով սահմանուած կարգով, որ անոր վճարովի ծառայութեան դիմաց ազատած է հիմնական ծառայութենէն:

“Զօրապաշտութիւնը աշխարհի խնդիրներու հիմնական պատճառն է: Ես չեմ կրնար զէնք վերցնել ձեռքս, Զէնք վերցնելը երկրին ծառայելու միակ միջոցը չէ”,– նշած է ան:

21.10.11

Tert.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 14-02-2012 14:59:06
Դիտումների քանակը: 755
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott