Թուրքիայում հայերին հայհոյող նախաբանով գիրքը բաժանվում է դպրոցներին

Նորության նկար Օգոստոս 15, 2012 | 00:04
Այսպես ասած «փոխվող» եւ «հանդուրժողական» դարձող Թուրքիայում շարունակվում են պետական մակարդակով խրախուսել հայերին վիրավորելն ու հայհոյելը:

Թուրքական DIHA գործակալություն փոխանցմամբ՝ Թուրքիայում ինտերնետի միջոցով վաճառքի է հանվել թուրք ազգայնական Հալուք Քըրջըի «Հայեր, ժամանակը մի մոռացեք» այլատյացություն եւ խտրականություն սերմանող գիրքը, որի նախաբանում խմբագիրը անցել է չափ ու սահման՝ հայհոյելով մի ամբողջ ազգի:

Չմանրամասնելով ամբողջ նախաբանը՝ նշենք, որ այնտեղ օգտագործվում են՝ «հայ կոչվող թուրքի թշնամիները», «ում շներն են հայերը», «ով են այս հայ կոմիտեականները» եւ այլն:

Վիրավորական այս տեքստը սկզբում նկատել են İdefix անունով կայքում, որից հետո Twitter-ով boykotidefix գրառումներով հաջողվել է հանել տալ վիրավորական նախաբանը, սակայն կայքը շարունակել է գրքի վաճառքը:

Սոցկայքերի օգտատերերը նույն վիրավորական նախաբանը նկատել են նաեւ այլ ինտերնետ գրախանութներում եւ պատրաստվում են նրանց դեմ եւս բողոքի գործողություններ իրականացնել:

Նշվում է, որ այս գիրքը բաժանվել է նաեւ դպրոցներին:

Այս պահի դրությամբ թուրքական մի շարք ինտերնետ գրախանութների կայքերում մնում է նույն վիրավորական նախաբանը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am http://news.am/arm/news/117147.html

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 15-08-2012 09:25:02
Դիտումների քանակը: 765
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԷՄԻԼ ԱՐՏԻՆ (Արտինյան) 20-րդ դարի առաջատար հայազգի մաթեմատիկոս, Էմմի Նյոթերի հետ միասին համարվաում է ժամանակակից հանրահաշվի հիմնադիր: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott