Թուրքիայում Emporio Armani բրենդի հագուստ կրելը հայկական քարոզչություն է համարվում

Նորության նկար 18:15 • 16.10.11

Թուրքիայում լույս տեսնող «Թարաֆ» օրաթերթի հոդվածագիր Ռոնի Մարգուլիսն իր «Արմանին հայ է» խորագրով հոդվածում մի զավեշտալի պատմություն է ներկայացնում այն մասին, թե ինչպես 3 թուրքեր ձերբակալվել և դատարանի առջև են կանգնել Emporio Armani աշխարհահռչակ բրենդի հագուստ կրելու համար: Նրանց մեղադրել են այդ բրենդի միջոցով հայկական քարոզչությամբ զբաղվելու համար:

Իր հոդվածում Մարգուլիսը կոնկրետ անուններ, ամսաթվեր չի նշում, սակայն վստահեցնում է` որքան էլ անհավանական է թվում իր պատմությունը, այն բացարձակ ճշմարտություն է:

«Թարաֆի» հոդվածագիրն իր պատմությունն սկսում է դատարանում կասկածյալների պաշտպանական ելույթներից` նշելով, որ ամբաստանյալները դատարան էին բերվել ձեռնաշղթաներով:

Առաջին կասկածյալ.

«Ես Ստամբուլում շրջելիս` տոնավաճառներից մեկում գնեցի Armani ապրանքանիշի շապիկ և սպորտային տաբատ: Այնուհետև արձակուրդս անցկացնելու նպատակով գնացի Ավշա կղզի: Մեկ շաբաթ էր` կրում էի այդ հագուստը: Սակայն մի օր մի մանրավաճառ հարցրեց. «Ինչո՞ւ ես այդ հագուստը կրում», և ինձ տարան ոստիկանական բաժանմունք, որից հետո բերեցին այստեղ: Երբեք չեմ մտածել, որ նման ձևով քարոզչություն եմ անում: Ես հարգում եմ պետությանը, ես անմեղ եմ»:

Երկրորդ կասկածյալ.

«Ես ցուցմունք եմ տվել ժանդարմերիայում: Վերնաշապիկը գնել եմ ոչ թե Չայջը Օմերից, այլ նրա եղբորից` Իբրահիմից: Ինձանից բացի ուրիշներն էլ են գնել այդ ապրանքանիշի շապիկներ և տաբատներ: Բացարձակապես ետին միտք կամ վատ նպատակներ չեմ ունեցել: Բացի այդ, մյուս կասկածյալներին չեմ ճանաչում: Ես ընտանիքիս հետ գնացել էի Ավշա կղզի արձակուրդս անցկացնելու: Մյուս կողմից այդ ապրանքանիշը հայտնի իտալական բրենդ է: Ես մոդային հետևելով եմ դա գնել: Իմ դեմ առաջադրված մեղադրանքները չեմ ընդունում»:

Երրորդ կասկածյալ.

«Այո, խոստովանում եմ, շապիկն ինձ է պատկանում: Դա ինձ մայրս է նվիրել, որովհետև շատ հայտնի ապրանքանիշ է: Ես ոչ մի մեղք էլ չեմ գործել»:

Մարգուլիսը գրում է, որ մեղադրյալների գործին կից ոստիկանական փաստաթղթում նշված է հետևյալը. «Հայկական քարոզչությամբ զբաղվելու մեղադրանքով կասկածյալները բերման են եթարկվել տարբեր վայրերից: Նրանց շապիկների վրա գրված արտահայտություններն ուսումնասիրվել են փորձագետների կողմից: Իսկ կասկածյալները հարցաքննվել են առանձին-առանձին»:

«Թարաֆի» հոդվածագիրը նշում է` քանի որ «հայկական քարոզչությամբ զբաղվելը» շատ լուրջ հանցագործություն է, կասկածյալներին դատարան էին բերել ձեռնաշղթաներով:

«Կցանկանայի այս դեպքի վրա հրավիրել իրավաբան ընթերցողների ուշադրությունը: Ի՞նչ է նշանակում զբաղվել հայկական քարոզչությամբ: Օրինակ, իմ ընկեր Երվանդը շատ լավ ջութակ է նվագում: Մի՞թե սա նշանակում է զբաղվել հայկական քարոզչությամբ: Ըստ իս` կարող է լինել: Այնպես որ, ուշադիր լինենք»,- հեգնում է Մարգուլիսը` ավելացնելով. «Թուրքական արդարադատությունը, պարզելու համար` արդյոք Emporio Armani գրությամբ շապիկ կրելը հանցագործություն է, թե ոչ, դիմեց փորձագետների օգնությանը: Թարգմանիչներից կազմված փորձագիտական խումբը հաստատեց, որ Emporio Armani նշանակում է հայկական կայսրություն: Իսկ մեղադրյալներին դատապարտեցին ցմահ բանտարկության: Գիտեմ` կլինեն մարդիկ, որ չեն հավատա իմ այս պատմությանը: Սակայն շտապեմ վստահեցնել, որ ողջ այս պատմությունը բացարձակ ճշմարտություն է` բացառությամբ դատարանի` ամբաստանյալների նկատմամբ կայացրած դատավճռից»:

Tert.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 16-10-2011 21:32:43
Դիտումների քանակը: 703
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԵՎՈՆ Գ Կիլիկիայի հայոց թագավոր 1269թ-ից: Հեթում Ա-ի ավագ որդին և հաջորդը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott