Թուրքական սերիալը, հայ-թուրքական հաշտության արձանը և Էրդողանի նկրտումները. Time
Շատ արդուզարդ, ներքինիներ, գինի, հարեմի զվարճալի աղջիկներ, գայթակղություն և դավեր. «Հոյակապ դարաշրջանը»՝ այսպես է կոչվում թուրքական մեգահայտնի սերիալը, որը վերաբերում է 16-րդ դարի օսմանյան սուլթանի` Սուլեյման Հիասքանչի կյանքին ու գահակալությանը: «Հոյակապ դարաշրջանն» ավելի քան 150 մլն հեռուստադիտողի է գրավել Թուրքիայում, Բալկաններում և Միջին Արևելքում, գրում է ամերիկյան The Time-ը, սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դա «սրբապիղծ» է համարում:
Ինչո՞ւ է Թուրքիայի վարչապետը պատերազմում սերիալի հետ. հարցադրում է անում The Time-ը:
Դեռ նոյեմբերին Էրդողանը խիստ քննադատել էր սերիալի ստեղծագործական թիմին՝ ասելով. «Դա մեր իմացած Սուլեյմանը չէ»՝ նկատի ունենալով, թե ինչպես է նա պատկերված սերիալում. մեծ տիրակալը էկրանին ավելի շատ կնամոլ ու հարբեցող է:
«Իմ ազգի առաջ ես դատապարտում եմ թե այդ սերիալի ռեժիսորին, թե հեռուստաընկերության սեփականատիրոջը: Մենք արդեն նախազգուշացրել ենք իշխանություններին և սպասում ենք դատական վճռի», - ասել էր Էրդողանը:
Վարչապետի քայլից հետո Turkish Airlines-ը իր թռիչքային ծրագրերից հանել էր «Սուլեյմանին ու իր պարող աղջիկներին»: Իսկ Էրդողանի իսլամիստական Արդարություն և զարգացում կուսակցությունից հայտնել էին, որ 2013-ից արգելվելու է «Հոյակապ դարաշրջանի» ցուցադրումը:
Time-ի գնահատմամբ Էրդողանն իրականում շատ պատճառներ չունի բողոքելու օսմանամոլության ալիքից, որը «Հոյակապ դարաշրջանի» պես սերիալներին ռեկորդային ռեյթինգով է ապահովում: Սա այն դեպքում, որ լինելով Բալկանների և Միջին Արևելքի հետ կապերի վերականգնման ջատագովը, ինչպես նաև ընտրություններին երկրի ներսում ձայներ վաստակելու ակնկալիքով «նա է, առավել քան որևէ մեկը, ջանացել վերստին բորբոքելու Թուրքիայում կայսրության դարաշրջանի հանդեպ նոստալգիայի կրակը»: Քննադատները նշում են, որ ամենայն հավանականությամբ նա իրեն մերօրյա սուլթան է պատկերացնում:
«Վարչապետի համար... սուլթանը ձիու թամբին հոյակապ է, իսկ սուլթանը գինարբուքին՝ ոչ». արձանագրում է Time-ը:
Today’s Zaman-ի սյունակագիր Իհսան Դաղին նկատել է, որ վարչապետի վենդետան «Հոյակապ դարաշրջանի» դեմ տիպական է: «Կուսակցության գլուխը՝ Էրդողանը, այնպես է վարվում, ասես նրան մենաշնորհել են միջամտել մարդկանց կյանքերին ու ընտրությանը, ասես ինքն է պատասխանատու նրանց ընտրության համար»:
Ուշագրավ է, որ այս համատեքստում Time-ը հիշատակում է նաև երկու տարի առաջ Կարս կատարած Էրդողանի այցը: Այնտեղ նա հայ-թուրքական հաշտությանը նվիրված արձանը «հրեշային» էր անվանել: Մեկ տարի անց՝ արձանը քարուքանդ էր արվել:
Սերիալի նաև աբորտների ու կեսարյան հատման դեմ պայքարող Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերածել ամերիկյան ոճի նախագահական հանրապետության, ինչը, Time-ի գնահատականով, մինչ օրս նրա ստանձնած ամենաուժեղ մարտահրավերն է լինելու:
«Անվհատ թուրք առաջնորդը չի ամաչում ասել, որ ինքը 2014-ի նախագահական ընտրությունների համար իդեալական հարմար թեկնածու է գտել՝ ի դեմս ինքն իրեն». եզրափակում է Time-ը:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 892
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

.jpg)
