ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՇ-Ի ՆԱԽԿԻՆ ՊԵՏՆ ԻՐ ԳՐՔՈՒՄ ԽՈՍԵԼ Է ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՑ

Նորության նկար Jun. 8th, 2012 at 12:59 PM
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Իլքեր Բաշբուղը ներկայացրել է իր նոր գիրքը` «20-րդ դարի մեծագույն առաջանորդը. Մուսթաֆա Քեմալ»-ը:

Բաշբուղը եղել է Թուրքիայի ԶՈւ ԳՇՊ-ն 2008 թվականից 2010 թվականն ընկած ժամանակահատվածում: Թուրք գեներալը ներկայումս գտնվում է բանտում:

Նրան մեղադրանք է ներկայացված հեղաշրջում նախապատրաստելու և կառավարությունը տապալելու փորձերի մեջ: Դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:

Թուրք գեներալն իր գիրքը սկսել է գրել ազատության մեջ և ավարտել է բանտում: Այն առաջիկա օրերին կներկայացվի հանրությանը:

Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ` գրքում առանձին հատված է հատկացվել Հայոց ցեղասպանությունը կազմակերպված «Միություն և առաջադիմություն» (Ittihat ve Terakki) կուսակցության պարագլուխների դատավարությանը:

Գրքում առանձնացված է նաև հետևյալ տողը. «Մեր թշնամիները նախ սպաներին են սպանում»:

Թուրքական մամուլն այս արտահայտությանը երկակի իմաստ է տվել` նշելով, որ թուրք գեներալն ակնարկում է, որ ներկայիս իշխող իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ պայքար է տանում բանակի դերը երկրի քաղաքական կյանքում թուլացնելու համար:

Հավելենք, որ Թուրքիայի զինված ուժերը համարվում են այդ երկրի աշխարհիկ կառուցվածքի երաշխավորը: Թուրք գեներալները ներկայիս իշխանությանը մեղադրում են կրոնամոլական քաղաքականություն վարելու մեջ:
Գևորգ Պետրոսյան http://gevorgpetrosyan.livejournal.com/197418.html

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 08-06-2012 21:36:56
Դիտումների քանակը: 722
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՄԵՆ ԱԲԱՂՅԱՆ Աբաղյանի ղեկավարությամբ մշակվել են անցումային և վթարային ռեժիմներում ԱԷԿ-ների բլոկների մաթ. մոդելները, ստեղծվել ԱԷԿ-ների խափանումների, դադարների և վթարային վիճակների վերա Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott