Էրգենեքոնի և Հայոց ցեղասպանության միջև ուղիղ կապ կա. Թաներ Աքչամ

Նորության նկար Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը նոր հոդվաշար է սկսել «Թարաֆ» պարբերականում, որի առաջին հոդվածն «Էրգենեքոնի» և Հայոց ցեղասպանության միջև կապի մասին է։

Աքչամն իր «Էրգենեքոնը և Հայոց ցեղասպանությունը» վերտառությամբ հոդվածում փորձ է կատարել կապել իրար հետ հայերի կոտորածներն ու թուրքական ծայրահեղական կազմակերպության միջև կապը։

«Էրգենեքոնի դատավարության ու Հայոց ցեղասպանության միջև ուղղակի կապ կա: Այսօր Հայոց ցեղասպանության մասին բաց և ազատ խոսել կարողանալու պատճառներից մեկն էլ Վելի Քյուչյուքի (Էրգենեքոնի գործով գլխավոր մեղադրյալներից, դատապարտվել է ցմահ ազատազրկման, Թուրքիայի ԶՈւ պաշտոնաթող գեներալ-խմբ) ու նրա կողմնակիցների կալանավորումն է:

Այս ամենին պետք է հավելել նաև Հրանտ Դինքի սպանությունը և դրա նկատմամբ հասարակության վերաբերմունքը: Ցանկանում եմ հիշեցնել, որ Էրգենեքոնը միայն քաղաքական սպանությունների միջոցով հեղաշրջման իրագործման համար հող նախապատրաստող մի ահաբեկչական խմբավորում չէ, այն նաև քաղաքական շարժում է:

Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ուշադրության կենտրոնում է պահում մի շարք կարևորություն ներկայացնող թեմաներ և իր գործունեությունը մեծապես ձևավորում է այդ թեմաների շուրջ՝ դրանցով մուտք գործելով քաղաքականություն:

Էրգենեքոնի դեպքում քաղաքական գործունեության կենտրոնում էր «Հայոց ցեղասպանության մասին անհիմն պնդումների» թեման, ինչի պատճառով էլ էրգենեքոնականները նախևառաջ պատերազմ սկսեց քրիստոնյաների ու Դինքի դեմ, ինչի համար էլ խորհրդանիշ ընտրեց Հայոց ցեղասպանության «ճարտարապետ» Թալեաթ փաշային և հայերի կոտորածների ժամանակ մի շարք հանցանքների համար 1919 թվականի ապրիլին Պոլսում կախաղան բարձրացված Բոազլայանի գավառապետ Քեմալին:

Էրգենեքոնն իր համար ընտրեց «Հայոց ցեղասպանությունը միջազգային կեղծիք է» կարգախոսը, որով թշնամություն էր սերմանում ոչ միայն Թուրքիայում, այլև Եվրոպայում բնակվող հայերի նկատմամբ: Այս նպատակով էլ ստեղծվեց «Թալեաթ փաշա» կոմիտեն, որը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ հանրահավաքներ ու երթեր է կազմակերպել 2005-ին Լոզանում, 2006-ին՝ Բեռլինում, 2007-ին՝ կրկին Լոզանում և Փարիզում:

«Թալեաթ փաշա» կոմիտեի հիմնադիրների մեծ մասը ձերբակալվել է Էրգենեքոնի գործի շրջանակներում: Հետաքննման ժամանակ շատեն եղել հարցեր «Թալեաթ փաշա» կոմիտեի հետ կապված։

Ահավասիկ, կալանքի տակ առնված կոմիտեի գլխավոր քարտուղար Ֆերիթ Իլսևերին ուղղված 49 հարցից 17-ն առնչվել է «Թալեաթ փաշա» կոմիտեին («Հայոց ցեղասպանության կեղծիքի դեմ պայքարի» միություն): Թալեաթ փաշա կոմիտեի անդամներ Դողու Փերինչեքն ու Ֆերիթ Իլսևերը Էրգենեքոնի գործով ստացել են երկաարտև ազատազրկումներ (Փերինչեքը՝ 117 տարվա ազատազրկման, իսկ Իլսևերը՝ 15 տարվա ազատազրկման – խմբ.):

Էրգենեքոնի գործի քննման ու Հայոց ցեղասպանության միջև կապի հարցում առկա է ևս մեկ ավելի ուշագրավ մեկը՝ Վելի Քյուչյուքը: Քյուչյուքի խոսքերով՝ Էրգենեքոնի դատավարությունը նման է Հայոց ցեղասպանությունն իրագործելու պատճառով 1919 թվականին իրականացված իթթիհատականների դատավարությանը:

Ըստ նրա՝ ներկայում նա այն վիճակում է, ինչ 1915-ին գործած հանցանքների համար 1919 թվականին կախաղան բարձրացված Բոազլայանի գավառապետ Քեմալը. Էրգենեքոնի քաղաքական մեկ այլ կարևոր գործողություններից է եղել Բոազլայանի գավառապետ Քեմալին նվիրված հիշատակի միջոցառումներ կազմակերպելը: Փերինչեքի, Քյուչուքի ու Քերինչսիզի խմբի ձերբակալությամբ այդ միջոցառումներին վերջ տրվեց:

Էրգենեքոնի քաղաքական գործունեության և Հայոց ցեղասպանության միջև կապն իրապես արժանի է մեծ ուշադրության»,-իր հոդվածում գրում է Աքչամն ու խոստանում է շարունակել զբաղվել այս հարցով։

Աղբյուր՝ «Թուրքագիտական պորտալ», թարգմանությունը՝ Գևորգ Պետրոսյանի

Հայտնում է allturkey.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 15-08-2013 11:15:04
Դիտումների քանակը: 1866
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԵՎՈՆ Գ Կիլիկիայի հայոց թագավոր 1269թ-ից: Հեթում Ա-ի ավագ որդին և հաջորդը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott