Էյտոր Լորեյրու. Բրազիլիայի հայերն ու հայկական հարցը

Նորության նկար Ստորև ներկյացնում ենք Բրազիլիայի Սան Պաոլուի համալսարանի դոկտորանտ Էյտոր Լորեյրուի հոդվածը, որը հրապարակվել է «Nouvelles d`Arménie»-ում:

Բրազիլիայում ներկայումս ապրում է շուրջ 40 հազար հայ, որոնք կենտրոնացած են հիմնականում Սան Պաոլուում եւ նրա արվարձան Օզասկուում:

Եթե դիտարկենք երկրի մայրցամաքային չափսերն ու 200 մլն բնակչությունը, ապա պարզ կլինի, որ հայերի թիվն աննշան է: Նրանք կենտրոնացած են մեկ քաղաքում, ինչը դժվարացնում է կառավարությանը պահանջներ ներկայացնելու հնարավորությունը:

Այդուհանդերձ, Սան Պաոլուում հայերի ներկայությունը սփյուռքի այդ հատվածին որոշակի ուժ է տալիս, որը թույլ է տալիս համախմբվել կարեւոր հաղթանակների հասնելու համար:

Այսպես, 1930 թվականին, հայերի մեծ մասի ներգաղթից հետո (Մարաշից, Սիսից, Ուրֆայից, Կիլիկիայի այլ քաղաքներից), հայտնվեցին մի քանի միություններ ու եկեղեցիներ: Ավելի ուշ՝ 1964-ին, Սան Պաոլուի համալսարանում ստեղծվեց հայերենի ամբիոնը: Երեք հայկական եկեղեցիների (առաքելական, կաթոլիկ եւ բողոքական) անմիջական հարեւանությամբ կառուցվեց Հայոց ցեղասպանության հուշարձան: Բացի այդ, հայ համայնքը կարողացավ փոխել մետրոյի կայարանը, որն այժմ կոչվում է «Արմենիա» (1985թ):
Ներկայումս Սան Պաոլուի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն կենտրոնական իշխանության կողմից դրա ճանաչումը քիչ հավանական է, թեեւ հարեւան Արգենտինան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1985-ին, իսկ Ուրուգվայը՝ 1965-ին:

Վերջին տասնամյակում Սան Պաոլուի հայ համայնքը վերածնունդ է ապրում հատկապես շնորհիվ նոր սերնդի, որն իր մեջ բացահայտում է հայությունը: Դա, հիմնականում, տեղի է ունենում համացանցի, սոցիալական ցանցերի եւ կայքերի շնորհիվ:
Վերջին ժամանակներս տեխնոլոգիաները թույլ տվեցին ցույց կազմակերպել Սան Պաոլուում Թուրքիայի հյուպատոսության դիմաց, ինչպես նաեւ տեսանյութեր տարածել, որոնք թույլ են տվել երիտասարդներին բացատրել հայկական հարցի իրականությունը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 10-01-2013 10:25:59
Դիտումների քանակը: 668
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ (ՍԱՐԳԻՍ ՓԱՐԱՋԱՆՅԱՆՑ) ԻՈՍԻՖԻ Կինոռեժիսոր: ՀԽՍՀ, Ուկր. ԽՍՀ ժող. արտիստ (1990): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott