Եվրոպական դատարան. Թուրքիան չի կարող քրեականացնել է Հայոց ցեղասպանության ճանաչումը

Նորության նկար Հոկտեմբեր 26, 2011 | 12:14

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 25-ին միաձայն որոշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող քրեականացվել Թուրքիայում: Դատավճիռը բխում է հայտնի գիտնական Թաներ Աքչամի հարուցած գործից: Այդ մասին հաղորդում է «Asbarez»-ը:

«Թաներ Աքչամն ընդդեմ Թուրքիայի» գործով դատարանն ընդունել է որոշում, որի համաձայն Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված գիտնականների քրեական հետապնդումը Թուրքիայում խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (կարծիքի արտահայտման ազատության իրավունք):

Դատարանը վճռել է, որ թուրքական օրենսդրությունը ենթադրում է, որ Աքչամն ապրում է մշտական վախի մեջ` զգուշանալով 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ սեփական տեսակետի համար հետապնդումներից: Հայցում Աքչամը նշել էր, որ հայկական հարցի վերաբերյալ իր հայացքների համար հետապնդումներից զգուշանալով` նա զգալի սթրես ու անհանգստություն է ապրել, եւ, նույնիսկ, դադարել է գրել այդ թեմայով:

Թաներ Աքչամն ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքի Քլարկի համալսարանի Ռոբերտ Արամի եւ Մարիաննա Գալուստյանի եւ Սթիվեն ու Մերիոն Մուգարովների անվան Հայոց ցեղասպանության հետազոտման ամբիոնի պրոֆեսոր է: Նա ունի Թուրքիայի եւ Գերմանիայի քաղաքացիություն: Լինելով պատմության պրոֆեսոր` Աքչամն ուսումնասիրում է եւ հրապարակում բազմաթիվ աշխատանքներ նվիրված1915թ. պատմական իրադարձություններին, որոնք վերաբերում են Օսմանյան կայսրության հայ բնակչությանը: Թուրքական Հանրապետությունն Օսմանյան կայսրության իրավահաջորդներից մեկն է եւ չի ճանաչում «ցեղասպանություն» բառը որպես այդ իրադարձությունների ստույգ նկարագրություն: Հայկական հարցը որպես ցեղասպանություն ներկայացնելը Թուրքիայում, հատկապես, ծայրահեղականների եւ ազգայնամոլների կողմից ընկալվում է որպես «թուրքական ինքնության» նվաստացում եւ հետապնդվում է Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածով, նախատեսված է վեց ամսից մինչեւ 2-3 տարի ազատազրկում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բողոքը ստացել էր 2007թ. հունիսի 21-ին: Որոշումն ընդունել է յոթ դատավորներից կազմված պալատը:

Դատարանը վճռել է, որ տեղ է գտել միջամտություն Աքչամի կարծիքի արատահայտման ազատության իրավունքին:

Աքչամի դեմ քրեական հետապնդումը եւ 301 հոդվածը հայկական հարցի վերաբերյալ կիրառելու թուրքական քրեական դատարանների դիրքորոշումը, նաեւ հասարակական ճնշումը հաստատում են, որ Թուրքիայում գոյույթուն ունի այս հարցով «անբարենպաստ» կարծիք հայտնած մարդկանց հետապնդման վտանգ եւ Աքչամի դեմ սպառնալիքը եղել է իրական:

Հաշվի առնելով կանխատեսելիության բացակայությունը` դատարանը եզրահանգել է, որ միջամտությունն Աքչամի կարծիքի արտահայտման իրավունքին «նախատեսված չի եղել օրենքով» եւ խախտում է 10-րդ հոդվածը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 26-10-2011 15:15:45
Դիտումների քանակը: 776
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՆՆԱ ԱՍԼԱՆ (Մկրտչի) Բժիշկ, ծերաբան-ծերաբույժ: Ռումինիայում ծերաբանների և ծերաբույժների դպրոցի հիմնադիրը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott