Ես եզդի եմ ու Հայաստանը շատ-շատերից ավելի շատ եմ սիրում. Չփորձե՛ք ինձ վտարել իմ երկրից

Նորության նկար Խոսքս վերաբերում է բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում եզդիների նկատմամբ իրենց բացասական էմոցիաները թաքցնել ու հնչեցնում են այնպիսի ազգայնամոլական, շովինիստական արտահայտություններ, թե. «եզդիներ լքեք մեր երկիրը»: Այդ արտահայտությունները հնչեցվել են մի խումբ հայ երիտասարդների կողմից համացանցում տեղ գտած եզդիների վերաբերյալ հոդվածների քննարկման ու մեկնաբանման արդյունքում:

Իմ անունը Սաիդ Ավդալյան է: Ես ազգությամբ եզդի եմ, ու հանդիսանում եմ ՀՀ լիիրավ քաղաքացի, ինչպես որ ՀՀ-ում ապրող ազգությամբ հայերը: Ունեմ նույն այն իրավունքները, ինչ որ մյուս բոլոր հայերը, ասորիները, հույները ևն: Հետևաբար, ես ՀՀ-ը համարում եմ իմ երկիրը, իմ հայրենիքը: Ճիշտ է, եզդիների բնօրրանը համարվում է Հս.Իրաքը, այն միշտ էլ կմնա իմ սրտում: Սակայն տվյալ դեպքում ես իմ հայրենիքն եմ համարում այն երկիրը, որտեղ ծնվել, մեծացել, կրթություն եմ ստացել. տվյալ դեպքում դա Հայաստանն է: Պատրաստ եմ ցանկացած գործողությունների` ի շահ իմ երկիր Հայաստանի ու նրա բնակչության` եզդիների, հայերի ու մնացած բոլոր ազգերի բարօրության:

Եզդիները շատ բան են արել Հայաստանի համար: Դա բազմիցս ապացուցել է պատմությունը: Ովքեր չգիտեն, թող պատմություն կարդան ու կհասկանան: Մի ուրացեք պատմությանը` Իգդիրի ճակատամարտ (պատմաբան Հովհաննիսյան Հայկազի «Իգդիր» աշխատությունը), Առաջին աշխարհամարտի ժամանակ եզդիների օգնությունը հայ ժողովորդին (Խաչատուր Աբովյանի աշխատություններում կտեսնեք), Ջահանգիր աղայի ու Անդրանիկ փաշայի ղեկավարությամբ 1915թ.-ի իրադարձությունների ժամանակ Վանի, Ալաշկերտի, Սուրմալուի ու այլ շրջանների հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը, Մայիսյան հերոսամարտեր, մասնավորապես Բաշ-Ապարան ու Սարդարապատ, Կարս ու Սարիղամիշ: Վերջին 4 ճակատամարտերում եզդիական 2000-3000 հոգանոց հեծյալները Ջահանգիր աղայի և Ուսուբ բեկի գլխավորությամբ կռվեցին թշնամու դեմ: Ճակատամարտի թեժ պահին եզդի Ջահանգիր աղան սպանում է հայերի թշնամի, թուրքական զորքերի հրամանատար Ֆերիկ փաշային: Ղարաբաղյան պատերազմ, որի ընթացքում բազմաթիվ եզդիներ, այդ թվում նաև իմ 33 տարեկան հորեղբայրը ու 25 տարեկան եղբայրը զոհվեցին, կյանքները չխնայեցին իրենց հայրենիքի` Հայաստանի փրկության համար: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում իմ մյուս հորեղբայրը 11 տոննա միս է անվարձահատույց տվել պատերազմի մասնակիցներին: Ի դեպ` Ղարաբաղյան պատերազմում միմիայն եզդիները հայերի կողքին մինչև վերջ կանգնեցին, մինչդեռ շատ ու շատ հայեր թողեցին ու փախան Հայաստանից, միայն թե իրենց կաշին փրկելու համար:

Ու հիմա այսքանից հետո կանգնել ու հնչեցնել աթաթուրքի շովինիստական կարգախոսը, այն է` «եզդիներ մաքրվեք Հայաստանից» կամ թե «Հայաստանը միայն հայերի համար»:

Նորից եմ ասում` ոչ մեկ ոչ մեկին իրավունք չի վերապահել Հայկական լեռնաշխարհում դարերով հայերի հետ կողք կողքի ապրած եզդիներին Հայաստանում վտարելու որոշումներ կայացնի: Ոչ մեկ իրավունք չունի սեպ խրելու դարերի խորքից եկած հայ-եզդիական բարեկամության միջև: Հայաստանը ինչպես հայերի երկիրն է, այնպես էլ իմ երկիրը, այնպես էլ եզդիների հայրենիքն է, ինչ կապ ունի դու հայ ես կամ ես եզդի եմ: Հայաստանի Հանրապետությունում ազգային պատկանելիություն չկա: Ես եզդի եմ ու Հայաստանը շատ-շատերից ավելի շատ եմ սիրում:

http://blognews.am/arm/news/15873/?fb_comment_id=fbc_10151037722735816_22814286_10151037896460816#f5f0ae3fc

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 27-07-2012 13:59:54
Դիտումների քանակը: 892
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆ Համարվել է ամերիկյան ջազի մեծագույն հեղինակություններից: Ուոլթեր Չափի հետ գրել է «Ռոք երաժշտության ձայնապնակային գրառում» գիրքը՝ Ձայնագրման ասպարեզում կատարել է մի շարք ն Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott