Դինքի գործով Վերահսկիչ պալատի զեկույցը գրադարակում չի մնալու. Գյուլ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունել է «Արդարության պահանջ ունենք» խմբի անդամներին, ովքեր Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատավարություն անցկացնելու և արդարությունը վերականգնելու պահանջով են հանդես գալիս:
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հանդիպումը դռնփակ է եղել և տևել է մոտ մեկ ժամ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում խմբի խոսնակ Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն նշել է, որ Հրանտ Դինքի դատավարության արդյունքն իրենց հիասթափեցրել է, և իրենք այցելել են Աբդուլլահ Գյուլին` նոր դատավարություն սկսելու առաջարկով:
Նա տեղեկացրել է, որ իրենք Գյուլին հարց են ուղղել, թե ինչո՞ւ Վերահսկիչ պալատի զեկույցից հետո Դինքի սպանության գործով որևէ առաջընթաց տեղի չի ունեցել:
«2012 թ-ի փետրվարին կազմված զեկույցից հետո որևէ քայլ չի ձեռնարկվել: Նախագահ Գյուլն ասաց, որ ինքը ուշադրությամբ հետևում է այդ գործընթացին և կառավարական ամենաբարձր մակարդակով հրապարակված այս զեկույցը գրադարակում չի մնալու»,- Գյուլի խոսքերը փոխանցել է Գերգերլիօղլուն:
Հանդիպմանը Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուից բացի մասնակցել են նաև լրագրողների և գրողների հիմնադրամի ղեկավար ջեմալ Ուշշաքը, հետաքննող լրագրող Յըլդըզ Ռամազանօղլուն, Յենի Շաֆաք թերթի սյունակագիր Հիլալ Քափլանը:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին անմիջականորեն ենթարկվող Պետական վերահսկիչ պալատը (DDK) Ստամբուլի հայկական «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով ուսումնասիրություն էր իրականացրել, ապա հրապարակել 653 էջանոց զեկույց, որում նշված է, որ անվտանգության ծառայություններն ու Ժանդարմերիան նախապես տեղեկացված են եղել Դինքին սպառնացող վտանգի մասին, սակայն համապատասխան քայլեր չեն ձեռնարկել:
Զեկույցում նաև նշված է, որ Դինքի սպանության հետաքննության ընթացքում եղել են ակնհայտ թերացումներ, որոնք իրականացրած պաշտոնյաները պետք է դատարանի առաջ կանգնեն:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 781
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


