ԴՆԹ-ի հետազոտությունը ջախջախել է թուրքական առասպելը. մելունջենցիները թուրքեր չեն

Նորության նկար Տասնամյակներ շարունակ թուրք կեղծ պատմաբաններն ու պրոպագանդիստները տարօրինակ պնդումներ են անում, որ թուրքերը աշխարհի տարբեր էթնիկ խմբերի, ներառյալ՝ ամերիկահնդկացիների, սեւամորթ ամերիկացիների եւ որ ամենատարօրինակն է՝ մելունջենցիների՝ Ապալաչյան լեռներում բնակվող թխամաշկ բնակիչների նախահայերն են, գրում է Հարութ Սասունյոնը` «Asbarez»-ում:

Ըստ հեղինակի` Վաշինգտոնում հայերի կողմից իրականացվող քաղաքական գործունեություններին հակազդելու նպատակով, Թուրքիայի կառավարությունը պարբերաբար դիմում է բոլոր նրանց, որոնց հնարավոր է գրավել վճարվող ճանապարհորդություններով, հատուկ նվերներով եւ այլ պարգեւներով, այդ թվում՝ ֆինանսավորելով մելունջենցիների ենթադրյալ թուրքական ծագման ուսումնասիրություններն ու դրանց վերաբերյալ համաժողովները։ Եթե անգամ այդ մեկ միլիոն ապալաչացիները չունեն մեծ քաղաքական կշիռ Կոնգրեսում, այնուամենայնիվ, Անկարան շահագրգռված է, որ պնդի, թե նրանք թուրքական ծագում ունեն՝ հույս ունենալով ամրապնդել Միացյալ Նահանգներում իր քաղաքական և տնտեսական կապերը։Թուրքական նախաձեռնությունը բախվեց մի «փոքր» խնդրի. գոյություն չունեն ապացույցներ, որ մելունջենցիները սերվել են թուրքերից։

Այս խնդիրը հեշտությամբ լուծվեց, երբ Թուրքիայի կառավարությունը մելունջենցի Ն. Բրենթ Քենեդիին տրամադրեց «հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհ»։ 1995 թվականի ապրիլին նա գնաց Ստամբուլ եւ գրեց մի գիրք, որտեղ պնդում է, որ գերի վերցված հարյուրավոր օսմանյան նավաստիներ բերվել են Հյուսիսային Կարոլինա Ֆրենսիս Դրեյքի կողմից 16–րդ դարում։Ապալաչացիներին, այնուամենայնիվ, զայրացնում է մելունջենցիների էթնիկ ծագման փաստի աղավաղումը եւ իրենց պատմության օգտագործումը։ Հյուսթոն քաղաքից պատմաբան եւ լրագրող Թիմ Հաշան նամակ ուղարկեց, որում խնդրում էր «ուսումնասիրել ԹԱԱԱ–ի (Թուրք–ամերիկյան ասոցիացիաների ասամբլեայի) եւ մելունջենական ժառանգության միության միջեւ էժանագին կապը»։ Հաշան պնդում է, որ «մելունջենցիները քիչ հայտնի երեք ցեղերից (սպիտակ, սեւ եւ ամերիկահնդկացիներ) բաղկացած համայնք է Վերջինիա եւ Թենեսի նահանգներում գտնվող Ապալաչյան լեռներում։ Ոչ այժմ, ոչ էլ երբեւէ մենք չենք եղել թուրք»։Հաշայի՝ մելունջենցիների էթնիկ ծագման վերաբերյալ հրապարակված աշխատանքները հաստատվեցին Գենետիկ գենեալոգիայի ամսագրում հրապարակված նոր ԴՆԹ–ի ուսումնասիրության արդյունքներով, որոնք հերքում են այն պնդումները, թե մելունջենցիները թուրք ստրուկների հետնորդներն են։ Փոխարենը, հետազոտությունում նշվում է, որ նրանք «Սահարայից աֆրիկացի տղամարդկանց եւ Հյուսիսային կամ Կենտրոնական Եվրոպայի սպիտակ կանանց ժառանգներն են»։ Այս ուսումնասիրության հրապարակումից շատ ժամանակ չանցած թուրք–ամերիկյան խմբի ամոթահար ղեկավարը իր հետեւորդներին հաղորդեց վատ լուրը. «Ապալաչյան լեռներում բնակվող մելունջենցիները թուրք չեն»։Չնայած անվիճելի ԴՆԹ–ի ապացույցներին, անուղղելի թուրք պրոպագանդիստները հավանաբար անտեսեն գիտական ուսումնասիրությունները։ Նրանք կշարունակեն պնդել, որ երկիր մոլորակի վրա գրեթե ամեն մարդ սերել է թուրքերից։

Ինչպես Թիմ Հաշան հեգնաքով գրել է. «Աբրահամ Լինքոլնը թուրք էր։ Էլվիս Փրեսլին թուրք էր։ Ամերիկահնդկացիները թուրքեր են։ Օբամայի մաման թուրք էր։ Մելունջենցիները ծնվել են Հեթֆիլդի եւ Մքքոյի երկրում։ Թշնամությունը մեր ԴՆԹ–ում է։ Թուրքերը չգիտեն դեռ, բայց զղջալու են, որ ագահ ու տգետ մարդկանց կաշառում են, որպեսզի նրանք հերքեն Հայոց ցեղասպանությունը»։


Լուրեր Հայաստանից - NEWS.am http://news.am/arm/news/114787.html

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 26-07-2012 11:42:18
Դիտումների քանակը: 647
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԿԱՅԾԱԿ ԱՌԱՔԵԼ Հայ ազգ-ազատագր. շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott