Գարրի Կասպարով. «Հայերը վերադարձան և թիմային ցնցող մարտական ոգի ցուցադրեցին»

Նորության նկար «Chessbase»-ին տված հարցազրույցում աշխարհի շախմատի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը հայտարարել է, որ եթե Հայաստանի ընտրանին չմասնակցի 2016 թ. Բաքվում կայանալիք Օլիմպիադային, դա իսկական ողբերգություն կլինի: Հարցազրույցը որոշ կրճատումներով ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

- Գլխավոր ասամբլեայից հետո տարածված լուրերում խոսվում էր այն մասին, որ դուք համաձայնության եք եկել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ և հաշտություն եք կնքել…
- Դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, ամեն դեպքում` չափազանցություն է: Կողմերը բավական մեծ աշխատանք են կատարել և գտել են ընդհանուր եզրեր` բարեփոխումների հաջող իրականացման համար: Դա վաղուց պետք է արվեր: Այդ ամենը բիզնես է, և պատերազմը ոչ մեկին պետք չէ: Ես ուրախ եմ, որ ֆեդերացիաների ու մեր խորհրդի հետ միասին կատարել եմ այդ աշխատանքը: Պաշտպանում եմ ՖԻԴԵ-ին` որպես կազմակերպության, ուզում եմ, որ այդ կառույցն ավելի լավ աշխատի ու շատ ավելին անի իր կազմի մեջ մտնող ազգային ֆեդերացիաների համար: Ես ցանկանում եմ լինել այն ուժը, որն ի վիճակի է դրական փոփոխություններ դրդել: Դա ոչ մի կապ չունի այն ամենի հետ, թե ինչ եմ մտածում Կիրսան Իլյումժինովի գլխավորած ՖԻԴԵ-ի աշխատանքի մասին:

- Դուք պատրաստվո՞ւմ եք 2014 թ. Ձեր թեկնածությունն առաջադրել ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում:
- Իմ պատասխանն անփոփոխ է: Խոսքն իմ թեկնածության առաջադրման մասին չէ, այլ հարցի, որ պետք է ՖԻԴԵ-ն ավելի լավը դառնա: Եթե հայտնվի ինչ-որ թեկնածու, ով հանդես կգա ուժեղ ծրագրով` ՖԻԴԵ-ի աշխատանքները բարելավելու և շախմատային աշխարհը փոխելու համար, ով ի վիճակի կլինի նաև հաղթել ընտրություններում, ես կսատարեմ նրան: Այդպես վարվեցի 2010 թ.` աջակցելով Կարպովին, ի զարմանս շատերի: Չնայած այն հանգամանքին, որ թիմի նախապատրաստությունն իրականացվեց սեղմ ժամկետներում, բարեփոխումների գաղափարն ինքնին շատ համակիրներ ունեցավ: Բայց այդ ամենը ժամանակավրեպ էր, գաղափարները հստակ չէին և նախապատրաստված էին շտապ կերպով: Հիմա մենք ավելի շատ ժամանակ կունենանք` հայտը նախապատրաստելու և նախընտրական պլատֆորմի բոլոր դետալների մասին մտածելու համար: Եթե ես միակն եմ, ով կարող է դա անել, դե ինչ, հնարավոր է` կառաջադրվեմ, բայց այժմ դրա մասին չարժե մտածել, քանի որ չափազանց շատ բան պետք է արվի:

- Եկեք խոսենք Օլիմպիադայի մասին: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները, եթե չեք ուզում, իհարկե, խոսել Ռուսաստանի հավաքականի արծաթե մեդալի մասին:
- Օլիմպիադան ինչ-որ առումով նույնիսկ աշխարհի առաջնությունից ավելի է զարդարում շախմատային աշխարհը: Համաշխարհային մակարդակով այն լայն լուսաբանման չի արժանանում, բայց, միևնույն է, հրաշալի է, որ այդքան մեծ թվով շախմատիստներ են հավաքվում ամբողջ աշխարհից` մեկ մրցաշարի մասնակցելու համար: Սիրողական թիմերը հանդիպում են համաշխարհային շախմատային էլիտայի հետ ու պայքարում են ողջ ուժով: Եվ իսկական խայտառակություն էր տեսնելը, թե Ստամբուլում ինչպիսի պայմաններ են ստեղծված խաղացողների համար, ինչպիսի թալանչիական ֆինանսական ծախսեր են դրված ֆեդերացիաների վրա: Ես շատերի հետ եմ խոսել, և բոլորն էլ դժգոհում էին` սկսած հյուրանոցների ու սննդի գներից, սենյակների անհարմարաետ դիրքից, որոնց լուսամուտները նայում էին դեպի օդանավակայանը և ոչ թե քաղաքին: Թիմերին այդ Օլիմպիադային գործուղելը երկու անգամ թանկ էր այն մրցաշարից, որն անցկացվեց Խանտի Մանսիյսկում: Կազմակերպիչները մեծ թվով այցելուների շնորհիվ լավագույն գներ ձևավորելու փոխարեն խաղացողներին ու ֆեդերացիաներին գերի էին դարձրել ու թալանում էին ամեն քայլի: Նույնիսկ որոշել էին 100 եվրո գանձել մասնակից յուրաքանչյուր շախմատիստից, ևս քառորդ մլն եվրո կորզել էին ֆեդերացիաներից: Դա թարմ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է գումարներ շորթել շախմատային աշխարհից` հովանավորներ գտնելու փոխարեն: Ուղղակի ծիծաղելի է. Թուրքիայի ֆեդերացիայի նախագահ Յազիչին գլխավորում էր գրոհը` հանուն ֆեդերացիաներից փոխհատուցման ստացման, որոնք ՖԻԴԵին դատի էին տվել` կապված իր ընտրությունների հետ:

Դե լավ, ամեն ինչ թողնենք անցյալում և հուսանք, որ այս դասը կյուրացվի: Չեմ կասկածում, որ Տրոմսեն ու Բաքուն հրաշալի կկազմակերպեն Օլիմպիադան: Այդ կազմակերպիչներն արժանիորեն կընդունեն իրենց տրված մեծ պատիվը և բարձր մակարդակի մրցաշար կանցկացնեն` ֆեդերացիաներին ու խաղացողներին թալանելու փոխարեն:

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ձեր հարազատ Բաքուն ընտրվել է 2016 թ. Օլիմպիադայի կազմակերպիչ: Դուք, սկսած 1990 թ.-ից, այնտեղ չեք եղել, երբ Ձեր ընտանիքի հետ միասին ստիպված էին հեռանալ երկրից, այնպես չէ՞: Չնայած դրան, Դուք Ստամբուլում բարեկամաբար էիք զրուցում Ադրբեջանի սպորտի նախարարի հետ: Կարելի՞ է դա նույնպես համարել մի հաշտություն, որը, ըստ էության, գոյություն չունի:
- Ոչ, այդ ժամանակներից հետո Բաքվում չեմ եղել, և հիմա դժվար եմ պատկերացնում, որ կարող եմ վերադառնալ այդ քաղաք: Ի՞նչն է անհանգստացնում ինձ և ոչ միայն ինձ. այն, որ Հայաստանի հավաքականը, որը վերջին 4 Օլիմպիադայից 3-ում հաղթել է, կարող է չմասնակցել Օլիմպիադա-2016-ին: Դա իսկական ողբերգություն կլինի, և ես հույս ունեմ, որ մինչ այդ ինչ-որ ելք կգտնվի: Միշտ տխուր է, երբ քաղաքականությունը հատվում է սպորտի հետ, բայց կան նաև օրինակներ, թե ինչպես է սպորտը դրականորեն անդրադարձել քաղաքականության վրա: Այնպես որ, կարող ենք այդ մասին երազել, և եթե կարողանամ ինչ-որ կերպ օգնել այդ գործընթացին, իմ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանեմ:

- Քանի որ հիշեցիք ոսկե մեդալների մասին, ասացեք, խնդրեմ, թե ինչպես է Հայաստանի հավաքականին հաջողվում հաղթել: Իհարկե, դա ուժեղ հավաքական է, որի կազմում ընդգրկվել է նաև Սերգեյ Մովսիսյանը: Հարցն այսպես ձևակերպենք. Ռուսատանի ընտրանին ի՞նչ պետք է անի, որպեսզի կրկին ձեռքից բաց չթողնի ոսկին:
- Մովսիսյանը Հայաստանի հավաքականի կազմում արդեն մասնակցել է Եվրոպայի թիմային առաջնությանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի ազգային թիմին, չեմ կարծում, որ միայն լրացուցիչ գործակիցների պատճառով նվաճված արծաթը հանցագործություն է: Լավ, Ռուսաստանի համար ամեն ինչ, ոսկուց բացի, ձախողում է համարվում, և խաղացողները դա միշտ գիտակցում են: Այդպես էր նաև ԽՍՀՄ-ի օրոք, իսկ նման ճնշումը միշտ չէ, որ հաճելի է: Ես կրկնակի տխրեցի, որովհետև իմ բազմամյա մարզիչ Յուրին թիմի ավագն էր: Նա արդեն ստեղծել է կանանց հաղթական հավաքական և տղամարդկանց Օլիմպիադայում նույնպես շատ մոտ էր իր նպատակին: Կարծում եմ` նրանք ուկրաինացիներին 8-րդ տուրում հաղթելուց հետո թուլացան` մտածելով, որ հաղթել են գլխավոր մրցակիցներին: Եվ արդեն 9-րդ տուրում հանդիպեցին ԱՄՆ-ի ընտրանու հետ: Իհարկե, ամերիկյան թիմը հիմա ուժեղ է, սակայն, ի տարբերություն Ուկրաինայի, Չինաստանի ու Հայաստանի հավաքականների, պինդ կորիզ չունի:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, մենք կարող ենք բացառել բախտի գործոնը, որովհետև 6 տարվա ընթացքում այդ թիմը հաղթել է 3 անգամ: Նրանք պարտվեցին չինացիներին, բայց վերադարձան և թիմային ցնցող մարտական ոգի ցուցադրեցին: Տպավորիչ է, որ Մովսիսյանը, ով թիմում ամենավատ արդյունքն ուներ, կարևոր հաղթանակներ տոնեց Գրիշչուկի ու Ալմաշիի նկատմամբ: Հաճախ չես տեսնի հերոսի` 50 տոկոսանոց արդյունքով…

Աղբյուր` Panorama.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 18-09-2012 17:04:46
Դիտումների քանակը: 1018
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ ՀԱՅԿԻ Ծնվ. 10.02.1935թ., Ստեփանակերտ:Գրող, բժիշկ, Արցախյան ազգ-ազատագր. շարժման ղեկավարներից: ԽՍՀՄ սպորտի ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott