Բրիտանական «Armenian» նավը կիսել է հայ ժողովրդի ճակատագիրը

Նորության նկար Այն փաստը, որ «Armenian» նավը ժամանակին բաց ծովում՝ Հյուսիսային Ատլանտիկայում բեռնափոխադրումներ է իրականացրել, նորություն է մարդկանց մեծ մասի, այդ թվում նաեւ հայերի համար: Այս մասին գրում է «The Armenian Mirror-Spectator»-ը:

20-րդ դարի շեմին որպես բեռնատար նավ կառուցված «Armenian» նավը բեռների շահավետ փոխադրման համար երթեւեկության արժեքավոր միջոց է ծառայել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Ամերիկայի միջեւ: Նրա վերջին հանգրվանը հանելուկ է մնացել առաջին աշխարհամարտից մինչեւ 2008 թվականը, երբ նրա բեկորները հայտնաբերվել են Անգլիայի արեւմտյան ափերի մոտ:

Հայերի՝ համիդյան ջարդերի ժամանակաշրջանում կառուցված նավի համար անխուսափելի է եղել այն, որ նա իր վախճանը գտել է 1915 թվականին, երբ ժողովուրդը, որի անունն այն կրում էր, կոտորվել է:

«Armenian» նավը կառուցվել է 1895 թվականին Բելֆաստի «Harland & Wolff» նավագործարանում, որն այնուհետեւ հայտնի է դարձել այնտեղ կառուցված եռյակի՝ «Titanic»-ի, «Olympic»-ի եւ «Britannic»-ի շնորհիվ: Նավն ունեցել է 156 մետր երկարություն:

«Armenian»-ն իր խաղաղ առաքելությունն ավարտել է 1914 թվականի մարտին, ապա առաջին աշխարհամարտի ժամանակ սկսել է ձիեր տեղափոխել: Թեեւ նավն ուղեւորատար չի եղել, սակայն նրանով 1914 թվականի հոկտեմբերի 7-ին Բրիտանիայի Զինված ուժերի գրենադերական գվարդիայի ցամաքային գունդը տեղափոխվել է Բելգիա:

Նավն իր վերջին ճանապարհորդությունն սկսել է 1915 թվականի հունիսին՝ տախտակամածին ունենալով 175 տղամարդ: Այն ԱՄՆ-ից Անգլիա էր տեղափոխում 1422 ջորի: Հունիսի 28-ին, ժամը մոտ 18:30-ին, նավի վրա գտնվողները գերմանական սուզանավ են նկատել: «Armenian»-ը հաշված րոպեների ընթացքում ջրասույզ է արվել:

Հայտնում է news.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 24-03-2013 06:35:50
Դիտումների քանակը: 993
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ V դ. պատմիչ, հեղինակը հայ պատմագրության և եկեղեց. մատենագրության հնագույն` «Պատմություն Հայոց» երկի, որը միջնադարում միջազգ. լայն ճանաչման արժանացած եզակի երկասիրությունն Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott