ԲԱՎԱԿԱՆ Է ԹԱՔՑՆԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Նորության նկար Բավակա՛ն է թաքցնել ճշմարտությունը: Հայոց ցեղասպանության մեջ մեղավորը Թուրքիան չե, այլ՝ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ, ՖՐԱՆՍԻԱՆ, ԳԵՐՄԱՆԻԱՆ: Երիտթուրք պարագլուխներից գրեթե բոլորը ուսանել են եվրոպական համալսարաններում, նիստեր են գումարել Եվրոպայի քաղաքներում...

Որքան էլ տարօրինակ թվա, սակայն այսպես կոչվող «արյունոտ սուլթան» Աբդուլ Համիդը, եթե մնար գահին, հայերի եվ այլոց ցեղասպանություն չէ՛ր լինի... երբե՛ք կթու կովին չեն մորթում. սա կանոն է: Հայերի կարեվոր դերը կայսրության ներսում բոլորին հայտնի գաղտնիք է: Հայերի կոտորածները սկսվեցին հենց Աբդուլ Համիդի տապալումից հետո: 1909 թ-ի ապրիլին հակահեղափոխական խռովությունը ճնշելուց հետո գահընկեց արեցին Աբդուլ Համիդ II-ին, և իշխանությունն անցավ նրանց ձեռքը: 1909–18 թթ-ին երիտթուրքերն էլ ավելի վատթարացրին կայսրության տնտեսական վիճակը:

Իշխանության գալով «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով՝ մերժեցին ոչ թուրք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը. ազգային հարցում սկսեցին վարել մեծապետական, օսմանիզմի և պանթյուրքիզմի քաղաքականություն, որի ծանրությունը շուտով զգացին հույները, հայերը, մակեդոնացիները, արաբները, քրդերը: 1913–18 թթ-ին կայսրությունը կառավարում էր երիտթուրքական եռապետությունը (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ), որը հաստատեց դաժան վարչակարգ, կայսրությանը ներքաշեց Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) մեջ: Երիտթուրքերի նպատակն էր այդպիսով կայսրությունը վերջնականորեն խորտակելը: Կոտորածները միայն նպաստելու էին դրան: Անգլիայի գործակալական լայն ցանցը կատարեց նաեվ իր միսիան. արաբներին ապստամբեցրեց բրիտանական հետախուզության գործակալ Լոուրենսը(Արաբացին): Այս ամբողջը մի մեծ սցենար էր... իսկ հայերը միայն՝ մատաղացու: Մատաղացուն պաշտպանվել չգիտե... գիտե միայն ողբալ մորթվելուց առաջ: Գոյապահպանական-անձնապաշտպանական կռիվները ոչխարային օրինաչափի մեջ հայի իսկական ոգու առյուծային, սակայն պատառիկային դրսեւորումներ էին: Այս առումով մեղավորը մորթվողն է,այլ ոչ թե մորթողը: Ադանայի ստուգատես-ջարդը ոչինչ չասաց այդ մատաղացուին եւ հայ քաղաքական ուժերին, որոնք նիստեր էին գումարում երիտթուրքերի հետ... նրանք չհասկացան թե ինչ ուժ է կանգնած երիտթուրքերի թիկունքում: Այդ ո՞ր տրամաբանությամբ այսօր պետք է Թուրքիան պատասխանատվություն կրի ցեղասպանության իրականացման համար, անհասկանալի է... Եթե պատվիրատուն իրականացնում է իր սեւ գործը վարձելով մեկին, ապա դրա անմիջական պատասխանատուն ո՞վ կլինի... այո՛-հենց պատվիրատու՛ն, որն ընդամենը վարձել է քիլլերների: Պատվիրատուն մնաց կուլիսների ետեվում, իսկ բոլոր շներին կախեցին քիլլերների վզներից... Այժմ ինքներդ ձեզ դրեք Թուրիայի տեղը եվ պատասանեք. Թուրքիան պատասխանատու՞ է հայոց ցեղասպանության հարցում... Շարունակում եմ միտքը մերկապարանոց չլինելու համար: Այսպես, «Մուդրոսի զինադադարից (1918 թ.) անմիջապես հետո համաշխարհային հանրության ճնշմամբ թուրքական նոր կառավարությունը որոշեց պատասխանատվության ենթարկել Թուրքիան պատերազմի մեջ ներքաշողներին և Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին:

Երիտթուրքական կուսակցության պարագլուխների դատավարությունն սկսվեց Կոստանդնուպոլսում 1919 թ-ի ապրիլի 27-ին և ընդհատումով (մայիսի 27-ին անգլիական հրամանատարությունը 77 հոգու անսպասելիորեն աքսորեց Մալթա կղզի, և դատաքննությունն ընդհատվեց) շարունակվեց մինչև հունիսի 26-ը (13 նիստ): Դատավճիռը հրապարակվեց 1919 թ-ի հուլիսի 5-ին. 31 հանցագործներից 4-ը՝ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և Նազիմը, հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, իսկ մնացած 27-ից ոմանք՝ տարբեր ժամկետներով ազատազրկման, մի մասն էլ արդարացվեց հանցանշանների բացակայության պատճառով: Դատավճիռը մոռացության մատնեց Մալթա աքսորված հանցագործներին: 1919 թ-ի հունիսի 21-ին, 23-ին և 28-ին տեղի ունեցավ «Միություն և առաջադիմություն» կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների և պաշտոնատար այլ անձանց դատավարությունը: Դատավճիռը հրապարակվեց 1920 թ-ի հունվարի 8-ին. 36 մեղադրյալից 3-ը դատապարտվեցին 10 տարվա, մյուսները՝ մի քանի տարվա ազատազրկման»: Տեսա՞ք. «...մայիսի 27-ին անգլիական հրամանատարությունը 77 հոգու անսպասելիորեն աքսորեց Մալթա կղզի, և դատաքննությունն ընդհատվեց... Դատավճիռը մոռացության մատնեց Մալթա աքսորված հանցագործներին...»: Անգլիա, նորից Անգլիա՛... ակնհայտ է, որ Մալթա աքսորված հանցագործները չպետք է խոսեին... դա վեր կհաներ ամբողջ ճշմարտությու՛նը: Իսկ հայ վրիժառուների «ՆԵՄԵՍԻՍ» գործողությամբ (Արմեն Գարոյի գլխավորությամբ), միայն կոծկեց իրական հանցագործներին բացահայտելու գործընթացը: Հետաքրքիր է, ինչ ուժ էր կանգնած այդ «ՆԵՄԵՍԻՍ»-ի թիկունքում...սա՛ էլ է դեռ մեծ հարց...

Աղբյորը՝ Stepan Abrahamyan http://www.facebook.com/groups/217782168246864/permalink/415625395129206/

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 28-04-2012 06:50:34
Դիտումների քանակը: 771
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՈՒՐԻԿ ԱՍՄԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԶԻ Ծն. 1943 թ. Հոկտեմբերյան շրջանի /ներկայիս Արմավիրի մարզի/ Արմավիր գյուղում: Սովորել և ավարտել է Արմա ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott