Աղթամարն օծելը քեզ հայ չդարձրեց, Օրհոնյան հուշարձան այցդ էլ քեզ թուրք չի դարձնի. Բահչելին՝ Էրդողանին

Նորության նկար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ քրդական հարցի կարգավորման գործընթացի դեմ հանդես եկող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին Իզմիրում կազմակերպած հանրահավաքի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել Էրդողանին։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Իզմիրում կազմակերպած հանրահավաքի ժամանակ «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին, անդրադառնալով քրդական հարցի կարգավորման գործընթացին, հայտարարել է, թե այդ ամենը ձեռք-ձեռքի տված կազմակերպել են Իմրալը կղզում ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլլահ Օջալանը եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Բահչելին նշել է, թե Էրդողանն իր քայլերով չի կարողանալու պառակտել ժողովրդին եւ պատասխանել Էրդողանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին։ «Երբ ստացար «Հրեական խիզախության մրցանակ», դա քեզ հրեա չդարձրեց, երբ օծեցիր Աղթամարի եկեղեցին, դա քեզ հայ չդարձրեց, երբ պատարագ կազմակերպել տվեցիր Սումելայի վանքում, դա քեզ ուղղափառ չդարձրեց, բայց քեզ թուրք ու ազգայնական էլ չի դարձնելու քո այցը Օրհոնյան հուշարձաններ (թյուրքական գրեր՝ 8-րդ դար)»,-ասել է Դեւլեթ Բահչելին։

Հայտնում է news.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 22-04-2013 09:34:02
Դիտումների քանակը: 804
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՊՈՂՈՍ ՄԱԿԻՆՑՅԱՆ ՄԿՐՏՉԻ Պետական գործիչ, գրաքննադատ, թարգմանիչ, հրապարակախոս: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott