Ադրբեջանցիները հատուկ պարգևներ են ստանում հայ մարզիկներին հաղթելու համար. Ջուլֆալակյան

Նորության նկար Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Լոնդոնում ադրբեջանցի ըմբիշի հետ մենամարտին, նշեց, որ իր համար մարզիկի ազգությունը կապ չունի և ավելացրեց, որ ադրբեջանցի մարզիկներին իրենց երկրում հատուկ պարգևներ են տալիս նույնիսկ, եթե նրանք մեդալի չեն արժանացել, սակայն հաղթել են որևէ հայ մարզիկի։

«Եթե դուրս ես գալիս գորգ, ուրեմն պետք է հաղթես: Բայց ադրբեջանցի մարզիկի դեպքում պատասխանատվությունը տասն անգամ ավելի մեծ էր»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այդ մարտի ընթացքում դահլիճում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցրել էր, թե արդյոք հայ ըմբիշն ուժեղ է և կարող է հաղթել ադրբեջանցի մրցակցին, ապա լքել էր դահլիճը։

Ըստ Ջուլֆալակյանի՝ ի տարբերություն մեր մարզիկների, ադրբեջանցիները հայերի հետ պայքարը շատ ավելի են կարևորում:
«Մեզ համար տարբերություն չկա ազգությունը, սակայն ադրբեջանցիները շատ են կարևորում: Անգամ հայ մարզիկի հաղթելու համար հատուկ պարգևներ են սահմանվում, եթե անգամ մրցաշարում մեդալ չես նվաճել»,- պատմեց մարզիկը:

Խոսելով ռուս մարզիկի հետ եզրափակիչ մենամարտի և այն մասին, որ նա մարմինը յուղել էր, Ջուլֆալակյանը նշեց, որ վերջին շրջանում իր հակառակորդներից շատերն են յուղ օգտագործում, սակայն մրցավարները աչք են փակում դրա վրա:

«Առաջինը թուրք մարզիկն էր և երբ մյուսները տեսան, որ դա որոշ չափով խանգարում է ինձ, իրենք էլ կիրառեցին»,- ասաց նա:

Ջուլֆալակյանը, այդուհանդերձ, իր պարտությունը ռուս մարզիկի մարմինը յուղելու հանգամանքով չի արդարացնում, սակայն որոշել է այսուհետ մարզումների ընթացքում «յուղել» մրցակիցներին և այդպես հաղթել նրանց:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am http://tert.am/am/news/2012/08/18/julfalakyan2/

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 18-08-2012 10:31:58
Դիտումների քանակը: 655
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԵՎՈՐԳ ԹԱՄԱՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ Ճարտարապետ: ՀՀ վաստակավոր շինարար (1957), վաստակավոր ճարտարապետ (1968): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott