Ադրբեջանցի լրագրող. «Երիտասարդ ադրբեջանցիների մոտ հայերի նկատմամբ ատելություն ձեւավորվում է ԶԼՄ-ների եւ ուսուցիչների ազդեցությամբ»

Նորության նկար Ապրիլ 09, 2012 | 20:07

«Իմ, ինչպես նաեւ Ադրբեջանում շատ երիտասարդների մոտ հայերի նկատմամբ ատելություն ձեւավորվել է լրատվամիջոցների եւ ուսուցիչների ազդեցությամբ»,- պատմել է ադրբեջանցի անկախ լրագրող Շախլա Սուլթանովան Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման բրիտանական ինստիտուտի (IWPR) կայքում հրապարակված հոդվածում:

Շախլան ծնվել է Ադրբեջանի հյուսիսում եւ հեռու է եղել Ղարաբաղում ռազմական գործողությունների թոհուբոհից, բայց քարոզչությունը նրա վրա նույնպես ազդել է: Վրաստանում Լրագրության եւ մեդիայի կովկասյան դպրոցում ղարաբաղցի աղջկա հետ սովորելու լուրը նա առանձնապես ուրախությամբ չի ընդունել` «Ինձնից հանդուրժողականություն չակնկալեք» արտահայտությամբ:

Սակայն Լեռնային Ղարաբաղից Լիլիթ Ասրայնը, պարզվել է, հրաշալի մարդ է, ոչ թե պարզապես «ինչ-որ հայուհի»:

«Ի վերջո, Լիլիթը դարձավ իմ լավագույն ընկերուհին: Մենք երբեք չէինք քննարկում Լեռնային Ղարաբաղը` հասկանալով, որ դա մեզ ոչինչ չի տա: Սակայն մեր կուրսում սովորող մյուս հայ ուսոնողների հետ միասին` Լիլիթն արմատախիլ արեց նրանց ազգին վերաբերող իմ բոլոր համոզմունքները»,- պատմում է Շախլան:

Վերադառնալով Ադրհբեջան` Սուլթանովան բախվում է խնդիրների, երբ նյութեր էր հավաքում «Պատմության դասեր Հայաստանում եւ Ադրբեջանում» համատեղ հոդվածի համար:»

«Երբ ես հարցրեցի ադրբեջանցի դպրոցականին` «Արդյո՞ք նորմալ է, որ դասագրքերում հայերին ֆաշիստներ եւ բանդիտներ են անվանում», նրա ուսուցչուհին զայրացավ եւ ինձ մեղադրեց «սխալ» հարցեր տալու եւ աշակերտների «ուղեղները լվանալու» մեջ:

Երբ ես պատմության դասագրքի հեղինակներից Թոֆիկ Վալիեւին հարցրեցի արդյոք պարտադիր է հայերին «ֆաշիստ» անվանել, նա ինձ մեղադրեց Ադրբեջանի շահերին հակասող գործողությունների մեջ»,-գրում է լրագրողը:

«Միաժամանակ, ես ուշադրություն դարձրեցի, որ ոմանք ողջունում են ադրբեջանական եւ հայկական դասագրքերում երկրորդ կողմի նկարագրման գաղափարը: Դրանք հիմնականում միջին տարիքի ադրբեջանցիներն են, ովքեր մինչեւ հակամարտությունը հայ ընկերներ են ունեցել»,- եզրափակում է Սուլթանովան:



Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 11-04-2012 11:09:48
Դիտումների քանակը: 567
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (1975), Խորհրդային Միության հերոս (26.4.1944): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott