«Պետք չի ժողովրդին վերաբերվել որպես հպատակների, որոնց պետք է խուզել, կթել»

Նորության նկար Hetq.am
Երանուհի Սողոյան
15:24, 22 օգոստոսի, 2011

«Իհարկե կա արտագաղթ, և այն արդեն վտանգավոր չափերի է հասնում,-ասում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:- Հիմա չեմ հիշում, թե որ կազմակերպությունն էր ասել վերջերս, որ դա համազգային աղետ է, ու ես համամիտ եմ այդ մտքի հետ: Այո, դա համազգային աղետ է: Անգամ BBC-ով էդպիսի մի նյութ գնաց, որ գյուղերը դատարկվում են, միայն կանայք են մնացել, և այդ կանանց ամուսինները օտար երկրներում երկրորդ ընտանիքն ունեն: Սա նույնպես անհանգստացնող հանգամանք է, սա էլ իր տեսակի մեջ է աղետ»:

Ոչ միայն Գյումրին է դատարկվում, գյուղերն արդեն դատարկված են, փաստում է Սրբազան հայրը, որ իր հովվական պարտքն է համարում գրեթե ամեն կիրակի լինել մարզի գյուղական համայնքներում: Թեմի առաջնորդի կարծիքով՝ բնակչության նոսրացումն անզեն աչքով էլ է նկատելի:

«Վերջերս Գյումրիում մի թուրք տուրիստ, իմանալով, որ թեմի առաջնորդը թուրքերեն է խոսում, այցելեց ինձ: Պարզվեց, որ այս մարդը երկար տարիներ է ապրում է Մոսկվայում, ու խոսքի մեջ նշեց, թե այնտեղ «խոպան» գնացած բոլոր հայերն ունեն երկրորդ ընտանիք: Ես վատ զգացի, որովհետև նույնիսկ թուրքի պատկերացումներն են հայի մասին փոխվել: Մեր հայ ընտանիքների պատկերն է աղավաղվել: Թուրքը միշտ իմացել է, որ հայը բարոյականության չափանիշ է, իսկ այսօր լրիվ այլ կերպ ենք ներկայանում: Սա համազգային աղետ չի՞, ինչ է»,-մտահոգվում է Միքայել Սրբազանը:

«Եվ երբ այս մասին խոսում ես, անմիջապես ելնում է մեկը և հայտարարում, թե հոգևորականը, փոխանակ լավատեսությամբ լավ բանի մասին խոսի, վատ բաներից է խոսում, փոխանակ լավատեսություն ներշնչի՝ հոռետեսություն է ներշնչում: Անպայման կգտնվի մեկը ձեր ընթերցողներից, որ սա կարդալիս կհայտարարի, թե Սրբազանի տվյալները չեն համապատասխանում իրականությանը, չկա արտագաղթ, ահագնացող չեն չափերը, ամեն ինչ նորմայի սահմաններում է և այլն: Բայց այդ մարդիկ մոռանում են, որ մենք պատասխանատու ենք մեր հոտի ամեն մի անդամի համար, որ մենք ևս պարտավոր ենք հոգ տանել նրանց մասին, որ մեր սիրտը ցավում է ամեն մի հեռացողի համար, ու մենք իրավունք չունենք լռելու»,-նշում է հոգևոր հայրը:

«Չի գնում նա, ով հնարավորություն չունի, և նա ով ապահովված է, այսինքն՝ հնարավորություն ունի իր գլուխն այստեղ էլ պահելու,- շարունակում է իր դիտարկումները թեմի առաջնորդը:- Եվ մեղադրել գնացողներին մի տեսակ չի ստացվում: Հացի խնդիր կա: Օրինակ՝ Շիրակի թեմում առկա հաստիքացուցակն ուռճացված է, ու մենք այդ քայլին գնացել ենք գիտակցաբար: Թեպետ բարձր չէ վարձատրությունը, և իր էության մեջ տվյալ մարդու գործն էլ ոչ այնքան անհրաժեշտ, բայց մենք այդպիսով փորձում ենք նրան կապել այս քաղաքին, որ չհեռանա, ընտանիքը չլքի: Եվ ես շատ հաճախ քննադատության եմ արժանանում, թե «Սրբազան, ավելորդ մարդկանց ես պահում»: Ես դա գիտեմ, բայց նաև գիտեմ, որ այդ մարդը գնալու տեղ չունի, որ այդ մարդը ընտանիք է պահում»:

Միքայել Սրբազանի կարծիքով՝ խնդիրը կառավարումն է: Ժողովրդի մի զգալի հատված իր ապագան կապում է դրսի հետ: Իշխանություններն իրականացնում են «Արի տուն» ծրագիրը, բայց դրա փոխարեն արժեր, որ տնեցիներին պահեին տանը: Հարևան Վրաստանի նախագահի մասին ասում են, որ ծամում է փողկապը, բայց դա չի խանգարում նրան բարեփոխումներ կատարելու: Թեմի առաջնորդը համոզված է, որ պետք չէ ջայլամի քաղաքականություն որդեգրել, միայն դրական բաներից խոսելով՝ հնարավոր չէ առկա խնդիրը լուծել:

«Ինչու հարևան պետությունում հնարավոր է ամեն բան փոխել, իսկ մեզ մոտ՝ չէ: Մեր ժողովուրդը հարմարվող է: Այսօր նրա առաջ խնդիր է դրված գնալ 9 ամսով խոպան ու վերադառնալ, ինքը գնում է, այսինքն՝ հարմարվել է այդ վիճակին: Եթե հային հրամցվի լավը, ինքն անպատճառ դրան կհարմարվի: Հասարակ բան. ասացին մի կես բերան, որ պիտի ամրագոտիներ կապեն, բոլորը կապեցին,- ասում է Միքայել Սրբազանը:- Կնշանակի՝ ցանկություն է պետք, կամք է պետք բացասականը դրականի փոխելու:

Հարկային տեռորը թուլացնել է պետք: Վրաստանում այսօր խորհրդային արտադրության մեքենա չկա, չես տեսնի, որովհետև այդ երկրի իշխանությունն այնպես է արել, որ իր երկրի բնակիչը կարողանա շատ հեշտությամբ արտասահմանյան մեքենաներ ներկրել՝ առանց 30 տոկոս հարկ վճարելու: Բարձր հարկեր սովորաբար դրվում են ներկրողի վրա: Երբ դու այդ ապրանքից քո երկրում արտադրում ես, դրանով պաշտապանում ես քո արտադրողին, խթանում քո ներքին շուկան: Բայց մի՞թե մենք մեքենա ենք արտադրում:

10 տարի առաջ, երբ մտնում էիր Վրաստան, Վրաստանը քեզնից հետ էր, այսօր մտնում ես Վրաստան, քեզանից մի քանի քայլ առաջ է: Ու հավատացեք, որ դրա պատճառը ոչ ծովն է, ոչ էլ տուրիզմը: Սրանով ուզում եմ ասել, որ պետք չի ժողովրդին վերաբերվել որպես հպատակների, որոնց անպատճառ պետք է խուզել, կթել: Պետք է սիրել, հոգալ մարդկանց մասին առանց «փայ» պահանջելու»:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 26-08-2011 12:15:49
Դիտումների քանակը: 806
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՅՈՒՐԻ ԱՂԱԲԱԼՅԱՆ ԱՆԴԵՅԻ 1995-2002-ին` ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի նախագահ:Հանքային պաշարների միջազգ ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott