«Մահվան կիրճը» դեռ մահաբույր է. այցելություն Թուրքիայում Ցեղասպանության զոհերի զանգվածային գերեզմաններից մեկը

Նորության նկար Հունիս 23, 2012 | 11:56
NEWS.am-ը մեջբերում է The Armenian Weekly խմբագիր, Տաթջերոսի համալսարանի «Հայոց ցեղասպանություն» ծրագրի համակարգող (ԱՄՆ) եւ Քլարքի համալսարանում Հոլոքոստի եւ ցեղասպանության թեմայի ուսումնասիրությամբ դոկտորի աստիճանի արժանացած Խաչիկ Մուրադյանի ակնարկը, որը պատմում է Թուրքիայի Դիրաբեքիրի շրջանի Չնքուշում 10 հազար հայերի կոտորածի վայր այցելության մասին:

«Նրանք այստեղ հայերին բերում էին հազարներով, խլում նրանց ունեցվածքը եւ նետում կիրճը», – ասում է քուրդ գյուղացին, որը մեզ բերեց այստեղ:

Ըստ տեղացիների` կիրճն անհուն է: Հայերն ու քուրդերն այն անվանել են Դուդան, այն հայտնի է նաեւ որպես Յուդան Դերե:

Տարբեր աղբյուրներ վկայում են, որ 10 հազար հայեր են քշվել այստեղ թուրք ժանդարմների կողմից եւ սպանվել:



«Մեր գյուղում մի կին էր ապրում: Նա 104 տարեկան էր… Նա տեսել էր ադ ամենը»:

Մի փոքր մտածելով` նա ավելացնում է. «Բոլորն այդ մասին գիտեն»:

Կիրճ տանող ճանապարհը մենք հարցրինք մի տղամարդուց: Նա եկավ մեզ հետ: Երբ հասանք, մեր վարորդը` դիարբեքիրցի քուրդ, հարցրեց. «Ի՞նչ է այստեղ տեղի ունեցել»:

«Ոչինչ», - արագ պատասխանեց տղամարդը:

«Ասում են` այստեղ ինչ-որ բան է եղել հայերի հետ»,- շարունակեց վարորդը:

Տղամարդը կորցրեց համբերությունը: «Ես չգիտեմ»,- մի կերպ ասաց նա եւ դուրս նետվեց մեքենայից:


***

Չնքուշի հայերի կոտորածի վայրն ամենաահավորներից մեկն է: Պատմաբան Ռայմոնդ Գեւորգյանը գրում է.

«Սկզբում սպանում էին տղամարդկանց. կապում էին մի քանիսին, տասից քիչ, այնուհետեւ դահիճներն սպանում էին նրանց եւ մարմինները նետում ձորը: Նույնն անում էին կանանց հետ, միայն սկզբում խուզարկում էին եւ կտրում կոկորդը: Նրանցից ոմանք անձամբ էին նետվում անդունդը երեխաների հետ»:

Իր հիշողություններում ամերիկացի միսիոներ Հենրի Ռիգսը, որն աշխատել է Խարբերդում, նկարագրում է Դուդանը որպես «հայտնի քարանձավ` մի քանի հարյուր ոտնաչափ ուղղահայաց իջվածքով»: «Ասում են` քաղաքի ամբողջ բնակչությունն այստեղ է քշվել կոտորածի համար»:

Ողջ չի մնացել համարյա ոչ ոք: Ոչ մի հայ, գրում է Քարնիգ (Գառնիկ) Կեւորգյանը Չնքուշի մասին իր գրքում, այդտեղից դուրս չի եկել դեպի Հալեպ, Դեր Զոր կամ Արաբիայի այլ մարզեր արյունալի արտաքսման ճանապարհը:

***

«Այստեղից մահվան հոտ է գալիս», – ասաց Ջորջը` իմ ուղեւորներից մեկը: – «Ես այլեւս այստեղ չեմ դիմանում»: Եւ վերադարձավ մեքենա:

Մենք լուսանկարում ենք, տեսագրում եւ զննում տեղանքը:

Վերադարձի ճանապարհին քուրդ գյուղացին մոտենում է մեզ եւ հարցնում. «Կարո՞ղ եմ ձեզ մի բան խնդրել»:
«Խնդրեմ»:

«Իմ տատիկը շատ իրեր է գտել: Նրանք հայերին են պատկանել …: Դե, գյուղացիներն ասում են, որ իբր նրանք ոսկուց են եղել, սակայն երբ գտել են դրանք, նրանք դարձել են մետաղ»:

Ես շփոթված եմ: «Մի՞թե»:

«Այո, այո: Ասում են նաեւ, որ եթե որեւէ մեկը կարդա դրանց վրայի հայերեն մակագրությունները, դրանք նորից ոսկի կդառնան: Ահա ես էլ ուզում էի ձեզ խնդրել կարդալ դրանք»:

«Չեմ կարծում, որ ի վիճակի եմ նման բանի, բայց բերեք»:

«Ես ուզում եմ տեսնել, մենք զգույշ կլինենք», - ասում եմ ուղեկիցներիս:

Նստում ենք եւ գնում նրա մեքենայի հետեւից: Մի քանի րոպե անց նա կանգ է առնում դաշտի եզրին: Մի քանի րոպե անց տեսնում ենք դեպի մեզ եկող մի տղամարդու, կնոջ եւ մի քանի երեխաների գործիքներով, պղնձե եւ արծաթե սկուտեղներով եւ կենցաղային ապրանքներով…
Zoom Image
Zoom Image


Լուրեր Հայաստանից - NEWS.am http://news.am/arm/news/110379.html

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 23-06-2012 10:53:24
Դիտումների քանակը: 685
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott