«Իսրայելի համար եկել է Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը». Հոլոքոսթի ինստիտուտի տնօրեն

Նորության նկար Իսրայելական Jerusalem Post թերթում տպագրվել է Հոլոքոսթի ինստիտուտի տնօրեն, հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չառնիի հոդվածը, որում նա նշել է, որ եկել է ժամանակը՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հարցում լռություն չպահպանելու և այն ճանաչելու համար.

«Իսրայելի համար եկել է ժամանակը հզոր զարկ տալու 1915 թվականի աղետալի իրադարձությունների ճանաչմանը։ Իսրայելը պետք է վերջ դնի այդ խաղին և միանշանակ ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Փաստերը լավ հայտնի են։

Թուրքիայի կառավարությունն իրականացրել է ցեղասպանություն, որին զոհ են գնացել 1.5 միլիոն հայեր։ Մեզ՝ հրեաների ու իսրայելցիների համար դա ունի այլ նշանակություն, քանի որ դա Հոլոքոսթի փորձարկումն է։ Իսրայելցի պրոֆեսորներից մեկը Հայոց ցեղասպանությունը որակել է որպես «Հոլոքոսթի փորձարկում»։ Մենք նաև գիտենք, որ Հիտլերն առաջնորդվել է Հայոց ցեղասպանության նախադեպով, երբ եկավ մեր՝ հրեաների հետևից»։

Հիշեցնենք, որ Լեհաստան ներխուժելու նախօրեին Հիտլերը հայտարարել էր. «Պատերազմում մեր նպատակը թշնամու ֆիզիկական ոչնչացումն է։ Միայն այդպես մենք կգրավենք մեզ անհրաժեշտ տարածքը: Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»:
18:56 Թուրքիա | Երեքշաբթի 24.01.2012

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 24-01-2012 23:11:49
Դիտումների քանակը: 623
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott