«Թուրքիայում միայն «ցեղասպանություն» բառն արտասանելը հանդիսանում է քրեորեն պատժելի հանցագործություն». Taraf
Թուրքական Taraf թերթն իր՝ «Թող Ֆրանսիային և նայիր բուն Թուրքիային» խորագրով հոդվածում սուր քննադատության է ենթարկել թուրքական իշխանություններին։
Թերթը գրել է. «Պաշտոնական Անկարան կտրուկ քննադատում է Ֆրանսիային՝ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ ընդունելու կապակցությամբ և վստահեցնում է, որ այդ օրինագիծը հակասում է խոսքի ազատությանը։ Սակայն այդ մասին խոսողները մոռանում են, որ Թուրքիայում միայն «ցեղասպանություն» բառն արտասանելը հանդիսանում է քրեորեն պատժելի հանցագործություն։
Այսօր շարունակվում է գրող Թեմել Դեմիրեյի նկատմամբ դատական գործընթացը, ով մեղադրվում է Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով։ Հրանտ Դինքի սպանության առաջին տարելիցին Դեմիրեյը հայտարարել էր, որ Դինքին սպանել են նրա համար, որ նա գործածել է «ցեղասպանություն» բառը։ Թուրք գրողը համաձայնել էր, որ այս երկրում տեղի է ունեցել ցեղասպանություն։
Դրանից հետո դատախազ Լևեթ Սավաշը քրեական գործ է հարուցել նրա դեմ, իսկ արդարադատության նախարարը գտել է, որ այդ գործը պետք է ընթանա 301-րդ հոդվածի շրջանակներում, քանի որ Դեմիրեյը վիրավորել է Թուրքիայի Հանրապետության արժանապատվությունը»։
Հիշեցնենք, որ Taraf թերթը Թուրքիայում ունի ամենասարսափահարույց թերթի համբավ։
18:36 Տարածաշրջան | Հինգշաբթի 26.01.2012
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 743
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


