«Թույլ չտանք, որ մարդկության դեմ հանցագործությունները մնան չճանաչված». Ադամ Շիֆ

Նորության նկար Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքի փոխանցմամբ` կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Աննա Էշուն, Հովարդ Բերմանը և Գարի Փիթերսը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կտրուկ դատապարտել են Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում իրականացված հայկական ջարդերը:

Իր ելույթում Ադամ Շիֆը նշել է. «Այդ կոտորածները հանդիսանում են Ադրբեջանի ողջ տարածքում իրականացված հակահայկական գործունեության մասնիկը, ինչը հիմք նախապատրաստեց երկու տասնմյակների ընթացքում ագրեսիա ձեռնարկելու համար, որի ընթացքում Ադրբեջանի կառավարությունը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:

Ռազմական գործողությունների հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ, հարյուր հազարավոր հայեր տեղահանվեցին: Ժամանակին Ադրբեջանում բարգավաճող 450,000-անոց հայ համայնքը գործնականում անհետացավ: 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմը ցայժմ մնում է ուժի մեջ:

Սակայն Ադրբեջանի շարունակական ռազմաշունչ հռետորիկան, հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերը, ինչպես նաև ռազմական բյուջեի մեծացումը սպառնում են ապակայունացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տարվող բանակցությունները:

Այս ապրիլին լրանում է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը. իրադարձություն, որը հերքվում է Ադրբեջանի մերձակա դաշնակից Թուրքիայի կառավարության կողմից: Մենք չպետք է թույլ տանք, որ մարդկության դեմ իրագործված նմանատիպ հանցագործությունները մնան չճանաչված:

Եկեք այսօր հարգենք Սումգայիթի դաժան ջարդերի զոհերի հիշատակը: Մեր բարոյական պարտքն է դատապարտել հանցագործությունները՝ այն հույսով, որ պատմությունը չի կրկնվի»:
11:46 Ադրբեջան | Հինգշաբթի 01.03.2012

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 01-03-2012 09:12:39
Դիտումների քանակը: 682
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍԻՄՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ ՄԵԼԻՔԻ Հասարակական-քաղաքական գործիչ: ՀՀԴ կուսակցության հիմնադիրներից: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott