«Today’s Zaman». Հայաստան-Թուրքիա եւ 2015 թվական

Նորության նկար Հուլիս 18, 2012 | 01:28
NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Today’s Zaman»-ում հրապարակված Օմեր Թաշփինարի հոդվածը որշակի կրճատումներով.

Թուրքիայում հայկական հարցը, որպես կանոն, ներքաղաքական դեբատների առարկա է դառնում գրեթե բացառապես Արեւմուտքի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւեր ընդունելու համատեքստում:

Երեք տարի հետո` 2015թ-ին, Թուրքիան կկանգնի նմանատիպ երկընտրանքի առջեւ. եւս մեկ անգամ կնկատվի արտաքին դինամիկա, որը կխթանի ներքին դեբատները եւ Թուրքիան, ավելի շուտ, կծու եւ ազգայնականորեն տոներով կարձագանքի Արեւմուտքի` Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին վերաբերող քայլերին:

Ի՞ նչ կարել է անել` նման փորձությունից խուսափելու համար: Ակնհայտ պատասխանն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին հարկավոր է մտածել հիմա, մինչեւ կսկսվի ճնշումը:

Փոխանակ մինչեւ 2015թ-ը խուճապահար լինելը, թուրքական կառավարությունը բազմաասպեկտ ռազմավարություն պետք է իրականացնի այսօրվանից: Առաջինը պետք է լինի Հայաստանի հետ սահմանի բացումը: Դա պետք է լինի թուրքական բարի կամքի միակողմանի ժեստ` անկախ արձանագրությունների սառեցման գործընթացից:

Ինչպես հայտնի է, Արդարություն եւ զարգացում կուսակցությունը որոշել էր արձանագրությունների վավերացումը կապել ղարաբաղյան հակամարտության հետ: Նման քաղաքականությունը գրեթե արգելափակել է ողջ գործընթացը, քանի որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համար անհնար էր դարձել համոզել երկրի եւ սփյուռքի հանրությանը, որ Թուրքիան լրջորեն է վերաբերվում առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից նախապայմանների առաջ քաշումը կարճատեսություն էր: Հիմա արդեն արձանագրությունների հաստատման ցանկացած փորձ բախվել է ադրբեջանամետ շրջանակների հակազդեցությանը այն հիմքով, թե ղարաբաղյան հակամարտության կագավորման հարցում առաջընթաց չկա: Այդ իսկ պատճառով Թուրքիան պետք է գործի` առանց հղում կատարելու արձանագրություններին: Հայաստանի հետ սահմանի բացումը պետք է ներկայացվի որպես թուրք հասարակության նախաձեռնություն եւ ապացույց այն բանի, որ Անկարան ցանկանում է խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերությունների կարագավորմանը եւ Լեռնային Ղարաբաղի հարցում ապագա բեկմանը:

Թուրքական ռազմավարության երկրորդ ասպեկտը պետք է լինի 1915 թ. մասին խոսելն այն համատեքստում, ինչը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն «արդար հիշողություն» է համարել: Դավութօղլուն ցանկանում է 1915թ. կատարվածը դիտարկել հումանիտար աղետի առավել լայն համատեքստում` կապված Օսմանյան կայսրության փլուզման հետ: Դավութօղլուն, կարծես, պատրաստ է, ինչպես նախորդ շաբաթ նշել էր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ցավակցություն հայտնել 1915 թ. համար «ընդհանուր ողբերգության» առավել լայն համատեքստում, որտեղ կա նաեւ հայերի մասնակցությունը թուրքական կորուստների հետ կապված:

Չնայած խնդրահարույց լինելուն, այդ քայլը ճիշտ ուղի է: Ընդհանուր ողբերգության մասին խոսելն ավելի լավ է, քան մերժել այն, ինչ հայերի հետ կատարվել է 1915թ-ին: Սակայն մեկ բան հստակ է. եթե Թուրքիայի կողմից 1915թ. ողբերգության համար պաշտոնական ներողություն չլինի`Էրդողանի կողմից Դերսիմի իրադարձությունների վերաբերյալ ձեւակերպման նման, «արդար հիշողության» մասին մեկնաբանությունն արձագանք չի գտնի:

Այն, ինչ թուրքերը համարում են հայերի տեղահանություն, միանագմայն կարող էր լինել հայ ազգայնականների կողմից նկատվող սպառնալիքի պատասխան: Այո, հայերը եւս սպանել են թուրքերին: Սակայն, «արդար հիշողությունը» պահանջում է ազնիվ հայացք նետել Անատոլիայի վրա այսօր: Մենք չենք կարող հաշտվել Արեւելյան Անատոլիայում այսօր հայերի լիակատար բացակայության հետ առանց ներողության: Եկեք սկսենք մտածել 1915 թ. մասին եւ այն մասին, թե ինչ է հնարավոր անել 2015թ-ի կապակցությամբ, քանի դեռ ուրիշները չեն սկսել մտածել մեր փոխարեն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am http://news.am/arm/news/113721.html

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 18-07-2012 00:18:10
Դիտումների քանակը: 692
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ ՊԵՏՐՈՍԻ Ճարտարապետ: ՀՀ վաստ. ճարտ (1968): ԽՍՀՄ Ժող. ճարտ. (1988): ՌԴ գեղ. ակադեմիայի ակադ. (1983): Ճարտարապետության միջազգային ակադեմիայի (1993-ից՝ պրոֆ.) Մոսկվայի մասնաճյուղի Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott