«The Times of India». Հայոց ցեղասպանության վերքերը չեն սպիացել եւ ազդում են տարածաշրջանի վրա
Դեկտեմբեր 06, 2012 | 00:59
Քարդաշյանները բացահայտ հայտարարում են իրենց հայկական ժառանգության եւ խոսում Հայոց ցեղասպանության մասին: Նրանք բավականին հայտնի են հայերի թվում, «The Times of India»-ին ասել է «Գորշ գայլեր եւ սպիտակ աղավնիներ» գրքի հեղինակ Ջոն Բալյանը:
Այդ ահավոր ողբերգության հետքերն ակնհայտորեն սպիացած չեն եւ նրա ցնցումները տասնամյակներ անց դեռ ազդում են տարածաշրջանի վրա: Չնայած այդ հանցագործությունը պաշտոնապես ճանչելու աշխարհին ուղղված բազմաթիվ կոչերին, երկրները հիմնականում փակում են աչերը դրա վրա. «Հոլոքոստն այնքան լավ փաստաթղթավորված չէր, ինչպես Հայոց ցեղասպանությունը, սակայն հրեական համայնքն ազդեցիկ է»,-ասել է գրքի հեղինակը:
Ջոն Բալյանի կյանքի պատմությունը բավականին հետաքրքիր է: Նա ծնվել է Անատոլիայում, Դիարբեքիրից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկում, մեծացել է աղքատության մեջ եւ պատահաբար հայտնվել Ամերիկայում, որտեղ էլ ուսանել Կոլումբիայի համալսարանում:
Երբ որոշել է գրել իր պատմությունը, վստահ չի եղել, որ հուշերը հետաքրքիր կլինեն ընթերցողի համար: Միաժամանակ նա որշել է իր իրական պատնությունը վերածել գեղարվեստական պատմության, թեեւ ինչի մասին հիշատակում է`իրական է:
«Ես կցանականայի, որ իմ պատմոթյունը պատմվեր ֆիլմի միջոցով: Ես ուրախ եմ, որ Շեքհար Կապուրը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը նկարահանելու հետաքրքրություն է ցուցաբերել` թեեւ այլ գրքի հիման վրա, որը լույս է տեսել մի քանի տարի առաջ»,- ասել է Բալյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 865
Կիսվել : |