«The New York Times»-ի 1915թ. հունվարի 24-ի համարը. Ինչպես թուրքական կայսրությունը պետք է վերաբաժանվի պատերազմից հետո

Նորության նկար Մայիս 29, 2012 | 23:27
NEWS.am-ը հատված է ներկայացնում մինչեւ Հայոց ցեղասպանությունը` 1915թ. հունվարի 24-ին «The New York Times»-ում Թուրքիայի հարցով հետազոտողի հոդվածից.

Թուրքիան պատերազմի բռնկման համար պատասխանատվության մեծությամբ երկրորդն է այն պատճառով, որ նրա կառավարման ահավոր համակարգը հանգեցրել է Բալկանյան պատերազմի, որն էլ հետեւանքներ ունեցավ ավստրո-սերբական հակամարտության մեջ:

Թուրքերի պատմությունը մշտապես աչքի է ընկել արյամբ, կրակով եւ ոչնչացումներով: Նրան ենթակա ռասաների քաղաքակրթությունը նա չէր կարող հասկանալ, ուստի նրանց է թողել իրենց եկեղեցիների կառավարումն ու կրթական հարցերը: Սակայն հենց նրանց գործունեության մեջ առաջընթաց է նկատել, ինչպես նաեւ ազգային ձգտումների վերածնունդ, դիմել է վառոդի եւ պողպատի օգնությանը: Լինելով բացարձակ զուրկ արդարությունից եւ վարչական գիտելիքներից` նրա կառավարումն աչքի է ընկել պաշտոնական ծուլությամբ, անիրազեկությամբ, խայտառակ կոռուպցիայով:

Եթե մենք, չխորանալով պատմության մեջ, դիտարկենք թուրքերի պատմության միայն 20-րդ դարի կարճ ժամանակահատվածը, հեշտությամբ կարող ենք բավարար չափով հասկանալ նրա բնույթը: Թուրքիայի կառավարման անտանելի բնույթը հանգեցրեց 1804 եւ 1817թթ. սերբերի ապստամբության, 1821թ-ին` հունական կոտորածի, 1828 թ. ռուս-թուրքական պատերազմի, 1877թ. քրիստոնյաների զանգվածային սպանությունների Բուլղարիայում, Բոսնիայում եւ Հերցեգովինայում, 1894-1896թթ.` հայկական ջարդերի, 1898թ.` հույն-թուրքական պատերազմի, 1909 թ-ին` Կիլիկիայում կրկին հայերի կոտորածների: Երիտթուրքերը իրենց իշխանության օրոք բավականին զարհուրելի պատկեր են ստեղծում, թե ովքեր են թուրքերը:

Միայն վերջերս, թուրքական կաբինետի առաջատար անդամներից մեկի հետ զրույցի ժամանակ ես լուրջ կասկած հայտնեցի, թե Թուրքական կայսրությունը կարող է բարեփոխվել թուրքական տարրի միջոցով: Հարկ է նկատել, որ կայսրության մոտ 20 մլն բնակիչներից միայն 6–7 միլիոնն է թուրք: Հայերն ու հույները, ովքեր միասին մոտ հինգ մլն են կազմում ` հավասար թվաքանակով, ընդհանուր առմամբ գերազանցում են թուրքերին բարոյապես եւ մտավոր կարողություններով: Նրանք հրաշալի առեւտրականներ եւ ֆիանսիստներ են, աշխատասեր եւ առաջադեմ: Հրեաներն ու քրիստանյա արաբները, որոնք հայտնի են որպես սիրիացիներ, հավասար են հայերին եւ հույներին: Հայերն ու հույները Թուրքիայի բնակչության մոտ 25 տոկոսն են կազմում: Նրանք վերահսկում են առեւտրի 70 տոկոսը, այն դեպքում, երբ թուրքերը կազմում են բնակչության մոտ 30 տոկոսը եւ վերահսկում են առեւտրի մոտ 10 տոկոսը:

Դժվար է նաեւ հասկանալ, թե հպարտ Գերմանական կայսրությունն ինչպես կարող էր ներգրավվել այդ արկածախնդիրների հետ լուրջ գործում:

Լինելով երկիր, որը մեծ պատասխանատվություն է կրում այդ կարեւոր հակամարտության մեջ, դարեր շարունակ լինելով միջազգային լարվածությունների եւ մարդկային տառապանքների աղբյուր, Թուրքական կայսրությունը պետք է վերաբաժանվի այն հիմնական ռասաների միջեւ, որոնցով այն բնակեցված է եւ որոնք ավանդույթներով, պատմությամբ եւ ինքնակառավարման կարողությամբ ճանաչման իրավունք ունեն գերտերությունների շարքում, որոնք դարեր շարունակ ընդհանուր համաձայնությամբ իրենց համար ֆիքսել են ազդեցության ոլորտները: Եւ հատկապես.

ԹՈՒՐՔԻԱ

Քառ. մղոն

Իսմիդ 3100

Բիգա 2600

Բուրսա 25 000

Կաստամոնու 20 000

Արեւմտյան Կիզիլ Իրմակ 12 000

Արեւմտյան Կոնիա 21 500

Արեւելյան Զմյուռնիա 6000

Ընդհանուր 90 200

ՀՈՒՆԱՍՏԱՆ

Արեւմտյան Զմյուռնիա 15 900

ՀԱՅԱՍՏԱՆ

Խարբերդ 12 500

Սվազ 24 500

Արեւելյան Կիզիլ Իրմակ 15 350

Արեւելյան Կոնիա 18 500

Հյուսիսային Անատոլիա, ներառյալ` Հյուսիսային Այնթափ 3700

Ադանա 15 500

Ընդհանուր 92 050

http://news.am/arm/news/107359.html

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 30-05-2012 10:13:48
Դիտումների քանակը: 574
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott