«The Economist». Լեռնային Ղարաբաղ. սառեցված հակամարտություն

Նորության նկար Նոյեմբեր 12, 2011 | 01:37
NEWS.am-ը ներկայացնում է «Լեռնային Ղարաբաղ. սառեցված հակամարտություն» հոդվածը` հրապարակված «The Economist»-ում:

«Ամռանը գրեթե ազատ տեղ չեմ ունենա», – պարծենում է լիբանանահայ Մայք Աղջայանը: Նա նոր հյուրանոցի կառավարիչն է մի քաղաքում, որն ադրբեջանցիներն անվանում են Շուշա, հայերը` Շուշի: Այցելուներն ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լիբանանի եւ Իրանի հայ համայնքներից են: Բարձունքի վրա գտնվող այս հաճելի քաղաքում 1988-ին 15 հազար մարդ էր ապրում: Այսօր պատերազմի փլատակների մեջ ապրում են չորս հազարը: Աղջայանի խոսքով, իր հյուրերը ցանկանում են տեսնել «այն հողը, որի համար ժողովուրդն արյուն է թափել»:

Ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային «սառեցված հակամարտություններից» մեկն է: Սակայն 2008-ի ռուս-վրացական բախումը Հարավային Օսիայում ցույց տվեց, որ սառույցը կարող է շատ արագ հալչել: Խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը հայաբնակ անկլավ էր Ադրբեջանի ներսում` մոտ 4 հազար քմ տարածքով: Հակամարտությունը սկսեց 1988-ին, քանի որ հայերը ցանկանում էին անջատվել Ադրբեջանից: Պատերազմի ավարտին, 1994-ին հաղթանակած հայերը կրկնապատկեցին անկլավի տարածքը եւ Հայաստանի հետ միջանցքի փոխարեն ունեցան երկար ընդհանուր սահման: 1988-1994 թվականներին Ադրբեջանից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից դուրս է եկել ավելի քան 1 միլիոն փախստական: Տարածքի ադրբեջանաբնակ քաղաքները դատարկվեցին:

Խաղաղ համաձայնագրի վրա միջնորդներն աշխատում են 1995-ից, սակայն հաջողության չեն հասնում: Բայց համաձայնագրի ընդհանուր սկզբունքներն արդեն ուրվագծվում են: 1991-ին անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին կվերադարձնի պատերազմում նվաճած հողերի մեծ մասը: «Միջանկյալ» փուլից հետո տարածքի ժողովուրդը, այդ թվում տարածքից դուրս բնակվող ադրբեջանցի փախստականները կքվեարկեն վերջնական կարգավիճակը որոշելու համար:

Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձինք ասում են, որ չի կարող որեւէ համաձայնագիր լինել առանց իրենց համաձայնության: Դա հոխորտանք չէ: Հայաստանի նախագահն ու նրա նախորդը Ղարաբաղից են: Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը կասկածում է, թե Ադրբեջանը երբեւէ կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Այդուամենայնիվ, նա ուրախությամբ նշում է, որ նախորդ չորս տարիներին ՀՆԱ-ն կրկնապատկվել է: Դա նաեւ Հայաստանից եւ սփյուռքից ստացված տրանսֆերտների շնորհիվ է:

Ադրբեջանն այժմ լցված է նավթի ու գազի վաճառքից ստացված կանխիկ գումարով: Այս տարի Ադրբեջանի բյուջեի 16,5 տոկոսը հատկացվել է ռազմական ծախսերին: Այդ գումարը ամբողջ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետբյուջեի չափ է: Սակայն Ստեփանակերտում պաշտոնյաները հանգիստ են: Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին, իսկ Ադրբեջանի եւ Ղազախստանի նավթն Արեւմուտք տանող խողովակաշարն անցնում է Լեռնային Ղարաբաղի տարածքից 12 մղոն հեռավորության վրա: Հրետանային համազարկը շատ արագ շարքից կհանի այդ ռազմավարական խողովակաշարը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 18-11-2011 20:44:17
Դիտումների քանակը: 737
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀԵՆՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ (Կասպարով) ՄՈՎՍԵՍԻ Շախմատիստ, շախմատային կոմպոզիտոր: Շախմատի ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ԽՍՀՄ սպորտի վարպետը (1936), միջազգային կարգի սպորտի վարպետ (1950), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1956), ՀԽՍՀ ֆիզ. կո Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott