«Ouest-France». «Դավաճանը», ով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը

Նորության նկար Ապրիլ 27, 2012 | 01:52

Բուրչին Գերչեկի հոդվածը.

1915 թ. ապրիլից թուրքական բանակն ու ոստիկանությունը ոչնչացրեցին ավելի քան մեկ միլիոն հայերի` նրանց համարելով ներքին թշնամիներ: Հասան Ջեմալի անունը նրան մշտապես հիշեցնում է, որ նա Ջեմալ փաշայի` Հայոց ցեղասպանության ժամանակ երկիրը կառավարող երիտթուրքերի առաջնորդներից Ջեմալ փաշայի թոռն է: «Ես սկսել եմ տարբերել իմ պապին եւ պատմությունը»,-ասում է նա:

«Milliyet» պարբերականի հայտնի լրագրող, 68-ամյա Հասան Ջեմալը հայտնի է որպես «Ջեմալ փաշայի թոռ, ով Երեւանում ցեղասպանության հուշահամալիրի առջեւ ծնկի է եկել»: 2008թ-ին այդ խորհրդանշական ժեստից հետո նա ասում է, որ կիսում է հայ ժողովրդի վիշտը:

Այդ գիտակցությունը մեկ օրում չի հասունացել: 1980-ականներին նրա առաջին հոդվածներում կրկնվում էր թուրքական պաշտոնակա դիրքորոշումը: Հետո պատմաբան Թաներ Աքչամի գրքերի օգնությամբ նկատեց, որ իրականությունն այլ է:

Հրանտ Դինքի հետ նրա հանդիպումը վճռորոշ նշանակություն ունեցավ: «Ես սկսեցի պատմությանը պետության աչքերով չնայել, այլ փորձեցի իմանալ` ինչ է կատարվել»,-ասում է նա: 2005 թ-ին, երբ Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին համաժողովի կազմակերպումը բախվեց կառավարության սպառնալիքներին, Ջամալի դիրքրոշումն ընդդեմ արգելքի էր: Լրատվամիջոցների մի մասը նրան անվանեց «դավաճան»:

Հրանտ Դինքի սպանությունը վերջնականպես ամեն ինչ շրջեց: «Հրանտի մահն ինձ խորապես փոխեց: Կարծես բոլոր քարերը նորից գտան իրենց տեղերը: Ես տեսա մեր պատմության մնացած բոլոր մարդասպաններին»,-նշում է նա: Այդ պահից ի վեր, նա առանց տատանվելու, օգտագործում է «ցեղասպանություն» տեմինը: Հաջորդ տարի նա այցելեց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, իսկ 2009 թ-ին առաջիններից մեկն էր, ով միացավ թուրք մտավորականների նախաձեռնած` հայերից նորողություն խնդրելու արշավին:

Կունենա՞ նա կամք` «փոխհատուցելու» իր պապի կողմից հասցված վնասը: «Ես իմ ընտանեկան պատմության պատճառով չեմ գործել: Դա ինտելեկտուալ պատասխանատվություն է եւ քաղաքական պայքար վարելու պատրաստակամություն: Պատմությունը շոշափում է ոչ միայն անցյալը: Այն այսօր գոյություն ունեցող մեր խնդիրների ակունքում է»,-ասում է նա:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 27-04-2012 11:03:24
Դիտումների քանակը: 618
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott