«Los Angeles Times». Ղարաբաղյան հին հակամարտությունը հեռացած եւ մոռացված չէ

Նորության նկար NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Los Angeles Times»-ում հրապարկված Քերոլ Ուիլյամսի հոդվածը.

Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի երկայնքով հայ եւ ադրբեջանական զինված ուժերն արդեն 19 տարի շարունակ դժվարությամբ են պահում հրադադարի ռեժիմը: Սակայն անհանգստացնող կրակոցները եւ ուժի սադրիչ կիրառումը վերջին շաբաթներին ավելի չարագուշակ զգացմունքներ են առաջացնում այն պարագայում, երբ ճնշումն աճում է «սառեցված հակամարտության» երկու կողմում ` աշխարհի ամենադաժան զինված հակամարտություններից մեկում անզիջում հաղթանակի համար:

Դա տեղի է ունեցել 25 տարի առաջ փետրվարին, երբ Սումգայիթում ադրբեջանցի ազգայնականներն սպանեցին 31 հայի: Մոտեցող տարելիցը, որն ուղեկցվում է նաեւ Հայաստնում նախագահական ընտրությունների եւ Սիրիայից հայ փախստականների` վիճելի տարածքում վերաբնակեցմամբ, սնում են դժոգություններն ու անհանգստություն առաջացնում նոր արյունալի հակամարտության հեռանկարի առումով:

Նրանք, ովքեր ծանոթ են ոչ պարզ, բայց էմոցիոնալ հիմք ունեցող հակամարտությանը, բացատրում են, որ խնդիրն այն է, որ կողմերից ոչ մեկը բավարարված չէ ստատուս քվոյի միջազգային ճանաչմամբ, ըստ որի անկլավն ադրբեջանական տարածք է` հայերի վերահսկողության ներքո: Ինչպես նաեւ կողմերից եւ ոչ մեկն անգամ խորհրդանշական զիջման չի գնում` քսանամյա փակուղուց դուրս գալու համար:

Կարող է հարց առաջանալ, թե ինչու է Լեռնային Ղարաբաղը` մեկուսացած, աղքատ եւ նավթային «ոսկե ընդերքից» հեռու, այդքան տենչալի երկու կողմերի համար:

«Դա ֆանտաստիկ կարեւոր առեւտրային ուղի է, ոչ միայն էներգետիկ ռեսուրսների, այլ բեռնափոխադրումների եւ այլ հարցերի համար: Գոյություն ունի հրադադարի ռեժիմ, սակայն եթե հակամարտությունը բռնկվի նոր մասշտաբով, հնարավոր կլինի խոսել արդեն հնարավոր տարածաշրջանային պատերազմի մասին, որում կարող են ընդգրկվել տարածաշրջանային կարեւոր գերտերություններ»,-ասել է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Լոուրենս Շիտսը:

Ամերիկյան նավթային ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Ադրբեջանում, ինչպես նաեւ ԱՄՆ-ն կարեւոր էմոցիոնալ կապեր ունի Հայաստանի հետ, քանի որ այնտեղ մեծ հայ համայնք կա: Ռուսաստանին եւս խաղաղություն է հարկավոր իր բեռնափոխադրումների եւ Կասպից եւ Սեւ ծովերում իր ծովային գործողությունների համար: Իսկ Թուրքիան պատրաստ է Հայաստանին հետ սահմանի վերաբացման մասին խոսել` որպես նախապայման պնդելով, որ հայերը հեռանան վիճելի անկլավից:

Երկուշաբթի Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը Հայաստանին մեղադրեց սիրիացի հայերին Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնելու «սադրանքի» եւ «տարածաշրջանում ժողովրդագրական պատկերը փոխելու» մեջ:

Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի դիվանագիտական առաքելության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն այդ հայտարարությունը համարում է սիրիահայ փախստականներին օգնություն ցուցաբերելու մարդասիրական քայլը քաղաքականացնելու փորձ: Թեեւ հազարով անձինք են օգնության դիմել, սակայն միայն մոտ 30 ընտանքի է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ, ասել է Ավետիսյանը:

«RAND» կորպորացիայի միջազգային անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության կենտրոնի փոխտնօրեն Օլգա Օլիկերի խոսքով` չնայած երկուստեք ոչ շահավետ փակուղուն եւ մեղադրանքներին`ԵԱՀԿ նվազ ջանքերն այն ամենն են, ինչ կա հակառակորդների եւ պատերազմի կրկին բռնկման վտանգի միջեւ:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 16-01-2013 23:10:18
Դիտումների քանակը: 886
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ Պատմահայր , Քերթողահայր Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott