«Le Monde». Ֆրանսիա- Թուրքիա. տենդի սկիզբ

Նորության նկար Հոկտեմբեր 22, 2011 | 02:45

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է ֆրանսիական «Le Monde» պարբերականում հրապարակված Գիյոմ Պերիեի հոդվածը.

«Ֆրանս-թուրքական հարաբերությունները տենդի նոր նոպա են ապրում, եւ 2001թ-ից սկսած, ինչպես միշտ, պատճառը Հայոց ցեղասպանությունն է: Թուրքիայում քաղաքական գործիչներն ու մեկնաբանները միաբերան քննադատում են «պատմության դասերը», որոնք Թուրքիային տվեց Նիկոլա Սարկոզին` հոկտեմբերի սկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ:

Սարկոզին հայտարարել էր, որ Թուրքիան պետք է ճանաչի Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Նա պահանջել էր, որ ճանաչումը Թուրքիայի կողմից տեղի ունենա կարճ ժամկետներում, մի խոսքով` նախագահական արշավի ժամանակ: «Եթե Թուրքիան դա չանի, ապա, հավանաբար, անհրաժեշտ կլինի առաջ գնալ»,-ասել էր Ֆրանսիայի նախագահը` նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը թաղված է Սենատում:

Սարկոզին այսօր մոտենում է սոցիալիստների նախագծին, որով քրեկանացվում է Հայոց ցեղասպանության ժխտումը: 2007թ. ապրիլին, իր ընտրության նախօրեին, նա խոստացել էր հասնել նրան, որպեսզի «Ֆրանսիայում ի վերջո պայքարեն Հայոց ցեղասպանության ժխտման ցանկացած դրսեւորման դեմ:»

Սակայն մեկ ամիս անց Ելիսեյան պալատի խորհրդական Ժան Դավիդ Լեվիտը, առաքելությամբ ուղեւորվելով Անկարա, հանգստացրել էր թուրքական իշխանություններին. «Պրն Սարկոզին երաշխավորում է, որ օրինագիծը կմահանա Սենատում»,- ասել էր նա` համաձայն «WikiLeaks»-ում հրապարակված դիվանագիտական հաղորդագրության: Հենց այդպես էլ տեղի ունեցավ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները դա գնահատեցին որպես դավաճանություն: Այդ իսկ պատճառով մոտ 450 հազարանաց համայնքում նոր նախընտրական խոստումներն առանձնահատուկ զգուշավորությամբ են ընդունվում:

Սարկոզիի նպատակը հատկապես մրցակից սոցիալիստների համար դաշտը բաց չթողնելն էր: Այդ կապակցությամբ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը կանխել էր նրան, քանի որ նրա հավատարմությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանը նրա նախագահական թեկնածության շրջանում չի առաջացել: Դեռ 1998 թ-ից, երբ նա Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղարն էր, այն ժամանակվա վարչապետ Լեոնել Ժոսպենին համզում էր, որ խորհրդարանն ընդունի ցեղասպանության ճանչման մասին օրենքը:

Օլանդը, որը 2007թ-ին եղել է Հայաստանում, շատ մոտ հարաբերություններ ունի Սոցինտերնի անդամ ՀՅԴ-ի հետ, որը կազմակերպում է հայկական սփյուռքը, ինչպես նաեւ ագրեսիվ լոբբիստական գործունեություն է իրականացնում` իր գործն առաջ տանելու համար: «Մենք նրա հետ բացառապես սերտ քաղաքական հարաբերություններ ունենք»,-ասում է Եվրպայում ՀՅԴ ղեկավար Մուրադ Փափազյանը:

Սա առաջին դեպքը չէ, երբ «հայկական հարցը» մխրճվում է ֆրանսիական ընտրարշավի մեջ: 2001թ. ցեղասպանության ճանաչման ժամանակ օրենսդրական մարտեր էին ծավալվել ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ Սենատում, նախընտրական շարժառիթները եւս նկատելի էին:

Այդ պահից, քանի դեռ թեման օրակարգում է, որոշ պատմաբաններ, այդ թվում` «Ազատություն պատմության համար» շարժումը ղեկավարող Պիեռ Նորան, հանդես են եկել ընդդեմ «հուշային օրենքների», որոնք, նրանց խոսքով, կարող են արգելափակել ցանկացած պատմական քննարկում: Յուբեր Վեդրինի խոսքով` «Թուրքիային հնարավոր չէ ստիպել փոխվել օրենքներով կամ պատիժներով»: Օրինագծի պաշտպաններն այս կարծիքին հակադրում են էթիկական դիրքորոշումը` Հայոց ցեղասպանության փաստի ճանաչում, ինչպես դա եղել է Հոլոքոստի պարագայում:

Իրականում հիերարխիա է ստեղծվել ХХ դարի տարբեր ցեղասպանությունների միջեւ: Սակայն օրենքի առջեւ հավասարության սկզբունքից ելնելով` Ֆրանսիայի հայազգի քաղաքացիները իրավական պաշտպանություն են պահանջում: Բայց ակնհայտ է, որ այդ դատողությունները պետք է զերծ լինեն ցանկացած նախընտրական օպորտունիզմից, այլապես կկորցնեն համոզչությունը: Դրանք, իհարկե, պետք է հեռու լինեն Անկարայից կամ հայկական սփյուռքը վերահսկող քաղաքական խմբերից եկող ցանկացած ճնշումից եւ չօգտագործվեն որպես պատժամիջոց Թուրքիայի դեմ: Դրանք պետք է հատուկ ուղեկցվեն ըմբռնման այն դրական դինամիկայով, որը նկատվում է թուրքական հասարակության մեջ, որտեղ «ցեղասպանություն» բառն այլեւս բացարձակ տաբու չի ընկալվում»:


NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 23-10-2011 08:28:47
Դիտումների քանակը: 602
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՏԵՓԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ս. Մինասյանի աշխատանքները գտնվում են տարբեր դպրոցներում, պատկերասրահներում, անհատական հավաքածուներում, Էջմիածին եկեղեցու թանգարանում: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott