«FrontPage Magazine». մոռացված ցեղասպանություն. ո՞րն է այսօր նրա նշանակությունը

Նորության նկար NEWS.am-ը ներկայացնում է «FrontPage Magazine»-ում հրապարակված Դեյվիդ Գորովիցի ազատության կենտրոնի գիտաշխատող Ռայմոնդ Իբրահիմի հոդվածը որոշակի կրճատումներով.

Երեկ, ապրիլի 24 –ին նշվեց «մեծ հանցագործության»` Հայոց ցեղասպանության տարելիցը: Եթե 20-րդ դարի սկզբին Թուրքիան ունենար զանգվածային պատժի տեխնոլոգիաներ, ինչպես Գերմանիայում 1940-ականներին գազային խցերը, ապա ողջ հայ ժողովուրդը, հնարավոր է, կբնաջնջվեր:

Առավել օբյեկտիվ ամերիկացի պատմաբանները, որոնք հարցն ուսումնասիրել են, համաձայն են, որ դա կանխամտածված, հաշվարկված ցեղասպանություն էր:

Իսկապես, ապացույցները բավականին շատ են: 1920թ. ԱՄՆ Սենատի №359 բանաձեւը վկայություններ է պարունակել, այդ թվում` «բռնությունների, խոշտանգումների, մահվան» ապացույցներ:

Ի՞նչ գիտեն ամերիկացիները Հայոց ցեղասպանության մասին: Պետք է նշել, որ ամերիկյան մի քանի դասագրքեր ճանաչում են այն: Այդուհանդերձ, նրա գլխավոր պատճառներից, հնարավոր է, ամենահիմնականը, բացարձակապես ճանաչված չէ` կրոնականը: Ցեղասպանությունը մշտապես ձեւակերպվում է աշխարհիկ պարդիգմայի օգնությամբ, որը միայն այն գործոններն է ծանրակշիռ համարում, որոնք ընկալելի են ժամանակակից, աշխարհիկ, արեւմտյան տեսակետից, այնպիսին, ինչպես նույնականության քաղաքականությունը, նացիոնալիզմն ու տարածքային վեճը: Ինչպես եւ կարելի է պատկերացնել, նման մոտեցումը արեւմտյան տեսակետը տեղափոխում է տարբեր դարաշրջանների տարբեր քաղաքակրթությունների վրա, ինչն անախրոնիզմ է պատմության մեջ:

Պատերազմն, իհարկե, եւս մեկ կարեւոր գործոն է, որը ծածկել է Հայոց ցեղասպանության իրական դեմքը: Սակայն դեռ Ուինսթոն Չերչիլը, ով զանգվածային սպանությունները «ադմինիստրատիվ հոլոքոստ» է համարել, իրավացիորեն նկատել է, որ Առաջին համաշխարհային պատերազմը «թուրքական հողը քրիստոնյաներից մաքրելու հնարավորություն ընձեռեց»:

Այսօր նույնպիսին է իրավիճակ է ողջ մահմեդական աշխարհում, ամենուր, որտեղ կա պատերազմ. այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն տապալեց իրաքյան բռնակալ Սադամ Հուսեյնին, երկրի քրիստոնեական փոքրամասնությունը դարձավ սիստեմատիկ հետապնդման առաջին թիրախը, որը հանգեցրեց նրան, որ Իրաքի բնիկ քրիստոնյա ժողովրդի մոտ կեսը հեռացավ իր հայրենիքից: Հիմա, երբ պատերազմ է Սիրիայում, իսկ ԱՄՆ-ն աջակցում է ջիհադիստներին եւ ահաբեկիչներին, քրիստոնյաները փախչում են` իերնց կյանքը փրկելու համար:

Ոչ մի կասկած չկա, որ կրոնը հիմնական նշանակություն է ունեցել Հայոց ցեղասպանության հարցում: Բացի այդ, հաճախ են մոռանում այն փաստը, որ թուրքական հեգեմոնիայի տակ գտնվող ասորիներն ու հույները նույնպես զտումների թիրախ էին:

Իսկ լռությունը միշտ ցեղասպանություն իրականացնողների դաշնակիցն է: Ժամանակին Ադոլֆ Հիտլերը ռացիոնալ բացատրություն է տվել իր ծրագրերին, երբ հարցադրում է արել, թե ով է հիշում հայերի կոտորածի մասին: Ի՞սկ ով է այսօր խոսում իսլամական աշխարհում քրիստոնյաների ոչնչացման մասին:

Հայտնում է news.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 29-04-2013 08:06:41
Դիտումների քանակը: 778
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՏՈ ԹՈՒՆՋԲՈՅԱՋՅԱՆ Երաժիշտ, երգիչ, երգահան: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott