«EurasiaNet». Իսրայելական զենքը Ադրբեջանին պետք է հիմնականում Հայաստանի, բայց մի քիչ էլ Իրանի՞ համար

Նորության նկար Ապրիլ 14, 2012 | 00:56

NEWS.am-ը ներկայացնում է «EurasiaNet»-ի կայքում հրապարկված` Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերով վաշինգտոնյան մեկնաբան Ջոշուա Կուչերի «The Bug Pit» հոդվածը.

«Երբ Իսրայելը հայտարարեց, թե 1,6 մլրդ դոլարի զենք է վաճառում Ադրբեջանին, այդ երկրի պաշտոնյանները շտապեցին հարեւան Իրանին վստահեցնել, որ զենքը նախատեսված է Ղարաբաղի պատճառով Հայաստանի հետ պատերազմի համար, ոչ թե Իրանի: Այդուհանդերձ, ադրբեջանական «Թուրան» գործակալությունը ռազմական փաթեթի որոշ մանրամասներ է բացահայտել, որոնցում շատ անակնկալներ թեեւ չկան, սակայն կա մեկ տարր, որի պատճառով Թեհրանը կարող է խոժոռվել:

«Թուրանի» հաղորդմամբ` Բաքվի ձեռբերումը ներառում է «Searcher» տեսակի հինգ անօդաչու թռչող սարք եւ հինգ «Heron», «Բարակ-8» ՀՕՊ համակարգ եւ «Green Pine» ՀՀՊ ռադար: Այս ամենն իսկապես օգտակար կլինեն Հայաստանի կամ ցանկացած այլ հակառակորդի դեմ:

Սակայն այս գործարքում առանձնանում են «Գաբրիել» տեսակի հակածովային հրթիռները: Ակնհայտ է, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը չունի նաեւ նավատորմ: Սակայն կա մի երկիր, որը Ադրբեջանին հետեւողականորեն նյարդայնացնում է ծովում. դա Իրանն է: Ինչպես հաղորդում է «Թուրանը», «Ադրբեջանը դրանք կօգտագործի Կասպից ծովի իր ափերը իրանական ավելացող ռազմանավերից պաշտպանելու համար»:

Սա չի նշանակում, որ Ադրբեջանը մտադիր է մասնակցել Իրանի վրա իսրայելական կամ ամերիկյան որեւէ գրոհի: Անկախ Իրանի հետ Արեւմուտքի ունեցած խնդիրներից` Ադրբեջանը մտահոգված է Կասպից ծովի իր նավթային եւ գազային ենթակառուցվածքներ իրանական ներխուժումից: Կասպիական տարածաշրջանում ոչ ոք առանձնապես չի վստահում Իրանին, այնպես որ դա հասկանալի քայլ է: Այնպես որ, կարող եք դեռեւս ակնկալել, որ հարցը կբարձրացվի ադրբեջանցի եւ իրանցի պաշտոնյաների հաջորդ հանդիպումների ժամանակ»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 14-04-2012 15:11:32
Դիտումների քանակը: 651
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԵՂԻԱԶԱՐԻ Կոմպոզիտոր, մանկավարժ: ՀԽՍՀ (1961), ԽՍՀՄ (1977) ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott