The Huffington Post. Օբաման պետք է ստիպի Էրդողանին ներողություն խնդրել հայերից Ցեղասպանության համար

Նորության նկար ԱՄՆ նախագահ Օբամայի առաջին ուղևորությունն Իսրայել վերընտրվելուց հետո ուղղված էր Իսրայելի հանդեպ ՀԱՄԱՍ-ի սպառնալիքների չեզոքացմանը: Այդ մասին գրում է ռաբի Շմուլի Բոտեչը The Huffington Post-ում: Ըստ նրա, այցը խորհրդանշական էր, հատկապես նրա ելույթը Երուսաղեմում: Օբաման ճնշում գործադրեց Նեթանյահուի վրա, որպեսզի վերջինս ներողություն խնդրի Էրդողանից Mavi Marmara-ի հետ կապված միջադեպի համար, ինչն էլ արել է վարչապետը: Սակայն այդ ներողությունը հակաարդյունավետ է:
Mavi Marmara-ի հետ կապված միջադեպը պետք է Օբամայի հաշվարկների մի մասը դառնար նրա այցի ժամանակ, քանի որ այն ի հայտ է բերում Թուրքիայի վարքագիծն Իսրայելի հանդեպ, ինչպես նաև Թուրքիայի կողմից պատմական փաստերի համառ ժխտման այլ օրինակներին, այդ թվում իր դերի մերժումը Հայոց ցեղասպանության գործում, որի արդյունքում 1,5 մլն հայ զոհվեց: Եթե Օբաման կատարեց իր խոսոտումը, որ տվել է որպես թեկնածու 2008թ., և շահագրգռված լիներ Մերձավոր Արևելքում հաջողության հասնելու գործում, նա պետք է դրդեր Էրդողանին փոխադարձ քայլ կատարել և ներողություն խնդրել բազմաչարչար հայերից ժամանակակից պատմության առաջին ցեղասպանության համար: Ինչպես ասվում է Ներկայացուցիչների պալատի բանաձևում, այդ կոտորածը «փաստագրված անհերքելի ապացույցներով, որ առկա են Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վատիկանի և այլ երկրների արխիվներում»:
Ստանալու համար հայերի աջակցությունը սենատոր Օբաման 2008թ. հունվարի 19-ին ասել է. «Երկու տարի առաջ ես քննադատեցի Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին պաշտոնից ազատելը ցեղասպանություն եզրույթի ճիշտ օգտագործման համար: Հայոց ցեղասպանությունը զուտ հայտարարություն չէ, կամ անձնական մի տեսակետ ու կարծիք, այլ լայնորեն փաստագրված փաստ, որի վերաբերյալ կան նաև հսկայական քանակի պատմական վկայություններ: Որպես սենատոր ես վճռականորեն սատարում եմ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը, իսկ որպես նախագահ ես խոստանում եմ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Սակայն, փոխարենը, իր խոստումը կատարելու ուղղությամբ աշխատելու փոխարեն, նախագահ Օբաման և նրա վարչախումբը խուսափում են «ցեղասպանություն» եզրույթից և աշխատում են կուլուարներում կանխելու համար նրա ճանաչումը Կոնգրեսում»,-գրում է Շմուլի Բոտեչը:

Հայտնում է panarmenian.net-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 15-04-2013 08:32:24
Դիտումների քանակը: 857
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀՈՎՍԵՓ ՔԱՐՇ (Յուսուֆ Քարշ) Լուսանկարչական արվեստի Ռեմբրանդ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott