Reuters-ը Վանի երկրաշարժի մասին ներկայացնելիս հիշատակել է հայերի կոտորածը

Նորության նկար Հոկտեմբեր 26, 2011 | 16:37

Թուրքիայում խիստ անհանգստություն է առաջացրել Reuters-ի հրապարակումը Վանի երկրաշարժի հետ կապված, որի մեջ անդրադարձ է կատարվել 1915-ին կոտորածներին։

Թուրքական Milliyet-ի թղթակից Ալի Էյուբօղլուն ներկայացրել է Reuters-ի հրապարակման թուրքերեն տարբերակը։

«Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Վանում կիրակի օրը տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ մահացել է 260 հոգի, վնասվածքներ ստացել՝1300-ը։ Երկրաշարժը հարվածել է Վանին եւ Վանից 100կմ հեռավորության վրա գտնվող եւ PKK-ի զինյալներին ապաստան տվող Արճեշ քաղաքին։ Հոկտեմբերի 19-ին PKK-ի հարձակման ժամանակ Վանի հարավում գտնվող Հաքքարի նահանգում 24 թուրք զինվորական սպանվեց։

Վանը գտնվում է Իրանի սահմանի եւ Վանա լճի միջեւ՝ Թուրքիայի հարավ-արեւելքում։ Տարածաշրջանի բնակչությունը մոտ 1 մլն է։ Բնակչության գերակշիռ մասը քրդեր են։ Տարածաշրջանում ապրած շատ հայեր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կոտորածի եւ տեղահանության ենթարկվեցին։

Տարածաշրջանում հաճախակի երկրաշարժեր են տեղի ունենում։ 1976-ի երկրաշարժին զոհ գնաց 5 հազար 291 հոգի»,-ներկայացնում է Milliyet-ի թղթակիցը՝ հարցնելով, թե ինչո՞ւ են Reuters-ի խմբագիրները ոչ քաղաքական իրադարձության տակ գրում քաղաքական մեկնաբանություն։

Թուրք լրագրողը պնդում է, թե Reuters-ն այնպես է լուրը հայտնել, կարծես Երեւանի լրատվական գործակալությունը լիներ։ «Այս հրապարակումը թշնամություն է թուրքերի դեմ։ Եւ այն Թուրքիայից եկած արձագանքներից հետո է վերախմբագրվել»,-գրել է Milliyet-ը։

NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 26-10-2011 15:18:36
Դիտումների քանակը: 775
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՇԱՄ ԱՄԻՐԻԿՅԱՆ 1925-ից եղել է Վերջրյա և ստորջրյա նավերի կառուցման վարչության գլխավոր ճարտարագետ (այդ պաշտոնում աշխատել է 46 տարի): Կատարել է մի շարք նորարարական աշխատանքներ, կառուցել Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott