1915-ին հայազգի Սարգիսը թուրքերի համար հերոսաբար կռվում էր, իսկ այդ ժամանակ Կեսարիայում թուրքերը կոտորում էին նրա հորն ու մորը. Sabah

Նորության նկար Օգոստոս 10, 2012 | 00:04
Թուրքական Sabah-ի սյունկագիր Էնգին Արդըչն անդրադարձել է 1915-ին Չանաքքալեի ճակատամարտին եւ հերոսաբար մարտնչած հայազգի Սարգիս Թորոսյանի հետ տեղի ունեցած իրադարձություններին:

«Միլիոնավոր մարդիկ կարող ենք ցույց տալ, ովքեր Չանաքքալեն համարում են թուրքի հաղթանակ, չնայած որ մեր մեջ գերմանացի սպաներ կային: Այդ ժամանակ մեր ԶՈՒ գլխավոր շտաբի պետը գերմանացի էր, բայց հաղթանակը թուրքական է...: Բանակի հրամանատարը գերմանացի էր, սակայն հաղթանակը՝ թուրքական:

Իսկ գիտեք, որ Չանաքքալեի ճակատամարտում կռվել են արաբներ, եզդիներ: Ջեմալ փաշան նրանց Սիրիայից էր ուղարկել:

Չանաքքալեում կար հույն սպա, կար նաեւ հայ սպա՝ Սարգիս Թորոսյանը, ով հրետանու հրամանատար էր, մի քանի անգլիական նավ էր խորտակել: Նա նույնիսկ Էնվեր փաշայից պատվոգիր էր ստացել: Կրտսեր լեյտենանտ էր, հասավ մինչեւ կապիտան: Պարգեւատրվեց օսմանյան բանակի շքանշանով: Նա Կայսերիից (Կեսարիա) էր: Այն օրերին, երբ նա Չանաքքալեյում հերոսաբար մարտնչում էր Թուրքիայի համար, Կայսերիում կոտորում էին նրա ծնողներին: Այո, նույն օրերին՝ 1915-ի ամռան սկզբին...:

1917-ին վերադառնում է Կայսերի...: Ընտանիքից ողջ մնացած գոնե մեկ անդամ գտնելու հույսով մեկնում է Սիրիա (Դեր Զոր-խմբ): Այնտեղ քրոջ՝ Պայծառին այնպիսի վիճակում է գտնում, որ ըմբոստանում է Օսմանյան Թուրքիայի դեմ, միանում արաբական ապստամբական զորքերին: «Չանաքքալեի պատերազմում Թորոսյանը հերոս դարձավ? Ահա, քեզ հայրենիք դավաճան»,-ասում էին նրա հորն ու մորը սպանողները:

Այնուհետ հալածված շատ հայերի պես նա էլ ԱՄՆ մեկնեց: 1947-ին գրեց իր հուշերը՝ «Չանաքքալեից մինչեւ Պաղեստինի ճակատ», որն արդեն մեր լեզվով է թարգմանվել: Գիրքը Թուրքիայում հրատարակած պրոֆ. Այհան Աքթարը այդ առթիվ լավ նախաբան է գրել, բայց իհարկե, չեք կարդալու»,-գրել է Sabah-ի սյունակագիրը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am http://news.am/arm/news/116571.html

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 10-08-2012 08:41:40
Դիտումների քանակը: 491
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ Բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ, մանկավարժ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott