ՀԱՄՈ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ. ԿՈՒՅՐ ՌՈՒՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ… ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՑԱՎՈՏ ՎԵՐՔԸ
ՀՀ վարչապետ Օհանջանյանի զեկուցումը Ղարաբաղի և Զանգեզուրի մասին՝ արված Ղարաբաղի, Զանգեզուրի և Դարալագյազի դաշնակցական ընկերների ժողովում
Այսօր մենք կասկածից դուրս պիտի համարենք այն համաձայնությունը, որ կնքված է Խորհրդային Ռուսաստանի և թուրք ազգայնականների պարագլուխ Մուստաֆա Քեմալի միջև…
Հայ ժողովուրդը իր աշխարհագրական ու ազգագրական պայմանների շնորհիվ, միշտ իր հոգու խորքում ունեցել է մի հիվանդոտ մտայնություն, որից նա դժվարությամբ է կարողանում ազատվել: Դա այն կույր ռուսասիրությունն է, որ միևնույն ժամանակ դարձել է մեր հասարակական-պետական կյանքի ամենացավոտ վերքը:
Շրջապատված լինելով մահմեդական անբարյացկամ ու թշնամի տարրերով, հայ ժողովուրդը մի կույր հավատ է ունեցել, թե այդ հեղձուցիչ մթնոլորտից ռուսն է, որ պետք է ազատի իրեն, ասածիս ապացույց կարող է լինել Ղարաբաղի վերջին դեպքերը [ծանոթագրություն- 1920-ի ապրիլին, երբ Ադրբեջանը խորհրդայանցվեց, բոլշևիկյան 11-րդ բանակը մտավ նաև Արցախ՝ չհանդիպելով որևէ դիմադրության- Թ. Հ.]:
Ղարաբաղի հայությունը, որ երկու-երեք տարի քաջաբար դիմադրեց թշնամու հարձակումներին՝ արգելակելով թուրք-ադրբեջանական հորդաների ներխուժումը, այսօր դեռ չի ծառացել ռուս-թաթարական հրոսակախմբերի բռնության դեմ, չնայած որ կոմունիզմի դիմակի տակ իր տունն են մտել թշնամիները:
Աղբյուրը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4184
Կիսվել : |