Արգելված թեմա. 1917-ին ինչ են խոսել Աթաթուրքը եւ Ստրասբուրգի նահանգապետը ցեղասպանության մասին
Դեկտեմբեր 17, 2013 | 00:04 | news.am
Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու մասին չգրված օրենքներ կան։ Այդ արգելված թեմաներից է Հայոց ցեղասպանության մասին իրողությունները։
Արգելված թեմաների շարքից այս անգամ NEWS.am-ը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրող թուրք պատմաբան Սաիթ Չեթինօղլուի «Մուսթաֆա Քեմալին եւ Հայկական հարցին ուղղված համեստ լրացում» հրապարակումը քրդական Gelawej կայքում։
Չեթինօղլուն իր հրապարակման սկզբում նշում է, որ Մուսաթաֆա Քեմալը իթթիհադական (երիտթուրքական-խմբ) ավանդույթներով զինված քաղաքական գործիչ էր։ Չեթինօղլուն Քեմալի կերպարի ուսումասիրման համար մեջբերում է Կլաուս Կրեյսերի «Աթաթուրքի կենսագրությունը» գրքում ներկայացված փաստեր։
«1917-ին Մուսթաֆա Քեմալը սուլթան Վահդեթթինի հետ օտարերկրյա գործուղումներին մեկնում էր որպես հատուկ սուրհանդակ։ Այստեղ ներկայացնեմ Կրեյսերի հիշատակումը, որտեղ Աթաթուրքի խոսքերը բավական պարզ են։ Վահդեթթինի հետ գործուղման մեկնած Մուսթաֆա Քեմալը գերմանացի նահանգապետի հետ ճաշի ժամանակ կրկինեց Իթթիհադ վե Թերրաքիի՝ (Երիտթուրքերի կուսակցությունը-խմբ) հայերի վերաբերյալ խոսքերը։ Խոսակցությունը շարունակեց Ստրասբուրգի այն ժամանակվա նահանգապետ Նիկոլաուս վոն Դալվիցը։
Մուսթաֆա Քեմալը արդեն 1926-ին այդ խոսակցությունը հետեւյալ կերպ է պատմում. «Գերմանացի նահանգապետը համարձակվեց ինձ ասել, որ հայերը լավ մարդիկ են, իսկ թուրքերը նրանց դեմ հարձակումներ են գործել եւ վատ վերաբերվել։ Ես շատ զարմացա, քանի որ նա հզոր նահանգապետ էր, ես հյուր էի եւ ի վերջո, մենք դաշնակիցներ էինք։
Ես նրան հարցրեցի, թե նա ինչո՞ւ է հայերի օգտին նման բան ասում, երբ հայերին որպես ազգ ներկայացնել փորձող եւ նրանց գոյությունը ապացուցել ցանկացողները դրանով աշխարհին խաբում են ու Թուրքիային վնաս հասցնում։
Ես ինձ չկարողացա զսպել եւ շարունակեցի՝ ասելով, թե շատ տարօրինակ է, որ մենք այդքան զոհեր ենք տվել, իսս նա մտածում է, թե Թուրքիայի հողերում հայ ազգ կարող է լինել։ Այդ ժամանակ Դալվիցը պնդեց, թե նա այդ ամենը լսել է եւ իր սեփական կարծիքը չէ։ Ես նրան ասացի, որ եկել եմ իմանամ գերմանական բանակի վիճակի մասին, ոչ թե հայկական հարցը քննարկեմ»,-ասել է Մուսթաֆա Քեմալը։
Մուսթաֆա Քեմալը արդեն 1926-ին, երբ սրա մասին հայտարարեց, կարող էր մի քանի բան չբարձրաձայնել, սակայն նա չարեց։
Մուսթաֆա Քեմալի տեսակետը շատ սարսափելի է։ Այսինքն, հայերը երկար տարիներ ոչինչ չանելով՝ կորցրել են ազգ կոչվելու իրավունքը»,-գրել է Սաիթ Չեթինօղլուն։
Հայտնում է news.am-ը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5095
Կիսվել : |