«The Armenian Mirror-Spectator»: Պուտինը համարում է, որ Հայաստանն իր գրպանում է

Նորության նկար NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Էդմոնդ Ազադյանի՝ «The Armenian Mirror-Spectator»-ում տպագրված հոդվածըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս Իրան մեկնելու ճանապարհին այցելություն կատարեց Ադրբեջան:

Ադրբեջանը, լինելով նավթով հարուստ երկիր, իրենից ներկայացնում է խաբուսիկ տարածք՝ ուղղակի եւ անուղղակի իմաստով: Այս այցելությունը բազմաթիվ մեկնաբանությունների առիթ տվեց ինչպես ռուսական, այնպես էլ արեւմտյան ԶԼՄ-ներում: Քանի որ Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, բավական արտահայտիչ էր, որ նախագահ ընտրվելուց հետո Պուտինն առաջին պաշտոնական այցը կատարեց ոչ թե Հայաստան, որտեղից մշտապես հրավերներ էր ստանում, այլ Ադրբեջան:Տարածաշրջանում վերջին իրադարձությունների ենթատեքստում այս այցելությունը Հայստանում անհանգստություն առաջացրեց: Մոսկվան վերջերս Ադրբեջանին վաճառել է առաջնակարգ զինամթերք, որը նախապես գնահատվելէ 1.5 մլրդ դոլար, սական Պուիտն-Ալիեւ բանակցությունների ժամանակ պարզվեց, որ գործնականում դրանք արժեն 4 մլրդ դոլար:

Ադրբեջանը զենք է գնում նաեւ Ուկրաինայից, Բելոռուսից ու Իսրայելից:Եթե զենքի վաճառքն ու այցելությունը դիտարկենք վերջին ժամանակներում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ֆոնի վրա, ապա իրադարձությունների զարգացումն առավել հետաքրքիր է դառնում: Գաբալայում ռուսական ռադարային կայանի վարձակալման ժամկետների երկարացման շուրջ բանակցությունների ձախողումից հետո երկու հարեւանների միջեւ հակասությունն ավելի էր սրվել: Բաքվում Պուտինին բավական սառը դիմավորեցին: Հակառակ միջազգային արձանագրված կանոնների, Ռուսաստանի նախագահին օդանավակայանում դիմավորեց Ադրբեջանի փոխվարչապետը:Բացի այդ, պետական ընթրիքի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին վիրավորանք էին հասցրել. թվացել էր, թե ինչ-որ մեկը պատահաբար է արտահայտվել, սակայն շատերը սա համարում են դիտավորություն:

Ռուսաստանի նախագահին ուղեկցում էր մեծ պատվիրակություն՝ հույս ունենալով, որ խոշոր գործարքներ կկնքվեն, հատկապես նավթային ոլորտում: Սակայն արդյունքում միայն խորհրդանշական պայմանագրեր կնքվեցին:Չնայած բոլոր բացասական ազդակներին, Պուտինը նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց եւ կուլ տվեց ստորացումը: Նա նույնիսկ արժեքավոր նվեր ուներ. նախագահական ընտրությունների նախօրեին Իլհամ Ալիեւը իր ամբողջատիրական կառավարման համակարգի քննադատման պայմաններում կարող է օգտագործել ցանկացած միջազգային աջակցություն: Սա Պուտինի կողմից միանշանակ ազդանշան էր Ադրբեջանի նախագահի նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ: Բացի այդ աջակցությունը եկավ ամենաանսպասելի ուղղությունից՝ նախագահ Սերժ Սարգսյանից, ով հայտարարեց, որ Հայաստանի տեսանկյունից Ալիեւը շարունակում է մնալ նախընտրելի ընտրություն, քանի որ ղարաբաղյան փակուղու հարցում նա հայկական կողմի համար լավ ծանոթ զրուցակից է: Այս հայտարարությունը քաղաքագետներին ու զանգվածային լրատվամիջոցներին կանգնեցրին փակուղու առջեւ: Հայտարարությունը կա՛մ Կրեմլում նստող տիրոջ աեւձագանքն էր, կա՛մ անհավանական բարդ քաղաքական քայլ էր՝ նպատակ ունենալով խաթարել Ալիեւի հեղինակությունը: Իսկապես, Ադրբեջանում տիրում է այնպիսի հակահայկական հիստերիա, որ Հայաստանից ցանկացած աջակցություն բացասական արձագանք կարող է առաջ բերել:Ռուսական քաղաքականության մեծ օվկիանոսում Հայաստանն ընդամենը փոքր ձուկ է: Այնպես որ Պուտինի այցելությունը հակահայաստանյան որեւէ նպատակադրում չուներ:

Պուտինն առավել լայն ռազմավարական ծրագրեր էր հետապնդում, թեեւ չէր առարկում Երեւանին դժգոհության ազդանշան ուղարկել, որտեղ նախատեսում է ստորագրել(կամ վավերացնել) ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր:Քաղաքական վերլուծաբանները համարում են, որ Պուտինի այցը Բաքու Կովկասում Ռուսաստանի գերիշխանության պահպանման ռազմավարության շրջանակներում էր. Պուտինը համարում է, որ Հայաստանը ռազմավարական դաշնակցի կարգավիճակով վստահորեն իր գրպանում է: Այդ իսկ պատճառով պետք է գնալ մյուս մոլորված այծերի ուղղությամբ:Ինչ վերաբերում է ադրբեջանական առաջնորդներին, ապա նրանց մի մասը թուրք եղբայրների հովանու ներքո հակվախ են դեպի ԱՄՆ: Իսկ որոշ ժամանակ առաջ Ալիեւը խոստովանել էր, որ Իսրայելի հետ իր երկրի հարաբերությունների ինը տասերորդական մասը մակերեսից ավելի խորն են: Կարծես թե մերձեցումը բեմադրված էր եւ տեղի էր ունենում ԱՄՆ ղեկավարության կողմից: Ռազմավարական այդ կարողությունները կխաթարեն տարածաշրջանում Ռուսաստանի եւ Իրանի հզորությունը:

Գտնվելով Ադրբեջանում, Պուտինը Ալիեւի ագրեսիվ դիրքորոշումը հակադարձեց հայտարարությամբ, որ ղարաբաղյան կոնֆլիկտը ունի միայն քաղաքական լուծում, այլ ոչ թե ռազմական: Միայն ժամանակը ցույց կտա, արդյոք Պուտինը Ադրբեջանի նավթային խաբուսիկ տարածքը դատարկ ձեռքերով լքեց:

Հայտնում է news.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 22-08-2013 07:17:39
Դիտումների քանակը: 4208
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ Գրող: Համարվում է XX դարի ամերիկյան արձակի հինգ մեծերից` Ֆոլքների, Հեմինգուեյի, Սթայնբեքի և Քոլդուելի հետ միասին: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott