Վստահեցնում եմ ամբողջ հայ ազգին, որ Հունգարիայի ժողովուրդը կտրուկ դեմ է այսպիսի անբարոյական վարմունքին. հունգարացի հայագետ

Նորության նկար Ի գիտություն Հայաստանի բոլոր լրատվամիջոցների և ամբողջ հայ ժողովրդի


2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունների որոշումը, որ Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնում է Ադրբեջանին, ինձ համար անբացատրելի, անընդունելի և անբարոյական քայլ է: Ես լուրը լսելիս ցնցվել ու հայտնվել եմ իմ կյանքի ամենադժվար պահերից մեկում: Իմ անունից, ինչպես նաև ամբողջ հունգար ժողովրդի անունից ներողություն եմ խնդրում հայ ազգից: Ինձ համար, ու ինչպես հակազդումները ցույց են տալիս, մյուս հունգարացիների համար ևս երկրի իշխանության այդ որոշումը հանդիսանում է անընդունելի արարք, որի հետ ոչ մեկս չենք կարող համաձայն լինել: Վստահեցնում եմ ամբողջ հայ ազգին, որ Հունգարիայի ժողովուրդը կտրուկ դեմ է այսպիսի անբարոյական վարմունքին:


Ես որպես ծննդով հունգարացի, կիսում եմ բոլոր հայերի ցավն այս դժվար պահերին: Հայերի ցավը կիսում են նաև այն բազմաթիվ հունգարացիները, որոնք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս պահին էլ քննարկում են Հունգարիայի իշխանությունների այդ արարքը: Կիսում են նաև Հունգարիայի լրատվամիջոցները, որոնք ընդարձակ հոդվածներ են նվիրել այս թեմային ու խիստ քննադատել պետության ղեկավարներին: Հարկ է նշել, որ Հունգարիայի իշխող կուսակցական դաշինքը միշտ պայքարում էր ինչպես հայ-հունգարական բարեկամությունը, այնպես էլ համամարդկային արժեքները պահպանության ուղղությամբ, օրինակ անցյալ տարի խոչընդոտել է, որ Խոջալուի դեպքի նկատմամբ Հայաստանը դատարպատվի Հունգարիայի Ազգային ժողովի կողմից (Ադրբեջանի դեսպանատան խնդրանքով մի ընդդիմական կուսակցություն ուզում էր Խորհրդարանին ներկայացնել այն որպես հայերի կատարած օճռագործություն, իսկ այսօրվա իշխող կուսակցական դաշինքը խոչընդոտել է, որ նույնիսկ Ազգային ժողովի օրակարգի վրա դրվի հարցի քննարկումը:) Հունգարիայի իշխանությունների՝ Սաֆարովի վերաբերյալ որոշումն ուրեմն չի արտացոլում ոչ հունգար ժողովրդի, ոչ էլ իշխող կուսակցական դաշինքի կեցվածքը՝ հայության հանդեպ, այլ ոչ ուրիշ բան է, այլ կառավարության որոշ պատասխանատու անձերի՝ անպատասխանատու և անբարոյական արարքը, որը կունենա իր քաղաքական հետևանքները:


Ես Ադրբեջանի ժողովրդի հետ կապված որևէ բացասական կեցվածք երբեք չեմ ունեցել, չնայած որ դատապարտում եմ Սումգայիթի և Բաքվի կոտորածները և ուրիշ հակահայ գործողությունները: Իմ խոսքերն ուրեմն չեն բխվում որևէ հակակրանքից ու չեն ուղղվում ադրբեջանցիների դեմ: Խոսքերս վերաբերում են Ռամիլ Սաֆարովի արարքին, որը ոչ միայն հայության դեմ է ուղղված, այլ ամբողջ մարդկության, բոլոր համամարդկային արժեքների դեմ: Դրանից հետևում է, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը նույնպես անհամատեղելի է համամարդկային արժեքների հետ:


Հունգարական դատավարությունը մինչև այսօր հետևողական էր և է Սաֆարովի գործում, և բոլորիս համար ընդունելի դատավճիռ է կայացրել: Սաֆարովը ցմահ ազատազրկման է դատապարտվել, ու բանտարկված է եղել մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը:
Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական կապերը մանավանդ վերջին տասնամյակի ընթացքում վերելք են ապրել, 2009 թվականին Հայաստանի նախագահն այցելեց Բուդապեշտ մեծ պատվիրակությամբ, իսկ Հունգարիայի ԱԺ նախագահը նույնպես պատվիրակությամբ է այցելել Երևան 2011 թվականին: Երկու երկրի կապերը մի շարք ոլորտներում սկսել են բարգավաճել: Ուստի լիովին անսպասելի և անբացատրելի է Հունգարիայի դիվանագիտության այսպիսի քայլը:
Հայաստանի և Հունգարիայի հարաբերությունը հազար տարեկան պատմություն ունի: Հայերը հայտնվել են Հունգարիայում արդեն միջնադարում, իսկ Հունգարիայի առաջին թագավոր՝ Սուրբ Ստեփանոսն այն խորհուրդ է տվել իր հետևորդներին, որ միշտ դրական և օգտակար վերաբերվեն երկրի փոքրամասնություններին, որովհետև դրանք պետության համար մեծ արժեք են հանդիսանում: Հետագայում Հունգարիայի թագավորները և իշխանները հողեր և արտոնություններ են շնորհել Հունգարիայի հայ բնակչությանը: Իսկ 1216 թվականին Հունգարիայի թագավոր՝ Անդրեաս Բ-ն անձամբ է այցելել Հայաստան: Հունգարիայի հայությունը միշտ ակտիվորեն մասնակցում էր երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին, նշանավոր մշակութային գործիչների մի մասը ծագումով հայ էր: Զարմանալի չէ, որ այս դարավոր շփումների հետևանքով բարեկամական կապեր են հաստատվել երկու ժողովրդի միջև: Այսքան երկար և բացառիկորեն ջերմ հարաբերությունների դեպքում 2012 թ. օգոստոսի 31-ի իրադարձությունը չի կարող որևէ տրամաբանական պատճառաբանությամբ բացատրվել: Ելնելով հազարամյա կապերի ուժից և բազմազանությունից, Հունգարիայի ժողովուրդը մերժում է իշխանությունների վերոհիշյալ արարքը և հայ ազգի կողքին է կանգնած:


Հունգարական պետության շահերը, Հունգարիայի «Բացում դեպի արևելք» կոչված նոր քաղաքականությունը նույնպես չեն կարող հիմնավորել այսպիսի մի քայլ: Ինչքան էլ կարևոր է Ադրբեջանը Հունգարիայի համար որպես առևտրական գործընկեր, կան համամարդկային արժեքներ, որոնք ոչ մի դեպքում չեն կարող խախտվել, ու այդպիսին է արդար դատավարության հանգամանքների, այսինքն արդար պատժի իրականացման պահպանումը: Ուստի ես, որպես մարդ, Ադրբեջանի հետ տնտեսական գործընկերությունը որպես հիմնավորում միանգամայն անընդունելի եմ համարում:



Խորագույն ցավով պետք է արձանագրեմ նաև այն փաստը, որ հայ ժողովրդի մեջ, ամբողջովին հասկանալի վրդովմունքից բացի, կրկին անվստահություն և կասկած է առաջանում Եվրոպայի և արևմտյան աշխարհի արժեքների հանդեպ, որոնք այս տխրահռչակ քայլով խախտվել են: Այդ խախտումը բնականաբար առաջացնում է ոմանց համար անվստահություն վերոհիշյալ արժեքների նկատմամբ: Այնուամենայնիվ, ինչպես բոլոր ուրիշ դեպքերում, այս դեպքում էլ սկզբունքների խախտումը ոչ հենց սկզբունքների վատ լինելու մասին է վկայում, այլ կիրառողների:


Վերոհիշյալ դեպքի ցավալի հետևանքներից է նաև, որ ևս մեկ անգամ վարկաբեկվել է բարոյական այն արժեկարգը, որի հիման վրա Հայաստանի հասարակության որոշ խնդիրները կարող են ու պետք են լուսաբանվել: Այս պահից արևմտյան երկրների քաղաքացիները, իրավապաշտ կազմակերպությունները կամ ժողովրդավարական արժեքներ տարածող հայաստանցիները կդժվարանան մատնանշել և քննադատել Հայաստանի հասարակության այն թույլ կողմերը, որոնց մեջ առաջընթաց է պահանջվում՝ քաղաքացիական հասարակություն կառուցելու ուղղությամբ: Երևի այս է ամենակարևոր վնասը, որը պատճառել է հիմիկվա դեպքը: Սակայն հարկ է նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ՝ Բարակ Օբաման նույնպես դատապարտել է և՛ Ալիևի, և՛ հունգարական կողմի արարքը: Ուստի համամարդկային արժեքների վրա հիմնված, «արևմտյան» համարվող ժողովրդավարական, իրավապաշտ և մարդասիրական սկզբունքները գոյություն ունեն անկախ այն փաստից, թե որ պետությունը, որ պահին, և որ չափով է հետևում դրանց:


Ամփոփելով իմ խոսքերը, ես ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում ամբողջ հայ ազգից և ամբողջ հոգով հայ ժողովրդի կողքին եմ այս տրտմալի պահերին: Հունգարիայի ժողովուրդը և մամուլը նույնպես կարևորում է պատահածը և դատապարտում է Հունգարիայի դիվանագիտության այդ անբարոյական արարքը: Ես վստահում եմ թե՛ հունգար, թե՛ հայ ժողովրդի խելքին և սրտին, որ ուշ թե շուտ, գիտակցելու են այս արարքի իսկական հեղինակների ինքնությունը, և այդ քայլը հեռանկարային առումով չի ծանրաբեռնելու երկու ժողովրդի հազարամյա հարաբերությունը, իսկ պետական մակարդակով նույնպես վերահաստատվելու են դիվականագիտական և ուրիշ բնույթի կապերը: Վստահում եմ նաև հայ ազգի իմաստությանը, որ համամարդկային արժեքների այդ կոպիտ խախտումը չի խոչընդոտելու ժողովրդավարական մտածողության զարգացումը Հայաստանում:
Երևան, 2012 թ. սեպտեմբերի 1-ին
Բենեդեկ Ժիգմոնդ

tert.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 01-09-2012 18:38:52
Դիտումների քանակը: 677
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԱԼՈՒՍՏ ԳԱԼՈՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ Պատմաբան, կուս. գործիչ: Պատմ. գիտ. դ-ր (1963), պրոֆ. (1964), ՀՀ ԳԱԱ ակադ. (1982, թղթ. անդամ՝ 1971-ից): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott