Ալեքսանդր Դյումա-հայրը Հայերի մասին

Նորության նկար Հայը պահպանել է նահապետական բարքերը: Նրա համար Աբրահամն իր մահկանացուն է կնքքել երեկ, իսկ Հակոբը դեռ ողջ է: Հայրը ընտանիքի անվիճելի ղեկավարն է, նրանից հետո իշխանությունը պատկանում է ավագ որդուն, կրտսեր եղբայրները նրա սպասավորներն են… Բոլորն անվերապահորեն ենթարկվում են հոր անվիճելի և անողոք կամքին: Նրանք հազվադեպ են նստում հոր ներկայությամբ. դրա համար անհրաժեշտ է ոչ թե հոր հրավերը, այլ հրամանը:

Եթե այցելում է մեկի կողմից երաշխավորված կամ հարգանքի արժանի հյուր(հայի համար միևնույնն է), հայ օջախում սկսվում է տոնախմբություն. մորթում են ոչ թե հորթ, հիմա Հայաստանում հազվագյուտ է պատահում այդ կենդանին, այլ գառնուկ, վառում են բաղնիքը և բոլոր բարեկամներին հրավիրում ն խնջույքի…

Այսպիսին է հայկական կենցաղի արտաքին կողմը՝ ընդգծված տնտեսավարության հետ զարմանալի հակում դեպի կարգուկանոնը և մեծ խելահասություն առևտևտրական գործերում: Իսկ մյուս կողմը, որ մնացել է ստվերում ու պահանջում է ակներև ուսումնասիրում, հայ ազգին մերձեցնում է հրեաների հետ, որոնց հետ, ըստ ավանդության, նա կապված է պատմական հիշողություններով, որ սկիզբ են առնում աշխարհի ստեղծումից:

Ինչպես ենթադրում են հայաստանում էր գտնվում երկնային դրախտը: Հայաստանում իրենց սկիզբն էին առնում Երկիրը ոռոգող չորս նախապատմական գետերը: Հայաստանի բարձրագույն լեռան վրա հանգրվանեց տապանը: Հայաստանում սկսվեց ավերված աշխարհի վերակենդանացումը: Վերջապես Հայաստանում Նոյը տնկեց խաղողի այգի և առաջին անգամ փորձարկեց գինու զորությունը:

Հրեաների նման հայերը ցրված են, բայց ոչ թե ողջ աշխարհով մեկ, այլ միայն ամբողջ Ասիայում: Այնտեղ նրանք գտնվում են զանազան տիրապետությունների տակ, բայց մշտապես բռնապետական, միշտ այլադավան ու բարբարոսական, միշտ ղեկավարվող քմահաճույքով՝ կարգուկանոնի փոխարեն, կամայականությամբ՝ օրենքի փոխարեն:
Տեսնելով, որ հարստահարիչները միշտ ձգտում են խլել իրենց հարստությունը, հայերը սկսեցին այն թաքցնել:

Համոզվելով, որ անկեղծ խոսքը ոչնչի չի բերում կործանումից բացի, նրանք դարձան ինքնամփոփ:
Նրանք կյանքը վտանգի պիտի ենթարկեին, եթե շարունակեին երախտագիություն հանդես բերել երեկվա հավանավորի հանդեպ, որն այսօր եղել է շնորհազուրկ:
Հայի խոսքը համարյա միշտ ճիշտ է, նրա գործարքային ստորագրությունը գրեթե սուրբ է:
Հայերը իրենց հնազանդ և հեզաբարո բնավորությամբ հանդերձ, պատահում է, որ գող լինեն, երբեմն էլ՝ խարդախ, բայց գրեթե երբեք մարդասպան:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 17-08-2011 12:55:49
Դիտումների քանակը: 1486
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆ Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott