«The Washington Times». Թուրքիայում ստիպում են լռել աշխարհիկության ներկայացուցիչ Սեւան Նիշանյանին

Նորության նկար Օգոստոս 09, 2013 | 07:33
NEWS.am-ը ներկայացնում է «Մերձավորարեւելյան ֆորում» ամերիկյան կազմակերպության նախագծերից մեկի տնօրեն Սեմ Նանբերգի հոդվածը, որը հրապարակվել է «The Washington Times»-ում.

Թուրքիայի քրեական դատարաններն ավելի հաճախ են օգտագործվում վարչապետ Թայիփ Էրդողանի իսլամիստական օրակարգի առաջ մղման համար: Թուրքահայ Սեւան Նիշանյանի նկատմամբ մայիսի 22 –ի դատավճիռն այդ մտահոգիչ միտումների շարունակությունն է:

Նիշանյանը տարբեր հետաքրքրություններ ունեցող տաղանդավոր անձ է. լեզվաբան, լրագրող, հյուրանոցային ձեռնարկատեր Նիշանյանը հայտնի է ոչ միայն իր ուղեցույցերով, այլ 2004թ-ին Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի կողմից արժանացել է «Մտքի ազտություն» մրցանակի` Հայոց ցեղասպանության շուրջ բաց քննարկումների կոչի համար: 2008 թ-ին նա գրել է «Սխալ հանրապետություն. 51 հարց Աթաթուրքի եւ քեմալիզմի մասին» գիրքը` հայտարարելով, որ Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքը ֆաշիստական բռնապետություն էր ստեղծել ազգայնականության ներքո:

Անցած տարի ողջ աշխարհում մահմեդականների կողմից «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հետ կապված բողոքներից հետո, Նիշանյանը հայտարարել էր, որ նման քննարկումը չպետք է հետապնդվի:

Նրա այդ մեկնաբանությունը ոչ միայն 15 առանձին քրեական բողոքի պատճառ էր դարձել, այլեւ փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը դատախազությանը կոչ էր արել հետաքննություն սկսել:

Ներկայումս Նիշանյանն իր դատավճիռը բողոքարկում է Վճռաբեկ դատարանում. նա ստիպված կլինի ողջ պատիժը կրել, եթե դատավճիռը հաստատվի: Այդ դատվաճիռը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6 –րդ եւ 10-րդ հոդվածները: Նիշանյանի հաջորդ քայլը կլինի Մադու իրավունքների եվրոպական դատարան դիմելը:

«Լրագորողներ առանց սահմանների» կազմակերպությունն անհապաղ դատապարտել էր «տեղեկատվության ազատության կոպիտ խախտումը» եւ կոչ էր արել անհապաղ չեղյալ համար 216(3)հոդվածը, որը հարիր չէ աշխարհիկ պետությանը, ինչպիսին Թուրքիան է:

Թեեւ թուրքական կառավարությունը համարվում է աշխարհիկ, սակայն Էրդողանի ռեժիմն այդպիսին չէ: 2002թ. իր հաղթանակից հետո Էրդողանը հայտարարել էր, որ իրենք «աշխարհիկության երաշխավոր են»: Հիմա, իր կառավարման 11-րդ տարում, Էրդողանը հրաժարվել է ցանկացած չափավոր դիրքորոշումից:

Ոչ ԱՄՆ պետքարտուղարությունը, ոչ ԵՄ որեւէ գործակալություն հանդես չեկան Նիշանյանի վիճակի հետ կապված հայտարարությամբ: Այս ծայրահեղ պահին մարդու իրավունքների հարցերով կազմակերպությունները պետք է նրա անունով բողոք ներկայացնեն ՄԻԵԴ: Չափազանց կարեւոր է, որ միջազգային հանրությունն անմասն չմնա, հակառակ դեպքում Էրդողանի ռեժիմը կշարունակի քրեականացնել կարծիքը:

Հայտնում է news.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 12-08-2013 07:47:01
Դիտումների քանակը: 4114
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍԻԼՎԱ (ՍԻՐՎԱՐԴ) ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ ԲԱՐՈՒՆԱԿԻ Բանաստեղծուհի, Հասարակական գործիչ, հրապարակախոս: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994): ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), Վրաստանի մշակույթի վաստակավոր աշխատող (1980): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott