«The Telegraph». Եթե 6000 տարի առաջ կիսաշրջազգեստը Հայաստանում անվտանգ էր, ապա ինչ ասել բրիտանացի դպրոցականների մասին

Նորության նկար Հոկտեմբեր 20, 2011 | 20:13

NEWS.am-ը նեկայացնում է բրիտանական «The Telegraph» թերթում հրապարակված Բրայոնի Գորդոնի հոդվածից մի հատված, որտեղ հեղինակը քննադատում է բրիտանական դպրոցների ` դպրոցականներին կարճ կիսաշրջազգեստի կրումն արգելող որոշումը:

Հայաստանից հետաքրքրիր տեղեկատվություն ստացվեց, որ հայտնաբերվել է կիսաշրջազգեստի մի հատված: Բայց դա ոչ թե սովորական կիսաշրջազգեստի կտոր է, այլ 5900 տարվա վաղեմության կիսաշրջազգեստի մի կտոր, որը գործված էր ծղոտից: Պատրաստ եմ վիճել, որ այդ մարդիկ մ.թ.ա. 3889 թվականին շատ ավելի առաջադեմ էին կիսաշրջազգեստների հարցում, քան մենք այսօր: Այն ժամանակներում կիսաշրջազգեստ կրում էին բոլորը. տղամարդիկ, կանայք ու նույնիսկ ավանակները: Սակայն անցած շաբաթ ողջ Մեծ Բրիտանիայում սկսեցին արգելել կիսաշրջազգեստներ կրելը` «անվտանգության նկատառումներից ելնելով», քանի որ «օրիորդները, կարճ կիսաշրջազգեստներով, վտանգում են իրենց»: Քանի որ ինչպես մենք բոլորս գիտենք, սեքսուալ մանյակները երբեք երկու անգամ չեն նայում երկար կիսաշրջազգեստով կամ տաբատներով աղջիկներին:

Այնուամենայնիվ, դպորցների որոշ տնօրեններ իրենց վրա պարտավորություն են վերցրել եւ նամակներ են ուղարկել ծնողներին, որով պարտավորեցնում են ծնկից 10 եւ ավելի սանտիմետր բարձր կիսաշրջազգեստ կրող աղջիկներին հագնել տաբատ:

Հերն Բեի միջնակարգ դպրոցի տնօրեն Քլեր Օուենն ասել է, որ աշակերտուհիները «իրենց ենթարկում են ռիսկի», նշելով, որ ինքն անհանգստացած է, որ աղջիկները չգիտեն, որ իրենց այդպիսի հագուստը կարող է «սխալ ազդանշան» լինել:

Ահա դաս Օուենին. երբ անչափահաս պատանիները կտրում են իրենց փեշից 10 սմ, նա հստակ գիտի, թե ինչ ազդանշան է ուղարկում` դժգոհություն իշխանությունից: Դա պատանեկան ըմբոստության շատ հին օրինակ է, որը բնօրոշ էր նաեւ մեր տատերին:

Անչափահասներն այսօր ենթարկվում են բազմաթիվ այլ վտանգների, որոնցից նրանք պետք է «պաշտպանված լինեն», սակայն կարճ փեշերը դրանց շարքում չեն:

NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 23-10-2011 08:32:19
Դիտումների քանակը: 838
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍԵՐԳԵՅ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԽՈՐԵՆԻ Կինոօպերատոր, կինոռեժիսոր: ՀՀ ժող. արտիստ (1987): Պրոֆ. (1991): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott