«The Daily Telegraph»: Գեւորգ Վարդանյանի առաքելությունը Չերչիլի, Ստալինի եւ Ռուզվելտի թեհրանյան հանդիպման ժամանակ

Նորության նկար Հունվար 13, 2012 | 00:15

Բրիտանական «The Daily Telegraph»-ը հոդված է հրապարակել 2012թ. հունվարի 10-ին մահացած հայտնի խորհրդային հետախույզ Գեւորգ Վարդանյանի մասին: Կրճատումներով ներկայացնում է հրապարակումը:
ՕՐԻԳԻՆԱԼ ՏԵՔՍՏԸ` Gevork Vartanyan


Գեւորգ Վարդանյանը մահացավ 87 տարեկանում: Նա խորհրդային հետախուզությունում է աշխատել ավելի քան կես դար եւ կարեւոր դեր է խաղացել 1943թ. Թեհրանի կոնֆերանսում Չերչիլին, Ստալինին եւ Ռուզվելտին սպանելու նացիստական դավադրության տապալման մեջ:

Երեք դաշնակից տերությունների առաջնորդները 1943թ. նոյեմբերին հավաքվել էին` քննարկելու Գերմանիայի դեմ պայքարի ռազմավարությունը: Օրակարգի գլխավոր կետը երկրորդ ճակատի բացումն էր Արեւմտյան Եվրոպայում: Գերմանիայի ռազմական հետախուզության ծառայությանը` Աբվերին, կոնֆերանսի անցկացման վայրի եւ ժամանակի մասին հայտնի էր դարձել դրանից մեկ ամիս առաջ: Արտահոսքը եղել էր ամերիկյան ռազմածովային ծածկագրի կոտրելու շնորհիվ: Երեք առաջնորդներին սպանելու «Երկար ցատկ» անվանումով գործողությունը վստահվել էր գործակալ Օտտո Սկորցենիին:

Սակայն խորհրդային հետախույզ Նիկոլայ Կուզնեցովը, որը ներկայանում էր գերմանացի օբեր-լեյտենանտ Պաուլ Զիբերտի անվան տակ, սկսեց ընկերություն անել SS-ի շտուրմանֆյուրեր Ուլրիխ ֆոն Օրտելի հետ, որն էլ անսթափ վիճակում Կուզնեցովին ասել էր, որ «Երկար ցատկի» համար հատուկ ջոկատները պատրաստություն են անցնում Կոպենհագենում:

Կոնֆերանսի անվտանգության համար գլխավորապես պատասխանատու էր ԽՍՀՄ-ը: 1921թ. Բարեկամության մասին ռուս-պարսկական պայմանագրի համաձայն` Խորհրդային Միությունը 1941թ. օգոստոսին զորքեր մտցրեց Հյուսիսային Պարսկաստան` գերմանացի գործակալների գործունեությունը կանխելու համար: Բրիտանական զորքերը վերահսկում էին երկրի հարավը` ամերիկա-անգլիական լենդ-լիզի հոսքը Պարսից ծոցից ԽՍՀՄ ապահովելու համար:

Կոնֆերանը («Էվրիկա» կոդային անվանումով) անցկացվեց խորհրդային դեսպանատանը, որի շենքերից մեկը դարձավ ԱՄՆ նախագահ Ռուզվելտի նստավայրը, քանի որ ամերիկյան առաքելության շենքը գտնվում էր արվարձանում եւ չէր համարվում անվտանգ: Խորհրդային եւ բրիտանական դեսպանատները բաժանող փողոցի տակով թունել էր անցկացվել: Այդ հատվածը խիստ հսկողության տակ էր:

Վարդանյանն ավելի ուշ հիշում էր. «Թեհրանն այն ժամանակ լցված էր Եվրոպայից եկած փախստականներով: Նրանց մեծ մասը հարուստ մարդիկ էին, որոնք փորձել էին խուսափել պատերազմի ռիսկերից: Իրանում կային մոտ 20 հազար գերմանացիներ, եւ նրանց մեջ քողարկված էին նաեւ նացիստական գործակալներ: Նրանց օգնում էր նախապատերազմական հովանավորությունը, որը գերմանացիների համար ապահովում էր Հիտլերին ծածուկ համակրող շախ Մոհամեդ Ռեզա Փեհլեվին: Պարսկաստանում գերմանական դաշտային կետը` Ֆրանց Մայերի գլխավորությամբ շատ հզոր էր»:

1940-1941թթ. Վարդանյանի խումբը` հետախուզության յոթ սպաներով բացահայտել է ավելի քան 400 նացիստական գործակալների, որոնք ձերբակալվեցին խորհրդային զորքերի կողմից: Ի վերջո, բացահայտվեց նաեւ Մեյերը, որը գերեզմանափոր էր աշխատում հայկական գերեզմանոցում: Նրան ձերբակալեցին բրիտանացիները:

Կոնֆերանսի բացումից (1943թ. նոյեմբերի 28) առաջ Վարդանյանի խումբը բացահայտեց վեց նացիստական ռադիստների վայրը: Գերմանացի մարդասպաններին պարաշյուտով նետել էին Թեհրանից 40 մղոն հեռավորության վրա գտնվող Կում քաղաքի մոտ. «Մենք հետեւեցինք նրանց Թեհրանում, որտեղ նացիստական դաշտային կետը նրանց համար առանձնատուն էր նախապատրաստել: Նրանք զինված էին եւ տեղաշարժվում էին ուղտերով: Մենք որսացինք նրանց ռադիոհաղորդագրությունները Բեռլինի հետ: Դրանցից մենք իմացանք, որ գերմանացիները պատրաստվում են Իրան ուղարկել նաեւ երկրորդ խումբը` հենց Սկորցենիի գլխավորությամբ: Նպատակը «Մեծ եռյակի» ոչնչացումն էր կամ առեւանգումը»:

Առաջին խմբի բոլոր անդամները ձերբակալվեցին: Նրանց ստիպեցին խորհրդային վերահսկողության տակ կապվել իրենց օպերատորի հետ: «Մենք ռադիստին հատուկ հնարավորություն տվեցինք հաղորդել առաքելության ձախողման մասին: Եվ գերմանացիները որոշեցին Սկորցենիի հիմնական խումբը չուղարկել Թեհրան: Մեր խմբի հաջողությունը ձախողեց մահափորձը»,- պատմում էր Վարդանյանը:

Գեւորգ Անդրեյի Վարդանյանը ծնվել է 1924թ. փետրվարի 17-ին Դոնի Ռոստովում: Նրա հայրը հայ գործարար էր եւ 1930-ից մինչեւ 50-ականների սկզիբը Պարսկաստանում աշխատել է խորհրդային հետախուզության համար` համակարգելով գործակալների ակտիվ ցանցը: Գեւորգ Վարդանյանն աշխատանքի է անցել հետախուզությունում, երբ ընդամենը 16 տարեկան էր: 1955-ին նա Երեւանում ավարտեց Համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետը: Երկար կարիերայի ընթացքում նա սկսեց ազատ խոսել ութ լեզուներով:

2003-ին գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա Յուրի Կուզնեցը գրեց «Թեհրան-43. «Երկար ցատկի» տապալումը» գիրքը, որը մանրամասն ներկայացնում է Վարդանյանի դերակատարությունը Թեհրանի կոնֆերանսում: Վարդանյանի աշխատանքի մեծ մասը գաղտնի է մնում մինչեւ այսօր:

2007-ին Մոսկվայում Վարդանյանի հետ հանդիպեց Չերչիլի թոռնուհին` Սելյա Սանդիսը: Այդ հանդիպման ժամանակ Վարդանյանը հայկական կոնյակով գավաթ բարձրացրեց Ստալինի, Չերչիլի եւ Ռուզվելի համար` ասելով. «Հենց նրանց շնորհիվ մենք ապրում ենք հիմա»: Նա հիշեց, որ Ստալինը Չերչիլին հայկական կոնյակ էր ուղարկել:

http://news.am/arm/news/88841.html

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 19-01-2012 11:02:09
Դիտումների քանակը: 989
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԿԱՐԼ ՄԻԿՈՒԼԻ (Կարոլ Պստիկյան) Դաշնակահար, կոմպոզիտոր, դերիժոր-խմբավար, մանկավարժ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott