«National Geographic». Լեռնարդյունաբերությունում Հայաստանի դժվարությունները

Նորության նկար NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի քաղաքագիության եւ միջազգային հետազոտությունների պրոֆեսոր, Լեռնարդյունաբերությունում սոցիալական պատասխանատվության հարցերով կենտրոնի տնօրեն Սալիմ Ալիի հոդվածը, որը հրապարակվել է «National Geographic»-ում.

Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացած երկրներից Հայաստանը արտերկում հաստատված ուժեղ Սփյուռք ունի: Սփյուռքի ձեւավորմանը նպաստել են 1915- 1923թթ. Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերը, որոնք նշանավոր գիտնականների եւ երկու տասնյակ պետությունների կողմից ճանաչվել են որպես «ցեղասպանություն»: Սփյուռքի ազդեցությունը ժողովրդագրական եւ տնտեսական առումով Հայաստանում նկատելի բարձր է, քան շատ հետխորհրդային երկրներում:

Սփյուռքի ուժը վերջերս ի հայտ եկավ կառավարության տնտեսական ներդումային որոշումներին ուղղված մարտահրավերներում, հատկապես հանքարդյունբերության ոլորտում: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, վերջերս ԱՄՆ կատարած այցի ժամանակ, հանդիպեց ամերիկահայերի բողոքին, ովքեր մտահոգություն էին հայտնում Թեղուտի հանքարդյունբերական ծրագրի վերաբերյալ:

Հաշվի առնելով կառավարության եւ Սփյուռքի, ինչպես նաեւ Երեւանի բնապահպանական ակտիվիստների միջեւ վստահության դեֆիցիտը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, ՄԱԶԾ աջակցությամբ 2012թ. նոյեմբերի 30-ին երկրում լեռնարադյունաբերության զարգացման դերի վերաբերյալ քննարկում էր կազմակերպել: Ես հրավիրվել էի որպես հիմնական զեկուցող` ողջ աշխարհից համեմատական օրինականեր ներկայացնելու համար: Բացի Թեղուտի ծրագրից, Հայաստանում նկատվում է լեռնարդյունաբերության գործունեության նկատելի աճ: Այս ոլորտը գերակա է արտահանման մեջ, եւ կառավարությունն այն դիտարկում է որպես պոտենցիալ առաջատար ճյուղ` երկրի մի քանի գյուղական շրջանների զարգացման համար:

Բնապահպաններն էլ պնդում են, որ գոյություն ունեն Թեղուտի զարգացման այլընտրանքային ճանպարհներ, օրինակ, զբոսաշրջությունը կամ մեղվաբուծությունը: Սակայն ինչպես խոստովանեցին ինձ ուղեկցող ակտիվիստները, համայնքներում զրույցները ցույց են տալիս, որ տեղերում բնակչությունն աջակցում է հանքարդյունաբերությանը: Հարեւան Ալավերդի քաղաքում հանքարդույնաբերությունն ու մետաղաձուլումը սկսվում է 18-րդ դարից: Այս տարածքում հետազոտությունները հողում ծանր մետաղների բարձր մակարդակ են արձանագրել եւ առողջության վրա ազդեցության որոշ նշաներ: Այդուհանդերձ, Թեղուտում շատերը դա համարում են մտացածին ռիսկ, այն դեպքում, երբ Երեւանուոմ եւ Սփյուռքում բնապահպան ակտիվիստները կարոծում են, որ համայնքը շահագործվում է:

Ռեսուրսների արդյունահանումը եւ օտարերկրյա ներդրումները, որոնք խնամքով կառավարվում են բնապահպանական եւ սոցիալական առումով, ունեն երկրի տնտեսությունը եւ տարածաշրջանում իր հեղինակությունը բարելավելու, այլ ոչ թե ներքին պայքարի եւ սոցիալական հուզումների ներուժ: Ոգեշնչող է գիտական հաստատությունների մասնակցությունը` ուղղված նման որոշումների գիտականորեն հիմնավորված մոտեցումների ապահովմանը: Այն դեպքում, երբ ողջ աշխարհում ակտիվանում է հանքային ռեսուրսների դեֆիցիտի համար մրցավազքը, ոչ մեծ, սակայն ռազմավարական առումով կարեւոր Հայաստանը կարող է շրջակա միջավայրի պահպանման եւ պրագմատիկ տնտեսական զարգացման միջեւ կառուցողական առճակատման կարեւոր դասեր տալ մեզ:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 23-12-2012 07:34:28
Դիտումների քանակը: 992
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԲԱԲԿԵՆԻ ՀՀ (1969), ԽԱՀՄ (1980) ժող. արտիստ։ ԽՍՀՄ ժող. պատգմ. (1989-91)։ ՀՀ Ա. Մեսրոպ Մաշտոց շքանշան (1998)։ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott