The Guardian. Հայաստանի հավաքականը հերքեց տարածված տեսությունը

Նորության նկար Հոկտեմբեր 11, 2011 | 06:40

Ֆուտբոլի գլոբալացումը, խաղի կոսմոպոլիտիզմն ամենաբարձր մակարդակի վրա է, խաղերը հեռարձակվում են ողջ աշխարհում: Այս ամենը, թվում էր, ոչ մի անակնկալ չի առաջացնի, սակայն Հայաստանի հավաքականն արեց դա. երեք անընդմեջ հաղթանակներում նրանք 11 գոլ են խփել եւ հույս ունեն հաղթել Իռլանդիայի հավաքականին, որի դեպքում կունենան խմբում երկրորդ տեղը, գրում է The Guardian-ի սպորտային մեկնաբան Ջոնաթան Վիլսոնը:

Հեղինակի խոսքով` Հայաստանի հավաքականը հերքել է տարածված այն կարծիքը, թե միջազգային մրցաշարերն արդեն այն չեն եւ դրանցում անհնար է մարզիկների եւ թիմերի ներկայությունը, որոնց մասին ոչ ոք չի լսել:

«Այն, ինչ անում է Հայաստանը, անկասկած, հաճելի անակնկալ է. նրանք ակտիվ ֆուտբոլ են խաղում, որը շատ հեշտ է դիտվում: Նրանք դեռ երկար ճանապարհ ունեն Հունաստանին (Եվրոպայի 2004թ. չեմպիոնին) հասնելու համար, սսկայն ոճի առումով, Հայաստանը հնարավոր է, մի թիմ է, որն ավելի հետաքրքիր ֆուտբոլ է խաղում 80-ականների Դանիայից հետո» ,-գրում է Վիլսոնը:

Նա նաեւ հիշատակում է հայկական ֆուտբոլի ավանդույթների, մասնավորապես, հանրահայտ «Արարատ» թիմի մասին: Վիլսոնը նաեւ մեջբերում է Նիկիտա Սիմոնյանի խոսքերը, թե «հարավային խաղացողները տեխնիկապես ուժեղ են, սակայն դա վատ է թիմի եւ կոլեկտիվի համար: Անհրաժեշտ է այնպես անել, որ նրանք միասին խաղան»:

Հենց խաղացողներին միավորելու, մեկ ամբողջություն ստեղծելու, որում նրանք կարող են արտահայտել իրենց ինդիվիդուալ ունակությունները, գործընթացով են զբաղվել սկզբում մարզիչ Յան Պորտերֆիլդը, իսկ հետո նրա օգնական, ներկայումս գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Պորտելֆիրդը, հնարավոր է, սկսեց փոխել խաղացողների մենթալիտետը, սակայն հայկական թիմի խաղի որակը տարվա ընթացքում բարձրացրեցին երիտասարդ, շնորհալի խաղացողները: Թեեւ դարպասապահ Ռոման Բերեզովսկին արդեն 37, իսկ աջ պաշտպան Սարգիս Հովսեփյանը 38 տարեկան է, մնացածները մի փոքր են անց 20-ից»,- գրում է վերլուծաբանը:

Նա հիշում է Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Շկրտելի խոսքերը. «Հայաստանն Իռլանդիային շանս կտա, սակայն նրանք նաեւ ունակ են վերցնել իրենցը` սա մենք արդեն պարզել ենք սեփական փորձով»:

NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 11-10-2011 14:02:07
Դիտումների քանակը: 822
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ ՆԻԿՈԼԱՅԻ Բռնցքամարտիկ: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1957), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1965), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1968): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott