NEW YORK TIMES-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՄԻՄԱՐ ՍԻՆԱՆԻՆ՝ ԱՇԽԱՐՀԻ ԹԵՐևՍ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՅԱԶԳԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻՆ

Նորության նկար New York Times-ը ծավալուն անդրադարձ է հրապարակել՝ նվիրված Օսմանյան կայսրության գլխավոր ճարտարապետ Միմար Սինանին: Նրա հայ լինելու վերաբերյալ, թվում է, բավականին փաստեր կան, ինչը սակայն թուրքերը ցեղասպանության փաստից ոչ պակաս կատաղի են վիճարկում:
Ամեն դեպքում, հեղինակավոր հրատարակությունը չի անդրադառնում Սինանի ազգային պատկանելությանը (քանի որ ինքը՝ հոդվածագիրը, իր համար նոր է բացահայտում է այդ ֆենոմենը), սակայն ըստ արժանվույն է գնահատում Սինանի թողած ժառանգությունը: Ավելին՝ այդ մակարդակում առաջին անգամ է բացարձակացվում Միմար Սինանի դերը՝ նաև որպես համաշխարհային ճարտարապետության հսկայի:

Իր բացահայտում-ուղևորությունը Ստամբուլի մոտ 3000 մզկիթների ֆոնին հոդվածագիրը սկսում է Սեմսի Փաշայի մզկիթից, որի ճարտարապետը Սինանն է՝ 16-րդ դարի վարպետ-ճարտարապետը:

Սակայն NYT-ի գնահատականը ավելին է. «Նա զուտ ճարտարապետ ու ինժեներ չէր: Սինանը (մոտ 1490-1588) Օսմանյան կայսրության գլխավոր ճարտարապետն ու ինժեներ-շինարարն էր, որն աշխատում էր կայսրության ծաղկման գագաթնակետի շրջանում. նրա գործատուները՝ Սուլեյման Հիսաքանչ սուլթանը և նրա հաջորդները, մոլորակի ամենազորեղ մարդիկ էին: Իր կարիերայի ընթացքում, որը սկսվեց, երբ նա 40 տարեկան էր և տևեց 5 տասնամյակ, Սինանը կառուցեց 300 շինություն՝ Արևելյան Եվրոպայում և Միջին Արևելքում: Չնայած Թուրքիա եկող արևմտյան հյուրերից շատերը Սինանի մասին երբեք չեն լսել, էքսկուրսավարները նրան համեմատում են իր ժամանակակից Միքելանջելոյի հետ: Սակայն նրա կառուցած շինությունների ընդգրկումը, մասշտաբները և զուտ քանակությունը հաշվի առնելով՝ նման համեմատությունը վիրավորանքի պես բան է Սինանի հասցեին: Միքելանջելոն իր տպավորիչ նպաստն ունի Հռոմի և Ֆլորենցիայի մի քանի շինությունների հարցում: Սինանի թողած հարյուրավոր շինությունները մինչ օրս առօրյա գործածություն ունեն՝ Բելգրադից մինչև Մեքքա: Կարելի է ասել, որ Սինանն աշխարհի առաջին starchitect-ը՝ աստղ-ճարտարապետն էր»:

Հոդվածագիրը չի վարանում ներկայացնել իսլամական ճարտարապետության վերաբերյալ ավելի քան 70 գրքերի հեղինակ Դողան Քուբանի համեմատություն, ըստ որի, Սինանը «իր ժամանակաշրջանի Էվկլիդեսն էր»:

Ստամբուլում Սինանի ամենահայտնի աշխատանքը Սուլեյմանիե մզկիթն է, որի շինարարությունն ավարտել է 1558-ին: Ի սկզբանե կառուցվել է որպես Սուլեյման սուլթանի դամբարան: Հետագայում նույն շինության մեկ այլ հատվածում իր վերջին հանգրվանն է գտել նաև ինքը՝ Սինանը:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 20-06-2012 22:04:28
Դիտումների քանակը: 928
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՈՎ ԻՎԱՆԻ 1941-ից եղել Է ԽՍՀՄ ավիացիոն արտադրության մի շարք գործարանների (Մոսկվայում, Տագանրոգում, Թբիլիսիում, Գորկիում) տնօրեն: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott