Հայաստանի հետ հարաբերություններում նախապայմանների առաջքաշումը Թուրքիայի կողմից անհեռատես քայլ էր. «Today’s Zaman»-ի սյունակագիր
Դեկտեմբեր 17, 2013 | 02:55 | news.am
Հայոց հարցը գրեթե միշտ ծագում է թուրքական արտաքին քաղաքական օրակարգում, երբ Արեւմուտքը փորձում է ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ ընդունել, ինչի արդյունքում Թուրքիայում հաճախ առաջանում է ռեակտիվ պաշտպանություն՝ ազգայնականությամբ լեցուն: Այս մասին «Today’s Zaman»-ի իր հոդվածում գրել է սյունակագիր Օմեր Թաշփինարը:
Նրա խոսքով՝ 2015-ին Թուրքիան կկանգնի դիլեմայի առաջ: Արտաքին դինամիկան ակտիվ բանավեճերի պատճառ կհանդիսանա թե ներքին, թե արտաքին քաղաքականութունում, եւ բավականին կանխատեսելի է, որ Թուրքիան զայրույթով արձագանքի Արեւմուտքի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշելու փորձերին: Նման փորձություններից խուսափելու համար Անկարան պետք է մտածի Հայաստանի հետ հարաբերությունների մասին արդեն հիմա՝ նախքան Արեւմուտքի ճնշման բորբոքվելը:
Հիշեցնելով արձանագրությունների մասին, որոնք այդպես էլ չէին վավերացվել երկու երկրների խորհրդարաններում՝ հեղինակն ընդգծել է, որ արձանագրությունները սառեցված հակամարտության հետ կապելով՝ Անկարան սառեցրել է հենց գործընթացը: Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիան նաեւ գթասրտություն չի ցուցաբերել հայկական ղեկավարության նկատմամբ, որի համար շատ դժվար է Սփյուռքի հարցում, որը պահանջում է ցեղասպանությունը ճանաչել որպես հանցագործություն:
«Հետ նայելով կարելի է ասել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում նախապայմաններ առաջադրելը անհեռատես քայլ էր, քանի որ դա փաստացի Ադրբեջանին դե-ֆակտո իրավունք տվեց վետո դնել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների վրա: Դրա փոխարեն Թուրքիան պետք է դիվանագիտական ու տնտեսական կապեր հաստատեր Հայաստանի հետ՝ հուսալով որ դա դինամիկ լծակներ կստեղծեր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար»,-կարծում է Թաշփինարը:
Նա նաեւ ընդգծում է, որ եթե Թուրքիան լուրջ է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, ապա պետք է որոշակիորեն ռիսկի ենթարկել Ադրբեջանի հետ հարաբերությունները:
Հայտնում է news.am-ը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4136
Կիսվել : |