ՅԱՊՈՆ (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՐՈՆՅԱՆ) ԳՈՐԾԸ ԵՎ ՀՈՒՇԵՐԸ

Նորության նկար ՅԱՊՈՆԻ (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՐՈՆՅԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Յապոնը(Հովհաննես Պարոնյան) ծնվել է 1878 թ. ապրիլի 21-ին Զանգեզուր գավառի Ներքին կամ Նոր Գորիս գյուղում:

Ներկայիս Գորիս քաղաքը, որը 19-րդ դարի 70-80-ական թվականներին թեեւ ցարական իշխանությունների կողմից վարչատարածքային բաժանման հետեւանքով թուրքաբնակ Բարգյուշատ գյուղից հետո դարձել էր Զանգեզուր գավառի կենտրոնը, սակայն դեռեւս փոքրիկ ու անբարեկարգ գյուղ էր:

Գորիս քաղաքի տնտեսական ու մշակութային առջադիմությունն ու վերելքը սկսվում ենէ 19-րդ դարի վերջին եւ 20-րրդ դարի սկզբներին, երբ նորահիմն քաղաքում բնակություն են հաստ ատում ոչ միայն շրջակա գյուղերի, այդ թվում նաեւ Ներքին Գորիսի բնակիչները, այլեւ` բավական թվով առեւտրականներ ու վաճառականներ: Նրա տնտեսական ու մշակութային կյանքի վերելքին որոշակիորեն նպաստել է նաեւ այն հանգամանքը, որ Գորիսի տարածքով են անցնում Ղափանի եւ Սիսիանի կողմերից դեպի Արցախի ուԳանձակի գավառները տանող ճանապարհները1:

Յապոնի վկայությամբ առաջին աշխարհամարտից տարիներ առաջ Գորիսը այնպիսի առաջընթաց է ապրում, որ մրցում է Արցախ գավառի կենտրոն Շուշի քաղաքի հետ: Դարասկզբին Գորիսն արդեն ունեցել է հազարից ավելի ընտանիք: Զանգեզուրի գյուղերում գործող միակ դպրոցը, որը «շկոլ» անունն է կրել, գտնվել է Ներքին Գորիս գյուղում: Դպրոցում տիրել է հանրահայտ տերթոդիկյան դպրոցի բարքերը:

Փոքրիկ Հովհաննեսը կամ ինչպես նրան անվանել են` Վանեսը, չի հաճախել դպրոց: Բոլոր նրանք, ովքեր փորձել են համոզել նրան դպրոց գնալ, ստացել են հետեւյալ պատասխանը. «…կարդալս որն ա… Խէ ծնկնեիս ու մատներիս գիժն ե…Համ էլ էդ ա որ տիւք կարդում էք, նաչալնիկա տի տիւրս (դուրս) կեաք էլի~…»:

Ներքին Գորիս գյուղին Զանգեզուրի գավառի կենտրոնը համարվող Գորիս քաղաքից բաժանում էր համանուն գետը: Երբ բոլորում է Հովհաննեսի տասնամյակը, նա սկսում է հաճախակի լինել գետի մյուս ափին գտնվող ու օր օրի շենացող քաղաքում: Պատանուն մեծապես գրավում են քաղաքի եռուզեռը, արհեստանոցներն ու խանութները, քաղաքի μնակիչների հագուստներն ու կենցաղը: Սակայն նրա հետաքրքրասիրությունը, կտրուկ փոխվում է, երμ տարμեր մարդկանց գունազարդված պատմածներից հաղորդակից է դառնում Բաքու քաղաքի կյանքին, հարստությ անը և աշխատանքին:

Միքայել Վարանդյանի μնութագրմամμ` ՙԱնցեալ դարու 80-ական թւականներէն էր, որ ծայր տւաւ հայերու հոսանքը Կովկասի μոլոր կողմերէն դէպի Բաքու… ընդամնենը երեսուն տարւայ ընթացքին հայ տարրը ոչ միայն դիզեց պատկառելի հարստութիւն, այլեւ իր մտաւորականներով, ճարտարագէտներով եւ ամէն տեսակ մասնագէտներով լեցուց նաւթաշխարհը, տէր դարձաւ փայլուն, առաջնակարգ պաշտօններու` նաւթարդիւնաμերական μարձրագոյն Խորհուրդի մէջ, Բօրսայի եւ ուրիշ միջազգային հիմնարկութիւններու մէջ՚2:

Գորիս քաղաքը կորցնում է իր նախկին հրապույրն ու գրավչությունը, պատանի Հովհաննեսի երազանք դառնում է Բաքուն:

ՙԲագու գնալ,- գրում է Յապոնը,- Բագու, հարստանալ (որ Բագու գնայի, անպատճառ պիտի հարստանայի, դրան ոչ միայն ես, այլ եւ ամμողջ գիւղը հաւատում էր), ապա գալ ու մօրս ու եղμայրներս իրենց ընտանիքներով տեղափոխել այնտեղ… ՚:

Թեպետ մայրն ու եղμայրները դեմ են եղել նրա Բաքու մեկնելուն, սակայն, տասնչորսամյա Հովհաննեսը իր եղμայրներց մեկի` Համμարձումի, որը նոր էր վերադարձել Բաքվից, միջնորդությամμ, այնուամենայնիվ, կարողանում է համոզել հարազատներին ու 1892 թ. աշնանը մեկնում է Բաքու: Յապոն անունը նրան տվել են համագյուղացիները` կարճահասակ լինելու եւ արտաքինով ճապոնացու նման լինելու պատճառով3:

Հանգրվանելով Բաքվում` Յապոնը եղբոր` Համբարձումի աջակցությամբ որպես վաճառողէ աշխատում է հայերին պատկ անող խանութներում: Բաքվում աշխատելու տարիներին նրա կյանքում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունը ոչ միայն այն էր, որ հաղորդակից է դառնում գործարար աշխարհին, որն անկասկած իր հետքն է թողնում նրա հետագա գործուն եությունում, այլեւ այն, որ նա, հասկանալով ուսման, գրել կարդալու արժեքն ու նշանակությունը, կարողանում է աշխատանքին զուգընթաց գրաճանաչ դառնալ: Բաքվում Յապոնը մնում է մինչեւ 1898 թ.: Նույն տարում որպ ես Ռուսական կայսրության հպատակ-քաղաքացի, ենթարկվելով պարտադիր զինվորական ծառայության օրենքին, վերադառնում է Գորիս, որտեղից նրան ծառայության են ուղարկում Կարսում գտնվող 158 Կուբինսկի գունդը: Կարսում ծառայելու հանգամանքը, կարելի է ասել, արմատական նշանակություն է ունենում նրա կյանքում ու հետագա գործուն եությունում:

1. Ծառայության տարիներին, մասնակցելով զինվորական պարապմունքներին, նրան հաջողվում է տիրապետել տարբեր տեսակի զենքերի գործածությանն ու դառնալ քաջավարժ զինվոր: Վաշտի հրամանատարը, դրվատելով զինվորական պարապմունքների ժամանակ նրա դրսեւորած վարպետությունը, նրան ընդունել է տալիս զինվորական դպրոց, որի ուսումնառության ժամանակահատվածը համարվում էր նաեւ պարտադիր զինվորական ծառայություն: Յապոնը զինվորական դպրոցը հաջողությամբ ավարտում է 1901 թ. ու ստանում է ավագ ենթասպայի զինվորական աստիճան: Պիտի աներկբա պնդել, որ Կարսում ծառայելը հիմք հանդիսացավ ու պայմ անավորեց նրա պրոֆեսիոնալ զինվորական դառնալուն:

2. Ծառայության տարիններին Յապոնը ծանոթանում է Կարսում գործող Հ. Յ. Դաշնակցության անդամների հետ, եւ այդ հանգամանքը իր վճռորոշ դրոշմն է թողնում նրա գաղափարական համոզմունքների ձեւավորման, ազգային-ազատագրական պայքարին զինվորագրվելու գործում: Նա թեպետ ավարտում է զինվորական դպրոցն ու ստանում ավագ ենթասպայի աստիճան, բայց իր իսկ արտահայտությամբ` «…հակառակ զինուորական գործը այդքան սիրելուս, ռուսական այդ անպարկեշտ ու հայատեաց մթնոլորտը ինձ այնպէս էր զզուեցրած, որ էլ մի օր աւելի մնալ չցանկացայ ու ասացի, որ պիտի գնամ տուն»: Առաջնորդվելով վերոհիշյալ նախադրյալներով` նա հրաժարվում է շարունակել զինվորական ծառայությունը եւ 1902 թ. վերադառնում է հարազատ Գորիս:

Յապոնին վիճակված չէր երկար մնալու հարազատ միջավայրում: Վրա է հասնում 1903 թ.: Նույն թվականի հունիսի 13-ին հռչակվում է Հայոց եկեղեցու հարստությունը հօգուտ ցարական կառավարության բռնագրավելու մասին համայն Ռուսաստանի կայսր Նիկոլայ 2-րդի ստորագրած օրենքը:

Մինչ կովկասյան թուրքերի դեմ մղած ինքնապաշտպանական մարտերը, կովկասահայությունը, ի պաշտպանություն հայոց եկեղեցու ունեցվածքի և իրավունքների, հարկադրված պայքարի դրոշ է պարզում ընդդեմ ցարական իշխանությունների:

Հզոր կայսրության դեմ ծառացած հայ մարտիկների զինված ելույթների մանրամասների մասին պատմող լուրերը, հատկապես ոստիկանական ուժերի եւ զինվորների դեմ Հ. Յ. Դաշնակցության մարտական ուժերի 1905 թ. սեպտեմբերի 2-ին Բաքվում ցույց տված հերոսական դիմադրությունը տարածվելով թափանցում է նաեւ Գորիս, պայքարի ոգի ու տրամադրություն հաղորդում բազմաթիվ հայորդիների, որոնց թվում նաեւ Յապոնին4:

«Այդ բոլորը,-խոստովանում է Յապոնը,- ինձ վրայ այնպէս ազդեցին, որ ուշս ու միտքս գնաց դէպի ծովի միւս ափը` Բաքու, Էջմիածին, Գանձակ, ուր հայ մարդը իր տարրական իրաւունքների համար օրհասական պայքարի էր մտած հսկայ ռուս պետութեան հետ: Ուշս գնացել էր այնտեղ, եւ այլեւս ամբողջ Անդրկասպեան երկիրը եթէ ինձ տային, պիտի չմնայի Անդրկովկասից հեռու»: Համազգային պայքարին զինվորագրվելու նպատակով նա Գորիսից մեկնում է Բաքու, ապա այնտեղից Կարս: Ճիշտ է, որեւէ սկզբնաղբյուր կամ վավերագիր չկա, որը տեղեկացնի ու վկայի նրա մասնակցությանը համաժողովրդական շարժմանը, սակայն պիտի փաստել, որ Յապոնի` որպես հայ ազգային-ազատագրական պայքարին զինվորագրված մարտիկի գործունեության հիմնաքարը գործնականում դրվում է հենց այդ ժամանակահատվածում, Կարսում` հաստատվելու օրերին:

19-րդ դարի 90-ական եւ 20-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժումներն ստանում էին ավելի կազմակերպված բնույթ: Հայ ազգային-քաղաքական կուսակցությունները, առավելապես Հ. Յ. Դաշնակցությունը, չսահմանափակեց իր գործունեությունը միայն տեղական շրջանակներում: Հայությ անը մեծ պայքարի նախապատրաստելու, Երկրում գործող հեղափոխական կազմակերպություններին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու և մարտական ու զինատար խմբերը համապատասխան վայրերը ուղարկելու համար Օսմանյան կայսրությ ան սահմանամերձ շրջաններում պետք է հիմնվեին հուսալի հենակետեր (խարիսխներ), որտեղից հնարավոր լիներ կազմակերպել անհրաժեշտ ուժերի առաքումը: Այդ նպատակով Հ. Յ. Դաշնակցությունը իր կուսակցական ու մարտական կառույցնեը ստեղծում էր նաև Օսմանյան կայսրության սահմանամերձ վայրերում, որոնցից առավել կարևորներից էր Կարսը: Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի` Կարսը և նրա մերձ ակա շրջաններն առանձնահատուկ նշանակություն ունեին ազատագրական պայքարում: Այդ շրջանը ոչ միայն Երկիր մեկնող մարտական ուժերի գլխավոր խարիսխներից էր, այլև այն կարևոր դարμնոցը, որտեղ իրենց առաջին և անհրաժեշտ փորձությունն էին ձեռք μերում հեղափոխական գործիչները: Ռուμենի μնութագրմամբ` ՙԵւ իրօք, Կարսի նահանգը վայր մըն էր, որուն յեղափոխական հնոցին մէջ նորելուկ դաշնակցականները կարող էին եփուել եւ դուրս գալ թրծուած, կամ չդիմ անալով այդ տեղի ծայրաստիճան գաղափարական եւ սպարտ ական կեանքինª լքել յեղափոխական ասպարէզը՚5:

Հարկ է նշել, որ Յապոնի մեկնումը Կարս μոլորովին պատահական չէր: Կարսում անցկացրած ծառայությունը իզուր եւ անհետեւանք չէր անցել: Նա, ինչպես արդեն նշվել է, զինվոր ական ծառայության ընթացքում ծանոթացել էր Կարսի մարզում գործող Հ. Յ. Դաշնակցության մի քանի անդամների հետ եւ անկասկած որոշակիորեն ծանոթ էր այդ մարզում ՀՅԴ ծավալած գործունեությանը: Կարսում հանգրվանելու հենց առաջին օրը Յապոնը հանդիպում է Դաշնակցության անդամ Երվանդ Տեր-Մինասյանին, որն էլ նրան ներկայացնում է ՀՅԴ Կարսի ՙՋրաμերդ՚ կենտրոնական կոմիտեի գործիչներ Արամայիս Ազնավուրյանին եւ Տուրμախին(Հարություն Կիրակոսյան), որոնք արդեն հանրահայտ դեմք էին հայ ազատագրական պայքարում: Քանի որ Կարսի նահանգում էր կազմավորվում եւ մարզվում Երկիր մեկնող մարտական ու զինատար խմμերի մեծ մասը, հետեւμար մարտախմμերում ընդգրկված կամավորներին մարզելու, նրանց ռազմի կանոններին ու հմտություններին հաղորդակից դարձնելու համար անհրածեշտ էին ռազմական գործերին քաջատեղյակ մասնագետներ, զինվորական կրթություն ունեցող կադրային զինվորականներ:

Յապոնը, ինչպես արդեն նշվել է, ավարտել էր Կարսի զինվոր ական դպրոցը, ստացել էր ավագ ենթասպայի զինվորական աստիճ ան, իսկ այդ իրողությունն, անկասկած, չէր կարող դուրս մնալ ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամների եւ մարտական խմբերի կազմակերպիչների տեսադաշտից ու չարժանալ նրանց ուշադրությանը: ՀՅԴ Կարսի «Ջրաբերդ» կենտր. կոմիտեի անդամների ու հատկապես ազատագրական պայքարին զինվորագրված հայորդիների շրջանում արժանի հեղինակություն վայելող բազմափորձ Տուրբախի եւ Արամայիսի հետ ունեցած ծանոթությունը արմատական նշանակություն է ունենում 25-ամյա Յապոնի կյանքում: Հենց Տուրբախի եւ Արամայիսի առաջարկությամբ ու երաշխավորությամբ նա ընդունվում է Հ.Յ. Դաշնակցության շարքերը: Ներկայացնելով այդ` իր համար հիշարժան ու պատասխանատու պահը` Յապոնը խոստովանում է, որ Տուրբախի եւ Արամայիսի կողմից Հ.Յ. Դաշնակցության անելիքների մասին բացատրություն ստանալուց հետո ինքը, ի պատասխան ՀՅԴ կուսակցությանը անդամագրվելու առաջարկությանը, պատասխանել է. «…այս րոպէից ես Դաշնակցական եմ ու պատուոյ խօսք եմ տալիս Կուս ակցութեան, որ ինձ վրայ դրուած բոլոր պարտականութիւնները կը կատարեմ անթերի սրբութեամբ ու ազգիս ծառայելու համար ոչ մի ջանք չեմ խնայի»: Պիտի ընդունել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում հայության ազատագրական պայքարի ղեկն սցտանձնած Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությանն անդամագրվելը միանշանակորեն հավասարազոր էր Հայոց Ազատամարտին զինվորագրվ ելուն: Մտավոր ու ֆիզիկական ունակություններով ու կարողությունն երով օժտված մարդկանցով կուսակցության շարքերը համալրելը Հ. Յ. Դաշնակցության համար ավելի քան անհրաժեշտ էր ու արդյունավետ: Նախ` Յապոնը զինվորական կրթություն էր ստացել, մասնագետ զինվորական էր, իսկ Դաշնակցության համար շատ կարեւոր էր իր շարքերում ունենալ բանիմաց, զենքերին տիրապետելու կարողությամբ օժտված զինվորականի, որն անհրաժեշտությամբ դեպքում պիտի մարզեր փորձառությունից բացարձակապես զուրկ կամավորներին` տիրապետելու կռիվներ մղելու կարողություններին եւ զենքեր գործածելու նրբություններին: 2. Եթե կադրային զինվորական կարող ուժերն անդամագրվեին Դաշնակցությանը, ապա բնականաբար ավելի կընդարձակվեին եւ կհզորանային կուսակցության շարքերը, իսկ անդամագրվածներն առավել հավատարմորեն ու նվիրվածությամբ կկատարեին ու կիր ականացնեին ՀՅԴ վերին մարմինների(ՀՅԴ Ընդհանուր, Ռայոնական եւ Շրջանային ժողով, ՀՅԴ Բյուրո, կենտր. կոմիտե, կոմիտե…) որոշումներն ու հանձնարարությունները: Անդամագրվելով Դաշնակցությանը` Յապոնը Կարսի ՀՅԴ «Ջրաբերդ» կենտր. կոմիտեի որոշմամբ հաստատվում է Կարսի շրջանի զինվորական խորհրդի անդամ, որն անշուշտ ընդգծված վստահություն էր կուսակցությանը նոր-նոր անդամագրված երիտ ասարդի հանդեպ ու արժանի գնահատականը նրա ռազմագիտական կարողությունների: Միաժամանակ, Կարսի ՀՅԴ «Ջրաբերդ» կենտր. կոմիտեն, նկատի ունենալով նրա զինվորական կրթություն ստանալու եւ սպայական զինվորական աստիճան ունենալու իրողությունը, նրան հանձնարարում է Երկիր մեկնող մարտական խմբերը կազմավորելու ու մարզելու հույժ կարեւոր գործը: Երկիր մեկնող մարտական ու զինատար խմբերը կազմավորվ ել են գլխավորապես Կարսի մարզի սահմանամերձ Բաշ-գյուղ, Սթահան, Ղարա-Ղորութ եւ Արմտլու զուտ հայաբնակ գյուղերի տարածքներում6:

Համաձայն Վ. Փափազյանի (Կոմս) վկայության` վերոհիշյալ գյուղերում ուժեղ է եղել Դաշնակցության ազդեցությունը, եւ գյուղացիների սերն ու հարգանքը վայելող մարտախմբերի կազմավորման համար այդ գյուղերը վստահելի էին ու ապահով7: Այդ օրերին Երկիր մեկնելու, արեւմտահայությանը օսմանյան բռնապետության կապաքներից ազատագրելու պայքարին մասնակցելու բուռն ցանկությամբ համակված բազմաթիվ հայորդիներ էին գալիս Կարս: Յապոնի խոստովանությամբ` Կարսի մարզում կազմավորվող մարտական խմբերում անդամագրվողների մեծ մասը արեւմտահայ երիտասարդներն էին, որոնք Կովկասում աշխատանք գտնելու ակնկալիքով անցագրերով կամ գաղտնի անցնում էին ռուսթուրք ական սահմանը: Ներկայացնելով մարտախմբերում ընդգրվող արեւմտահայ երիտասարդների տրամադրվածությունը` Յապոնը նշում է. «Բոլոր մեզ դիմողները աշխատում էին իրենց ցոյց տալ որպէս զինավարժ , որպէսզի օր առաջ խմբի մէջ ընդունուէին եւ զէնք ստանային: Ֆետայիների շարքում լինելու, ազգի համար զէնք կրելու տենչը նրանց մէջ այնքան ուժեղ էր , որ ոչ մի յորդոր , զինուորին սպասող տեսակ-տեսակ նեղութիւնն ու վտանգները նրանց վրայ չէին ազդում:

-Ինչպէս դուք , էնպէս լէ մենք… թաքի թողէք , որ ազգին ծառայենք»: Գործելով վերոհիշյալ գյուղերի տարածքում` Յապոնը մյուս մարզիչների համագործակցությամբ մարտախմբերը համալրող անփորձ մարտիկներին վարժեցնում եւ ուսուցանում էր մարտարվ եստի ձեւրն ու կանոնները, զենքին տիրապետելու նրբությունները: Մարտական խմբերի բանակումների ու մարզումների ընթացքում ցայտուն կերպով դրսեւորվում են նրա կազմակերպչական ընդունակությունները, վարպետությունն ու նվիրվածությունը: Կարսի մարզում կազմավորվող մարտախմբերի մասին պատմող վավերագրերը, ներկայացնելով ՀՅԴ «Ջրաբերդ» կենտր. կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված բանակումների ու մարզումների մանրամասները, ընգծված ջերմությամբ են նշում Երկիր մեկնող կամավորներին մարզող մարզիչների անունները8:

Իսկ մարտական խմբերի մարզիչների շարքում եղել են հայ ազատագրական պայքարի այնպիսի նշանավոր գործիչներ, որպիսիք էին Սեբաստացի Մուրադը, Սեպուհը, Կայծակ Վաղարշակը եւ այլք: Պիտի ընդունել, որ Երկիր մեկնող մարտական ու զինատար խմբերի կազմավորման ու մարզման գործում ի թիվս մի շարք գործիչն երի, անտարակույս իր նշանակալի ավանդն է ներդրել նաեւ Յապոնը: Նույն վավերագրերում, վերոհիշյալ գործիչների շարքում դրվատանքով են հիշատակվում նաեւ զանգեզուրցի զինվորականի` Յովհ. Պարոնեանի(նկատի ունեն Յապոնին-Հ.Գ.) անունն ու կատարած օգտակար գործը9: Յապոնը Կարսի նահանգում շարունակում էր Երկիր մեկնող մարտ ախմբերին մարզելու գործը, երբ վրա է հասնում 1905 թ-ը. Հարավային Կովկասում բռնկվում են հայ-թուրքական(թաթարական) ընդհարումները: Հ.Յ. Դաշնակցության պատմության ուսումնասիրությունը հավաստում է, որ մինչև 1903 թվականը` այսինքն մինչեւ համայն Ռուսաստանի կայսր Նիկոլայ 2-րդի ընդունած հունիսի 13-ի հանրահայտ օրենքի հռչակումը, նրա գործունեության ոլորտը սահմանափակված էր գլխավորապես Արևմտյան Հայաստ անով: Հ. Յ. Դաշնակցությունը ձեւավորվել էր արևմտահայ խնդրի շուրջը, և կուսակցության ծրագրում տեղ գտած հիմնադրույթներն ու ՀՅԴ Ընդհանուր ժողովների որոշումները վերաբերում էին Օսմանյան բռնապետության լծից Արևմտյան Հայաստ անի ազատագրմանը: Այսուհանդերձ, 1903 թ-ից Հ.Յ. Դաշնակցության գործուն եությունում տեղի են ունենում արմատական տեղաշարժեր, որոնք գլխավորապես պայմանավորված էին Հայկական հարցի և կովկասահայության նկատմամբ ցարական Ռուսաստանի դրսևորած քաղաքականությամբ:

Այդ թվականից սկսած ՀՅԴ իր գործունեությունում բացում է պայքարի երկրորդ` Կովկ ասյան ճակատը: Ի պաշտպանություն հայոց եկեղեցու ունեցվածքի ու իրավունքների` ցարիզմի դեմ ծավալած պայքարը դեռևս շէր ավարտվել, երբ կովկասահայությունը ենթարկվում է նոր, թերևս առավել դժվարին ու ճակատագրական նշանակություն ունեցող փորձությունների, որոնք անակնկալ էին ոչ միայն բովանդակ հայության, այլև ազգային-ազատագրական պայքարն առաջնորդող ազգային-հեղափոխական կուսակցությունների համար: 1905 թ. փետրվարին Անդրկովկասում բռնկվում են հայ-թուրքական ազգամիջյան ընդհարումներ, ու այս անգամ արդեն արևելահայության վրա է ծառանում ջարդերի սպառնալիքը: Ցարական իշխանությունների հովանավորությունից ու թողտվությունից գոտեպնդված` մահմեդական զինյալ հրոսակախմբերը 1905 թ. փետրվարի սկզբներին հայկական կոտորածն եր են սանձազերծում Անդրկովկասում` պանիսլամիզմի կենտրոն Բաքվում: Կոտորածներն արագորեն տարածվում են Երեւանի նահանգ, Զանգեզուր, Արցախ եւ հայաբնակ մյուս շրջաններն ու ընդհուպ մինչև Թիֆլիս:

Ինչպիսի քննություն էր բռնելու ծանրագույն իրավիճակում հայտնված, ցարական իշխանության տիրապետության տակ գտնվող կովկասահայությունը: Այդ օրհասական պահին ով պետք է օգնության ձեռք մեկներ կովկասահայությանը եւ կազմակերպեր նրա ինքնապաշտպանությունը: Հայ-թուրքական ընդհարումների մանրակրկիտ ուսումնասիրությունը հավաստում է, որ ի տարբերություն թուրք առաջնոր դների ու մեծահարուստների` ցարական իշխանության տարբեր կառույցներում ծառայող հայ աստիճանավորներն ու պաշտոնյ աները, ինչպես նաեւ դրամատերերն այնքան էլ ջանք ու եռանդ չեն գործադրել շահելու իշխանությունների համակրանքը եւ համապատասխան միջոցներ տրամադրել կազմակերպելու կովկ ասահայության ինքնապշտպանությունը: Ժողովրդի ինքնապաշտպանությունը պարտավոր էին եւ ի զորու կազմակերպել ու առաջնորդել միմիայն ազգային այն ուժերը, որոնք ունեին կազմակերպված կառույցներ, պայքարի փորձառություն:

Իսկ բացի հայ ազգային-քաղաքական կուսակցությունն երից, օտարի գերիշխանության տակ գտնվող հայ ժողովուրդը այլ իրական առաջնորդող ուժեր չուներ եւ չէր կա- րող ունենալ: Բաքվի փետրվարյան արյունալի դեպքերից հետո այլեւս գաղտնիք լինել չէր կարող, որ գալիք մարտահրավերներին ու փորձություններին դիմագրավելու համար անհրաժեշտ էր զին ել հայությանը, ձեռնամուխ լինել կազմակերպելու նրա ինքն ապաշտպանությունը: Հ.Յ.Դաշնակցությունը, որն այդ ժամանակահատվածում իր կազմակերպական կառույցներով, շարքերում ընդգրկված անդամների թվաքանակով ու պայքարի փորձառությամբ հայ ազգային-քաղաքական կուսակցություններից (Արմենական եւ Հնչակյան) առավել մարտունակն էր ու ազդեցիկը, բնականաբար, պիտի ստանձներ կովկասահայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու ղեկն ու պատասխանատվությունը:

Առաջին ընդհարումներից հետո Բաքու են գալիս Սիմոն Զավարյանն ու Արմեն Գարոն եւ տեղի կենտր. կոմիտեի անդամներ Աբ. Գյուլխանդանյանի, Հարություն Շահրիկյանի, Գրիգոր Աղաջանյանի եւ Լեւոն Թադեւոսյանի (Պապաշա) մասնակցությամբ գումարում շրջանային պատասխանատու ժողով 21: Բաքվում կայացած խորհրդաժողովում որոշվում է Կենտրոն ական կոմիտեներին կից ստեղծել Զինվորական մարմին, որը պետք է զբաղվեր միմիայն ինքնապաշտպանության կազմակերպմ ան եւ մարտերը վարելու հետ կապված խնդիրներով: Համաձայն այդ նույն Ժողովի ընդունած որոշումների` հայաբնակ բոլոր գավառները պիտի բաժանվեին առանձին ինքնապաշտպանական շրջանների, որոնք ՀՅԴ կենտրոնական կոմիտեների և կոմիտեների համագործակցությամբ` պիտի ղեկավարվեին Զինվորական մարմինների կողմից: Հայ-թուրքական ընդհարումների բռնկման ժամանակ Յապոնը գտնվում էր Կարսում, իսկ այդ քաղաքն ու նահանգը պատմական տվյալ ժամանակահատվածում ոչ միայն կարեւորագույն կշիռ ու նշանակություն էին ձեռք բերել հայ ազգային-ազատագրական պայքարում, այլեւ ծանրակշիռ դերակատարությունն էր ունենալու կավկասահայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործում:

Եթե մինչ այդ նահանգում կազմավորված մարտական խմբերը մեկնում էին հիմնականում Երկիր, ապա ժամանակաշրջանի եւ կովկասահայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու թելադրանքով ու անհրաժեշտությամբ մարտական խմբերը պիտի մեկնեին վտանգված շրջանները, զորավիգ կանգնեին կովկասահայությանը եւ կազմակերպեին ու առաջնորդեին հայկական բնակավայրերի ինքնապաշտպանական ուժերը: Կովկասահայության ինքնապաշտպանական ամենաընդարձ ակ տարածքը Նիկոլ Դումանի ընդհանուր հրամանատարությ ամբ գործող Երեւանի նահանգի եւ Զանգեզուրի շրջաններն էին, որտեղ ընդհարումների ողջ ընթացքում պիտի գործեր նաեւ Յապոնը: Կարսի մարզում կազմավորված մարտական խմբերը գրեթե երկու տարի ընթացող կռիվների ժամանակ մեկնել են նաեւ Երեւանի նահանգի եւ Զանգեզուրի շրջաններն ու հայկական բնակավայրերի մարտական ուժերի համագործակցությամբ իրենց մասնակցությունն են բերել այդ շրջաններում տեղի ուն եցած ինքնապաշտպանական մարտերին: Առաջին մարտական խմբերից մեկը, որի կազմավորմանն ու մարզման աշխատանքներին մասնակցել է նաեւ Յապոնը, Երեւան է մեկնել եւ ներկայացել Նիկոլ Դումանին 1905 թ. ամռանը: Ուշագրավ է, որ այդ խմբի անդամները, համաձայն Յապոնի վկայության, հակակարգապահական արարքների համար պատժված մարդիկ էին, որոնք իրենց հանցանքը քավելու ու ներման արժանանալու համար պիտի լինեին մարտադաշտում եւ մասնակցեին մարտական գործողություններին: 1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհարումների ուսումնասիրությունը հավաստում է, որ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ հանցանք գործած, անգամ քրեածին տարրերից բաղկացած մարտախմբերի ուժերը օգտագործելը ընդունված երեւույթ էր:

Օրինակ, Նիկոլ Դումանի օգնական Ս. Օհանջանյանի(Ֆարհադ) հավաստմամբ` Երեւանում բախումների բռնկման պահին ՀՅԴ Երեւանի «Մրգաստան» կենտր. կոմիտեն իր տրամադրության տակ ունեցել է ընդամենը քառասուներեք հրացան, որոնց մեծ մասը հնատիպ էր ու անորակ: Պարզ է, որ այդ քանակությամբ, այն էլ անորակ զենքերով հնարվոր չէր հուսալիորեն կազմակերպել ինքն ապաշտպանությունը եւ հակառակորդի հարձակման պարագայում ապահովել հայ բնակչության անվտանգությունը: Ինչպես, ինչ ուժերով պիտի կազմակերպեին Երեւանի ինքնապաշտպանությունը եւ թուրքերի հարձակման պարագայում ապահովեին քաղաքի ու նրա հարակից բնակավայրերի հայ բնակչության անվտանգությունը: Համաձայն Ս. Օհանջանյանի վկայության` քաղաքի ինքնապաշտպանությունը ուժեղացնելու առավել հուսալի միջոց ու այլընտրանք չգտնելով` նրանք կայացնում են տվյալ իրավիճակում թերեւս միակ հնարավոր որոշումը. «Ամենից առաջ ի մի գումարեցինք քաղաքի բոլոր երիտասարդներին, որոնց մէջ պակաս չէին լօթիներ, գրպանահատներ, գողեր, միկիթանչիներ, զուռնաչիներ, մարդասպաններ: Այդ բոլորը անխուսափելի վրիպումն եր էին, որովհետեւ սպառնալի վտանգը մեր գլխի վրայ կանգնած` ընտրութիւն անելու հնարաւորութիւնից զրկում էր, մանաւանդ, եթէ նկատի ունենանք այդ տականքների աննման ճարպկութիւնն ու չափազանց հանդգնությունը 10»: Կռիվների ժամանակ հայ ինքնապաշտպանական շրջանների հրամանատարության կողմից նման մարտավարության կիրառումը, ինչպ ես ցույց է տալիս համանման դեպքերի ուսումնասիրությունը, իսկ այս պարագայում Երեւան քաղաքում տեղի ունեցած վերոհիշյալ դեպքը, արդարացված էր եւ արդյունավետ:

Մարտախումբը Երեւանում Նիկոլ Դումանին հանձնելուց հետո Յապոնը վերադառնում է Կարս, որտեղից Զինվորական մարմնի հանձնարարությամբ 1905 թ. աշնանը մեկնում է Ջավախք, Ախալքալակի շրջան: Քանի որ կովկասյան թուրքերի հարձակման թիրախն էին դարձել Կովկասի հայկական բոլոր բնակավայրերը, ուստի նրանց տեսադաշտից չէր կարող դուրս մնալ հայկական Ջավախքը: ՀՅԴ Բյուրոն եւ Զինվորական մարմինը, որոնք ստանձնել էին կովկասահայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու ու առաջնորդելու ղեկը, պարտավոր էին որոշ ակի քայլեր ձեռնարկել` օգնելու նաեւ Ջավախքի հայության ինքնապաշտպանության կազմակերպմանը: Յապոնը Կարսում գործելու տարիներին իր ծավալած գործուն եությամμ արդեն ապացուցել էր, որ ինքը հայ ազատագրական պայքարին անվերապահ զինվորագրված կարող ու μանիմաց գործիչ է եւ μոլորովին պատահական չէ, որ ՀՅԴ Բյուրոն եւ Զինվորական մարմինը հենց նրան են գործուղում Ջավախք: Յապոնի վկայությամμ` ինքը, հասնելով Ախալքալակ, 16 մարտիկներից μաղկացած ձիավոր խումμը ստացել է Մաշադիից: Այս վկայությունը, զուտ ճանաչողական առումով, պարունակում է նաեւ հետեւյալ փաստը: Հայտնի է, որ հայ ազատագրական պայքարի անվանի գործիչ` ռազմիկ-ֆիդայի Մաշադին կամ Մեշեդի Ավետիսը նույնպ ես գործել է Կարսի նահանգում, գրեթե մշտապես Սեμաստացի Մուրադի, Սեպուհի, Կայծակ Առաքելի եւ գյումուշխանցի Ավոյի ընկերակցությամμ: Բաքվի փետրվարյան դեպքերից հետո ՀՅԴ Արևելյան μյուրոն Գանձակ նահանգի ու քաղաքի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով այնտ եղ է գործուղում Սեμաստացի Մուրադին, որի հետ էին նրա անμաժան զինակիցները` Կայծակ Առաքելը, գյումուշխանցի Ավոն եւ նաեւ Մեշեդի Ավետիսը11:

Զանգեզուրում իրավիճակի կտրուկ վատթարացման հետևանքով վերոհիշյալ գործիչները մեկնում են Զանգեզուր և ստանձնում այդ գավառի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը12: Եթե հիմք ընդունենք Յապոնի վերոհիշյալ վկայությունը, ապա պարզվում է, որ ՀՅԴ Արևելյան μյուրոն եւ Զինվորական մարմինը, կարեւորելով Ջավախքի հայության ինքնապաշտպանության կազմակերպման գործը, Զանգեզուրից Ջավախք են գործուղել նաեւ Մեշեդի Ավետիսին: Փաստորեն Յապոնը Ջավախքում պիտի փոխարիներ մի գործչի, որն այդ ժամանակ արդեն արժանի հարգանք ու հեղինակություն էր ձեռք բերել ազատագրական պայքարի գործիչներ շրջանում: Ջավախքում անցկացրած ժամանակահատվածում դեպքերի թելադրանքով նա լինում է գավառի բազմաթիվ բնակավայրերում եւ գործուն կերպով մասնակցում ջավախահայության ինքն ապաշտպանության կազմակերպմանը: Բացի կազմակերպական բնույթի աշխատանքներից, նրա գնահատմամբ իր գլխավոր գործը եղել եւ մնում էր «…պատր աստ լինել` որեւէ հայկական գիւղ յարձակման ենթարկուելու պարագային անմիջապէս օգնութեան հասնելու համար իմ խմբով եւ, ի հարկէ, նաեւ տեղական զինուած ոյժերը գործի կանչելով»:

Ճիշտ է, Կարսի նահանգում գործելու տարիներին նա թեպետ գործուն կերպով մասնակցել էր Երկիր մեկնող մարտական խմբերի կազմավորման եւ մարզման աշխատանքներին, սակայան մարտադաշտում մարտական առաջին մկրտությունը, այն էլ որպես մարտախմբի հրամանատարի, նա ստանում է Ջավախքում տեղի ունեցած ինքնապաշտպանական կռիվներին մասնակցելու ժամանակ: Կարելի է աներկբա պնդել, որ Ջավախքում գործելու ժամանակահատվածում Յապոնի ծավալած գործունեությունը եղել է արդյունավետ: Նա իր հուշագրությունում ուշագրավ տեղեկություններ է հաղորդում ջավախահայության մղած ինքնապաշտպանական կռիվների մասին, որոնք, կարելի է ասել, եզակի նմուշներ են հայ պատմագրության մեջ ու արժեքավոր սկզբնաղբյուր եւ վկայություն պատմական այդ ժամանակահատվածում Ջավախքում տեղի ունեցած ինքնապաշտպանական մարտերի մանրամասները ուսումնասիրելու ու պատշաճ մակարդակով ներկայացնելու համար:

Յապոնի հավաստմամբ` ջավախահայությունը երբեք չի վախեցել տվել իշխանությունների կողմից հովանավորվող թուրք հրոսակախմբերի հարձակումներին ու սպառնալիքներին եւ կռիվների ողջ ընթացքում իրեն դրսեւորել է արժանապատվոր են ու հերոսաբար: Մի ուշագրավ փաստ եւս: Գաղտնիք չէ, որ հայության ազատագրական պայքարի ղեկն ստանձնած հայ ազգային-քաղաքական կուսակցությունների համար ամենախոցելի եւ դժվարագույն խնդիրներից մեկը եղել ու մնում էր անհրաժեշտ ֆինանսների ձեռքբերումը: Բազմաթիվ են դեպքերը, նույնիսկ հայ-թուրքական ընդհարումների ընթացքում, երբ հայկական բնակավայրերի բնակիչները, հատկապես մեծահարուստները, զլացել են նյութական միջոցներ տրամադրել զենք ու զինամթերք ձեռք բերելու եւ իրենց բնակավայրի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար: Շատ հաճախ ինքնապաշտպանական շրջանների հրամանատարները բնակիչներից անհրաժեշտ գումարներ ձեռք բերելու, նրանց համար զենք ու զինամթերք գնելու նպատակով հարկադրված դիմել են զանազան միջոցների, նույնիսկ` բռնությունների:

Պիտի շեշտել, որ այս առումով ջավախահայությունը դրականոր են է արձագանքել իրենց գավառի ինքնապաշտպանության կազմակերպիչների կազմակերպած դրամահավաքին եւ սիրահոժար անհրաժետ քանակությամբ նյութական, ֆինանսական միջոցներ է տրամադրել զենք ու զինամթերք ձեռք բերելու համար: Իր հուշագրությունում եզրափակելով Ջավախքում անցկացր ած օրերի պատմությունը` նա ջավախահայության արժանիքները դրվատելու եւ արժանվույնս ներկայացնելու նպատակով նշում է. «Ախալքալակի շրջանում մնացի մինչեւ հոկտեմբերի վերջերը: Երբ սարերը ձին դրին, քոչւորները իջան ցած եւ կռիւն երի երկիւղն անցաւ, Կարսից հրահանգ ստացայ, որ խմբովս դառնամ Ալեքսանդրապոլ: Ախալքալակից հեռացա միանգամայն գոհ` նրա ազգասէր, քաջ ու հիւրասեր ժողովրդից»: Մասնակցելով Ջավախքում տեղի ունեցած ինքնապաշտպանական մարտերին` Յապոնը կատարում է Զինվորական մարմնի կողմից իրեն տրված հանձնարարությունը եւ Ախալքալակից վերադառնում է Ալեքսանդրապոլ, ապա Կարս: Հայ-թուրքական ընդհարումները ավելի մեծ ընդգրկումներով ու ուժգնությամբ դեռեւս շարունակվում էին: Հայ ինքնամար անհրաժեշտ էին մարտական կոփվածք, փորձառություն ունեցող բանիմաց եւ իրենց գործին նվիրված քաջավարժ հրամանատարներ: Կարսի նահանգում անցկացրած օրերն ու հատկապես Ջավախքում տեղի ունեցած ինքնապաշտպանական կռիվների մասն ակցությունը իզուր չէին անցել: Որեւէ կասկած լինել չէր կարող, որ Կարսի ՀՅԴ «Ջրաբերդ» կենտր. կոմիտեն եւ Զինվորական մարմինը արժանվույնս չգնահատեին նրա ռազմագիտական կարողություններն ու կռիվներում ձեռք բերած փորձառությունը եւ նրան չգործուղեին կազմակերպ ելու ու առաջնորդելու ինքնապաշտպանական շրջաններից մեկի մարտական ուժերը: Յապոնի հավաստմամբ` Կարսի ՀՅԴ «Ջրաբերդ» կենտր. կոմիտ եի հանձնարարությամբ ինքը 26 մարտիկներից բաղկացած մարտ ախմբով պիտի մեկներ Շուշի, մարտախումբը հանձներ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Վարդան Մեհրաբյանին, ապա վերադառնար Կարս ու այնտեղ թողած իր կազմավորած ու մարզած խմբով մեկներ գործելու Բաշ-Շորագյալի շրջանում: Բայց հանգամանքներն այնպես են դասավորվում, որ նա մնում է գործելու ընդհարումների ամենավտանգավոր ու դժվարագույն շրջաններից մեկի` Գանձակի (Ելիզավետպոլ) նահանգի Զանգեզուր գավառում: Հարկ է նշել, որ Գանձակի նահանգը ինքնապաշտպանական մյուս շրջանների եւ հատկապես Երևանի նահանգի համեմատ ուներ իր յուրահատկությունը, որը բնականաբար իր դրոշմն էր թողնում ինքնապաշտպանության կազմակերպման ողջ գործընթացի վրա: Եթե Երևանի նահանգի բնակչության մեծամասնությունը կազմում էին հայեր, ապա այդ հարաբերակցությունը նույնը չէր Գանձակի նահանգում: Համաձայն Գանձակի նահանգի ՀՅԴ «Ապառաժ» կենտրոնական կոմիտեի կազմած տեղեկագրի` Ապառաժի շրջանը կազմում էին Գանձակի նահանգի չորս գավառները` «Զանգեզուրի (6742.92 քառակուսի վերստ (ք. վ.) տարածութեամբ, Շուշուայ (4423.28 ք. վ.), Ջիվանշիրի (4654.06 ք. վ.), Ջիբրայիլի (3276.31 ք. վ.):

Ընդհանուր տարածութիւն մօտ 18-19000 քառ. վ.»13: Այդ գավառներում, բացի հայերից, ապրում էին նաեւ թուրք եր և քրդեր: Ըստ այդ տեղեկագրի` գավառների բնակչությունը 1905 թ. ուներ հետևյալ կազմը.


Ճիշտ է, Գանձակի նահանգի մաս կազմող Զանգեզուրի, Արցախի եւ Գանձակի գավառներում Բաքվի ու Երեւանի նահանգի համեմատ ընդհարումները ավելի ուշ են բռնկվել, սակայն Հարավային Կովկասում ծավալվող դեպքերը միանշանակորեն ցույց էին տալիս, որ ընդհարումները վաղ թե ուշ կբռնկվեն նաև Գանձակի նահանգի գավառներում: Բաքվի փետրվարյան դեպքերից հետո ՀՅԴ Արևելյան բյուրոն Գանձակ նահանգի ու քաղաքի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով այնտեղ է գործուղում ֆիդայական կռիվների բովով անցած բազմաթիվ փորձառու գործիչների: Իր անբաժան զինակիցների` Կայծակ Առաքելի, գյումուշխ անցի Ավոյի եւ Մեշեդի Ավետիսի ընկերակցությամբ Գանձ ակ է գալիս հայ ազատագրական պայքարի մեծանուն գործիչ Սեբաստացի Մուրադը եւ ձեռնամուխ լինում կազմակերպելու գավառ ինքնապաշտպանական ուժերը: «Եկան,-նշում է վավերագիրը,- տեսան Գանձակի հայ ժողովր դի անզէն ողբալի վիճակը: Անշուշտ այդ մասին հաղորդեցին մեր վերին Մարմնին…»14:

Մուրադը երկար չի մնում Գանձակում: Զանգեզուրում իրավիճակի կտրուկ վատթարացման հետևանքով նա իր զինակիցների` Կայծակ Առաքելի, գյումուշխանցի Ավոյի եւ Մեշեդի Ավետիսի հետ մեկնում է Զանգեզուր և ստանձնում այդ գավառի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը: Մուր ադի գլխավորությամբ կազմվում է Զանգեզուրի ինքնապաշտպ անությունը ղեկավարող մարմինը(Զինվորական մարմին), որի կազմում ընդգրկվում են նրա վերոհիշյալ զինակիցները, Սյունիքի հոգեւոր թեմի առաջնորդ Ներսես Մելիք Թանգյանը, ՀՅԴ «Սյունիք» կոմիտեի անդամ Ստեփան Ստեփանյանը եւ ուրիշներ: Զանգեզուրը կազմակերպական առումով ընգրկվում էր Նիկոլ Դումանի ընդհանուր հրամանատարությամբ գործող Երևանի նահանգի ինքնապաշտպանական շրջանի կազմում եւ մյուս բնակավայրերի համեմատ ամենաընդարձակն էր: Գավառում մեծ թիվ էր կազմում մահմեդական բնակչությունը, որը մարտական առումով իր առաջնորդների` բեկերի ու հոգեւորականների գլխավորությամբ վաղօրոք շատ լավ կազմակերված էր ու զինված: Սեբաստացի Մուրադի եւ նրա զինակիցների Զանգեզուր հաստատվելու օրից ամիսներ էին անցել: Այդ ընթացքում նրանց գլխավորած Զինվորական Մարմինը, գործելով անասելի դժվարագույն պայմաններում, այնուամենայնիվ, կարողացել էր որոշակի քայլեր ձեռնարկել Զանգեզուրի հայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու եւ մարտական ուժերը կազմավորելու ուղղությամբ: Արժանին մատուցելով Զանգեզուրի քաջակորով հայությանը, պիտի նշել, որ Զանգեզուրի ինքնապաշտպանական ուժերը Սեբաստ ացի Մուրադի ու նրա զինակիցների առաջնորդությամբ թեպետ կարողացել էին մի շարք կռիվներում իրենց նշանավոր հրամանատարների` Սեբաստացի Մուրադի ու նրա զինակիցների առաջնորդությամբ արժանի հակահարվածներով պատասխանել հայկական բնակավայրերն ասպատակող թուրք հրոսակախմբերի պարբերաբար կրկնվող հարձակումներին, այնուամենայնիվ, հայ բնակչության անվտանգությանը սպառնացող վտանգը շարունակում էր խորանալ ու ծավալվել15:

Զանգեզուրի հայության ինքնապաշտպանությունն առավել կայուն հիմքերի վրա դնելու և մարտական ուժերն առաջնորդելու համար անհրաժեշտ էին նշանակալի կշիռ ու կռիվներ վարելու փորձ առություն ունեցող գործիչներ, մարտական լրացուցիչ ուժեր, իսկ բնակչությանը զինելու համար` զենք եւ զինամթերք: 1905 թ. նոյեմբերի կեսերին Յապոնը հասնում է Գորիս: Նրա Գորիս հասնելուց ընդամենը մեկ օր անց հայ մարտական ուժերը Սիսի անից Գորիս ձգվող ճանապարհը բացելու նպատակով Քեռու, Դրոյի եւ Ստեփան Ստեփանյանի գլխավորությամբ հարձակվում են Սիսի անի ու Գորիսի միջեւ ընկած Աղտասի-Վաղտասի թուրքական հինգ գյուղերի վրա: Այդ կռվի ժամանակ հայկական կողմը ունենում է շատ ցավալի կորուստներ: Հայտնվելով թշնամու մեծաքանակ ուժերի պաշարման օղակում` զոհվում են Ստեփան Ստեփանյանն ու նրա առաջնորդած 12 զինվորները: «Մերոնք,-գրում է Յապոնը,- թշնամու ունեցած ոյժի ու կրակի մէջ կառնուին եւ շատ չնչին զինամթերք ու փոքրաթիւ կռուողներ ունենալով` լեռ կը քաշուին, բացի Աղտունիի քարուտներում դիրք բռնած Ստեփանից… Ստեփանը իր խմբով թշնամու մեծաթիւ ոյժի դէմ հերոսաբար կռւում է, մինչեւ որ փամփուշտները սպառում են: Ապա հրացանն երը քարերի վրայ ջարդելով` բաց կուրծքերը դէմ են տալիս թշնամուն: Իր տարած յաղթանակով հարբած թուրք ամբոխը կտրում է Ստեփանի գլուխը եւ ման ածում գիւղերում»: «Յառաջ» թերթում տպագրված թղթակցությունում ներկայացնելով Զանգեզուրում տեղի ունեցած դեպքերի մանրամասն երը` Սարգիս Օհանջանյանն անդրադառնում է նաեւ ՀՅԴ «Սյունիք» կոմիտեի ներկայացուցիչ Ստեփան Ստեփանյանի եւ նրա գլխավորած 12 մարտիկների եղերական նահատակությանը:

Ստեփան Ստեփանյանն ու նրա ընկերները զոհ են դառնում Ղարաքիլիսա գյուղի բնակիչ մի հայ կնոջ մատնությանը: Մատնիչ կնոջ տված տեղեկությունների օգնությամբ թուրքերը դարանակալում են. «…Ստեփան Ստեփանյանին իր 12 քաջարի ընկերներով՝ որոնք թուրքերի կողմից անակնկալի գալով, կռուեցին մինչեւ վերջը,մինչեւ վերջին փամփուշտը եւ այդ հերոսական կռւում ահագին զոհ ստանալով՝ իրանք էլ բոլորը նահատակւեցան»16: Հանգամանքներն այնպես են դասավորվում, որ Յապոնը համաձայն ՀՅԴ Կարսի «Ջրաբերդ» կենտր. կոմիտեի տված հրահանգի, ոչ թե վերադառնում է Կարս, որտեղից պիտի մեկն եր Բաշ-Շորագյալի շրջանը, այլ Զանգեզուրի Հ.Յ.Դաշնակցությ ան կոմիտեի պահանջով մնում է գործելու իր հարազատ Զանգեզուրում: «Կ. Կօմիտէն, պատասխանատուութիւնը իր վրայ վերցնելով, խնդրեց մի քանի օր եւս սպասել, մինչեւ որ իրենք ը դիմեն Վարդանին, քանի որ նրա թոյլտուութեամբ անցել էի Գորիս: Մի քանի օր յետոյ Վարդանից նամակ առի: Հաղորդում էր, որ Զանգեզուրի Կ. Կօմիտէի դիմումի վրայ ինձ իրաւունք էր տալիս մնալ այդ շրջանում, եւ խոստանում էր այդ առթիւ պէտք եղած գրել Կարսի Կ. Կօմիտէին: Անմիջապէս Կ. Կօմիտէն որոշեց, որ ես իսկոյն անցնեմ Ղափան եւ ստանձնեմ Ղափանի ու Արեւիքի միացեալ շրջանի հրամանատարութիւնը կամ, ինչպէս այն ժամանակ էինք ասում, շրջանի խմբապետութիւնը»: Մի փոքրիկ, բայց էական ճշտում: Նախ` այդ ժամանակ Զանգեզուրում գործող դաշնակցական կառույցը, ոչ թե կետրոնական կոմիտե էր, ինչպես նշում է Յապոնը, այլ «Այգեստան» կոմիտե, որը զուտ կուսակցական - կազմակերպական առումով մասն էր կազմում ՀՅԴ Գանձակի «Այգեստան» կենտրոնական կոմիտեի: 2. Համաձայն 1905 թ. փետրվարին Բաքվում կայացած Շրջանային պատասխանատու ժողովի որոշման` կռիվների ժամանակ շրջանների ինքնապաշտպանական ուժերի հրամանատարներին նշանակում էր ոչ թե ՀՅԴ կենտր, կոմիտեն, այլ Զինվորական Մարմինը, որն օժտված էր առավելագույն ինքնուրույնությամբ, իրավունքով ու պատասխանատվությամբ: Ըստ Շրջանային պատասխանատու ժողովի որոշման` «Այդ ժամանակ Կ. Կոմիտէն դառնում էր Զինուորական Մարմնի աջակից՝ դնելով Զինուորական Մարմնի տրամադրութեան տակ իր բովանդակ նիւթական եւ բարոյական ուժերը: Զինուորական Մարմինն էր, որ դառնում էր պատասխանատու կռիւների ամբողջ ընթացքին: Նա իրաւունք ունէր ընտրել հրամանատար, վարել բոլոր կռիւները մինչեւ հաշտութիւն… »17:

Զանգեզուրի Զինվորական մարմնի լիազորը ( ինքնապաշտպանական ուժերի հրամանատար) Սեբաստացի Մուրադն էր, հետևաբար ՀՅԴ կենտր. կոմիտն չէր կարող և իրավասու չէր Յապոնին Ղափանի ու Արեւիքի միացյալ շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար նշանակել առանց Զինվոր ական Մարմնի ու Մուրադի համաձայնության ու որոշման: Զինվորական Մարմնի կողմից իրեն Ղափանի ու Արեւիքի միացյալ շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար նշանակելու Յապոնի վկայությունը մեկ անգամ եւս փաստում է, որ կռիվների ողջ ընթացքում այդ շրջանը եղել ու մնում էր Զանգեզուրի ամենավտանգված շրջաններից մեկը, եթե ոչ` ամենավտանգվածը: Օրինակ, Զանգեզուրում ազգամիջյան բախումները դեռեւս նոր-նոր էին ծավալվում, սակայն ամենավտանգված շրջանը արդեն դիտվում էր Ղափանի շրջանը: Այդ պատճառով Սեբաստացի Մուրադը 200 մարտիկներից բաղկացած մարտական խմբով Տաթեւից անցնում է Ղափանի շրջան եւ իր անբաժան զինակիցների՝ Կայծակ Առաքելի, Մեշեդի Ավետիսի եւ Ավոյի համագործակցությամբ, գործելով չափազանց աննպաստ պայմաններում, կարողանում է վճռորոշ քայլեր ձեռնարկել` կազմակերպելու այդ շրջանի հայության ինքնապաշտպանությունը:

Նույն տարվա ամռան եւ աշնան ամիսներից կռիվները գնալով ավելի են խորանում եւ ծավալվում: Մահմեդական հրոսակախմբերն իրենց հավատակիցներին աջակցելու, իսկ առավելապես ավարառության նպատակով ներխուժում են Զանգեզուրի տարածքը նաեւ Պարսկաստանից եւ գավառին հարեւան արեւելյան շրջաններից: Զանգեզուրի գավառում տիրող իրավիճակին վերաբերող թղթակցություններից մեկը, ներկայացնելով այդ իրողությունը, նշում է . «Կռիվները այժմ աւելի լուրջ բնաւորութիւն են ստացել, քանի որ երեք կողմերից էլ յարձակումներ կան. օրինակ՝ Հագարակը, Եղվարդը, Վիժենէսը, Մողէսը եւ Զեյվան մեր թուրքայ սահմանն է արեւելքից, որ եթէ հայերը այստեղ պարտութիւն կրեն, թուրքերը ներս կը խուժեն Ղափանը եւ տակն ու վրայ կանեն»77: Հայ բնակչության վրա ծառացած այդ սպառնալիքին գում արվում էր նաեւ հետեւյալ վտանգավոր իրավիճակը: Զանգեզուրի եւ ընդհարումների մյուս շրջաններում արդեն տեղի ունեցած դեպքերը բացահայտորեն ցույց տվեցին, որ իշխանությունն երը այնքան էլ շահագրգռված չլինելով կանխելու եւ խոչըն դոտելու ընդհարումները, ավելի հակված էին աջակցելու մահմեդական, քան թե հայ բնակչությանը: Այդ հանգամանքը որոշակի վախ եւ հուսալքություն էր սերմանել հայության շրջանում, իսկ մահմեդականությունը, ընդհակառակը, զուտ բարոյա-հոգեբանական առումով ձեռք էր բերել նկատելի առավելություն եւ սեփական ուժերի գերազանցության նկատմամբ ինքնավստահություն: Եթե մահմեդական հրոսակախմբերը շարունակեին ներխուժ ել Զանգեզուր, ապա հայ ինքնապաշտպանական ուժերի հա- մար չափազանց դժվար կլիներ միաժամանակ կռվել տեղի թուրք հրոսակախմբերի ու դրսից եկած մահմեդական ուժերի դեմ ու հուսալիորեն պաշտպանել հայ գյուղացիների անվտ անգությունը: Անհրաժեշտ էր խոչընդոտել մահմեդական հրոսակախմբերի Արաքսի գետանցումը եւ թույլ չտալ նրանց ներխուժելու Զանգեզուրի տարածք: Սթափ գնահատելով այդ իրողությունը՝ Մուրադը մարտական խմբով մեկնում է սահմանամերձ շրջան՝ կանխելու արեւելյան ուղղություններից Զանգեզուրին սպառն ացող իրական վտանգը:

Ճիշտ է, մահմեդական հրոսակախմբերի Զանգեզուրի տարածք ներխուժելու ձեռնարկումներն ու վտանգը կանխելու նպատակով Զինվորական Մարմնի կատարած քայլերը չափազանց կարեւոր էին, բայց նրա ուշադրությունից չպետք է դուրս մնար Ղափանի շրջանի հայկական բնակավայրերի ինքն ապաշտպանության կազմակերպման ու պաշտպանության գործը: Ի±նչ պետք է արվեր: Զինվորական Մարմնի համար տվյալ իրավիճակում այլընտրանք գոյություն ունենալ չէր կարող: Հարկավոր էին կարող, հեղինակավոր ուժեր, որոնք ի զորու կլին եին հաղթահարել առկա խոչընդոտներն ու դժվարությունները եւ շարունակեին կազմակերպել ու առաջնորդել Ղափանի շրջանի հայկական բնակավայրերի մարտական ուժերը: Ո±ւմ պիտի վստահեին Ղափանի ու Արեւիքի միացյալ շրջանի հայ ինքնապաշտպանական ուժերի ընդհանուր հրամանատարությունը: Եթե այդ ճակտագրական ժամանակահատվածում Յապոնին են վստահել Ղափանի ու Արեւիքի միացյալ շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը, ապա աներկբա պիտի ընդունել, որ նա արդեն նկատելի կշիռ ու հեղինակություն էր ձեռք բերել Հայոց ազատամարտին զինվորագրված մարտիկների շրջանում, այլապես ՀՅԴ «Սյունիք» կոմիտեն եւ իհարկե Զինվորական Մարմինն ու նրա ղեկավարը (լիազոր)` նշանավոր ռազմիկ Սեբաստացի Մուրադը, նրան չէին հանձնարարի այդչափ կարեւորագույն գործի ղեկն ու պատասխանատվությունը: Ղափանի ու Արեւիքի միացյալ շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը վստահելով Յապոնին` Մուր ադը իր զինակիցներով մեկնում է Զանգեզուրի սահմանամերձ շրջանները ու հաջողությամբ կարողանում է խափանել Զանգեզուրի տարածքը ներխուժելու մահմեդական հրոսակախմբերի ձեռնարկումները:

1905-1906 թթ. ձմռանը Մուրադը Քեռու ընկերակցությամբ ստանձնում է Ագուլիս քաղաքի եւ շրջանի ինքնապաշտպանությ ան ղեկը՝ միաժամանակ վարելով Զանգեզուրի ինքնապաշտպ անական ուժերի ընդհանուր զորահրամանատարությունը: Անդրանիկին հասցեագրած 1906 թ. փետրվարի 6-ի նամակում նրա Ագուլիսում գտնվելու մասին հայտնում է Սեպուհը. «...Մուրատը, Աւետիսը եւ Առաքելը իրարու մօտ են Ագուլիսում: Վերջերս Իսոն, Կորյունը, Եղիշը գնացին նրանց մօտ: Մուրատը Աւետիսի հետ պիտի անցկենայ Զանգեզուրի շրջանը...»18:

Ագուլիս քաղաքը, որը հայտնի էր իր հարստությամբ, անկ ասկած, չէր կարող չշարժել թուրք եւ քուրդ ավարառուների ախորժակը: Մինչեւ Մուրադի այնտեղ մեկնելը, շրջանի ինքնապաշտպանությունը հաջողությամբ ղեկավարել էր Քեռին: Անտ արակույս, շատ մեծ պետք է լիներ Ագուլիսի հայությանը սպառնացող վտանգը, որպեսզի Նիկոլ Դումանը հարկադրված լին եր հայ-թուրքական ընդհարումների ընթացքում իրեն հրաշալիորեն դրսեւորած համբավավոր Քեռու առկայության պարագայում քաղաքի եւ շրջանի ինքնապաշտպանության ղեկավարումը հանձնարարեր Սեբաստացի Մուրադին: Քանի դեռ Մուրադը գտնվում էր Զանգեզուրի սահմանամերձ շրջաններում, ապա նաեւ` Ագուլիսում, Ղափանի ու Արեւիքի միացյալ շրջանի ինքնապաշտպանական ուժերը գործել են Յապոնի հրամանատարությամբ: Նրա գործուն մասնակցությամբ Ղափանի ու Արեւիքի շրջանների գրեթե բոլոր գյուղերում հաջողությ ամբ շարունակվել են կազմավորվել ինքնապաշտպանական ուժերը: Ղափանի շրջանում նրա հրամանատարությամբ գործող հայ մարտական ուժերի մղած կռիվներից առավել արժանանահիշատակը 1905 թ. Ղափանի շրջանի Եղվարդ գյուղի ինքնապաշտպանությունը: Եղվարդի հաղթական կռիվը, որն իր հերոսականությ ամբ ու ձեռք բերած արդյունքով հարգանք է ներշնչել անգամ շրջանում խաղաղություն հաստատելու նպատակով այնտեղ գտնվող ռուս զինվորներին:

Յապոնի խոստովանությամբ` Եղվարդի հաղթական կռվից հետո «…մենք մի քանի անգամ հանդիպեցինք(նկատի ունի կոզակների հրամանատարին-Հ.Գ.) եւ իրօք դարձանք բարեկամներ: Իր խ,մբով նա շատ անգամ հայ գիւղերու օգնութիւն հասցրեց»: Եղվարդի կռիվը զգաստացնող ազդեցություն է գործել թուրք հրոսակախմբերի ու նրանց առաջնորդներ վրա, որոնք երկյուղելով հայ մարտական ուժերի պատասխան հարվածներից` դադարեցնում են հայկական գյուղերի վրա ձեռնարկած հարձակումները: Յապոնի գնահատմամբ` «Եղւարդի կռուից յետոյ, Ղափանի բոլոր ճանապարհներում մի առ ժամանակ խաղաղութիւն տիր եց: Թուրքերը, ասես, խրատուեցին եւ սուսիկ իրենց տեղերում նստեր էին, իսկ հայերն էլ խօմ նախայարձակ լինելու միտք չունէին բնաւ»: Թուրքերի հարկադրական լռությունը, ինչպես որ սպասվում էր, սոսկ ժամանակավոր բնույթ էր կրում: Ընդամենը մեկ ամիս անց, 1906 թ. հունվարին թուրքական կողմը վերսկսում է հարձակումները, եւ նրա առաջին զոհն է դառնում Հանքերի շրջանում գտնվող «Սյունիք» պղնձահանքը: Չնայած պղնձահանքում աշխատող հայ բանվորների ցուցաբերած համառ դիմ ադրությանը, թուրք զինյալներին հաջողվում է ընկճել «Սյունիք» պղնձահանքի պաշտպանների դիմադրությունը, ներխուժել հանքի տարածքն ու կոտորել այնտեղ գտնվող հայերին: Համանման իրավիճակում, համաձայն Երեւանի նահանգի եւ Զանգեզուրի մարտական ուժերի հրամանատար Նիկոլ Դումանի սահմանած խստագույն օրենքի, հայ մարտական ուժերն անպայմ անորեն պիտի ձեռնարկեին պատասխան գործողություններ ու ոչնչացնեին կոտորածի ենթարկված հայկական բնակավայրից մի քանի անգամ ավելի մեծաքանակ բնակչություն ունեցող որեւէ բնակավայր: «Սյունիք» պղնձահանքի ողբերգությունից հետո հայկական մարտական ուժերը վրեժխնդրության եւ թուրք հրոսակներին արժ անի դաս տալու նպատակով դիմում են պատասխան գործողությունն երի, որի հետեւանքով թուրքաբնակ մի քանի գյուղեր դադարում են գոյություն ունենալուց:

Ղափանի ու Արեւիքի շջաններում տեղի ունեցած դեպքերի, հատկապես մարտական գործողությունների ուսումնասիրությունը հավաստում է, որ այդ օրերին Յապոնի հրամանատարությամբ գործող մարտական ուժերը կարողացել են ոչ միայն ապահովել հայկական մի շարք բնակավայրերի անվտանգությունը, այլեւ արժանի ջարդ տալ հայկական գյուղերն ասպատակող մահմեդական հրոսակախմբերին ու դիմելով պատասխան գործողությունն երի` մոխրակույտերի վերածել նրանց բնակավայրերը: ՀՅԴ Բյուրոյին ներկայացրած զեկուցագրերում ՀՅԴ «Սյունիք » կոմիտեն, ներկայացնելով այդ օրերին Զանգեզուրում տեղի ունեցած առավել ուշագրավ դեպքերի մանրամասները, գովեստով է նշում նաեւ Ղափանի շրջանում թուրք հրոսակախմբերի դեմ Յապոնի առաջնորդած հայ ինքնապաշտպանական ուժերի հաղթանակները19: Այդ նույն զեկուցագրում ՀՅԴ Բյոււրոյին ներկայացնելով հայ ինքնապաշտպանական ուժերի ձեռք բերած նվաճումն երը` ՀՅԴ «Սյունիք» կոմիտեն, ինչպես նախորդ գրեթե բոլոր զեկուցագրերում, այս անգան եւս դարձյալ պահանջում է զենք եւ զինամթերք20: Ընդհարումների օրերին թեեւ հայ ինքնապաշտպանական ուժերը հսկում էին գավառի սահմանները, այնուամենայնիվ, Զանգեզուրի տարածք են թափանցում Բարգուշատի, Ղարաբաղի, Պարսկաստանի կողմերից եկած մահմեդական հրոսակախմբեր, որոնք, միանալով տեղացի թուրքերին, ասպատակում են հայկական գյուղերը: Գարնան վերջերին եւ ամռան ամիսներին թուրք առաջնորդները Զանգեզուրի ինքնապաշտպանական ուժերի դիմադրությունն առավել դյուրին ու արագորեն խորտակելու նպատակով հայկական բնակավայրերի վրա հարձակումներ ձեռնարկում են միաժամանակ, մի քանի ուղղությամբ21:

Կռիվներ վարելու նման մարտավարություն որդեգրելիս թուրքակական կողմը առաջնորդվել է նաեւ հետեւյալ իրողությ ամբ: Ի տարբերություն թուրքաբնակ գյուղերի, որոնք կենտրոն ացված էին մի տեղում, իրար հարեւանությամբ, հայկական գյուղերը կտրված էին մեկը մյուսից եւ գտնվում էին միմյանցից զգալի հեռավորության վրա: Հայկական գյուղերի անջատվածության աննպաստ իրողությունը լրացուցիչ խոչընդոտներ է հարուցում ինքնապաշտպանությունն առավել ամուր հիմքերի վրա դնելու եւ վտանգի պահին փոխհամագործակցությունն ու փոխօգնությունը ժամանակին ապահովելու գործում: Զանգեզուրի Զինվորական մարմինը, սթափ գնահատելով հայկական գյուղերի աշխարհագրական դիրքի յուրահատկությունները, հրահանգում է հարեւան շրջանների ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությանը` առաջին իսկ ահազանգի դեպքում անմիջապես օգնության հասնել հարձակման ենթարկված բնակավայրին: Պիտի ընդգծել., որ կռիվների ողջ ընթացքում Զինվորական Մարմնի սահմանած կարգը ինքնապաշտպանական շրջանների հրամանատարությունը կենսագործել է անշեղորեն ու ճիշտ ժամանակին: Մի փոքրիկ պարզաբանում: Իր հուշագրությունում անդրադառնալով իր մասնակցությամբ տեղի ունեցած կռիվների մանր ամասների նկարագրությանը` Յապոնը ինչ-ինչ պատճառով չի նշում, հետեւաբար չի արժեւորում Զանգեզուրի Զինվորական Մարմնի անդամների ու նրանց առաջնորդի` Սեբաստացի Մուրադի ծառայությունները: Այդ օրերին Զանգեզուրում, հատկապես Ղափանի շրջանում տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրությունը աներկբա հավաստում է, որ Յապոնը թեպետ բազմաթիվ կռիվներում, ճիշտ է, աչքի է ընկել իր քաջագործություններով, այնուամենայնիվ, ինքնապաշտպանան մարտերը ընթացել են գլխավորապես Սեբաստացի Մուրադի հրամանատարությամբ: Իսկ այդ օրերին Զանգեզուրում, հատկապես Ղափանի շրջանում կռիվներն ընթացել են ոչ միայն միաժամանակ մի շարք գյուղերում, այլեւ եղել են դեպքեր, երբ թուրքական հրոսակախմբերը հայկական բնակավայրերի վրա հարձակումներ են ձեռնարկել մի քանի անգամ: Այս առումով ուշագրավ են Ուժանիս գյուղի համար մղված մարտերը, որոնց մասնակցել է նաեւ Յապոնի առաջնոր դած մարտական խումբը:

1906թ. մայիսի սկզբներին թուրքերը ռուսական բանակի նախկին սպա, Զանգեզուրի թուրք բնակչության առաջնորդներից մեկի՝ Իլդրիմ Բեկի որդու, որին միացել էին նաեւ Ղարադաղի խաներից Բաղր խանի առաջնորդած 500 զինյալները, գլխավորությամբ անկնկալ հարձակում են գործում Ուժանիսի վրա: Այդ գյուղի ինքնապաշտպանական ուժերը թեեւ թվաքանակով զգալիորեն զիջում էին հակառակորդին, սակայն բնավ չենթարկվելով վախի ու խուճապի՝ դիմում են ինքնապաշտպանության: Եթե Ուժանիսի սակավաթիվ մարտիկներին ժամանակին օգնության չհասնեին հարեւան գյուղերի մարտական ուժերը, ապա գյուղն անկասկած կարող էր հայտնվել անելանելի իրավիճակում: Տեղեկանալով Ուժանիսին սպառնացող վտանգի մասին՝ Յապոնն անմիջապես ոտքի է հանում Ագարակի, ապա նաեւ Եղվարդի զինված ուժերն ու արագորեն ուղեւորվում հարձակման ենթարկված գյուղիւն օգնության: Իսկ այդ ընթացքում թուրքերն արդեն հասցնում են գրավել գյուղի մերձակա բարձունքները եւ գրոհներ ձեռնարկելով՝ ներխուժել գյուղ: Ուժանիսի մարտիկները պաշտպանական դիրքեր են գրավում եւ որպեսզի խնայեն փամփուշտի իրենց սահմանափակ պաշարները, թուրքերի բուռն համազարկերին պատասխանում էին հատ ու կենտ կրակոցներով: Եթե Յապոնի գլխավորած մարտիկներին չհաջողվեր թուրքերին դուրս մղել գրավված բարձունքներից, ապա անհնարին կլիներ ներխուժել գյուղ եւ օգնել թշնամու օղակում համառությամբ մարտնչող ուժանիսցն երին: Ելքը միակն էր. անհրաժեշտ էր անշշուկ ու աննկատ մոտենալ թուրքերի դիրքերին եւ սրընթաց գրոհ ձեռնարկել: «… Երբ շունչներս առել էինք՝ տասնոցս քաշեցի ու որքան կոկորդումս կար՝ տղե՛րք, յառա՜ջ գոռացի…»:

Հայ մարտիկները միասնաբար համազարկեր տեղալով եւ ուռա գոչելով ու միաժամանակ մարտական փողեր հնչեցնելով՝ սրընթաց գրոհում են հակառակորդի դիրքերին: Թուրքերն այդ սրընթաց ու անսպասելի գրոհից խուճապի են մատնվում,՝ լքում են դիրքերը եւ դիմում փախուստի: «Իր,-նշում է Յապոնը,- փախուստն այնքան տարերային էր, որ գիւղի շուրջը գտնւող իրենց հսկայական բանակն էլ իրենց մէջ առին ու տարան (Նկատի ունի թուրքական գյուղերի անզեն բնակչությանը, որը Ուժանիս էր եկել՝ ուժանիսցների ունեցվածքը թալանելու նպատակով): Իրար խառնուած թշնա- մու հազարից աւելի ոյժը մեր մի հարիւրակի առաջ այդպէս փախչելիս մի պահ փորձեց գիւղից ցած «Վանքի Ձորում» կանգ առնել, բայց հայ զինուորի շեշտակի գնդակից խանձու ած՝ նորէն թիկունք շուռ տուաւ»: Այդ նշանավոր կռվից մեկ ամիս անց Իլդրիմ Բեկի որդին իր կորցրած հեղինակությունը վերականգնելու եւ հայերից վրեժխնդիր լինելու նպատակով՝ դարձյալ արշավում է Ուժանիսի վրա: Այս անգամ թշնամու ուժերը նախորդի համեմատ եղել են սահմանափակ, քանի որ Բաղր Խանը չի համաձայնվել մասն ակցել հերթական գործողությանը: Քանի որ թշնամու ուժերն այս անգամ համեմատաբար թույլ էին, ուստի ուժանիսցիները սառնասրտորեն ընդունել են հակառակորդի մարտահրավերն ու կարողացել են հաջողությամբ դիմագրավել գյուղի վրա ձեռնարկված հարձակումները: Ինչպես նախորդ, այնպես էլ այս կռվի ժամանակ Ուժանիսցի պաշտպաններին դարձյալ օգնության է շտապել Յապոնի գլխավորած մարտախումբը: Հայ ինքնապաշտպանական ուժերը տոնում են հերթական անվիճելի հաղթանակը: Այդ օրն ընթացող մարտերում նրանք պարտության են մատնում ոչ միայն Ուժանիսի վրա հարձակվող թուրք հրոսակախմբերին, այլեւ զարգացնելով հարձակումը ՝ գրավում են Ուժանիսի հարեւանությամբ գտնվող Ալմալու եւ մի քանի այլ թուրքաբնակ գյուղեր: Ուժանիս գյուղի համար մղվող մարտերում Յապոնի գլխավորած մարտախմբերի քաջագործությունների մասին վկայում է նաեւ Սարհադը (Մկրտիչ Աղամալյան), որն այդ օրերին Բաքվի ու Երեւանի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելուց հետո` Նիկոլ Դումանի հանձնարարությամբ Մուրադին օգնելու նպատակով, գտնվում էր Զանգեզուրում:

Խիզախ գրոհով խորտակելով հաղորդակցության ուղիների, ճանապարհների վրա վերահսկողություն իրականացնող թուրք ական ուժերի դիմադրությունը՝ Յապոնի մարտիկները հասնում են պաշարված գյուղին օգնության: «…Քաջ Եապոնը,- նշում է Սարհադը,- պատռում է թշնամու շղթան եւ հետ է քաշում թշնամուն: Թշնամին ամօթաբար հետ է նահանջում՝ թօղնելով մի քանի դիակնէր: Թշնամուն քշում են մինչեւ իրանց գիւղերը, օգնութեան է հասնում Արսէնը (Չոփուռ Արսեն) իւր խմբով ու կրակում են թշնամու իրէք գիւղերը…»22: Թուրքերը երկու անգամ պարտություն կրելով, բայց չզգաստանալով հայ ինքնապաշտպանական ուժերի անկոտրում պաշտպանությունից ու հակահարձակումներից, այնու ամենայնիվ, երրորդ անգամ են հարձակում ձեռնարկում Ուժանիս գյուղի վրա: Հայ ինքնապաշտպանական ուժերի մղած կռիվը այս անգամ ղեկավարել է անձամբ Սեբաստացի Մուրադը: Յապոնը, թեպետ իր մարտախմբով մասնակցել է այդ կռվին, բայց իր հուշագրությունում դույզն- ինչ չի անդրադարձել Ուժանիսի գյուղի վերջին եւ դարձյալ հաղթական կռվի նկարագրությանը: Օգոստոսի 14-ին թուրք զինյալ խմբերը, որոնց միանում են Ռահիմ ու Ալի խաների առաջնորդութեամբ Պարսկաստանից Զանգեզուր անցած 1500 ձիավորներ, դարձյալ փորձում են ներխուժել գյուղ: Կռվի ամենածանր պահին Յապոնի, Ավոյի ու Հայրիկի մարտ ախմբերի գլուխն անցած Մուրադը հասնում է մարտադաշտ եւ անսպասելի ու սրընթաց գրոհ են ձեռնարկում հարձակվողների վրա: Թուրքերը սարսափահար փախուստի են դիմում23: Այդ նույն օրերին հայկական մարտական ուժերը, հավատարիմ մնալով հարձակողական բնույթի մարտական գործողությունն եր ձեռնարկելու մարտավարությանը, թուրքաբնակ գյուղերի վրա հարձակումներ են գործում մի քանի ուղղությ ամμ: Օգոստոսի 26-ին Դաշնակցական Խեչոյի մարտախումμը եւ Ենոքի գլխավորած Գենվազի մարտիկները Վերին Ղափանում գրոհում ու հիմնահատակ քանդում եւ այրում են թուրքաμնակ Առաջաձոր, Աջիլու եւ Թունիս գյուղերը: Սեպտեմμերի 6-ին Եղվարդի ինքնապաշտպանական ուժերըª ի պատասխան իրենց տավարի նախիրը փախցնող Հալ գյուղի հայտնի ավազակ Իսմայիլ Աμաշ Օղլու ավարառության, հարձ ակվում են թուրքերի վրա ՙ…յետ խլում տաւարները եւ թուրք երից μերում են 6 ձի, կրակում Սալդաշ գիւղի μոլոր խուրձերը եւ անցնում են դեպի Սալդաշի Հարթիզա սարի վրայ գտնւող 8 օμաները, ոչնչացնում են μոլոր ունեցածները եւ գերի են վերցնում երեք հոգի՚24: Սեպտեմμերի 7-ին Յապոնի գլխավորած մարտախումμն ու հագարացիների ինքնապաշտպանական ուժերը քշում են Ղարաչիմանին պատկանող 135 կով, 8 ձի, 9 ջորի եւ պատրաստվում հարձակվել նաեւ գյուղի վրա25:

1906թ. ամռան ամիսներին եւ սեպտեմμերին Զանգեզուրի ինքնապաշտպանական ուժերի ծավալած հարձակողական գործողությունն երի նվաճումներն ավելի քան ակնառու էին: Եթե չլիներ գավառի իշխանությունների միջամտությունը, ապա արդեն μազմիցս պարտություն կրած թուրքերն արագորեն կարող էին վերջնականապես ջախջախվել: Հայկական մարտական ուժերն իրենց կազմակերպվածությամμ եւ հերոսական գործողություններով հրաշալի հնարավորություն են նվաճում Զանգեզուրի տարածքը մեկընդմիշտ մաքրելու մահմ եդական μնակչությունից: Սակայն հակամարտող կողմերին սանձ ելու եւ գավառում խաղաղություն հաստատելու պատրվակով կոզակական եւ ոստիկանական զորաջոկատների գլուխն անցած դարձյալ ասպարեզում է հայտնվում գավառապետը: 1906թ. սեպտեմμերի 10-ին ՙՄեծ քաղաքի ընկերներին՚ հասցեագրած վերոհիշյալ զեկուցագրում Մուրադը ՀՅԴ Արեւելյան Բյուրոյին տեղեկացնում է իր գլխավորած շրջանների իրական կացությունը եւ միաժամանակ ներկայացնում երկու՝ հուլիս եւ օգոստոս ամիսների ընթացքում թուրքերի հարձակումների հետեւանքով քանդված հայ գյուղերի ցուցակը, ապա նաեւ հայ ինքնապաշտպանական ուժերի գործողությունների հետեւանքով թուրքաբնակ քանդված գյուղերի ցուցակը26: Զանգեզուրում եւ հատկապես Ղափանի շրջանում հայ ինքնապաշտպանական ուժերի հաղթանակները վճռական ազդեցություն են գործում մահմեդական վերնախավի դիրքորոշմ ան եւ նրանց առաջնորդած ցեղախմբերի տրամադրվածության վրա: Մահմեդական ցեղախմբերից շատերը ճարահատյալ դիմում են հաշտության: Համաձայն Սյունիքի հոգեւոր թեմի առաաջնորդ Ներսես Մելիք-Թանգյանի հավաստման՝ «Այնուհետեւ թուրքական խմբեր էին, որ գալիս էին Տաթեւի վանքը, հաշտութիւն էին խնդրում, իմ միջնորդութեան էին դիմում, անիծում էին իրենց խաներին, որոնք կոտորածներին պատճառ էին եղած, անիծում էին, որ զուր տեղը կռուեցրին երկու հարեւան ժողովուրդներուն»27: Ավարտվում են ցարիզմի կողմից հայ ժողովրդին պարտ ադրված գրեթե երկու տարի շարունակվող կռիվները: 1905-1906 թթ. ընթացող ինքնապաշտպանական մարտերում Հայոց Ազատամարտի նշանավոր գործիչներ Սեբաստացի Մուրադի, Քեռու, Կայծակ Առաքելի, Ավոյի, Հաճի Հակոբի, Առյուծ Ավագի, Դրոյի, եւ այլոց գործուն աջակցությամբ Սյունյաց աշխ արհի քաջակորով զավակները անժխտելի հաղթանակներ տոնեցին եւ հերոսական ինքնապաշտպանությամբ նվաճեցին ապրելու եւ հարատեւելու իրավունքը: Զանգեզուրում տեղի ունեցած ինքնապաշտպանական մարտ երի ուսումնասիրությունն աներկբա հավաստում է, որ դրանցում նշանակալի կ ավանդ է ներդրել նաեւ Գորիսի քաջակորով զավակ Հովհաննես Պարոնյանը (Յապոն):

Ինչպես հայտնի է 1905-1906թթ. Անդրկովկասում ծավալված հայ-թուրքական (թաթարական) ընդհարումներից հետո ցարական իշխանությունները դաժան հալածանքներ ու բռնությունն եր սկսեցին իրականացնել Հ.Յ. Դաշնակցության նկատմամբ: Ցարական ոստիկանությունը հակապետական գործունեության շինծու մեղադրանքով աքսորավայրերն էր ուղարկում հարյուր ավոր դաշնակցական գործիչների եւ նույնիսկ իր համար անցանկալի ոչ դաշնակցականների: Գաղտնիք չէ, որ Դաշնակցության որդեգրած մարտավարության զինանոցում իր ուրույն տեղն է ունեցել ահաբեկչությունը: Դաշնակցությունը, որպես օրենք, ահաբեկչությունների իրականացումն առավելապես վստահել է ամենահուսալի, անվր եպ հրացանաձիգի վարպետությամբ օժտված քաջավարժ մարտիկն երի: Այն օրերին, երբ շինծու մեղադրանքով աքսորավայր երն էին լցնում բազմաթիվ դաշնակցական գործիչների, Դաշն ակցության իրականացրած ահաբեկչական գործողություններն ուղղված էին հիմնականում ցարական աստիճանավորների եւ նրանց ծառայող լրտեսների ու կամակատարների դեմ: Երեւանի ՀՅԴ «Մրգաստան» կենտր. կոմիտեի հանձնարարությամբ ցարական աստիճանավորների դեմ իրականացրած ահաբեկչություններին, որպես հմուտ դիպուկահար ու քաջավարժ մարտիկ, մասնակցել է նաեւ Յապոնը: «Մրգաստան» կենտր. կոմիտեի հանձնարարությամբ նա, ի թիվս մի քանի ահաբեկությունների, 1910 թ. Խիկար անունով դաշնակցականի ընկերակցությամբ ահաբեկում է Երեւանի նահանգում հակահայ գործողություններով հայտնի ցարական աստիճանավոր Բուրգադսկուն: Իր հուշերում Յապոնի կատարած այդ ահաբեկության մասին ուշագրավ տեղեկություն է հաղորդում Մարտիրոսը:

«1910 թւին,-պատմում է Մարտիրոսը,-Կարօն ու Յակոբը ուսուցիչ էին Երեւանի թեմական դպրոցում: Նրանք ճաշին գալիս էին տուն եւ վերարկուները կախում նախասենեակում: Բուրգուդսկուն ահաբեկող Եապոնն ու Խիկարը փախուստ տալու ժամանակ, «անցնում են» նոյն բակից: Երբ մտնում են նախասենեակ եւ տեսնում վերարկուները, իբրեւ ծպտւելու մի ջոց, հագնում են վերարկուները, տեղն իրենցը թողնելով…անցնում, գնում են: Քիչ յետոյ, երբ խուզարկութեան համար ներս են մտնում ժանդարմներն ու ոստիկանները, ահաբեկիչների թողած հնամաշ-ծալրտւած վերարկունները գրաւում են նրանց ուշադրութիւնը… Երկուսին էլ բանտարկում են, իբրեւ ահաբեկիչների եւ հազիւ-հազ ազատւում մահապատժից»28: Այս դեպքից հինգ տարի հետո Մարտիրոսը էջմիածնում պատահաբար հանդիպում է Կարոյին ու Հակոբին, որոնք արդեն վարդապետներ էին ու նրանց տանում եւ ներկայացնում է Յապոնին, որի հետ այդ պահին եղել է Դալի Ղազարը: Դիմելով Յապոնին` Մարտիրոսն ասել է. «-Եապոն, արի ծանոթացիր հայր սուրբերի հետ եւ պատմիր թէ ինչպէս դու եւ Խիկարը ձեր վերարկուները փոխեցիք սրանց վերարկուների հետ: Եապոնը շվարել է, մերթ մէկին էր նայում, մերթ միւսին: -Խնդրեմ ծանօթացէք երկրորդ «չարագործի» հետ, սա էլ Դալի Ղազարն է, Միհրանի ահաբեկիչը: -Ինչ չարագործ, իսկական բարեգորները սրանք են, պատասխանեցին վարդապետները: Երեքիս էլ հիւր տարան: Ուրախ գիշեր անցկացրինք: Եապոնը պատմեց վերարկուն եր փոխելու դէպքը եւ ներողութիւն խնդրեց»29:

Յապոնի ահաբեկչկան գործունեության մասին ուշագրավ փաստեր է ներկայացնում նրա հայրենակից, ՀՅԴ հանրահայտ գորիչ Ա. Աշխատունին (Զաքար Յոլյան)30: Նրա վկայությամբ` ցարական ոստիկանության կողմից խիստ հալածանքի ենթարկվելու պատճառով, Յապոնը հարկ ադրված դիմում է պանդխտոեւթյան: 1909-1911 թթ. նա անցկացնում է Բաքվում, ուր տիրել է կատարյալ քաոսային ու անկ առավարելի իրավիճակ: Դրամաշորթ խմբակներն ու ավազակաբարու անհատները իրենց գործած սպանություններով ու բռնություններով սարսափի են մատնել Ժողովուրդին: Ցարական ոստիկանությունը փոխանակ խիստ պայքար ծավալելու, ընդհակառակը` խրախուսել ու հովանավորել է ոճրագործներին եւ նրանց տրամադրել բռնություններ ու հալածանքներ գործ ադրել դաշնակցականների նկատմամբ: Բաքվի ՀՅԴ «Ոսկանապատ» կենտրոնական կոմիտեի որոշմ ամբ, Յապոնը Բաքվում գործելու տարիներին մեծ հաջողությամբ իրականացնել է մի շարք ահաբեկչական գործողություններ եւ ահուսարսափի մատնել ոստիկանությանն ու ժանդարմներին:

Ա. Աշխատունու հավաստամբ` «Բագուայ այս խառնակութ եան և անիշխանութեան օրերին` Եապոնն իր խիզախ ու յանդուգն տեռորներով, պատուհասեց 1) ռուս գազան բանտապետին, որ բանտարկուած ընկերներին` բանտում չարչարում ու խոշտանգում էր 2) մի շարք Պրիստաւների (թաղային ոստիկանապետ) օգնականներ, թաղապետեր, քաղաքապաններ (գորոդովոյ), ժանդարմներ եւ ժանդարմական սպայ»31: Ըստ Ա. Աշխատունու վկայության` Յապոնը ահաբեկիչ Բախշուն ազատելու նպատակով, ոստիկանատնից բանտ փոխ ադրելու ճանապարհին հարձակվել է տեղափոխող ոստիկանն երի վրա, սպանել` մեկին, վիրավորել` երկուսին եւ կարողացել է ազատել բանտարկյալին ու փախցնե32:

«Բաքվում,-գրում է Ա. Աշխատունին,-կատարուեցին բազմաթիւ տեռորներ ցարական ոստիկանութեան շարքերում` Եապոնի ձեռմամբ, որոնք հայ ժողովրդի դահիճներն ու հալածիչներն էին: Ոստիկաններից շատերն ազդուած տեռորի սարսափից` թողնում էին իրենց պաշտօները և հեռանում: Մէկ օրում, Եապոնը կատարեց երեք տեռոր: Այս յայտարարութիւնն ընթերցողը կարող է առասպելական համարել, բայց իրական փաստ է…»33: Այդ օրերին Դաշնակցության անդամներից շատերը, ոստիկանության հալածանքներից խուսափելով, գաղտնի հեռացել են կայսրության տարածքից ու անցել արտասահման: Օրինակ, ՀՅԴ նշանավոր գործիչներից Դրոն, օգտվելով Թուրքիայում հռչակվ ած «սահմանադրության» իրավունքներից, վաճառական Սուրեն Էֆենդի կեղծանունով անցնում է Հին Բայազետ եւ զբաղվում քարյուղի, շաքարի ու ցորենի առեւտրով: Հին Բայազետում ապրած տարիների ընթացքում Դրոյի մոտ են հանգրվանել նրա զինակիցներից շատերը: Ս. Վրացյանի խոստովանությամբ` «Կովկասից ու Սիբիրից փախստական յեղափոխականները հաւաքուեցին նրա շուրջ, իբրեւ Սուրեն էֆենտիի գործակատարներ, ինչպէս Գալուստ Ալոեանը, Վահան Մինիխորեանը, Մակուեցի Մեսրոպը եւ շատ ուրիշներ»34:

Ցարական ոստիկանության հետապնդումներից խուսափելով՝ Հին Բայազետում Դրոյի մոտ է հանգրվանել նաեւ Յապոնը: Ցարական ոստիկանությունը հակապետական գործունեությ ան շինծու մեղադրանքով ոչ միայն աքսորավայրերն էր ուղ արկում հարյուրավոր դաշնակցականների, այլեւ իր գործակալն երի միջոցով քայլեր էր ձեռնարկում բացահայտել ու բռնագրավել Հ.Յ. Դաշնակցության զինապահեստները: Այդ ժամանակահատվածում Դաշնակցության առջեւ ծառացած ռազմավարական կարեւորագույն խնդիրներից մեկը Անդրկովկասի տարբեր վայրերում գտնվող զինապահեստներում ամբարված զենք ու զինամթերքի փոխադրումն էր Արեւմտահայաստան: Զենքերը նախատեսված էին հիմնականում Արեւմտյան Հայաստանի ՀՅԴ կառույցների ու արեւմտահայությանը զինելու համար: Այդ պատճառով զենքն ու զինամթերքը պիտի տեղափոխվեր Երկիր: Զենքերի տեղափոխման տեղափոխման երթուղիներից մեկը, շնորհիվ Դրոյի ու նրա մոտ հանգրվանած զինակիցների, անցնում էր Հին Բայազետով: Սկսած 1908 թվականից` ՀՅԴ Երեւանի, Թիֆլիսի, Բաքվի կենտր. կոմիտեների հեղափոխական գործիչները կապը Երկրի, մասնավորապես Վասպուրականի, Տարոնի, Բիթլիսի եւ Շատախի հետ իրականացնում էին նաեւ Դրոյի ու նրա զինակցների, որոնց թվում նաեւ Յապոնի միջոցով: Երկիր առաքվող ապրանքների, հիմնականում քարյուղի, շաքարի բեռների միջոցով նրանք կազմակերպել են զենքի ու զինամթերքի տեղափոխումը Վանի եւ Լեռնապարի (Շատախ) շրջանների Դաշնակցության կոմիտեներին: Յապոնը Հին Բայազետում մնում է մինչեւ առաջին համաշխ արհային պատերազմի բռնկումը: Սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը եւ Յապոնը գավառի ոստիկանապետի աջակցությամբ խուսափելով ոստիկանության հետապնդումից, կարողանում է հեռանալ Հին Բայազետից ու անվտանգ հասնում Իգդիր: Այդ օրերին արդեն բուռն թափով ծավալվում էր կամավորական շարժումը, եւ այդ նպատակով Կովկասում էին հավաքվել Հայոց Ազատամարտի բազմաթիվ նշանավոր գործիչներ: Հայկական կամավորական շարժման, զորախմբերի կազմավորմ ան եւ ընդդեմ Օսմանյան կայսրության նրանց մասնակցության վերաբերյալ հայ պատմագիտության մեջ եղել են եւ մինչեւ օրս զարգացվում են ոչ միանշանակ, երբեմն իրարամերժ տեսակետներ: Ով էր կամավորական շարժման եւ կամավորական զորախմ- բերի կազմավորման նախաձեռնողն ու ղեկավար ուժը: Քանի որ հայ ազգային-ազատագրական պայքան առաջնորդող ազգայինք աղաքական կուսակցություններից ամենահզորն ու հեղինա- կավորը Հ. Յ. Դաշնակցությունն էր, հետեւաբար նա պիտի լին եր կամավորական շարժման նախաձեռնողը եւ նա պիտի ստանձներ զորախմբերի կազմակերպչի ու առաջնորդի ղեկը: Սակայն պատմական տվյալ ժամանակահատվածի եւ կամավոր ական շարժման մանրամասների ուսումնասիրությունը մատն անշում է, որ նման տեսակետը այնքան էլ լիարժեք ու հիմնա- վորված չէ: Առաջին աշխարհամարտի բռնկման նախօրեին Հ.Յ. Դաշնակցությունը Էրզրումում կայացած ՀՅԴ Ընդհանուր Ժողովում ընդունում է ժամանակաշրջանի յուրահատկություններին ու պահանջներին համահունչ, կարելի է ասել իրատեսական մարտավարություն, որով կուսակցությունը պիտի առաջնորդվեր Ռուսաստանի դեմ Թուրքիայի` պատերազմի մեջ մտնելու պարագայում: Համաձայն ՀՅԴ Ընդհանուր Ժողովի որդեգրած մարտավարությ ան` հայ բնակչությունը պատերազմի բռնկման դեպքում պիտի կատարեր իր քաղաքացիական պարտականությունը եւ պահապաներ չեզոքություն: Դաշնակցությունը նույնպես պիտի պահպաներ չեզոքությունն ու չպետք է նախաձռներ կամավորական զոր ախմբերի կազմավորումը ոչ ի օգուտ Ռուսաստանի եւ ոչ էլ Թուրքիայի: Սակայն երբ բռնկվեց պատերազմը, եւ Կովկասյան ռազմաճակատում բախվեցին ռուսական ու թուրքական բանակները, Դաշնակցությունը, անտեսելով 8-րդ Ընդհանուր Ժողովում չեզոքության մասին ընդունած որոշումը, կազմակերպեց եւ ղեկավարեց կամավորական շարժումը: Անդրադառնալով կամավորական շարժման ծավալման պատճառներին՝ Հայոց Ազգային Բյուրոյի կամավորական զոր ախմբերի շտաբի պետ Նիկոլ Աղբալյանը 1917 թ. սեպտեմբերհոկտ եմբեր ամիսներին Թիֆլիսում կայացած Հայոց Ազգային համախորհրդակցությունում ասել է. « Կամավորական շարժման մասին դատավճիռը կ’արձակի ապագա հայ պատմագիրը: Իսկ մենք, որպես ականատեսներ, կարող ենք մտքեր բանացնել այդ շարժման մասին եւ ցույց տալ մեր վերաբերմունքը: Երբ ակնհ այտ դարձավ, որ Թուրքիան էլ, որպես հակառակորդ մեր դաշն ակիցներին, կռվի է դուրս գալիս, այդ ժամանակ ինքնաբերաբար շարժում սկսվեց հայկական բոլոր խավերում: Կամավորներ երեւացին անգլիական եւ ֆրանսիական բանակն երում: Կամավորական հոսանք սկսվեց նաեւ դեպի ռուսական բանակը: Այդ ցրիվ, անկազմակերպ շարժմանը որոշ ձեւ եւ ուղղություն տալու համար ծնվեց համապատասխան ազգային մարմին (նկատի ունի Հայոց Ազգային Բյուրոյի կազմում ստեղծված կամավորական գնդերի շտաբը, որի պետը ինքն էր - Հ.Գ.), որ իր ձեռքն առավ հայ կամավորական շարժման ղեկավարությունը»35: Ճիշտ է, Դաշնակցությունը, այնուամենայնիվ, գործուն եւ ղեկավար մասնակցություն է ունեցել կամավորական զորախմբերի կազմավորմանը, բայց անժխտելի է, որ կամավորական շարժումը նախաձեռն ել ու ուղղություն է տվել ցարական իշխանությունը եւ նրա թելադրանքով` Հայոց Ազգային Բյուրոն, որի նախագահն էր Վրաստանի հայության հոգեւոր թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոսը, իսկ տեղակալը` Թիֆլիսի քաղաքագլուխ Ալեքսանդր Խատիսյանը: Կամավորական զորախմբեր կազմավորելու համար Ազգային Բյուրոյին կից ստեղծվում է Կարգադրիչ Մարմին, որի անդամներն էին Ն. Աղբալյանը, Ս, Վրացյանը, Հ. Զավրիյանը, Արմեն Գարոն, Աբ. Գյուլխանդանյանը, Հ. Արղությանը, եւ Ռոստոմը36: Ինչ էին իրենցից ներկայացնում եւ ինչպիսի կառուցվածք ունեին հայ կամավորական զորախմբերը: Համաձայն Ն. Աղբալյանի վկայության` « կամավորական գնդերը կոչվում էին «խմբեր», ինչպես եւ ասված է ռուսական պաշտոնական հրամաններում: Խմբերը գտնվում էին փորձված մարդկանց հրամանատարության տակ: Բաղկացած էին 450 մարդուց, միայն 1-ին գունդը 1000 - ից ավելի էր: Խմբերը հետագայում միացան եւ վերածվեցին բատալյոնների: Խմբերը նպաստ էին ստանում պետությունից եւ Ազգային Բյուրոյից»37: Ուշագրավ է, որ հայ կամավորական զորախմբերի կազմավորմ ան ժամանակ ֆինանսական ծախսերը հոգացել է ոչ թե Կովկասյան ռազմաճակատի ռուսական բանակի հրամանատարությունը, այլ` գլխավորապես Հայոց Ազգային Բյուրոն38: Պիտի նկատել, որ Հայոց Ազգային Բյուրոյի միջոցներն ու հնարավորությունները ըստ ամենայնի զինված ու հանդերձավորված զորամասեր կազմավորելու գործում ավելի քան սահմանափակ էին: Այդ պատճառով հայկական զորախմբերը պատերազմի սկզբնական շրջանում այնքան էլ լավ զինված ու հանդերձավորված չէին. «Զորախմբերը պատերազմին մասնակցում էին առանց գնդացիրների, գումակի, երթային խոհանոցների, դեղորայքի եւ նույնիսկ առանց ջրամանների»39:

Բռնկվում է առաջին աշխարհամարտը, եւ ինչպես սպասվում էր` արեւմտյան ռազմաճակատին զուգահեռ բացվում է ռուսթուրք ական զորքերի դիմակայության երկրորդ` Կովկասյան ռազմաճակատը, որը 720 կմ երկարությամբ Սեւ ծովից ձգվում էր մինչեւ Ատրպատական: Ռուսական հրամանատարության որոշմամբ հայ կամավորական զորախմբերը պետք է գործեին հիմնականում այն ուղղություններում, որտեղ կենտրոնացված էին ռուսական զորամիավորումները: Նախատեսվում էր զորքերի հարձակման չորս հիմնական ուղղություն. 1. Սարիղամիշից դեպի Ալաշկերտի հովիտ, 2. Կագիզմանից եւ Իգդիրից դեպի Ալաշկերտի հովիտ, 3. Իգդիր, Մակու, ԲայազետՎ ան, 4. Ջուլֆա-Խոյ-Դիլիման-Բաշկալե-Վան: Չորս գլխավոր ուղղություն, եւ այդ պատճառով թույլատրվեց կամավորական չորս զորախումբ, որոնցից յուրաքանչյուրը պիտի գործեր նախատեսված ուղղություններից որեւէ մեկում: 1914 թ. հոկտեմբերի սկզբներին Հ. Զավրիեւի տանը տեղի ունեցած ժողովում, որին մասնակցել են Անդրանիկը, Սեպուհը, Հ. Արղությանը, Խ. Կարճիկյանը, Համազասպը եւ Մ. Արզումանյանը, որոշվում են կամավորական զորախմբերի գործելու ուղղությունները: «Առաջին գումարտակը,-գրում է Սեպուհը-, պիտի ճակատէր Պարսկաստանի Սալմաստ գաւառի թրքական սահմանին վրայ, հրամանատարութեամբ Անդրանիկի: Երկրորդ գումարտակը պիտի ճակատէր Իգդիրի սահմանին վրայ, հրամանատարութեամբ Դրօյի( Դրաստամատ Կանայեան): Երրորդ գումարտակը պիտի գործեր Կաղզուանի գծի վրայ, հրամանատարութեամբ Համազասպ Սրուանձտեանցի: Չորրորդ գումարտակը պիտի բռնէր Սարի Գամիշի ճակատը, հրամանատարութեամբ Սեպուհի»40:

Թեպետ համաձայն ժողովի որոշման չորրորդ զորախումբը պիտի առաջնորդեր Սեպուհը, սակայն նրա հրաժարվելուց հետո հրամանատարությունը ստանձնում է Հայոց Ազատամարտի հանրահայտ գործիչ, բազմափորձ Քեռին(Արշակ Գաֆաֆյան)41: Ինչպիսին էր զորախմբերի հրամանատարների, մասնավորապես Յապոնի վերաբերմունքը կամավորական շարժման եւ ըստ այդմ կամավորական զորախմբեր կազմավորելու նկատմամբ: Հայկական կամավորական զորախմբերի հրամանատարներն առանց բացառությամբ ողջունել են կամավորական շարժումը եւ մեծ հավատ ընծայելով ռուսական զենքի նկատմամբ` համոզված էին, որ ռուսական հզոր բանակը հայ կամավորների աջակցությամբ ի զորու է հեշտությամբ ջախջախել թուրքական բանակը եւ կարճ ժամանակահատվածում ազատագրել Արեւմտյան Հայաստանը: Ռուսական անհաղթ զենքի եւ նրա միջոցով Արեւմտահայաստ անը հեշտությամբ ազատագրելու նկատմամբ մեծ հավատ է ունեցել նաեւ Անդրանիկը: Հայտնի է նրա «Տղաներին կհագցնեմ տրեխներ, գրպաները կը լեցնեմ հալվամի շաբաթից Սալմաստից Վան կհասնեմ» թեւավոր արտահայտությունը42: Յապոնը թեպետ կամավորական զորախմբեր կազմավորելու մասին որեւէ տեսակետ իր հուշերում չի ներկայացնում, բայց դատելով նրա գործունեությունից` կարելի է պնդել, որ նա նույնպես, մեծ հավատ ընծայելով ռուսական բանակի հզորությանն ու Արեւմտյան Հայաստանի արագ ազատագրմանը, համամիտ էր կամավորական շարժմանը: Երկրորդ կամավորական զորախմբում, բացի Յապոնի գլխավոր ած հեծյալ հարյուրակից, ընդգրկված էին. գանձակեցի Զեմլյակի (Հարություն Նարումյան) հեծյալ հարյուրակը, կարբեցի Օնեի (Հովհ աննես Մելքոնյան), դավալեցի (Արարատ) Խոսրով Եղիազարյանի, Մարտիրոս Աբրահամյանի (բաշգառնեցի խմբապետ Մարտիրոս), գանձակեցի Դալի Ղազարի եւ թիֆլիսցի Ռիժա Տիգրանի գլխավոր ած հինգ հետևակային հարյուրյակներ: Դրոյի օգնականներն էին Արմեն Գարոն եւ Դաշնակցական Խեչոն: Պիտի նկատել, որ զորախմբի հարյուրապետերն առանց բացառության 1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհարումներում մարտ ական մկրտություն ստացած փորձառու եւ քաջավարժ զինվորականներ էին: Երկրորդ կամավորական զորախումբը կազմավորվել է Իգդիրում: Ի տարբերություն մյուս զորախմբերի, երկրորդ կամավորականը կազմավորվել է բացառապես զորախմբի հրամանատարների ջանքերով: Երկու վկայություն Մարտիրոս Աբրահամյանի եւ Յապոնի հուշերից: «Սեպտեմբերի 18-ին, - գրում է Մարտիրոսը, - պատրաստւում էի գնալ Երեւան եւ խօսել զինուորական պետի հետ, երբ ստացայ մի նամակ Դրօյից, որ գրում էր. «Սիրելի Մարտիրոս, ես վերադարձել եմ Երեւան, կամաւորական բանակ կազմելու: Եկ խորհրդակցենք» ... Առաջին իսկ վարկեանից ապշեցի: Դրօյի ստորագրութիւնը զարմացրեց ինձ: Այդ ինչպէս էր պատահել, որ տարիներով ռուս կառաւարութիւնից հետապնդուած Դրօն եկել էր Երեւան: ... Սեպտեմբերի 10-ին կազմածս 30 հոգիանոց խումբը ուղարկեցի Երեւան... Ես էլ Մակեդոնի հետ տեսնուեցի Դրօյի հետ: Դրօն Մակեդոնին 30 տղաներով ուղարկեց Իգդիր իսկ ինձ գնալ Նախիջեւան՝ կամաւորներ հաւաքելու43:

Յապոնը նույնպես Դրոյի հանձնարարութէյամբ Իգդիրում մասնակցել է կամաւորական խմբերի կազմավորմանը, իսկ երբ «… Դրօն վերադարձաւ Խէչոյի հետ միասին: Գործը յանձնեցի Դրօյին, իսկ ես անցայ Դարալագեազ՝ Կամաւորներ արձանագրելու համար: Շատ կարճ ժամանակամիջոցում արձանագրեցի 40 հոգի, որոնց մէջ էր հռչակաւոր Տէր Գրիգոր քահանան, Դարալագեազի Էրդափիս գիւղից, իր 15 տարեկան տղայի հետ: Հազիւ էի այդքան կամաւորներ արձանագրած, երբ Դրօյից հեռագրով հրահանգ ստացայ անմիջապէս մեկնելու Իգդիր: Կամաւորների հետ գնացինք Իգդիր: Այստեղ կազմեցինք 2-րդ հայ կամաւորական խումբը, որի հրամանատար նշանակուեց Դրօն...»: Զորախմբին զինվորագրված էին ընդհանուր թվաքանակով 472 մարտիկներ: Ի տարբերություն Անդրանիկի գլխավորած 1-ին զորախմբի, որի անդամների ճնշող մեծամասնությունը արեւմտահայեր էին, 2-րդ կամավորականի 472 մարտիկներից միայն 118-ն էին արեւմտահայեր, իսկ մնացած 354-ը՝ արեւելահայեր 44: Հոկտեմբերի 18-ին սկսվում է ռուս-թուրքական պատերազմը, եւ հայ կամավորական մարտախմբերից առաջինը Իգդիրից` հոկտեմբերի 24-ին ռազմաճակատ է մեկնում Դրոյի 2-րդ կամավորական զորախումբը: Երկրորդ զորախումբը, որը գործելու էր գեներալ Նիկոլաեւի զորախմբի կազմում, պիտի անցներ Հայկական պար լեռնաշղթան եւ հարձակումը զարգացներ Վանի ուղղությամբ: Թուրքերի հետ ունեցած առաջին մարտը ընթացել է արագ եւ շատ հաջող: Զորախմբի ճանապարհին ընկած Թափառիսի բարձունքները գրավված են եղել թուրք ժանդարմների կողմից: Որպեսզի կամավորները կարողանային անցնել բարձունքները, անհրաժեշտ էր նախ եւ առաջ խորտակել այդ բարձունքներում ամրացած թուրքերի դիմադրությունը: Առաջին իսկ մարտում իր համարձակ եւ սրընթաց գործողությ ամբ աչքի է ընկնում Յապոնի գլխավորած հեծյալ հարյուրակը: Թափառիսի բարձունքներում դիրքավորված հակառակորդի պաշտպանությունը խորտակելու նպատակով զորախմբի հրամանատարությունը որոշում է շրջանցել հակառակորդի դիրքերը եւ թեւերից ու ճակատից տեղացող միաժամանակյա հարվածներով ջախջախել թշնամուն եւ գրավել բարձունքները: Մարտի ելքը վճռող այդ պատասխանատու առաջադրանքը հանձնարարվում է Յապոնի գլխավորած հեծյալ հարյուրակին, որն այն իրականացնում է փայլուն կերպով: «Եապոնը, - գրում է Բաշգառնեցի Մարտիրոսը, - ըստ հրահանգի շարժուեց մինչեւ թշնամու մօտերը եւ մի աննկատելի շարժումով շրջանցեց նրա ձախ թեւը: Իմ հարիւրեակը կէս կիլոմետրի վրայ հետեւում էր Եապոնին: ... Եապոնի աննկատելի թեքումից յետոյ, ես շարունակեցի մօտ ենալ թշնամուն այնքան, որ նրանք սկսեցին կրակել հարիւրեակի վրայ, ուստի ջոկատները բաժանեցի, որով մէկ ջոկատը կրակելու ժամանակ, միւս ջոկատը շարժուելու դիւրութիւն էր ստանում: Այսպէս շարունակաբար յառաջանալով հասանք թշնամու դիրքերի դիմաց... Եապոնն արդէն անցել էր յարձակման՝ թշնամու ձախ թեւի վրայ: Թշնամու դիրքերի կարգը խախտուեց: Մենք էլ մեր հերթին թռանք մեր դիրքերից եւ ուռաներով շարժուեցինք դէպի թշնամին: Միահամուռ գրոհի վրայ ժանդարմները թողին խրամատները եւ սկսուեց անկարգ, խուճապահար մի փախուստ»45:

Առաջին արգելքը հաղթահարված էր, զորախումբը արագորեն առաջանալով՝ հաջորդ խոչընդոտը հաղթահարելու վճռականությ ամբ կազմ ու պատրաստ, մուտք է գործում քրդական Կավրե-Շամե գյուղը: Մեծ ոգեւորություն էր տիրում կամավորների խմբերում: Հայր ենիքը թշնամու ճիրաններից վերջնականապես ազատագրելու ձգտումը ոգեշնչել էր ամենքին: Սակայն հետագա դեպքերը, որոնք մեծ հիասթափություն են պատճառում կամավորներին, ընթ անում են բոլորովին այլ, չսպասված ուղղությամբ: Զորախումբը դեռ նոր էր հասցրել դիրքեր գրավել Կավրե-Շամե գյուղում, հանկարծ գեներալ Նիկոլաեւից ստանում է նահանջի անսպասելի հրամանը: Պարզվում է, որ գեներալ Աբացեւի (չափազանց թույլ ռազմագիտական կարողություններով այդ թրքամետ գեներալը ողջ պատերազմի ընթացքում աչքի է ընկել հատկապես իր հակահայ գործողություններով - Հ.Գ.) զոր ամասը, չկարողանալով դիմադրել Ալաշկերտի, Ղարաքիլիսայի գյուղաքաղաքի կողմից թուրքական զորքերի գրոհներին՝ նահանջում է եւ դրանով իսկ հակառակորդին լուրջ հնարավորություն ընձեռում շրջապատելու գեներալ Նիկոլաեւի զորախմբին, որի առաջապահ մարտական միավորը 2-րդ զորախումբն էր: Ինչ անել: Կամավորները կանգնում են երկընտրանքի առաջ: Իրենց հետագա գործողությունները որոշակիացնելու նպատակով՝ զորախմբի հրամանատար Դրոն վաշտապետերին հրավիրում է խորհրդակցության: «Արմէն Գարոն եւ Խէչոն, - գրում է 3-րդ հարյուրյակի հրամանատար Մարտիրոսը, - խորհուրդ են տալիս «նահանջել»: Դրօն առարկում է. - Կռիւը դեռ նոր ենք սկսել, թշնամու ուժերը թարմ են եւ թւով շատ, եթէ նահանջենք, նրանք պիտի ոգեւորուեն եւ մեծ կորուստն եր պատճառեն մեզ: ... Այդ ասելով Դրօն այլեւս չսպասեց, անհրաժեշտ կարգադրութիւններ արաւ, որովհետեւ թշնամին արդէն երես էր առել մեր տատանումը նկատելով»46: Դրոն եւ հարյուրակների հրամանատարները վճռում են չկատարել գեներալ Նիկոլաեւի հրամանը եւ ճակատամարտ տալ: Նրանք նաև հույս են փայփայել, որ իրենց գործողություններով կարող էին ոգեւորել ռուսական զորքերին եւ փոխել նրանց նահանջելու տրամադրությունները: Թուրք-քրդական զինվորականները, վստահ իրենց ուժերի գերակշռությանը, համարձակորեն գրոհում են գյուղի մատույցներում դիրքավորված կամավորական զորախմբի և առավել ուժգին` Մարտիրոսի հարյուրակի վրա: Չնայած ձեռնարկած անընդմեջ գրոհներին, հակառակորդը, չկարողանալով կոտրել Կարմիր սարի բարձունքներում դիրքավորված Մարտիրոսի հարյուրյակի Մակեդոնի եւ Արշակի գլխավորած ջոկատների դիմադրությունը, հարձակումը զարգացնում է Կավրե-Շամե գյուղի ուղղությամբ: Եթե քրդական հեծելախմբերին հաջողվեր ընկճել Մարտիրոսի հարյուրակի դիմադրությունը, ապա ծանր վիճակի մեջ կարող էր հայտնվել ողջ զորախումբը: Կռվի վճռական պահն էր: Դրոն թշնամու թիկունքին հարվածելու նպատակով գրոհի է նետում Դալի Ղազարի, Կարբեցի Օնեի, ապա նաև Յապոնի և Զեմլյակի հեծյալ հարյուրյակներին: Ինչպես նախորդ կռվում, այս անգամ դարձյալ իր վճռորոշ խոսքն է ասում Յապոնի գլխավորած հեծյալ հարյուրակը: Մարտիրոսի վկայությամբ` Յապոնի հեծելազորը Զեմլյակի հարյուրակի համագործակցությամբ արագորեն շրջանցում է թշնամուն ու թիկունքից սրընթաց գրոհ է ձեռնարկում: Յապոնի եւ Զեմլյակի հեծյալների հարձակմանը զուգընթաց` հակառակորդի վրա ճակատային գրոհ են ձեռնարկում Դալի Ղազարի ու Կարբեցի Օնեի գլխավորած հարյուրակները: Զորախմբի հրամանատարության կիրառած մարտավարությունը պսակվում է լիակատար հաջողությամբ: Թշնամու ջախջախված զորախմբերը հետ են շպրտվում գյուղի մատույցներից47:

Այդ օրերին տեղի ունեցած դեպքերի մասին իր հուշերում ուշ ագրավ փաստեր է արձանագրում նաեւ Յապոնը: Ըստ նրա վկայության` այն պահին, երբ ռուսական հրամանատարությունը անորոշ պատճառներով ձգձգում էր հարձակումը, զորախմբի հրամանատարությունը լի էր վճռականությամբ զարգացնել հարձակումը եւ առաջ շարժվել: «Բաւական տաք կռիւ ունեցանք,- գրում է Յապոնը,-: Այդ օրը, թէեւ Դրօն վիրաւորուեց եւ թշնամու ոյժը աւելանում էր, բայց մենք մեր դիրքերում ամուր մնացինք այն յոյսով թէ` ռուսական զօրքը պիտի հասնէր օգնութեան եւ այնուհետեւ թշնամու փախուստը հեշտ պիտի լինէր: Ամբողջ օրը կռուեցինք, մարդ ուղարկեցինք թիկունքի ռուս հրամանատարի մօտ` խնդրելով, որ շտապեն օգնութեան հասնելու: Բայց ռուսները ոչ միայն չառաջացան, այլ եւ հրամայեցին թողնել գրաւուած դիրքերն ու նահանջել: Կավրե-Շամե կռվի մասին Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը ստանում է հետեւյալ հեռագիրը. « Ամբողջ առաջին օրը միայն մեր ուժերը ունեցել են ծանր կռիվներ, վեց անգամ գերազանցող քրդերի ու թուրքական կանոնավոր զորամասերի դեմ: Ծանր վիրավորված է Դրոն»48:

Դրոյի բացակայության ընթացքում 2-րդ զորախմբի հրամանատարությունը ստանձնում է նրա օգնական Արմեն Գարոն: Զորախումը գործել է գեներալ Աբացեւի գլխավորած զորամասի կազմում եւ մասնակցել է Բասենի դաշտում տեղի ունեցած մի շարք կռիվների: Հայ կամավորական խմբերի կարգադրիչ մարմնի անդամ Ս. Վրացյանի հավաստմամբ` ծայրահեղ հայատյաց, բայց քրդասեր, ազգությամբ օս գեներալ Աբացեւը վատ է տրամադրված եղել զոր ախմբի նկատմամբ եւ շատ հաճախ նրան ուղարկել է ամենավտանգավոր տեղերը: Այդ պատճառով բազմիցս անախորժություններ են տեղի ունեցել թրքամետ գեներալի եւ Արմեն Գարոյի միջեւ: Մարտիրոսի բնութագրմամբ` «Օսետին Զօր. Աբացեւը շատ հայատեաց էր, չէր հանդուրժում մեր կամաւորների ներկայութիւնը», առաջին իսկ հանդիպման ժամանակ շատ սառն է ընդունում Արմեն Գարոյին ու հեգնական տոնով ասում. «-Ինչ է, ձեր կամաւորները քիւրդ ու թուրք սպանելով…թալանով են զբաղւած: -Մենք նոր ենք գալիս, զօրաւար, քրդի եւ թուրքի երես չենք տեսել: Մեր ճամբին դատարկ քիւրդ ու թուրք գիւղեր տեսել ենք: Եթէ այդ գիւղերի բնակչութիւնը չի գաղթել, այլ կոտորւել ու թալանւել, ապա կոզակներին պիտի հարցնել այդ մասին, ոչ թէ հայ կամաւորներին…»49: Գեներալ Աբացեւը զորախմբին կոտորելու դիտավորությամբ հանձնարարում է գրավել Ասմար բնակավայրը ու պաշտպանել այն մինչեւ նոր կարգադրություն ստանալը: Մարտիրոսի վկայությամբ գեներալ Աբացեւի հրամանը զարմանք է պատճառել գնդապետ Բոտոյին, որի գնդի կազմում պիտի գործեր 2-րդ կամավորականը: Դիմելով Արմեն Գարոյին` գնդապետ Բոտոն, անկեղծորեն հայտնելով իր զարմանքը` ասել է. «Ինքը գիտէ(նկատի ունի գեներալ Աբացեւին-Հ.Գ.), որ Ասմարում կենտրոնացել են քրդական երկու «Համիդիէ» գնդեր: Ձեր կամավորական գումարտակը չի կարող Ասմարին մոտենալ, ուր մնաց թէ գրաւի եւ պաշտպանի այն»50: Չնայած զորախմբի նկատմամբ գնդապետ Բոտոյի բարյացակամ տրամադրվածությանը, գեներալ Աբացեւի Ասմարը գրավելու հրամանը կամավորները, այնուամենայնիվ, պիտի կատարեին: Զոր ախումբը պիտի ուղեւորվեր Դերիկ, ապա այնտեղից առաջ շարժվ եր եւ հարձակվեր Ասմարի վրա: Ինչպես նախորդ մարտերում, այս անգամ դարձյալ Զեմլյակի հարյուրակի համագործակցությամբ առաջապահը դարձյալ Յապոնի գլխավորած հեծյալ հարյուրակն էր, որը միաժամանակ պիտի հետախուզություն կատարեր Մինչեւ Ասմար հասնելը զորախումբը արագորեն հաղթահարելով հակառակորդի դիմադրությունը, գրավում է Տունդո գյուղը: Հաջորդ օրը` դեկտեմբերի 4-ի լուսաբացին, Զեմլյակի գլխավորած հարյուրակը օգնության է շտապում հակառակորդի մեծաքանակ ուժերի հետ կռվի բռնված ռուս հետախույզներին: Քանի որ հակառակորդի ուժերը զգալիորեն գերազանցել են ռուս հետախույզների ու Զեմլյակի հարյուրակի ուժերին, նրանց օգնության են շտապել նաեւ Յապոնի հեծյալները: Համատեղ ուժերով կանգնեցնելով թշնամու հարձակումը` Յապոնի ու Զեմլյակի հեծյալ հարյուրակները, որոնց գնության են հասնում Խոսրով Եղիազարյանի եւ Կարբեցի Օնեի հարյուրակները, կռվելով նահանջում են: Կռվի վճռական պահն էր: Մարտիրոսի եւ Դալի Ղազարի հարյուրակները սրընթաց գրոհ են ձեռնարկում ու ճեղքելով հակառակորդի դասավորությունը` երկու մասի են բաժանում նրա մարտաշարքերը: Ներկայացնելով այդ պահը` Մարտիրոսը գրում է. «Մեր հարիւրակները երբ երկու կողմից սկսեցին հարւածներ տեղալ, քրդերի շարքերը փախուստի դիմեցին գլուխները կորցրած: Այդ ժամանակ վրայ հասաւ Եապոնի ձաւոր հիսնեակը եւ սկսեց հետապնդել փախուստ տւող թշնամուն: Թշնամին նահանջեց եօթ կիլոմետր»51:

Այդ կռվից ընդամենը երկու օր անց` դեկտեմբերի 6-ին, զորախումբը, համաձայն վաղօրոք տրված հրահանգի, Ախուլգինսկի 1-ին եւ 2-րդ գումարտակների համագործակցությամբ հարձակվում է Ասմարի վրա: Հարձակումը դարձյալ սկսում է Յապոնի հարյուրակը եւ փորձում դուրս մղել Ասմարի բարձունքները պաշտպանող քրդերին, սակայն ժամանակին օգնություն չստանալով` հայտնվում է աննպաստ իրավիճակում: Յապոնին առաջին օգնության պիտի գնար Մարտիրոսի հարյուրակը, որն այդ պահին շարժվել է ճիշտ հակառակ ուղղությամբ: Զորախմբի հրամանատարի օգնական, Դաշնակցական Խեչոյի հրամանով Մարտիրոսը հետ է վերադառնում ու շտապում օգնության հասնել Յապոնի հեծյալներին: «Մեզ,-գրում է Մարտիրոսը,-բաժանում էր մի մեծ եւ խոր ձոր: Հարիւրակով իջայ ձորը եւ բարձրանալով, մօտեցայ թշնամու թեւին: Քիչ յետոյ Յապոնի յիսնյակն ու իմ հարիւրեակը ուռռա~ կանչելով գրոհեցին թշնամու վրայ, որը դուրս գալով դիրքերից, փախուստի դիմեց… »52: Մարտիրոսի գնահատմամբ` Ասմարի ճակատում ընթացող մարտ երը պայմանավորված էին նաեւ Կովկասյան ռազմաճակատում տիրող իրավիճակի թելադրանքով ու վերին հրամանատարության կիրառած մարտավարությամբ: Այդ ժամանակահատվածում Սարիղ ամիշի ուղղությամբ Էնվեր փաշայի գլխավորած զորքերի, ինչպես նաեւ պարսկական ճակատում ձեռնարկած հարձակումների հետեւանքով ռուսական զորամասերը սկսել էին նահանջել: Ըստ Մարտիրոսի` իրենց տրված հրահանգը «…մի ռազմափորձ «մանեովր» էր տաճիկների ուշադրութիւնը շեղելու համար, որպէսզի ոյժեր ուղարկեն Ասմարի ճակատը եւ այդպիսով մի քիչ թեթեւացնել Սարըղամիշի ռուսական զօրամասերի «բեռը», հնարաւորութիւն տալ նրանց պաշտպանւելու»53: Ասմարի կռիվներից հետո գեներալ Աբացեւի հրամանով 2-րդ կամավորականը տեղափոխվում է Բասեն: 2-րդ կամավորականի մղած կռիվների մանրամասներին անդրադարձել է նաեւ Ս. Վրացյանը: 1914 թ. դեկտեմբերի 27-ին կայացած Ազգային Խորհրդաժողովին տված զեկուցում Ս. Վրացյանը, ներկայացնելով կամավորական զորախմբերի գործողությունները, 2-րդ կամավորականի մասին նշում է. «Գնդի յաջող գործերը եղան նոյ. 23-ի եւ 28- ի, ապա դեկտ. 7-ի, 11-ի, 12-ի, 13-ի խիզախ կռիւները, որոնց մասին հիացմունքով են խօսում ռուս սպաները, անւանելով մեր տղաների յանդուգն յարձակումները «Աթաքա սումաշեէթշիխ (Խենդերի յարձակում) »54: Հատկապես հիշարժան են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Դութ ախի շրջանի Դերիկ գյուղի մերձակայքում տեղի ունեցած մարտերը, որտեղ համարձակ ու արդյունավետ գործողություններով դարձյալ աչքի է ընկել Յապոնի առաջնորդած հեծյալ հարյուրակը55:

Իր հուշերում անդրադառնալով նոյեմբերի 23-ին Դերիկ գյուղի մերձակայքում տեղի ունեցած մարտերին 2-րդ կամավոր ականի մասնակցությանը` Ս. Վրացյանը գրում է. «…Հեռւում երեւցել են թշնամիները: Զեմլեակի խումբը դուրս է եկել հետախուզութեան, յետոյ գնացել է Եապոնի խումբը: Խումբը հանդիպում է ունեցել կօզակներին, որոնք նոյնես հետախուզութեան էին դուրս եկել: Երկուսը միասին մի քիչ առաջ են գնացել եւ հանդիպել են քրտերի, որոնք սկսել են գնդակ արձակել: Տղերքը ձիերը քաշում են շէնքի ետեւը եւ ուրայո~վ յարձակում են գործում եւ բարձրանում սար: Քրտերը փորձում են շրջապատել, երբ հասնում է հայ հետեւակ խումբը, ապա գալիս է ռուս հետեւակը եւ տաք կռիւ է տեղի ունենում: Թուրքերի կողմից կռւում էին արաբները եւ համիտեներ: Երեկոեան դէմ թշնամին սկսել փախչել…»56: Այս կռվից հինգ օր անց 2-րդ կամավորականը, գործելով ռուս ական զորամասի աջ թեւում, աննահանջ դիմագրավում է հակառակորդի ձեռնարկած հարձակումները եւ անցնելով հակահարձ ակման` առաջ է անցնում ու գրեթե անկորուստ հասնում մինչեւ Դուտախ, ապա նաեւ Ասմայ57:

Զորախումբը Արմեն Գարոյի հրամանատարությամբ մասն ակցում է բազմաթիվ կռիվների եւ արժանանում ռազմաճակատի հրամանատարության գովասանքին: Այդ կռիներին վերաբերող տեղեկագրերից մեկը, ըստ արժանվույն գնահատելով 2-րդ կամավորականի ծառայությունը, նշում է. «Երկրորդ գունդը իւր գործունեութեամ շատ գոհ է թողել ռուս բանակի հրամանատարներին, իսկ զինւորական շրջանները առանձին հիացմունքով են խոսում հայ կամաւորների անվեհեր կռիւների մասին»58:

«Հայերի մասնակցությունը առաջին աշխարհամարտին, 1914- 1918 թթ.» պատմա-զինվորական տեղեկագրում դրվատելով 2-րդ կամավորականի ձեռք բերած մարտական նվաճումնեըը՝ հատկապես շեշտվում է Ալաշկերտի եւ Դիլմանի շրջանների հայության պաշտպանության եւ փրկության գործում զորախմբի նշանակալի ծառայությունները: «Ռուսական հրամանատարությունը, - նշվում է այդ տեղեկագրում,- շատ գոհ է զորախմբի այդ ծառայությունից, քանի որ նա զգալիորեն ազատեց այդ անխուսափելի պարտականությունը կատարելուց մյուս զորամասերին, որոնք զբաղված լինելով բազում այլ մարտական եւ ռազմավարական տեղաշարժերի իրագործմ ամբ, պետք է կատարեին ընդհանուր իրավիճակից թելադրվող այլ խնդիրներ ու հանձնարարություններ»59:

Հարկ է նշել, որ միշտ չէ, որ ռուսական զորքերը տոնել են հաղթ անակներ: Հայտնի է, որ ռուսական զորքերը մի քանի մարտերում մատնվել են անհաջողության, իսկ երկրորդ կամավորականը թեեւ մարտնչել է խիզախությամբ, սակայն դեպքերի թելադրանքով, ավելի ստույգ` ռուսական զորքերի անհաջողության հետեւանքով, գեներալ Աբացեւի հրամանով հարկադրված նահանջել է դեպի Ալաշկերտի Ղարաքիլիսա գյուղը: Մասնակցելով 2-րդ կամավորական զորախմբի մղած բոլոր մարտերին` Յապոնի գլխավորած հեծելախումբը իրեն դրսևորել է արժանապատվորեն ու լավագույն կերպով, իսկ նրա հրամանատարը աչքի է ընկել կռիվներում դրսեւորած քաջությամբ ու հրամանատարական վարպետությամբ: Ալաշկերտի եւ Դութախի շրջանում տեղի ունեցած կռիվներում դրսեւորած քաջագործության ու հրամանատարական վարպ ետության համար Յապոնը պարգեւատրվում է Գեւորգյան 4-րդ աստիճանի խաչով, որը նրա մարտական ծառայությունների գնահատման առաջին պարգեւն էր: Պիտի նշել, որ Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած մարտերում հերոսաբար մարտնչել է ոչ միայն Յապոնի գլխավորած հեծյալ հարյուրակը, այլեւ առանց բացառության կամավորական բոլոր զորախմբերը: Սակայն ռազմաճակատում կատարվում են այնպիսի իրադարձություններ, որոնք վճռական նշանակություն ունեցան ու մեծապես պայմանավորեցին Արեւմտահայաստանի եւ հայության ողբերգական ճակատագիրը: Թուրքական զորքերը շարժվելով Սարիղ ամիշ՝ ծանր կացության մեջ են դնում ռուսական զորաբանակին եւ հետագա հաջողության դեպքում սպառնում ներխուժել Կարս, Ալեքս անդրապոլ, ապա նաեւ Կովկաս: Թուրքական զորքերի ժամանակավոր հաջողությունների հետեւանքով ռուսական զորքերը հարկադրաբար թողնում են գրաված դիրքերն ու նանահանջում: Կարելի է փաստել, որ դրանով ավարտվում է Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերի կազմում հայ կամավորական զորախմբերի մարտական գործողությունների առաջին փուլը, որի ընթացքում զոհվել են ավելի քան 2000 զինվորներ, այսինքն` իրենց կազմի մեկ երրորդը60:

Հայ կամավորական խմբերը կազմը լրացնելու նպատակով տեղափոխվում են թիկունք: 2-րդ կամավորականը, նույնպես ռուսական զորքերի նահանջի հետեւանքով, դեկտեմբերի 25-ին վերադառնում է Իգդիր, ապա մարտաշարքերը համալրելու ու մարզելու նպատակով տեղափոխվում Երեւան: Զուտ արդյունքի տեսանկյունից ինչպես կարելի է գնահատել Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերի կազմում հայ կամավորական զորախմբերի մարտական գործողությունների առաջին փուլը: Կարելի է միանշանակ պնդել, որ իզուր էին հայերի հույսերը, թե իբր ռուսական հզոր բանակն կարող էր արագորեն ջախջախել թուրքական զորքերին ու ազատագրել Արեւմտահայաստանը: Իսկ կամավորական զորախմբերի նպատակը մեկն էր. ռուսական զորքերի համագործակցությամբ ազատագրել Արեւմտահայաստանը եւ ջարդերից փրկել արեւմտահայությանը: Դեպքերի զարգացման ողբերգական ընթացքը ցույց տվեց, որ «ազատարար» ռուսական հզոր բանակը վճռական գործողությունն եր չձեռնարկեց, իսկ սահմանափակ մարտական ուժեր ուունեցող եւ ինքնուրույն գործելու իրավունք չունեցող հայ կամավորական խմբերը չկարողացան խոչընդոտել թուրք իշխանություններին` կենսագործելու Արեւմտահայաստանի ու Օսմանյան կայսրության մյուս հայաբնակ վայրերի հայության կոտորածը: Այս առումով ուշագրավ է կամավորական շարժմանը վերաբերող Ս. Վրացյանի հետեւյալ պարզաբանումը. «…Այն օրերին Համաշխարհային առաջին պատերազմին նախորդող միջազգային պայմաններում, մարդկային նախատեսութեան առջեւ հայերի մասնակցութիւնը պատերազմին, դաշնակից ազգերի կողքին, թւում էր քաղաքական տրամաբանութեան միակ ուղին, հայկական հարցի լուծման տեսակետից: Սխալուեցինք: Այո’, սխալուեցինք: Տուժեցինք: Այո տուժեցինք: Բայց սխալուեցինք ու տուժեցինք ազգովին: Եթէ ուրիշ ճանապարհ կար կամ կարելի էր նախատեսել, որ մենք ընդունակ չեղանք տեսնելու կամ նախատեսելու, նշանակում է այնքան էր մեր ազգային հասունութեան աստիճանը»61:

Հայոց Ազգային Բյուրոյի եւ կամավորական խմբերի առաջ ծառացած օրվա կարեւորագույն խնդիրը եղել եւ մնում էր Արեւմտյան Հայաստանի ազատագրումն ու արեւմտահայությանն օր առաջ օգնության հասնելը: Իսկ Օսմանյան կայսրության տարածքում թուրք իշխանություններն արդեն սկսել էին հայ բնակչության զանգվածային կոտորածն ու բռնի տեղահանումը եւ Արեւմտահայաստանի մի քանի շրջաններում հայությունը անխուսափելի կոտորածներից փրկվելու նպատակով դիմել էր ինքնապաշտպանության: Ինչպես արդեն նշվել է, հայ կամավորական զորախմբերը գործում էին ռազմաճակատի տարբեր ուղղություններում եւ նրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած չուներ ռազմական այնպիսի հզորություն, որպեսզի կարողանար միայնակ լուծել կարեւորագույն նշանակություն ունեցող մարտական առաջադրանքներ: Իսկ ժամանակը չէր աշխատում ի նպաստ հայերի: Տվյալ ժամանակաշրջանում անհրաժեշտ էր միավորել հայկական բոլոր մարտական ուժերը եւ այն կենտրոնացնել առավել կարեւորություն ներկայացնող ուղղությունում, որպիսին համարվում էին Վան-Մուշ, Վան-Բաղեշ ուղղությունները: Այս խնդիրը իրականացնելու գործում Հայոց Ազգային Բյուրոյին օգնել է 4-րդ կորպուսի հրամանատար գեներալ Օգանովսկին, որը ըստ արժանվույն գնահատելով 2-րդ կամավորականի անբասիր գործունեությունը` առաջարկել է խումբը մեծացնել62:

Ս. Վրացյանի վկայությամբ` «... նրա առաջարկութեամբ եւ հով անավորութեամբ հիմնւում է Քանաքեռում մի յիսուն հոգինոց դասընթաց, հայ խմբերի համար հայ սպաներ պատրաստելու համար. նրա պնդումով նոյնպէս Քանաքեռում հիմնւում է 1000 հոգինոց րեզէրվ, որ պիտի մարզւի ռուս սպաների ղեկավարութեան տակ: Որոշւել է Գարոյի խումբը մեծացնել, Վարդանի խումբն էլ այստեղ փոխադրել եւ ստեղծել 1200-1500 հոգինոց հայկական մի դիվիզեոն. ցանկութիւն կայ մեր ոյժերը կենդրոնացնել հայաբնակ վայրերում, Օգանովսկու կորպուսի սահմաններում, նա շատ է ոգեւորւած մեր խմբերով, մեր շահն էլ պահանջում է ոյժերի կենդրոնացում… » : Քանի որ հայ զորախմբերը ենթարկվում էին կովկասյան ռազմաճակատի հրամանատարությանը, ուստի առանց նրա վճռի ու համաձայնության հնարավոր չէր միավորել զորախմբերը: Այդ պատճառով Հայոց Ազգային Բյուրոն դիմում է կովկասյան ռազմաճակատի հրամանատարությանն ու Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովին, որոնց միջնորդությամբ Գերագույն գլխավոր հրամանատարությունը կայացնում է կամավորական խմբերը միավոր ելու որոշումը: Համաձայն այդ որոշման` թույլատրվում է կամավորական յուրաքնչյուր խմբի թվակազմը հասցնել 1000-ի, եւ այժմ արդեն նրանք իրենց հանդերձանքը, զենքն ու զինամթերքը պիտի ստանային ի հաշիվ պետական միջոցների63: Կամավորական 2-րդ, 3-րդ եւ 4-րդ զորախմբերի միավորումից Վարդան Մեհրաբյանի հրամանատարությամբ Քանաքեռում կազմավորվում է նոր` Արարատյան զորագունդը, որը համալրվում է նոր կամավորներով: 2-րդ կամավորականի հրամանատար Դրոյի օգնական է նշանակվում Գարեգին Նժդեհը: Ապրիլի 15-ին զորախումբը դուրս է գալիս Երեւանից եւ մեկնում ռազմաճակատ: Թուրք իշխանությունները Արեւմտահայաստանում եւ Օսմանյան կայսրության հայաբնակ մի շարք բնակավայրերում արդեն սկսել էին իրականացնել հայ բնակչության զանգվածային կոտոր ածները: Ծավալվող ողբերգական դեպքերը հրամայաբար թելադրում էին, որ կամավորական զորախմբերը պետք է անհապաղ սկսեին արշավանքը եւ օր առաջ օգնության հասնեին ինքնապաշտպանության դիմած շրջանների հայությանը: Սակայն Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը անհասկանալի ու չփաստարկված պատրվակներով ձգձգում էր հարձակումը: Ղազար Քոչարյանի վկայությամբ` «Իգդիր էինք, երբ ստացուեցաւ Վանի Արամի մէկ գրութիւնը, որով անմիջական օգնութիւնը կը խնդրեր մեզմէ...»64:

Արամի գրությունը ստանալուն պես Արարատյան զորագունդը, որի կազմում էր նաեւ կամավորական 2-րդ զորախումբը, դուրս է գալիս Իգդիրից եւ դժվարին արշավից հետո ոապրիլի 20-ին հասնում է Կիզին-Դիզ եւ այնտեղ ընդգրկվում գեներալ Նիկոլաեւի գլխավոր ած Բայազետյան զորամասի կազմում»65: Որպեսզի զորամասերը կարողանային առաջ շարժվել եւ դուրս գալ Աբաղայի դաշտավայր եւ օր առաջ ուղեւորվել դեպի Վան, անհրաժեշտ էր նախ եւ առաջ հաղթահարել Թափառեզ սարի բարձունքն երի արգելապատնեշները եւ գրավել լեռնանցքները: Բնակլիմ այական դաժան պայմանների պատճառով հեշտ խնդիր չէր հաղթահարել այդ բնագիծն ու առաջ շարվել: Չնայած անասելի դժվարություններին՝ կամավորական զոր ախմբերը, գերմարդկային ջանքերով հաղթահարելով բնության հարուցած խոչընդոտներ,՝ քայլ առ քայլ առաջ են շարժվում եւ իրենց հետեւից տանում ռուսական զորագնդերը: Ճեղքելով ձյան շերտերը՝ հայ կամավորները հասնում են թշնամու պաշտպանական բնագծերին եւ գրոհում նրանց դիրքերի վրա: Մեծ եռանդով ու անձնազոհությամբ գործել են կամավորական բոլոր զորախմբերն ու նրանց աջակցող ռուսական զորավաշտերը: 2-րդ զորախումբը, որի ավանգարդում ընթանում էր Յապոնի գլխավորած վաշտը, հարձակվելով ճակատի աջ թեւում` մեծ դժվարությամբ հաղթահարում է հակառակորդի դիմադրությունը եւ ներխուժում Աբաղայի դաշտ: Ճակատի կենտրոնում հայկական 3-րդ եւ 4-րդ կամավորական զորախմբերը, ռուսական զորքերի համագործակցությամբ նույնպ ես խորտակում են հակառակորդի պաշտպանությունն ու արագորեն առաջ շարժվում66:

Ներխուժելով Աբաղայի դաշտ ու ջախջախելով այդ շրջանում բնակվող քրդական հրոսակախմբերը՝ հայ կամավորները վնասազերծում են իրենց զորասյուների, գումակի եւ հաղորդակցության ուղիների եւ միջոցների վրա մշտապես ասպատակող քուրդ զինյալներին: Բազմաթիվ քրդական ցեղխմբեր առանց դիմադրությունը կամովին հանձնվում են հայ կամավորներին: Չսպասելով գեներալ Նիկոլաեւի զորագնդերին՝ 2-րդ զորախումբը հարձակվում է Վան տանող ճանապարհի` թշնամու հաջորդ արգելապատնեշի վրա, եւ խորտակելով դրանք՝ արագորեն ուղեւորվում է Վան: Նրա զորախմբի հարեւանությամբ դեպի Վան էին արշավում նաև Համազասպի ու Քեռու գլխավորած 3-րդ եւ 4-րդ զորախմբերը: Հայ կամավորները ավելի վաղ կարող էին մտնել Վան, եթե չլինեին ռուսական հրամանատարության շինծու արգելքները: Այն պահին, երբ կամավորական զորախմբերը ձգտում էին օր առաջ հասնել Վան ու ինքնապաշտպանության դիմած շրջաններին` հանկարծ ստանում են հարձակումը դադարեցնելու մասին գեներալ Նիկոլաևի հրամանը: Ավելի քան զարմանալի էր ու անսպասելի նման որոշումը: Իսկ Վանից այդ օրերին ստացվող տագնապալի լուրերը թելադրում էին, որ անհրաժեշտ էր կատարել ճիշտ հակառակը: Յապոնի վկայությամբ` այն պահին, երբ ռուսական հրամանատարությունը անորոշ պատճառներով ձգձգում էր կամ դադարեցնում հարձակումը, իրենք լի էին վճռականությամբ, թեկուզ փոքրաթիվ խմբով, անպայմանորեն շուտափույթ օգնության հասնել Վանի պաշարված եւ ժամ առ ժամ անհամբերությամբ կամավորներին սպասող հայությանը: Բարեբախտաբար, ռուսական հրամանատարությունը, առաջնորդվելով ինչ-ինչ նկատառումներով, փոխում է իր նախկին որոշումը, եւ զորքերը վերսկսում են հարձակումը եւ շարժվում են դեպի Վան: Առաջապահ ունենալով Յապոնի եւ Զեմլյակի հեծյալ հարյուր ակները` 2-րդ կամավորականը, առաջ ընկնելով հարձակվող ողջ զորամիավորումից, մոտենում է Վանին: Մայիսի 5-ի առավոտյան Արարատյան գնդի հեծյալ ջոկատը Դաշնակցական Խեչոյի եւ քաղաքին ավելի մոտ գտնվող 2-րդ կամավորականի Դալի Ղազարի գլխավորած առաջապահ վաշտը մտնում են քաղաք: Ընդամենը երկու ժամ անց քաղաք են մտնում 2-րդ կամավորական զորախմբի մյուս վաշտերը եւ արժանանում քաղաքի բնակչության ջերմ ընդունելությանը: Երկու օր անց քաղաք են մտնում Համազասպի եւ Քեռու 3-րդ, 4-րդ զորախմբերը եւ գեներալ Նիկոլաեւի զորագնդերը, իսկ ավելի ուշ Վան է հասնում նաեւ Անդրանիկի զորամասը: Նախորդ բոլոր մարտերում, գլխավորապես գործելով զորախմբի ավանգարդում, իրեն հերոսաբար է դրսևորել Յապոնի գլխավորած հեծյալ վաշտը, որին զորախմբի հրամանատար Դրոն բազմիցս հանձնարարել է ամենադժվարին և կարևոր նշանակություն ունեցող առաջադրանքները: Վան-Վասպուրականի ազատագրումը, կարելի է ասել, գործի միայն սկիզբն էր, առջեւում էին Շատախը, Մոկսը, Բաղեշը, Տարոնը, Սասունը եւ Արեւմտահայաստանի մյուս շրջանները: Ընդամենը մեկ օր Վանում անցկացնելով՝ 2-րդ զորախումբը ուղեւորվում է Շատախ: Շատախի պաշտպաններին օգնության հասնելը կապված էր լուրջ դժվարությունների հետ: Շատախ տանող ուղին անցնում էր քրդերով խիտ բնակեցված Գորան դաշտավայրով: Թուրքական հրամանատարությունը քրդական յուրաքանչյուր գյուղ վերածել էր ամուր պաշտպանական հանգույցի: Բացի դրանից, Հիրճ գյուղից դեպի Գորանի դաշտ տանող միակ ճանապարհը շրջափակված էր կիրճերով, որի թաքստոցներում դիրքավորվել էին թուրք զինվորներն ու քրդական զինյալ խմբերը67:

Հարձակումը զարգացնելու կամավորների միակ հնարավորությունը թշնամու ամրությունները շրջանցելն էր: Զորախմբի հրամանատարը` Դրոն, հրամայում է Ղազար Քոչարյանի վաշտին` շրջանցել թշնամու ամրություններն ու հարվածել թիկունքին, որին պիտի զուգորդեր Յապոնի, Զեմլյակի հեծյալ ջոկատների ճակատային գրոհը: Զորախմբի հրամանատարության կիրառած մարտավարությունը պսակվում է հաջողությամբ: Հակառակորդի խմբերը, ընկնելով խաչաձեւ կրակի տակ, դիմում են փախուստի: Զարգացնելով հարձ ակումը` զորախումբը գրավում է քրդական բնակավայրերը ու մտնում հայկական Սեւտիկն գյուղը: Թուրքական զորքերը, որոնք արդեն 45-րդ օրն էր, ինչ պաշարել էին Շատախը, հայ կամավորն երի լուրն առնելուն պես հեռանում են մարտադաշտից: Պատմում է Շատախի ինքնապաշտպանության հրամանատարն երից Տիգրան Բաղդասարյանը. «... անմիջապէս Սեւտիկնցի Յակո- բի հետ կը շտապեմ հասնել Սեւտիկն: Մութն էր արդէն, երբ կը հասնիմ գիւղը: Աչքի կը զարնեն մեր կամաւորների վրաններն իր ենց պլպլուան ճրագներով: Կը մտնեմ տէրտրոջ սենեակը, եւ ահա կը հանդիպիմ Դրօյին շրջապատուած իր վաշտապետներով՝ Նժդեհը, Մեսրոպը, Եապոնը, Մարտիրոսը եւ այլն»68:

1915 թ. մայիսի 12-ին 2-րդ կամավորականը մուտք է գործում Շատախ գավառի ինքնապաշտպանության կենտրոն՝ Թաղ գյուղը69: Նույն օրերին Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությ անը ներկայացված զեկուցագրում նշվում է. «Մայիսի 8-ին սկսելով առաջխաղացումը՝ 2-րդ զորախումբը բազում մարտեր մղեց թուրքերի եւ քրդերի հետ, որոնք, կենտրոնանալով Գորան դաշտավայրում, փակել էին դեպի Շատախ տանող ճանապարհը: Բայց յուրաքանչյուր քայլում պարտության մատնելով հակառակորդին՝ զորախումբը արագորեն մաքրեց այդ շրջանները եւ մայիսի 12-ին մուտք գործեց Շատախ»70: Կռիվների ընթացքում կամավորները բռնագրավում են մեծ քանակությամբ ռազմավար, հազարավոր ոչխարներ եւ բաժանում Շատախի եւ Սեւտիկնի հայ բնակիչներին: Ամփոփելով դեպի Վանա լճի հարավային շրջանները ազատագրելու նպատակով 2-րդ կամավորականի ձեռնարկած մարտ ական գործողությունների արդյունքները՝ կարելի է ասել. մի շարք մարտերում արագորեն հաղթահարելով թշնամու դիմադրությունը՝ Յապոնի վաշտը Դալի Ղազարի, Մարտիրոս Աբրահամյանի վաշտերի համագործակցությամբ ազատագրում է Մոկ, իսկ Մեսրոպի գլխավորած վաշտը գրավում է Սոքանը: Մոկսը ազատագրելուց հետո Յապոնի վաշտը Դրոյի առաջնորդած զորախմբի հետ միասին արշավում է Սպակերտը եւ միասնական ուժերով ջախջախելով գյուղը պաշարող թուրքական զորաջոկ ատներին ու քրդական հրոսակախմբերին, այնտեղ հանգրվանած ավելի քան չորս հազար հայերի տեղափոխում են Մոկս: Նույն օրերին Քեռին եւ Համազասպը միացյալ ուժերով գրավում են Ոստանը եւ Աղթամարը71: Դրոն, Մոկսի պաշտպանությունը հանձնարարելով Նժդեհին, իր զորամասի հիմնական ուժերով տեղափոխվում է Աղթամար, ապա՝ Սուրբ Հակոբ: Վանից մինչեւ Շատախ-Մոկս, Աղթամար-Ոստան եւ Նորդուզ ձգվող շրջանների ազատագրական մարտերում հայկական կամավորական խմբերը գործել են կազմակերպվածությամբ ու համագործակցած: Առջեւում Տարոնն էր ու Սասունը: Պարտություն կրելով մի քանի ճակատամարտերում` թուրք հրամանատարությունը, այնուամենայնիվ, կարողանում է զգալի ուժեր կենտրոնացնել Շատախից դեպի Տարոն ու Սասուն ձգվող ճակատում, որտեղ մարնչում էին կամավորական 2-րդ, 3-րդ եւ 4- րդ զորախմբերը:: Հունիսի 15-ին այդ ճակատում է կենտրոնանում նաեւ Անդրանիկի 1-ին զորախումբը72:

Տարոն արշավելու նախօրեին հայկական բոլոր չորս զորախմբերը Նիկոլաեւի զորամասից անցնում են գեներալ Տրուխինի զորամասը: Տվյալ ժամանակահատվածում հայ կամավորական խմբերի կենտրոն ացումը միեւնույն ուղղության վրա շատ կարեւոր էր եւ թելադրվ ած ռազմաճակատում տիրող կացությամը: Գեներալ Տրուխինի զոր ամասը պիտի հարձակվեր դեպի Տարոն, ապա նաեւ Սասուն: Այդ ժամանակ Ոստան գյուղաքաղաքի մերձակայքում կամավորական զորախմբերը դժվարին կռիվներ էին մղում ընդդեմ թուրքական կանոնավոր զորամասերի, որոնց օգնում ու աջակցում էին քրդական հեծյալ հրոսակախմբերը: Ռազմաճակատի այդ հատվածում կենտրոնացված էին 2-րդ կամավորականի մարտական ուժերի մի մասը, իսկ Յապոնի, Կարբեցի Օնեի ու Մարտիրոսի վաշտերը դեռեւս գտնվում էին Մոկսում: Չափազանց անհրաժեշտ էր բեկում մտցնել ընթացող մարտ երում, հաղթահարել հակառակորդի դիմադրությունն ու առաջ շարժվել: Առաջնորդվելով այդ իրողությամբ` Դրոն երկտող է գրում իր օգնական Նժդեհին, որի հրամանատարությամբ էին գործում Մոկսում գտնվով զորավաշտեր, եւ հրամայում Մոկսի պաշտպ անության համար թողնել կես վաշտ, իսկ մյուսներին ուղարկել Աղթամար: Ըստ Մարտիրոսի «Նժդեհը չէր ուզում գումարտակի միաւորները բաժանել իրարից, գտնելով` «Կամ բոլորս էլ պիտի գնանք, կամ ոչ ոք»73:

Բայց չէ որ կամավորական զորախմբերի համար հարձակման կարեւորագույն եւ գլխավոր ճակատը, այնուամենայնիվ, Տարոն եւ Սասուն ձգվող ուղությունն էր, իսկ Մոկսը կարելի էր պաշտպանել նույնիսկ փոքրաքանակ ուժերող: Սթափ գնահատելով այդ իրողությունը` Յապոնն ու Մարտիրոսը ընդդիմացել են Նժդեհին եւ պատասխանել. «…երբ հրամանատարը կանչել է մեզ, մենք պիտի մեկնենք առաւօտեան, չենք կարող մնալ… Առաւօտեան, երկու վաշտով ճանապարհւեցինք Մոկսից»74: Իր հրամանատարությամբ մարտնչող ռուսական զորագնդերի ու հայ կամավորական զորախմբերի մարտական ուժերի անհրաժեշտ վերախմբավորելուց հետո գեներալ Տրուխինը սկսում հարձ ակումը: Զեյվա, Սորբ եւ Դատվան բնակավայրերի մերձակայքում տեղի ունեցած մարտերում գեներալ Տրուխինի զորամասի համագործ ակցությամբ ջախջախելով իրենց դիմակայող հակառակորդի ուժերը` հայ կամավորական զորախմբերը հասնում են Տարոն աշխ արհի Ախլաթ գավառը, մինչեւ մեծ հայդուկապետ Աղբյուր Սերոբի ծննդավայրը` Սողորդ75: Կավրե-Շամեի կռվից մինչեւ Բերկրի, Վան եւ ապա Շատախի, Մոկսի, Սորբի ու Դատվանի ազատագրումն անբասիր ու հերոսաբար է գործել 2-րդ կամավորականը, որի կազմում էր Յապոնի գլխավորած հեծյալ հարյուրակը, ապա նաեւ` վաշտը: 2–րդ կամավորականի մարտական գործողությունները ներկայացնող վավերագրերի ու հուշագրությունների ուսումնասիրությունն աներկբա վկայում է, որ տեղի ունեցած բոլոր մարտերում նրա առաջնորդած վաշտը մշտապես գործել է ամենաշիկացած ու մեծամասամբ ամենաառաջավոր կետերում: Թվում է, որ հայ կամավորական զորախմբերին հրաշալի հնարավորություն էր ընձեռվում արագորեն առաջ շարժվել դեպի Տարոն, ապա Սասուն, ուր նրանց էին սրտատրոփ սպասում լեռներում խմբված տասնյակ հազարավոր հայեր: Սակայն Ախլաթ գավառ մուտք գործելուց հետո ռուսական զորքերն անսպասելիորեն դադարեցնում են հարձակումը: Ցավոք, այդ ժամանակ եւս ռուսական զորքերի գործողությունն երում ինչ-ինչ պատճառներով դարձյալ նկատվում են դանդաղկոտություն ու անվճռականություն: Ռուսական հրամանատարությ ան կիրառած այդօրինակ մարտավարությունը դեռեւս ամենասարսափելին չէր: Դատվանի հաղթական կռվից մի քանի օր անց հետեւում է ռուսական հրամանատարության կողմից ազատագրվ ած տարածքները թողնելու եւ նահանջելու անսպասելի, իսկ իրավամբ արեւմտահայության համար կործանարար նշանակություն ունեցող հրամանը: Ավելին, ռուսական զորքերի հրամանատարությունը մի շարք նկատառումներով աշխատում էր հայերից թաքցնել ու ծածուկ պահել իրենց զորքերի նահանջելու իրողությունը: Այս առնչությամբ ավելի քան ուշագրավ է ու զարմանալի Արարատյան զորագնդի հրամանատար Վարդանի հարցումին գեներալ Նիկոլաեւի տված հետեւյալ պատասխանը. «Կողմնակի կերպով իմանում եմ, վոր գեներալ Նիկոլաեւը առանց մեզ իմաց տալու ուզում է գաղտնի կերպով նահանջել դէպի Կովկաս: Գնում եմ մոտը եւ հարցնում նահանջի առթիվ. Ասում է այո’, ուզում եմ նահանջել եւ չեմ ուզում վոր ժողովուրդը իմանա. վոր նա էլ միանա եւ խանգարի մեր նահանջի ճանապարհը»76:

Հայ կամավորական մարտախմբերի համար թերեւս ամենապատասխանատու պահն էր: Այժմ արդեն իրենց վճռական խոսքը պիտի ասեին հենց իրենք՝ կամավորական զորախմբերը, որոնք կոչվ ած էին ժամանակին օգնության հասնել եւ կոտորածներից փրկել արեւմտահայությանը, իսկ այս դեպքում` Սասունի լեռներում խմբված բազմահազար հայությանը: Ինչ մարտավարություն պիտի ընտրեին կամավորները. պիտի ենթարկվեին հրամանատարությ ան հրամանին ու պարպեին աազատագրված տարածքները, թե շրջանցելով հրամանատարության որոշումը` շարժվեին դեպի Տարոն, ապա նաեւ` Սասուն: Դժբախտաբար, Տարոնի եւ Սասունի տասնյակ հազարավոր հայության համար կենսական նշանակություն ունեցող այս կարեւորագույն հարցի վերաբերյալ միասնական եւ անհրաժեշտ որոշում կայացնելու գործում կամավորական զորախմբերի հրամանատարները պաշտպանել են տարբեր տեսակտներ: Հրամանատարների միջեւ առաջացած տարաձայնությունն երի պատճառով չի կայացվել միասնական որոշում: Դրա հետեւանքը լինում է այն, որ կամավորական խմբերը, ենթարկվելով վերին հրամանատարության որոշմանը, թողնում են ազատագրված տարածքներն ու բռնում նահանջի ուղին77:

Եթե կամավորական զորախմբերը, այնուամենալնիվ, փորձեին միասնական ուժերով ձեռնարկել արշավանքը եւ կարողանային ազատագրել Տարոնն ու Սասունը, ապա դրանով մեծագույն ու անգնահատելի ծառայություն կմատուցեին բովանդակ հայ ժողովր դին, բայց նման փրկարար գործողություն կամավորները չձեռնարկեցին: Հուլիսի 13-ին 2-րդ զորախումբը նահանջելով հասնում է Ալջ եւազ, ուր արդեն գտնվում էր գեներալ Նազարբեկովը: Զորքերի նահանջն ու հետագա գործողությունների մարտավարությունը սահմանելու նպատակով Ալջեւազում գումարվում է խորհրդաժողով, որին մասնակցել է նաեւ Դրոն: Պարզվում է, որ ռուսական զորքերի հրամանատարության շրջանում իշխել է նաեւ թուրքերին անձնատուր լինելու մտայնությունը: Իր հուշերում անդրադառնալով այդ խորհրդաժողովին` Յապոնը նշում է. «...երբ ժողովից վերադարձաւ (նկատի ունի ԴրոյինՀ. Գ.), կանչեց ինձ ու ասաց, որ դրութիւնը բաւական լուրջ է, քանի որ տաճիկները գրաւել են Արճեշը ու կտրել նահանջի գիծը: Ռուսները կարող էին անձնատուր լինել, բայց մենք անձնատուր լինելու մասին մտածել իսկ չէինք կարող: Հէնց այդտեղ էլ Դրօյի հետ որոշեցինք, որ ռուսական բանակի անձնատուր լինելու դէպքում՝ նրանից բաժանուենք ու թշնամու շղթան ճեղքելով՝ Ալադաղով անցնենք Դիադին: Այդտեղի բոլոր ճար ու ճամբաներին լաւ ծանօթ էինք»: Հուլիսի կեսերին երեք ուղղություններով սկսվեց ռուսական զորքերի նահանջը: Նահանջի առաջին թեւը Բուլանուխ-Մանազկերտ-Ալաշկերտ-Արարատյան դաշտ ուղղությունն էր: Երկրորդ ուղղությունը ձգվում էր Վանա լճի հարավային ափով դեպի Սորբ, Ոստան, Վան եւ ապա Արճակ-Սարայի գծով դեպի Իրան: Մյուս թեւը նահանջելու էր Ախլաթ, Արճեշ, Բերկրի եւ Աբաղայի դաշտի միջով դեպի Կովկաս: 2-րդ զորախումբը 1-ին կամավորականի հետ պիտի նահանջեր երրորդ ուղղությունով: Համաձայն Կ. Սասունու տվյալների` «Այս երեք ուղղութեամբ նահանջող ժողովրդի թիւը 150,000-էն աւելի էր: Կամաւորական բոլոր գունդերու զինուորները միասին առած՝ 5000-ի կը հասնէին: Ատոնց վրայ պէտք է աւելացնել 3000-ի չափ ալ զինուած ժողովուր դ, որ կրցած էր օգտուիլ բանակներու ներկայութիւնէն ու զինուիլ հնարաւոր միջոցներով»78:

Հուլիսի 15-ին սկսվում է ռուսական զորքերի զանգվածային նահանջը: 2-րդ զորախումբը նահանջելիս անցնում է քանդված ու ավերակների վերածված Ախլաթով եւ մոտենում Արճեշին, ուր ինքնապաշտպանության դիմած հայ բնակչությունը կռիվ էր մղում ընդդեմ հարյուրավոր քուրդ զինված հրոսակների: Մարտադաշտում 2-րդ զորախմբի հայտնվելը Արճեշի հայությ ան համար փրկարար նշանակություն է ունենում: Յապոնը իր հուշերում անդրադառնում է Արճեշահայության ինքնապաշտպանությանը, որը, կարելի է ասել, եզակի սկզբնաղբյուր է հայ պատմ ագրության համար: «Շարժուեցինք դէպի Արճէշ,-գրում է Յապոնը,- որ իմացանք, թէ շրջապատուած էր 700-ից աւելի քրդերով, բայց հայերը լաւ դիմադրում էին: Իմ վաշտս առած` առաջ անցայ: Թշնամին, որ իր թիկունքում մեզ նկատեց, այլեւս չդիմացաւ եւ մի թեթեւ կռուից յետոյ թողեց ու փախաւ: Մտանք Արճէշ եւ այդ մասին իսկոյն յայտնեցի Դրոյին»: Քուրդ հրոսակների հարձակումներից փրկելով Արճեշի հայ բնակչությանը 2-րդ կամավորականը շտապում է Բերկրի-Կալա պաշտպանելու այդ ուղությամբ դեպի Արեւելյան Հայաստ ան ուղեւորվող Վան-Վասպուրականի գաղթականությանը, որոնց միացել էին Մոկսի, Գավաշի եւ Շատախի հայությունը: «Մոտենալով Բերկրի-Կալայի կիրճին, - վերհիշում է գեներալ Նազարբեկովը, - ես տեսա գաղթականներին, որոնք զանգվածաբար հեռանում էին Վանից եւ նրա մերձակա գյուղերից: Մարդու հոգին ցնցող նույն պատկերն էր, ինչ տեսել էի 1914 թ. դեկտեմբեր ամսին Սալմաստից եւ Խոյից նահանջելու ժամանակ: Նայելով այդ թշվառ փախստականներին՝ ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու է այդ կատարվում, քանի որ Վանին ոչ մի վտանգ չէր սպառնում եւ բացի դրանից Վանի մատույցները հարավային ուղղությամբ պաշտպանված էր գեներալ Տրուխինի զորամասերի ուժերով (3-րդ եւ 4-րդ հայկական կամավորական խմբերը, սահմանապահների մեկ գումարտակ, Սիբիրյան կոզակների մի գունդ եւ մեկ մարտկոց), իսկ լճի հյուսիսային մասում իմ զորամասն էր: Այս ամենից բացի Վանում կային եւս բավականաչափ ուրիշ ուժեր79:

Ռուսական զորքերը նահանջում էին գրեթե ռազմաճակատի ողջ երկայնքով: Հայ կամավորական խմբերի կարեւորագույն խնդիրը գաղթականության անվտանգության ապահովումն էր: Հայ գաղթականների հսկայական բազմությունը հուլիսի 23-ին հասնում է Բերկրի, եւ նույն օրը գաղթականությանը հետապնդող թուրքական զորքերն ու քրդական հրոսակախմբերը նույնպես հասնում են Բերկրի եւ հարձակվում գաղթական քարավանների վրա: Պիտի նշել, որ մի քանի կիլոմետր երկարությամբ ձգվող հայ գաղթականության քարավանների պաշտպանությունը ռուսական բանակի հրամանատարությունը կազմակերպել է շատ վատ: Ռուսական զորքերն ու Անդրանիկի զորախումբը գաղթող քարավաններից բավականին առաջ էին անցել: Համազասպի եւ Քեռու զորախմբերը «Արարատյան» զորագնդի հրամանատարությ ան անփույթ ղեկավարման հետեւանքով կտրվելով գաղթականության հիմնական զանգվածից՝ անցել էին Պարսկաստան: Ճակատագրական պահ էր. Բերկրին կարող էր վերածվել բազմահազարանոց գաղթականության գերեզմանոցի, եթե ամենավճռորոշ պահին թշնամու հետ օրհասական գոտեմարտի բռնված Վասպուրականի, Մոկսի եւ Շատախի մարտիկներին օգնության չհասներ 2-րդ զորախումբը: Հուլիսի 23-ին` ամենաճակատագրական պահին հասնելով մարտադաշտ՝ Դրոն հրամայում է Յապոնի, Մարտիրոսի, Մեծ Ղազարի զորավաշտերին՝ անհապաղ գրավել Բերկրի կիրճը եւ տեղանքն իշխող բարձունքները: Երկու օր շարունակ Վասպուրականի, Մոկսի եւ Շատախի զինվորների համագործակցությամբ հետ մղելով թուրքական կա- նոնավոր զորագնդերի եւ քրդական զինյալ խմբերի գրոհները՝ զորախումբն օգնում է գաղթականության մեծ մասին անցնելու Բերկրի կիրճով եւ փրկվելու անխուսափելի կործանումից80:

«Այդ նահանջի ընթացքում, - նշվում է ռազմաճակատից հաղորդվող ամփոփագրում,-իր մարտական պաշտպանությամբ խումբը կարողացավ ապահովել Ալաշկերտի սարահարթում խմբված հսկայական քանակի հայ փախստականների տեղափոխությունը»81:

Յապոնի հավաստմամբ «Դրա բարձունքները(նկատի ունի Բերկրիի բարձունքները-Հ. Գ.) գրաւելով` այնքան մնացինք, մինչեւ որ Վանի ու շրջանի գաղթը վերջացաւ»: Հուլիսի վերջին 2-րդ կամավորականը գաղթականության հետ միասին հասնում են Իգդիր: Զորախմբի հրամանատարների գլխավոր մտահոգությունը թուրքական զորքերի ու քրդական հրոսակախմբերի դեմ դեռեւս մարտնչող Տարոնն ու Սասունն էին: Եվ միայն շաբաթներ անց վերին հրամանատարությունը վերջապես համաձայնվում է, որ Դրոն հայ կամավորական զին ավաշտերից կազմած զորամասով արշավի Տարոն եւ Սասուն: Սակայն ռազմաճակատում տիրող իրավիճակի պատճառով չի իրականանում Տարոն եւ Սասուն արշավելու ծրագրը: Ռուսական 4-րդ կորպուսի հրամանատար գեներալ Օգանովսկին Դրոյին հանձնարարում է մեկ այլ պատասխանատու առաջադրանք, որը պատմությանը հայտնի է «Ալադաղի արշավանք» անվամբ: Մարտիրոս Աբրահամյանի մեկնաբանմամբ «Յիշեալ գաղթի ժամանակ, Ալադաղի քրդութիւնը շատ էր անհանգստացրել գաղթականութեանը, անընդհատ յարձակում գործելով ճանապարհի վրայ: Այդ պարագան գրաւած լինելով բարձր սպայակոյտի ուշա- դրութիւնը, Դրօյին հրահանգուեց հետեւակը թողնել հանգստանալու, վերակազմել, մարզել եւ երեք հեծեալ հարիւր եակներ կազմել՝ Ալադաղի քրդութիւնը պատժելու համար: Դրօն արագ կերպով կազմակերպելով հարիւրեակները, մեկնեց Ալադաղ»82:

Ալադաղի արշավանքին որպես հարյուրակի հրամանատար մասնակցել է նաեւ Յապոնը: Սեպտեմբերի 6-ին 2-րդ կամավորական զորախումբը հասնում է Դիադին եւ միանալով ռոտմիստր Կորոլկովի գլխավորած երկու հեծյալ հարյուրյակներին՝ պատրաստվում է հաջորդ օրն իսկ դիմ ելու վճռական գործողությունների: Քանի որ Յապոնը քաջածանոթ էր տեղանքին, այդ պատճառով կռիվների ընթացքում նրա հրամանատարությամբ արշավախմբի աջ թեւում պիտի գործեր ոչ միայն իր հեծյալ հարյուրյ ակը, այլեւ 100 ռուս զինուորներ: Ալադաղի արշավանքը իրավամբ կարելի է համարել հայ կամավորական զորախմբերի իրականացրած ամենահաջողված ու արդյունավետ գործողություններց մեկը: Յապոնի, Զեմլյակի, Խոսրով Եղիազարյանիի հարյուրյակն երն ու փոխգնդապետ Կորոլկովի զորամասը Դրոյի ընդհա- նուր հրամանատարությամբ ներխուժում են Դոմպանտի, Զիլ անի եւ Ալադաղի շրջաններն ու մեկուկես ամիս ընթացող կռիվներում անխնա կոտորում այդ շրջանների թուրք-քուրդ խմբերին, որոնք ամենավայրագ ձեւով էին հաշվեհարդար տեսել հայերի հետ83:

Զորախումբը քրդերից բռնագրաված ավելի քան չորս տասնյ ակ հազար ոչխարներն ու 5000 կովերը քշում է Երևեւանի նահանգ ու հանձնում գաղթականությանը եւ կամավորական խմբերին: Ալադաղի հաղթական կռիվներից հետո, համաձայն ռուսական զորաբանակի հրամանատարության թույլտվության, արդեն կարելի էր կենսագործել դեպի Տարոն եւ Սասուն ծրագրած արշավանքը, սակայն Սասունից ռազմակայան հասած Ռուբեն Տեր-Մինասյանն ու Վահան Փափազյանը (Կոմս) գուժում են Տարոնի եւ Սասունի հայության բնաջնջման իրողությունը: Ալադաղի արշավանքի ավարտից հետո 2-րդ զորախումբը մեկնում է Երեւան, որտեղ դադար առնելով ու համալրելով մարաշարքերը` նոյեմբերին ուղեւորվում է Իգդիր, ապա մի փոքր անց` Բաթնոս: 1915 թ. նոյեմբերի վերջերին ռուսական զորքերը վերսկսում են հարձակումն ու հաստատվում Արճեշ-Բաթնոս բնագծերում: Արճեշը Բաթնոսից բաժանվում է Ծաղկաց լեռներով, եւ նրանց կապող հաղորդակցության ուղին անցնում է Զիլանի ձորով, որը գրեթե մշտապես ենթարկվել է քրդական զինյալ հեծելախմբերի հարձակումներին: Ռուսական հրամանատարությունը Արճեշ-Բաթնոս ձգվող տարածքը քրդական ցեղախմբերից մաքրելու նպատակով առավելապես օգտագործում էր հայկական կամավորական զորախմբերին: Թուրքական հրամանատարությունը, մի շարք կռիվներում կորցնելով մեծ քանակությամբ մարտական ուժեր, ռուս ական զորքերի հարձակումը խոչընդոտելու նպատակով ավելի է ակտիվացնում քրդական հրոսակախմբերի գործողությունն երը: Քուրդ հեծելախմբերի անակնկալ եւ պարբերաբար շարունակվող հարձակումները վտանգավոր կացություն են ստեղծում ռազմաճակատի թիկունքում: Նոյեմբերի վերջերին ու դեկտեմբերի սկզբներին քրդերի հարձակումների եւ ավերածությունների հետեւանքով խափանվում են ռուսական զորքերի հաղորդակցության ուղիները: Ռազմաճակատի թիկունքը մաքրելու ու հաղորդակցության ուղիները վերականգնելու նպատակով ռուսական բանակի հրամանատարության կարգադրությամբ հայկական 1-ին եւ 2-րդ զորագնդերից կազմվում է երկու արշավախումբ: Առաջադրանքը կատարելու նախօրեին 2-րդ զորախումբը գտնվում էր Բաթնոսում, իսկ 1-ին կամավորականը Արճեշում: Ձմռան դաժան պայմաններում հայկական 1-ին եւ 2-րդ կամավորական զորախմբերը հրաշալիորեն են կատարում մարտական առաջադրանքը: Շնորհիվ հայ կամավորների մարտական գործողությունների` վերականգնվում է կապն ու հաղորդակցությ ան ուղիները ռուսական զորամասերի միջեւ, ու բավարար հնարավորություն ստեղծվում հետագա ռազմական գործողությունն երի ծավալման համար: 1916 թ. սկզբներին Կովկասյան հրամանատարությունը ձեռնարկում է վճռական եւ խոշոր մարտական գործողությունն եր ռազմաճակատի մի շարք ուղղություններում: Գլխավոր՝ Կարին, Մուշ եւ Բիթլիս ուղղություններում կենտրոնանում են հայ կամավորական զորախմբերը: 2-րդ կամավորականը, որը հանդիսանում էր գեներալ Աբացեւի զորամասի առաջապահ ջոկատը, գործելու էր ԽնուսՄուշ ուղղությամբ: 1916 թ. ձմռանը իրականացվող ռազմական գործողությունները կամավորական զորախմբերի 5-րդ արշավանքն էր: Այս անգամ զորախումբը ուներ հետեւյալ կազմը. «Առաջին վաշտ, վաշտապետ` Դայի Ղազար, օգնականներ` Անդրէաս եւ Թովմաս. Երկրորդ վաշտ, վաշտապետ` Մարտիրոս Աբրահամեան, օգնականներ` Խնկօ եւ Մակեդոն. Երրորդ վաշտ, վաշտապետ` Մեծ Ղազար (Քոչարեան), օգնականներ` Տիգրան եւ Սերգօ. Առաջին ձիւաւոր հարիւրակի պետն էր Զեմլեակը: Երկրորդ ձիավոր հարիւրակի պետն էր` Եապոնը, օգնական` Խոսրով Եղիազարեանը»84:

Հունվարի 6-ին 2-րդ կամավորականը Մանազկերտի մոտ գետանցում է Եփրատը եւ ուղղություն վերցնում Խնուս, որտեղից հարձակումը պիտի զարգացներ դեպի Մանազկերտ, Տարոն, ապա նաեւ` Սասուն: 1916 թ. փետրվարի սկզբներին ռուսական զորքերի եւ հայ կամավորների կողմից իրականացվող հարձակողական գործողությունները պսակվում են հաջողությամբ: Արդեն նույն ամսի 5-ին գրավում են Մուշը եւ ինչպես նախորդ բոլոր մարտերում՝ քաղաք մտնողներից առաջինը Դրոյի գլխավորած 2-րդ կամավորական գունդն էր: Երկու օր անց Դրոն բարձրանում է Սասուն, ապա շարժվում սուրբ Առաքելոց վանքը85:

Մուշի գրավումից հետո 2-րդ կամավորական զորախմբի հրամանատարությունը ընդունում է գնդապետ Եգոր Տեր- Ավետիքյանը, իսկ Դրոն հիվանդության պատճառով տեղափոխվում է թիկունք: Գնդապետ Եգոր Տեր-Ավետիքյանի հրամանատարությամբ զորախումբը մասնակցում է Տարոնի եւ Սասունի շրջանները թուրքերից եւ քրդերից մաքրելու կռիվներին, իսկ ապա տեղափոխվում Բիթլիսի ճակատ, որտեղից Բիթլիսը ազատագրելուց հետո դարձյալ վերադառնում է Մուշ: Ապրիլի 3-ին զորամաս է վերադառնում արդեն ապաքինված Դրոն եւ վերստին ստանձնելով 2-րդ կամավորական զորախմբի հրամանատարությունը՝ հաջորդ օրն իսկ իր զորավաշտերին առաջնորդում է մարտի:Արդեն հայտնի էր, որ Կովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար, մեծ իշխան Նիկոլայ Նիկոլ աեւիչը որոշել էր ցրել հայ կամավորական խմբերը: Իհարկե, բազում կռիվների ու արհավիրքների բովով անցած կամավորների, առավել եւս հրամանատարների համար չափա- զանզ զայրացուցի չէր ու վիրավորական իրենց հարազատ զոր ախմբերի նկատմամբ ցարական իշխանությունների դրսեւորած անսպասելի եւ անարդար վերաբերմունքը: 2-րդ կամավորականի վաշտապետերը, Դրոյից տեղեկանալով ցարական իշխանությունների կայացրած այդ մասին, հրաժարվում են մասնակցել արդեն ընթացող ճակատամարտերին, սակայն «...Դրօն առաջարկեց այս անգամ էլ մասնակցել վերջին կռուին եւ պատուով մնաս բարեւ ասել»86:

Նույն` կռիվներին չմասնակցելու տրամադրությամբ է համակված եղել նաեւ Յապոնը: Եւ միայն իրենց հրամանատարի` Դրոյի նկատմամբ տածած հարգանքի պատճառով վաշտապետերը, որոնց թվում նաեւ` Յապոնը, համաձայնվում են մասնակցել մարտերին: Արեւմտահայաստանի Կազմագեադուկ բնակավայրի մերձ ակայքում տեղի ունեցած մարտական գործողությունների մասնակցությունը 2-րդ կամավորական զորախմբի մղած վերջին կռիվն էր: Կազմագեադուկի կռվում թուրքական զորախումբը, չդիմանալով հայ կամավորների եւ ռուսական զորավաշտերի գրոհներին, մեծ կորուստներով նահանջում է: Սակայն մարտ ադաշտ են հասնում թուրքական նոր գումարտակները եւ նահանջող զինաջոկատների հետ հարձակվում հայ զինավաշտ երի վրա: Թշնամու արձակած գնդակներից վիրավորվում է 2-րդ վաշտի հրամանատար Բաշգառնեցի Մարտիրոսը, սպանվում է հայ զորագնդի կազմում գործող ռուսական վաշտի հրամանատար Իվանովը: Ռուս զինվորները իրենց հրամանատարի սպանվելուց հետո մատնվելով խուճապի՝ դիմում են փախուստի: Մարտիրոսի վիրավորվելու պատճառով նրա վաշտի զինվորները նույնպես տեղի տալով թուրքերի գրոհներին, սկսում են նահանջել: Հակառակորդը կարող էր օգտվել ստեղծված կացությունից եւ զարգացնելով հարձակումը` մեծ կորուստներ պատճառել, եթե չձեռնարկվեին վճռական քայլեր: Այդ վճռորոշ պահին Դրոն, առաջնորդելով Յապոնի եւ Զեմլյակի հեծյալ հարյուրակները, սրընթաց գրոհ է ձեռնարկում եւ կտրուկ փոխում մարտադաշտում տիրող կացությունը: «… Յետ նահանջող կամաւորները, տեսնելով իրենց սիրելի հրամանատարին, կանգ էին առել: Դրօն խառնիճաղանջ զօրքին կարգի էր բերել, յարձակուել թշնամու վրայ, վերականգնել դրութիւնը, յետ վերցրել ռուսների թողած գնդացիրները, կարգով նահանջել ու ամրացել էր նախկին դիրքերում՝ Զանգոկի բարձունքներում»87:

Երեկոյան կռիվն ավարվում է, եւ 2-րդ կամավորականը, իր դիրք երը հանձնելով մեկ այլ զորամասի, տեղափոխվում է Ղզլաղաջ, ուր գտնվում էր այդ օրվա կռվում վերք ստացած Մարտիրոսը: «Գիշերն,-գրում է Մարտիրոսը,-ինձ մօտ եկաւ Դրօն, իր հետ` Զեմլեակը, Եապոնը, Մեծ Ղազարը, Դալի Ղազարը, Ռիժա Տիգրանը:Զրուցեցինք մինչեւ ուշ գիշեր: Առաւօտեն ինձ փոխադրեցին Մուշ…»88:

Արեւմտյան Հայաստանը արդեն ամբողջովին ազատագրվել էր, եւ ցարական իշխանությունների համար հայկական կամավորական խմբերն այլեւս պետք չէին, իսկ Դրոյի դիպուկ գնահատմամբ «...Ռուս կառավարությունը մեզ իրեն գործիք դարձրեց, եւ երբ մեր կարիքն անցավ, մեզ դեն շպրտեց»89:

Ահա այս կռվից հետո 2-րդ զորախմբի հրամանատարությունը ստանձնում է գնդապետ Սամարցեւը: Կազմալուծված հայկական զորախմբերի փոխարեն ռուսական բանակի կազմում պիտի կազմավորվեին վեց գումարտակն եր, որտեղ կարող էին իրենց ծառայությունը շարունակել այն հրամանատարները, ովքեր ստացել էին սպայական աստիճան: Կռիւների ընթացքում հայ կամավորական խմբերի հրամանատարներն ու մարտիկները պարգեւատրվել են բազմաթիւ շքանշ աններով ու մեդալներով, կառավարական այլ պարգեւներով: Ուշագրավ է, որ կամավորական զորախմբերից շքանշաններով ու մետալներով ամենաշատը պարգեւատրվել են 2-րդ կամավորականի հրամանատարներն ու մարտիկները: 2-րդ կամավորականի 76 մարտիկներ պասրգեւատրվել են Գեորգեւյան խաչով, իսկ 138-ը` մեդալներով90:

Օրինակ, Յապոնը ստացել է հետեւյալ պագեւները. «… Գէորգեւսկի մեդալ, 4-րդ աստիճանի, եւ խաչեր 4-րդ, 3-րդ, 2- րդ եւ 1-ին աստիճանների»: Վերոհիշյալ պարգեւներից զատ, նա հատկապես Կազմագեադուկի կռիւների համար Սիլիկեանի առաջարկությամբ 1916-ի ապրիլի 23-ին ստացել է սպայական աստիճան: 2-րդ կամավորականից նույն պարգեւները ստացել են նաեւ Դրոն, Մարտիրոսն ու Զեմլյակը: Կամավորական խմբերի նկատմամբ ցարական իշխանությունն երի դրսեւորած վերաբերմունքից հիասթափված բազմաթիվ կամավորականներ հրաժարվում են ծառայությունից ու վերադառնում իրենց բնակավայրերը: Յապոնը թեպետ ստացել է սպայկան աստիճան(պարուչիկ) եւ հետեւաբար կարող էր մնալ ծառության ռուսական բանակում, բայց հրաժարվում է հետագա ծառալությունից ու թողնելով Արեւմտյան Հայաստանի տարածք` Դրոյի եւ մի խումբ մարտական զինակիցների հետ վերադառնում է Երեւան: Հարկ է նշել, որ հայկական զորախմբերի կազմավորման եւ նրանց հետագա գործունեությանն առնչվող խնդիրների կենս ագործման գործում Հայոց Ազգային Բյուրոյի եւ ցարական կառավարության միջեւ թեպետ կային որոշակի ընդհանրությունն եր, սակայն եղել են նաեւ հակասություններ: 1917 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Թիֆլիսում գումարված Հայոց Ազգային համախորհրդակցությունում կամավորական շարժմանը նվիրված իր զեկույցում Հայոց Ազգային Բյուրոյի կամավորական զորախմբերի շտաբի պետ Նիկոլ Աղբալյանը, խոսելով կամավորական զորախմբերի լուծարման պատճառների մասին, վկայակոչում է հետեւյալ փաստարկները. «Կառավարության թշնամանքը դեպի հայ կամավորներն ուներ մի այլ հիմնական պատճառ. այդպիսի մի զինական ուժ որոշ բարոյական կշռով չէր կարող հաճելի լինել բռնակալությ ան: Այդ ուժը նկատվում էր իբրեւ մի վտանգ ապագայի համար: Ահա այդ էր պատճառը, որ կամավորների կատարած մի շարք փայլուն գործողություններն անտեսվում էին պաշտոնական մարմինների կողմից, չէին հրատարակվում, մի բան, որ խոր կերպով վիրավորանք էր հասցնում թե’ մարտիկներին եւ թե’ առհասարակ հայերի ազգային զգացմունքներին» : Ծառայությունից հրաժարվելուց հետո Յապոնը ցանկանում է բնակություն հաստատել Երեւանում, սակայն նրան բախտ չի վիճակում իրականացնելու իր երազանքը: Ցարական իշխանությունն երը, չմոռանալով 1905-1906 թթ. հայ-թուրքական ընդ- հարումներից հետո Հ. Յ. Դաշնակցության նկատմամբ հարուց ած գործը, վերսկսում են իրենց հատուկ ծառայությունների միջոցով հետապնդել դաշնակցական գործիչներին` ուշարության չարժանացնելով անգամ կամավորական զորախմբերի կազմում կռիվներին նրանց մասնակցության հանգամանքը, մատուցած ծառայություններն ու ստացած պարգեւները: Յապոնը, կաշառելով դատախազության պատասխանատու աշխատակիցներից մեկին, Յովսէփ Միրզոեանի կեղծ անցագրով անցնում է Ռուսաստան, հաստատվում է Օրենբուրգ քաղա- քում, ուր խանութ է բաց անում: Չնայած առեւտրի ոլորտում նրա գործերը վատ չեն դասավորվել, սակայն հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած դեպքերի թելադրանքով նա հարկադրված թողնում է Օրենբուրգն ու վերադառնում հայրենիք: Ցարիզմի տապալումից հետո Ռուսական կայսրությունում, բնականաբար նաեւ Կովկասում ու Հայաստանում փոխվում է տիրապետող քաղաքական կացությունը: Հայաստանում գործ ելու համար ավելի քան անհրաժեշտ էին կազմակերպական ակնառու կարողություններով օժտված, մարտադաշտում կոփվ ած նվիրյալներ, որոնք ի զորու կլինեին առաջնորդելու ջարդերի ահավոր սարսափներն ապրած հայությունը ու լուծելու նրա առջեւ ծառացած խնդիրները: Յապոնի ներկայությունն անկասկած նույնպես անհրածեշտ էր հայրենիքին: «1917 թուականին,-գրում է Յապոնը,- ցարիզմի անկումից քիչ անց, Դրոյից հեռագիր առի. կուզէր որ անմիջապէս դառնամ: Առանց ժամանակ կորցնելու ծախեցի խանութս ու վերադարձայ Երեւան»: Ռազմաճակատի թիկունքում ստեղծված տագնապալի կացությունը կարգավորելու, ազգամիջյան բախումները կանխելու նպատակով Ռուսաստանի ժամանակավոր կառավարության որոշմ ամբ խառը ազգաբնակչություն ունեցող վայրերում ստեղծվում են «Ազգային խառը մարմիններ»: Այդ մարմինները ժողովրդի կողմից ընտրված յուրօրինակ գործադիր իշխանություններ էին, որոնք պիտի ոչ միայն տեղերում ղեկավարեին գյուղական համայնքները, այլեւ կայուն խաղաղություն հաստատեին տարբեր ազգություններին պատկանող բնակիչների միջեւ: Անդրադառնալով այդ ժամանակահատվածում թուրք բնակչությ ան շրջանում տիրապետող տրամադրվածությանն ու նրանց քարոզիչների գործունեությանը՝ Մարտիրոս Աբրահամյանը նշում է. «Մենք (նկատի ունի թուրքերին - Հ.Գ.) պիտի զինուենք, աշխատենք կամաց-կամաց խառնել երկիրը, ճանապարհները կտրենք, ֆրոնտի զօրքին ուղարկուող պարէնը թալանենք, որ քաղցած մնան: ... Կաւկազում պիտի յարձակուենք անհաւատ քրիստոնեաների վրայ, քանդենք գիւղերը, սպանենք, թալանենք, որ քրիստոնեաների գլուխը խառնուի իրենց պաշտպանելով, մինչեւ որ Օսմանց եղբայրների զօրքերը կը կարողանան յառաջանալ: ... Երբ օսմանցու զօրքերը կը հասնեն այստեղ, այս գեղեցիկ երկիրը կը դարձնենք զուտ մահմեդական երկիր...»91: Ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու եւ անվտ անգությունը ապահովելու նպատակով ստեղծվում են «Ժողովրդական միլիցիաներ», որոնք պետք է գործեին շրջաններում եւ գյուղերում, ցուցակագրեին զենքերն ու զենքի ընդունակ մարդկանց եւ հիմք դնեին ինքնապաշտպանական ջոկատների: «Գործի կազմակերպումը, - շարունակում է Մարտիրոսը, - յանձնւում է Դրօյին»92:

Քանի որ գործի կազմակերպումը հանձնարարվում է Դրոյին, ապա միանգամայն պարզ է և հասկանալի, որ նա իրեն վստահված հանձնարարությունը հաջողությամբ կատարելու համար, պիտի ապավիներ նախևառաջ իր մարտական զինակիցների, այն է` 2-րդ կամավորական զորախմբի հրամանատարներին և հենց նրանց պիտի հանձնարարեր առավել վտանգված շրջանների հայ բնակչությ ան ինքնապաշտպանության կազմակերպման ու անվտանգությ ան ապահովման գործի ղեկավարումը: Ահա այդ էր պատճառը, որ հայության համար այդ բախտորոշ եւ ճակատագրական պահին Դրոն Հայաստանում գործելու համար պիտի կանչեր նաեւ իր մարտ ական զինակից Յապոնին: Մարտիրոսի հավաստմամբ «Խոսրով Եղիազարեանն ուղարկու եց Նոր-Բայազէդի շրջանը, Եապոնը՝ Դարալագեազի: Մեծ Ղազարը ճանապարհուեց, կազմակերպելու համար Նախիջեւանի եւ Գողթանի շրջանների ինքնապաշտպանութիւնը: Ինձ կարգադրեց անցնել գործի՝ կազմակերպել Զանգի-Բասարի, Դաւալուի եւ Ղամարլուի հայութեանը: Օնէն՝ Արարատի, Աշտարակի եւ Էջմիածնի, իսկ Յովսէփը՝ Սուրմալուի պատասխանատուներն էին»93:

Յապոնը ստանձնում է Երեւանի նահանգի Դարալագյազի գավառակի (Վայոց Ձորի գավառամաս) ժողովրդական միլիցիայի պետի պաշտոնը: Ճիշտ է, այդ գործումր շատ կարեւոր էին Հ.Յ. Դաշնակցության Երեւանի «Մրգաստան» կենտրոնական կոմիտ եի եւ Դրոյի միջնորդությունն ու համաձայնությունը, սակայն տարբեր գավառների եւ գավառակների պետական պաշտոնյաներ նշանակում էր Երեւանի նահանգական Գործ ադիր Կոմիտեն: Դարալագյազը մասն էր կազմում Երեւանի նահանգի ամենափոքր գավառի` Շարուր-Դարալագյազի, որը ուներ երկու շրջաններ կամ գավառամասեր` Շարուր ու Դարալագյազ: Այդ գավառը նահանգի մյուս գավառների համեմատությամբ ուներ մի շարք առանձնահատկություններ: Շարուր-Դարալագյազը Երեւանի նահանգի միակ գավառն էր, ուր հայությունը կազմում էր ընդհանուր բնակչության փոքրամասնությունը: Իսկ դա անկասկած նշանակում էր, որ ազգամիջյան զինված բախումների բռնկման պարագայում անհամեմատ դժվար կլիներ կազմակերպել հայ բնակչության ինքնապաշտպանությունն ու շրջանում հաստատել խաղաղ իրավիճակ: Ըստ «Մուրճ» հանդեսի տվյաների` 20-րդ դարի սկզբներին Շարուր-Դարալագյազ գավառը բաղկացած էր 163 գյուղերից, որոնցից հայաբնակ էին 33-ը: Գավառի ընդհանուր բնակչությունը կազմում էր 81408 մարդ, որից 22650 հայեր էին, իսկ 55790-ը` թուրքեր94:

Ըստ Ա-ԴՕ-ի տվյալների` «Գաւառի ազգաբնակչութեան ընդհանուր թիւն է 76 հազար, որից թուրքերը` 55 հազար, իսկ հայերը`21 հազար: Հայերն այս գաւառում ամբողջ նահանգի մէջ կազմում են 21%-ը»95: Դարալագյազի շրջանը բաղկացած էր 25 հայկական գյուղ երից, որոնք ընկած էին Արփա գետի աջ ու ձախ մասերում, նրա մեջ թափվող Մալիշկա, Հերհեր, Ալագյոզ, Ելփին, Մարտիրոս, Ազադեք եւ Կնիշիկ գետակների մերձակայքում: Չափազանց անմխիթար վիճակում են եղել գավառակի գյուղերն միմյանց հետ կապող հաղորդակցության ուղիները, կապը հարեւան շրջանների հետ: Ըստ Արամ Մանուկյանի գլխավորած Հատուկ Կոմիտեի անդամ Ա. Աստվածատրյանի պնդման` «Ռուսական իշխանությունն իր գրեթե հարյուր տարվա տիրապետության շրջանում մատը մատին չէր խփել այդ լեռնային ճանապարհները փոքր ի շատե կարգի բերելու…Դարալագյազի ժողովուրդը Երեւանի հետ կապ էր պահում Նախիջեւանի եւ Շարուրի միջոցով, հազվագյուտ դեպքում` Զնջռլու-Դավալու գծով»96:

Դարալագյազի վարչական կենտրոնը եղել է Քեշիշքենդ գյուղը(Եղեգնաձոր), որը միաժամանակ պրիստավի( ոստիկանության պետ) ու հաշտարար դատավորի նստելավայրն էր: Դարալագյազը տնտեսական ու մշակութային տեսակետից եղել է Երեւանի նահանգի ամենահետամնաց շրջաններից մեկը: Գավառակին բնորոշ էր նույն բացասական երեւույթը, ինչը տիրում էր հայկական գրեթե բոլոր գավառներում: Գյուղի բնակչության գլխավոր մտահոգությունն ու խնդիրը ընտանիքի կարիքները եւ հոգսերը հոգալն էր ու բավարարելը: Այդ նպատակով, հատկապես երիտասարդությունը թողնում էր հայրենի եզերքը, ընտանիքը եւ պանդխտության ցուպը ձեռքին մեկնում տարբեր երկրներ` աշխատանք որոնելու ու հաց վաստակելու: Մի ուշագրավ իրողություն. նահանգի, գավառների ու գավառակների բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներից եւ ոչ մեկը ազգությամբ հայ չի եղել: Դրան հակառակ պաշտնյանների մեջ զգալի թիւ են կազմել մահմեդականները: «Գոնե ես,-գրում է Ա. Աստվածատրյանը,-Երեւանի շրջանում որեւէ հայ պրիստավ չտեսա: Ռուս, վատ վրացիներ, վատ թուրք եր, գերմանացիներ` մի տեսակ տականքներ, որ արժանանում էին կառավարության ուշադրության` պրիստավի պաշտոնի համար: Մեծ մասամբ տգետ ու կյանքում վրիպած մարդիկ, որոնք պաշտոնի ու դրամի համար պատրաստ էին խիղճերն ուրանալու ու հավատարմությամբ ծառայելու ժողովրդին հալածող իշխանության մութ նպատակներին»97:

Իշխանության վերին օղակներում հայերը տեղ չունեին, իսկ հակառակ դրան մի շարք գավառների, այդ թվում նաեւ Դարալագյազի գյուղական բնակավայրերում հայերը փոքրինչ ավելի ծանրակշիռ դիրք են ունեցել, քան` թուրքերը: Ի տարբերություն նահանգի ու գավառի բարձրաստիճան պաշտոնյանների, որոնք այլազգիներ էին, գյուղերի տանուտերերը(գալավա), դատավորներն ու գրագիրները մեծամասամբ հայեր էին: Ընտրությունների ժամանակ թուրքերը իրենց ձայնը տվել են հայ թեկնածուին: Հայկական գյուղերը գավառակում տեղաբաշխված էին միմյ անցից բավական հեռու եւ շրջապատված էին բազմաթիվ թուրք ական գյուղերով: Բացի թուրքական գյուղերի բնակիչներից, ամռանը ոչխարի հոտերով Դարալագյազի լեռներն էին բարձրանում Արաքսի ափերից` քրդերը, Շարուրի, Սադարակի ու Ջեբրայիլի հարթություններից` թուրքերն ու այլ ցեղեր: Որպես կանոն` ամռանը սարեր բարձրացող, այդ թվում նաեւ Դարալագյազի թուրքերը, քրդերն ու մահմեդական այլ ցեղերր մշտապես զինվ ած էին եւ հայերի հանդեպ մարտականորեն տրամադրված: Ա. Աստվածատրյանի խոստովանությունից պարզվում է, որ չնայած այն իրողությանը, որ գավառակի հայությունը թուրքերի համեմատ ավելի հարուստ էր եւ հայ ու թուրք բնակչության կողմից առավելագույնս հարգված, այնուամենայնիվ, զինվածությ ան առումով զգալիորեն զիջում էր հակառակորդին98:

Հարկ է ընդգծել, որ գավառակի այդօրինակ կառուցվածքը, հայկական գյուղերի դասավորվածությունն ու միմյանցից կտրված լինելու հանգամանքը, առավել եւս ազգամիջյան զինվ ած բախումների բռնկման պարագայում, կարող էին դժվարին արգելքներ հարուցել Յապոնին` իրականացնելու իրեն վստահված հանձնարարությունները: Իսկ նրա պարտականությունը`, որպես շրջանի ժողովրդական միլիցիայի պետի, իր բնորոշմամբ «… տեղում կարգն ու անդորրութիւնը» հաստատելն էր: Ինչպես նահանգի հայ եւ թուրք խառը բնակչություն ունեցող գավառներում, այնպես էլ Դարալագյազում շրջանը ղեկավարող Գործկոմի 28 անդամների մեծամասնությունը թուրքեր էին, իսկ «…նախագահը թուրք էր, կիսագրագէտ մի գիւղացի, իսկ քարտուղարը հայ, Ալէքպոլցի փաստաբան, ոմն Գուրգէն Աղաբէգեան …»:

Գործկոմի որոշմամբ շրջանի ներքին կարգ ու կանոնը պաշտպանելու ու բնակչության անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար կազմավորվում է Յապոնի ղեկավարությամբ գործող 50 հոգուց բաղկացած միլիցիայի խումբ, որոնցից միայն 15-ն էին հայեր: Իհարկե, դյուրին չէր միլիցիայի նման կազմ ունեցող խմբով արդյունավետ գործունեություն ծավալել, առավել եւս հայանպաստ գործեր իրականացնել: Շրջանում արդյունավետ գործունեություն ծավալելու համար դ լրացուցիչ խոչընդոտներ կարող էր հարուցել նաեւ այն հանգամանքը, որ խմբի «հայ անդամների մեծ մասը անփորձ ու պատահական մարդիկ էին, իսկ թուրքերը կամ գիւղ ական անգրագէտ «զօռբաներ» կամ որ աւելի վատ էր, շրջանի յայտնի… աւազակներ. դրանց մէջ էին, օրինակ, ամբողջ գաւառին յայտնի աւազակներից Հէրհէրցի Էյլազը, Իսայի-Սու գիւղացի Ալին, Ղզլջա գիւղացի Մաշադի Ղամբարը, որ, ինչպ էս ասացի, Գործկոմի… նախագահն էր» Այսուհանդերձ, Յապոնը բուռն գործունեություն է ծավալում` խոչընդոտելու շրջանի թուրք բնակչության անցանկալի ելույթներն ու շրջանում հաստատելու կայուն իրավիճակ : Շրջանում լուրջ վտանգ էին ներկայացնում ավազակներն ու գողերը, որոնք իրենց թալանչիական, ավարառու գորողությունն երով ապակայունացնում էին շրջանում տիրող կացությունը եւ դժգոհություներ էին հարուցում բնակչության մեջ:

Յապոնը ծանրակշիռ մարտական փորձառություն էր ձեռք բերել` անցնելով 1905-1906 թթ. եւ 2-րդ կամավորականի մղած բազմաթիվ կռիվների բովով, եւ բնական է, որ նրա համար այնքան էլ սարսափելի չէր ավազակախմբերի ու գողերի դեմ պայքարելը: Ժողովր դի վստահությունը շահելու եւ շրջանում իր դիրքերն ամր ապնդելու համար նա առաջին հերթին անխնա պայքար է ծավալում հենց ավազակախմբերի ու գողերի դեմ: Ճիշտ է, Յապոնն այդ պայքարը իրականացնում է թեեւ դժվարությամբ, սակայն սահմանափակ ժամանակահատվածում կարողանում է հաջողությամբ լուծել ավազակախմբեր եւ գողերի խնդիրը: Նա շրջանում հաստատում է, կարելի է ասել իր միաձնյա իշխանությունը, իր իսկ խոստովանությամբ «…այլեւս ոչ շրջանապետին գործ էին յանձնում, ոչ էլ դատաւորին…»: Պատմական այդ ժամանակահատվածում Հայաստանի փոքրիկ հողակտորի վրա տեղի ունեցած իրադարձությունները ներկայացնող սկզբնաղբյուրները մեջ չկա գեթ մեկ փաստաթուղթ, հուշագրություն, որը վկայակոչի Դարալագյազի շրջանում կատարված ազգամիջյան զինված բախման որեւէ դեպքի մասին:

Այդ իրողությունն աներկբա խոսում է Յապոնի ծավալած հմուտ եւ արդյունավետ գործունեության մասին, այն էլ այնպիսի շրջանում, որտեղ բնակչության մեծամասնությունը թուրքեր էին, որոնք ավելի լավ էին զինվ ած ու կազմակերպված: Ժամանակավոր կառավարության տապալումից և արևմտյ ան ճակատում ռուսական զորքերի կրած պարտությունների, ինչպես նաեւ բոլշեւիկների քարոզչության եւ համառու սաստանյան խորհուրդների 2-րդ համագումարում հռչակած «հող եւ խաղաղություն» կարգախոսների հետևանքով 1917 թ. դեկտեմբերին Կովկասյան ռազմաճակատ իրականում այլեւս գոյություն չուներ: Սեւ ծովից մինչեւ Պարսկաստան 720 կմ երկարությամբ ձգվող հսկայածավալ ռազմաճակատում, ուր նախկինում կենտրոնացված էին ռուսական ավելի քան 300000-անոց զորամիավորումներ, այժմ պաշտպանելու էին Վանում, Խնուսում, Ալաշկերտում, Էրզրումում, Կարինում, Երզնկայում ու Բաբերդում տեղաբաշխված հայկական բանակային կորպուսի նոր-նոր ձեւավորվող փոքրաքանակ զորամասերը: Թուրք հրամանատարությունը, օգտվելով ռազմաճակատում տեղի ունեցած արմատական ու իրենց համար շրջադարձային նշանակություն ունեցող փոփոխությունից, կարողացավ վերախմբավոր ել ու համալրել մի շարք ճակատամարտերում ջախջախված բանակը եւ մի քանի զորամասեր կենտրոնացրեց ռազմաճակատում, հատկապես Բաբերտ-Երզնկա-Էրզրում հատվածում: 1918 թ. փետրվարին թուրքերը, խախտելով Երզնկայի զինադադարը, անցնում են հարձակման: Զուգահեռաբար` վաղօր մշակված ծրագրով, թուրքական հրամանատարության կողմից Կովկաս գործուղված սպաների ու գործակալների հրահրմամբ կովկասյան թուրքերը` ռազմաճակատի թիկունքը խարխլելու և հայկական զորամիավորումների կազմավորումը խոչընդոտելու դիտավորությամբ, պարբերաբար հարձակումներ էին գործում հայկական բնակավայրերի ու հաղորդակցության կարևորագույն հանգույցների, մինչև անգամ ճակատ մեկնող հայ զինաջոկատն երի վրա` ստեղծելով կատարյալ քաոսային եւ անկառավարելի իրավիճակ:

Մահմեդական հրոսակախմբերի ելույթների հետեւանքով ոչ միայն խափանվել ու փակվել էին ռազմաճակատը թիկունքին կապող հաղորդակցության ուղիները, այլեւ հարցականի տակ էր դրվել զորահավաքը կազմակերպելու գործը: Կովկասյան ռազմաճակատի փլուզման հետեւանքով Հայաստ անում տիրում էր սարսափելի, քաոսային, անկառավարելի իրավիճակ: Համանման իրավիճակում բուն Հայաստանում գործ ելու համար ավելի քան անհրաժեշտ էին կազմակերպական ակնառու կարողություններով օժտված, մարտադաշտում կոփված նվիրյալներ, որոնք ի զորու կլինեին առաջնորդելու օրհասական կացությունում հայտնված հայությունը: Հայոց Ազգային Խորհրդի որոշմամբ 1917 թ. դեկտեմբերի Երեւան է գալիս Արամ Մանուկյանը եւ կազմավորում է Ազգային Խորհրդի իրավունքներով օժտված մի մարմին` Հատուկ կոմիտ ե, որի ձեռքում է կենտրոնանում նահանգի քաղաքական, տնտեսական եւ ռազմական իշխանությունը: Այդ ժամանակ Երեւանոմ էին գտնվում նաեւ հայկական բանակային կորպուսի զինվորական կոմիսար Դրոն եւ Երեւանի նահանգում կազմավորվող, նույն կորպուսի 2-րդ դրվիզիայի հրամանատար գեներալ Սիլիկյանը: Բովանդակ հայության համար բախտորոշ եւ ճակատագրական նշանակություն ունեցող ժամանակահատվածում Արարատյան աշխարհում Արամ Մանուկյանի, Դրոյի եւ գեներալ Սիլիկյանի ներկայությունն ու համագործակցությունն ավելի քան անհրաժեշտ էին եւ տվեց իրենց արգասաբեր ու բաղձալի պտուղները:

Յապոնը նույն տարվա դեկտեմբերին գալիս է Երեւան, ներկայանում Արամին, որը Դարալագյազի շրջանի դրության մասին մանրամասն լսելուց հետո առաջարկում է նրան անմիջապես վերադառնալ շրջանը: Արամն անշուշտ տեղեկացված էր, որ Յապոնը ոչ միայն քաջատեղյակ էր ու խորապես տիրապետում էր Դարալագյազի շրջանում տիրող կացությանը, այլեւ նշանակալի կշիռ ուներ ինչպես հայ, այնպես էլ թուրք բնակչության շրջանում: Այդ առումով Դարալագյազ վերադառնալու Արամի առաջարկությունը, կարելի է ասել, խորապես տեղին էր ու կշռադատված: Արամի միջնորդությամբ գեներալ Սիլիկյանը Յապոնին նշանակում է Դարալագյազի շրջանի լիազոր ու գումարտակի հրամանատար եւ նրա տնօրինությանն է հանձնում «450 հրացան, 300,000 փամփուշտ, բաւականաչափ հագուստ, շաքար, թէյ, բրինձ եւ այլն»: Արարատյան աշխարհում չթուլացող ուժգնությամբ շարունակվում էին թուրք զինված հրոսակախմբերի ելույթները, եւ ռազմաճակատի, կարելի է ասել, հայության հետագա ճակատագիրը նախեւառաջ վճռվում էր թիկունքում, այն է` Արարատյան աշխարհում ծավալվող իրադարձություններով: Բնավ չէր բացառվում, որ Դարալագյազի թուրք բնակչությունը նույնպես հետեւեր իր արյունակիցների օրինակին եւ զինված բախումներ սանձազերծեր նաեւ Յապոնի ղեկավարմանը վստահվ ած շրջանում եւ այնտեղ նույնպես խափաներ: զորահավաքը:

Այդ իրավիճակում նրա գլխավոր մտահոգությունն ու խնդիրն էր խոչընդոտել եւ առաջին իսկ փորձի դեպքում «խաղաղեցնել» թուրք բնակչության զինված ելույթները: Հույժ կարևոր էր առավելագույնս ամրապնդել հայկական բնակավայրերի անվտանգությունն ու հաջողությամբ իրականացնել զորահավաքը: Նախ, պիտի կազմակերպվեր գումարտակը, որի զինման համար նա գեներալ Սիլիկյանի կարգադրությամբ ստացել էր անհր աժեշտ քանակությամբ զենք, զինամթերք եւ հանդերձանք: Դարալագյազի գումարտակը կազմավորելու համար Յապոնը իր կենտրոնավայրը` Քեշիշքենդ հասնելու հենց առաջին իսկ օրը հայտարարում է շրջանի հայ գյուղերի 20-25 տարեկան երիտասարդների զորահավաք: Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում նրան հաջողվում է կազմավորել 250 մարտիկներից բաղկացած 3 հետեւակային ու 50 հոգանոց ձիավոր վաշտեր: Զինվորի ընտրություն կատարվել է բծախնդրորեն: Յապոնի գործունեությունը ներկայացնող սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը հավաստում է, որ նա շատ խիստ վերաբերմունք է դրսեւորել ոչ միայն իր սահմանած կարգ ու կանոնին չհնազադվող, առավել եւս զինված ելույթների փորձ անող թուրք բնակչության, այլեւ շրջանի հայ բնակիչների նկատմամբ, ովքեր խուսափել են զորահավաքից ու զլացել բանակի կարիքների համար տրամադրել ահրաժեշտ միջոցներ99:

Յապոնը թեպետ ամենախիստ պատժի է արժանացրել զենքի դիմած եւ հայկական բնակավայրերի վրա ասպատակող թուրք զինյալներին, սակայն իր խոստովանությամբ «…արգիլած էի նոյնպէս գերի ընկածներին, տղամարդ կամ կին, սպանելն ու տանջելը: Բոլոր գերիները վայելում էին հայ զէնքի պաշտպանութիւնը ու պէտք է ներկայացուէին ինձ` իրենց ընտանիքների Իհարկե, նրա վկայած գերիներն այն թուրքերն էին, ովքեր չէին դիմադրել ու գերի էին հանձնվել կամովին100:

Յապոնը իր փորձառությամբ քաջատեղյակ էր, որ նույնիսկ մարտերում քաջագործությամբ աչքի ընկած զինվորը կարող էր թուլանալ, բարոյալքության գիրկը ընկնել, եթե տրվեր թալանին ու ընչաքաղցությանը: Սթափ գնահատելով այդ արատավոր երեւույթի բացասական հետեւանքները` Յապոնի որոշմամբ «Կռուի ժամանակ խստիւ արգիլած էի զինուորն երին թալան անել»: Ուշագրավ է, որ խստիվ արգելելով զինվորին թալանությ ան տրվելը, նա դեմ չէր, որ կռվների ժամանակ զինվորներին աջակցելու նպատակով մարտադաշտում հայտնված գյուղ երի զինված խմբերը տանեին թշնամու թողած ունեցվածքը: Պիտի նշել, որ Յապոնը կարողանում է հաջողությամբ կատարել իրեն վստահված պարտականությունները: Դարալագյազի շրջանի հայ բնակչությունը թեեւ փոքրաքանակ էր, այնուամենայնիվ, իր մասնակցությունն է ունեցել Մայիսյան հերոսամարտերում:

Այս առումով արժանահիշատակ է Խանասորի արշավանքի ու բազում այլ կռիվների մասնակից` դարալագյազցի նշանավոր Տեր Գրիգորը, որի առաջնորդած դարալագյազցի մարտիկները իրենց արժանապատվորեն դրսեւորեցին նաեւ Մայիսյան հերոսամարտերում եւ համեստ ներդրումն ունեցան Հայաստանի Հանրապետության հռչակման գործում: Յապոնի ծավալած գործունեությունն անկասկած նշանակալի է ու արգասաբեր նաեւ Հայաստանի Հանրապետության կայացման գործում: Առավել ուշագրավ են 1919 թ. նրա ղեկավարությամբ Դարալագյազի շրջանում իրականացված գործողությունն երը: Հանրահայտ իրողություն է, որ Արեւելահայաստանի, հատկապես Արարատյան աշխարհի մահմեդական բնակչությունը մինչեւ Հայաստանի Հանրապետության հռչակումը թուրք իշխանությունների աջակցությամբ ու հովանավորությամբ պարբերաբար դիմում էր զինված ելույթների ու հարձ ակվում հայկական բնակավայրերի վրա:

անրապետության իշխանությունների առջեւ ծառացած կարեւորագույն եւ դժվարագույն խնդիրներից մեկը մահմեդական բնակչության զիված ելույթների «խաղաղեցումն էր»: Առաջին աշխարհամարտում Գերմանիայի գլխավորած ռազմա-քաղաքական խմբավորման պարտության հետեւանքով Թուրքիան իր զորամասերը հարկադրաբար դուրս է բերում Հայաստանի մի շարք գրավյալ տարածքներից: Այսուհանդերձ, թուրք իշխանությունները երբեք չէին կարող համակերպվել Հայոց անկախ պետականության գոյության իրողության հետ եւ ձեռնարկում էին հնարավոր բոլոր միջոցները Հայաստանի Հանրապետությունը ներսից քայքայելու եւ այն կործանելու ուղղությամբ: Հենց հայակործան ծրագրերի կենսագորման համար թուրք իշխանությունները, ապա ավելի գործուն կերպով Ադրբեջանի իշխանությունները օգտագործում էին Հայաստ անի Հանրապետության մահմեդական բնակչությանը: Հովհ. Քաջազնունու եւ Ալ. Խատիսյանի գլխավորած կառավարությունը որդեգրել էր եւ Կովկասում Անգլիայի դիվանագիտական ներկայացուցչության աջակցությամբ իրականացնում էր մահմեդական բնակչության խնդիրը խաղաղ ժանապարհով լուծելու քաղաքականությունը: Սակայն հանրապետության տարածքում խաղաղությունը երկար չի շարունակվում:

Անգլիացիները իրենց զորքերը դուրս են բերում Հայաստանի տարածքից, սկզբում մայիսի 15-ին` Կարսից, ապա նաեւ մյուս տարածքներից, իսկ մայիսի 30-ին՝ անգամ Նախիջեւանից: Թուրք հրոսակախմբերի համար դարձյալ հրաշալի պահ է ներկայանում դիմել զենքի եւ զինված ելույթներ սկսել ընդդեմ հայկական իշխ անությունների: Թուրք գործակալների ու սպաների կողմից ղեկավարվող մահմեդական բնակչությունը` հետեւողականորեն նախապատրաստվելով եւ օգտվելով անգլիական զինական ուժերի բացակայությունից, հուլիսի սկզբներին սկսում է զինյալ ելույթները Բոյուք-Վեդի գյուղից: Հանրապետության ներքին իրավիճակն ավելի է ապակայունանում ու սպառնալի կերպարանք ձեռք բերում, երբ Բոյուք-Վեդիի դեպքերից մի փոքր անց մահմեդական բնակչությ ան զինված ելույթներ են բռնկվում Զանգիբասարում, Ղամարլուում, Շարուր-Նախիջեւանում, ապա նաեւ` Կարսի նահանգում եւ Սուրմալուի գավառում: Անդրադառնալով այդ օրերին Հայաստանում կատարվող դեպքերի գնահատմանը՝ հանրապետության խնամատարությ ան նախարար Ար. Բաբալյանը գրում է. « 1919 թուի գարն անը, մայիսի 19-ին, անգլիական զօրքերը գրաւեցին Շարուրն ու Նախիջեւանը եւ այդ երկու գաւառների իշխանութիւնը յանձնեցին մեզ: Հազիւ երկու ամիս կարողացանք պահել Նախիջեւանն ու Շարուրը մեր ձեռքը, տեղական ազգաբնակչութիւնը, ղեկա- վար ունենալով տաճիկ սպաներին, յուլիսի 23-ին ապստամ- բեց մեր իշխանութեան դէմ, եւ մեր զօրքերը ստիպուած եղան, մեծ կորուստներ տալով, նահանջել դէպի Երեւան »:

Հայաստանի մահմեդական բնակավայրերում վատթարագույն ուղղվածությամբ տեղի ունեցող դեպքերը, այն է` ապստամբական ձեռնարկների պսրբերաբար կրկնվելու հանգամանը միանշանակ ցույց էին տալիս, որ հանրապետությ ան իշխանությունները ինչպես հարկն է անհարաժեշտ քայլեր չէին ձեռնարկել կանխելու թուրք բնակչության զինված ելույթն երը: Ծանրագույն իրավիճակում կարող էր հայտնվել Դարալա- գյազի հայ բնակչությունը, եթե ժամանակին չձեռնարկվեին անհրաժեշտ գործնական քայլեր: Բացի թուրք հրոսակախմբեր զինված ելույթների դեմ պայքարելուց, Յապոնը պիտի հոգ տաներ լուծելու շրջանի տարածքում հայտնված գաղթականության ինդիրը: Ճիշտ է, գաղթականության մեծագույն մասը հանգրվանել ու դեգերում էր Արարատյան դաշտի բնակավայրերում, սակայն այդ օրերին գրեթե նույն կացությունն է տիրել նաև Դարալագյազի գավառակում, ուր թուրք հրոսակախմբերի կողմից Նախիջեւանի ու Շարուրի բռնազավթումից հետո ապաստանել էին նաեւ այդ շրջաններից տեղահանված հազարավոր հայեր: Յապոնը, լավագույնս օգտագործելով իրեն վստահված իշխանությունը, իր գումարտակի եւ հայկական գյուղերի մարտական խմբերի ուժերը, խիստ ու հետեւողական պայք ար է ծավալում թուրքական բնակավայրերում գաղտնի կերպով կազմավորված հրոսակախմբերի ու շրջանի տարածքում հայտնված ավազակախմբերի, ինչպես նաեւ իշխանությունն երին վաճառված կամակատարների դեմ: Հրաշալի հնարավորություն էր ստեղծվել շրջանը վերջնակա- նապես մաքրելու թուրք բնակչությունից, որը խաղաղություն հաստատելու ու հայ բնակչության անվտանգությունն ապահով ելու միակ երաշխիքներ էր:

Ճիշտ է, ընդհարումների ժամանակ, որպես օրենք, նախահարձակը թուրք հրոսակախմբերն էին, սակայն նրանց դեմ մղվող պայքարում Յապոնը չէր բավարարվում միայն կրավորական պաշտպանությամբ: Նրա համար առավել ընդունվածը` հարձակողական բնույթի մարտավարությունն էր: Իզուր չէ, որ նա կռվել էր Նիկոլ Դումանի եւ Սեբաստացի Մուրադի հրամանատարությամբ: Բամաթիվ են դեպքերը, երբ նա, տեղեկանալով հայկական բնակավայրերի վրա հարձակում գործելու հակառակորդի մտադրությունների մասին, ինքն է նախահարձակ եղել ու խստորեն պատժել կազմակերպիչներին ու մասնակիցներին, իսկ անհրաժեշտության դեպքում տեղահանել ու շրջանի տարածքից հեռացրել թուրքական գյուղերի բնակչությանը101: Յապոնի հավաստմամբ «… ընդամէնը 28 հայկական գիւղերի ուժին կռթնած` կարողացայ մարդկային շատ չնչին կորուստով գրաւել 100-ից աւելի թուրք գիւղեր…»:

Ուշագրավ է, թուրքական գյուղերի տեղահանությունը արդարացնելու Յապոնի հետեւյալ փաստարկը. « Տեղահանուած թուրքերը դժգոհելու իրաւունք չունէին. նրանք կարող էին գնալ Նախիջեւանի խաների մօտ ու պահանջել, որ այդ շրջանի 50-ից աւելի հարուստ հայ գիւղերը, որ նրանք տեղահանել ու թալանել էին, յանձնուին իրենց` այնտեղ բնակելու համար»: Շարուր-Դարալագյազում տեղի ունեցած դեպքերին վերաբերող վերոհիշյալ վավերագիրը թեպետ չի հիշատակում տեղահանված թուրքական գյուղերի` Յապոնի նշած թիվը, սակայն նշում է, որ 1918-1919 թթ. Դարալագյազում տեղի ունեցած ազգամիջյան բախումների հետեւանքով տեղահանվ ել են բազմաթիվ թուրքական բնակավայրեր102: Թուրք բնակչության տեղահանումը հնարավորություն է ընձեռել մասամբ լուծել գաղթականության խնդիրը: Յապոնի պնդմամբ` թուրք գյուղերից վերցրած ամբողջ ուն եցվածքը հանձնվել է ոչ միայն տեղացիներին, այլեւ արեւմտ ահայ, Նախիջեւանի եւ Շարուրի շրջանների գաղթած հայերին: Դարալասգյազի շրջանը թուրք բնակչությունից մաքրելն այդ ժամանակ ուներ եւս մի կարեւոր նշանակություն, որը պայմանավորված էր տարածքի աշխարհագրական դիրքի առանձնահատկությամբ: Դարալագյազը Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի ու նրա տարածքով Արցախին կապակցող օղակն է: Հայության համար բախտորոշ նշանակություն ունեցող ժա- մանակահատվածում, երբ հանրապետության թուրք ապստ ամբ շրջաններն ավելի ու ավելի էին ուժեղացնում զինված ելույթները, իսկ Ադրբեջանը սպառնում էր զենքի ուժով լուծելու Զանգեզուրի եւ Արցախի խնդիրը, Յապոնի գնա- հատմամբ` «…մեզ համար հրամայական պահանջ էր միա- նալ Զանգեզուրի ռազմունակ ժողովրդի հետ` միացած ոյժերով, Շիրակի դաշտերից մինչեւ Ասկերանի կիրճը նեղլիկ տա- րածութեան մէջ սեղմուած հայութեան օրհասական պայքարը յաղթական դարձնելու համար»:

Ըստ արժանվույն գնահատելով Դարալագյազում Յապոնի ծավալած գործունեությունը` ՀՅԴ հանրահայտ գործիչ, զանգեզուրցի Ա. Աշխատունին (Զաքար Յոլյան) գրում է. «1918 թ. Եապոնը նշանակւում է Դարալագեազի տեղական զինւած ուժերի հրամանատար, ուր մի շարք կռիւներ է մղում տեղական թաթարների դէմ, որոնք թշնաբար էին տրամա-դրուած դէպի հայկական իշխանութիւնը: Թաթարներին ընկճ ելով` մի մասն անցնում է Շարուր եւ Նախիջեւանի թաթարական շրջաներն, իսկ խաղաղասէր մասը` շարունակում է մնալ հայկակական իշխանութեան հովանու տակ: Եապոնը ռազմական գործողությամբ Դարալագեազում վերահաստատում է պետական կարգ ու կանոն»103:

Յապոնը պիտի համապատասխան միջոներ ձեռնարկեր ու խիստ հսկողություն սահմաներ, որպեսզի ապահովեր Հայաստ անի Հանրապետությունը Զանգեզուրին եւ Արցախին կապող հաղորդակցության ուղիների անվտանգ ությունը: Հարկ է նշել, որ այդ առաջադրանքը նա դարձյալ իրականացնում է հաջողությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ըստ արժանվույն գնահատելով Արցախի հարցի լուծման կարեւորությունը, դեռեւս 1919 թ. սկզբներին գնդապետ Մ. Մելիք Շահն ազարյան գլխավորությամբ ստեղծել էր Արցախի զորախումբ, գեներալ Սիլիկյանի անվամբ գումակ, որը կազմված էր մեկ գում արտակից, 54 հեծյալներից եւ 2 լեռնային հրանոթից104: Արցախյան զորախումբն իր սկզբնավորման առաջին իսկ շրջանում ենթարկվել է դաժան փորձությունների: Զորախմբի հիմնական խնդիրը սկզբնական շրջանում Արցախ եւ Զանգե- զուր անհրաժեշտ բեռներ տեղափոխելն էր: 1919 թ. գարնանը այդ գումակը կամ զորախումբը` թվով 200 հոգի, ստանում է առաջին հանձնարարությունը. «Նա- խատեսված էր, - գրում է գեներալ Սիլիկյանը, - որ զորախումբը Դիլիջանից Սեմյոնովկայի լեռնանցքով, Չիբուխլու եւ Ելենովկա գյուղերով պետք է հասներ Նոր-Բայազետ, այնտեղից անցներ Զանգեզուր, ապա Արցախ: Զորախումբը պետք է Զանգեզուր եւ Ղարաբաղ հասցներ զենք, զինամթերք, հանդերձանք եւ պարեն: Այդ գումակը պետք է անցներ թաթարներով բնակեցված բնակավայրերով (Սեւանի ափին եղել են 4 գյուղեր): Թաթարները հարձակվել են գումակի վրա եւ պահա- կախմբի անդամներին փախցնելով թալանել ու տարել են զենքը, զինամթերքն ու պարենը» : Այս դեպքից հետո Արցախ ուղարկելու նպատակով կազմավորվում է նոր զորախումբ Դանիել Բեկ Փիրումյանի գլխավորությամբ, սակայն «Մնալով Նոր-Բայազետում, -շարունակում է գեներալ Սիլիկյանը, - 2-3 ամիս Փիրումովը չի կարողացել կազմավորել զորախումբը եւ հարկադրված հետ է վերադարձել: Այդ ամենից հետո զորախումբը կազմավորվել է Դրոյի գլխավորությամբ»105:

Վերոհիշյալ դեպքերի անհաջողություններն ու փորձը հստակ ցույց էին տալիս, որ Արցախ ու Զանգեզուր զինական ուժեր տեղափոխելու համար անհրաժեշտ էր հաղթահարել թուրքական բնակավայրերի եւ թուրք հրոսակախմբերի հարուցած արգելքներն ու մաքրել հաղորդակցության ուղիները: «Դարալագեազը,-գրում է Յապոնը,- մօտ 16 կիլոմետր գծով սահմանակցում է Զանգեզուրի հետ: Այդ բոլոր տարածութիւնը` սկսած Իսոփ-Սուից մինչեւ Ղզլբողազի կիրճը գտնւում է թուրքերի ձեռքում, ուր Նորս-Գոմրիի հինգ եւ Գնդեւազի երկու հայ ու Բազարչայի մէկ մալական գիւղերը խրուած են շուրջ 50 թուրք գիւղերի մէջ: Դէպի Զանգեզուր տանող մեր ճամբան օր առաջ բանալը անհրաժեշտ էր, մանաւանդ Քեշիշքենդում ամբարուած Շուշու այ գնդի ռուս Գանձակի գումարտակի ունեցուածքը ապահով տեղափոխել կարողանալու համար»: Լուծելող թուրքական բնակավայրերի տեղահանման խնդիրը` Յապոնը բացում է դեպի Զանգեզուր եւ Արցախ ձգվող հաղորդակցության ուղիներն ու ապահովում Արցախ մեկնող զորախմբի անվտանգ երթեւեկությունը: Գեներալ Սիլիկյանի հավաստմամբ` այդ զորախումբը «...բաղկացած էր 4 վաշտերից, հեծյալ զորաջոկատ Թարխանովի հրամանատարությամբ եւ կապիտան Խաչիկյանի լեռն ային մարտկոցը: 1919 թ. դեկտեմբերին կամ 1920 թ. հունվարին նա Նոր-Բայազետից անցնում է Ղարանլուխ, Սելիմի լեռնանցքով Քեշիշ-Քենդ, Ղուշչի, Բելյակ, Բազարչայ եւ ուղեւորվում է Գորիս, իսկ այնտեղից Ղարաբաղ»106:

Հարկ է նշել, որ Դարալագյազում ընթացող կռիվներին Հանր ապետության բանակի ոչ մի զորամաս չի մասնակցել, քանի որ դրա կարիքը երբեք չի զգացվել: Յապոնը կարողացել է հմտորեն կազմակերպել Դարալագյազի հայ բնակչության ուժերն ու հնարավորությունները եւ ապավինելով իր գլխավորությամբ կազմավորված դարալագյազցիների մարտական խմբերին` կարողացել է հաջողությամբ դիմակայել ոչ միայն տեղի, այլեւ Նախիջեւանից ու Շարուրի շրջանից Դարալագյազի տարածք ներխուժած մահմեդական հրոսակախմբերին: Իսկ նրա առաջնոր դությամբ տեղի ունեցած գրեթե բոլոր կռիվներում հայ մարտիկն երը տոնել են հաղթանակներ: Ցարական կայսրության մաս կազմող Հարավային Կովկասի կացության ուսումնասիրությունն աներկբա հավաստում է, որ կովկասահայությունը բազմիցս ինքնապաշտպանական կռիվներ է մղել` դիմակայելու Կովկասի մահմեդական բնակչությ ան հարձակումները: Զանգեզուրի, ինչպես նաեւ Դարալագյազի հայ բնակչությունը ծանրագույն փորձության է ենթարկվել ոչ միայն 1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհարումների ժամանակ, այլեւ մինչեւ Հայաստանի Հանրապետության հռչակումը եւ հատկապես 1919 թ. աշնանը: Ադրբեջանական իշխանությունները Կովկասում գործող անգլիական դիվանագիտական ներկայացուցչության աջակցությ ամբ բազմիցս փորձելով Ադրբեջանական Հանրապետության կազմում ընդգրկել Արցախն ու Զանգեզուրը, եւ մշտապես մատնվելով անհաջողության, դիմում են զենքի: 1919 թ. աշնանը, գեներալ Ալի Աղա Շիխլինսկու գլխավորած ադրբեջանական զորքերը նոյեմբերի 1-ին Զաբուղի, Կարյագինի, Նախիջեւանի եւ Դարալագյազի ուղղություններից Հաճի-Սամլուի(ներկայիս 1919 թ. դեկտեմբերին կամ 1920 թ. հունվարին նա Նոր- Բայազետից անցնում է Ղարանլուխ, Սելիմի լեռնանցքով Քեշիշ-Քենդ, Ղուշչի, Բելյակ, Բազարչայ եւ ուղեւորվում է Գորիս, իսկ այնտեղից Ղարաբաղ»106:

Հարկ է նշել, որ Դարալագյազում ընթացող կռիվներին Հանր ապետության բանակի ոչ մի զորամաս չի մասնակցել, քանի որ դրա կարիքը երբեք չի զգացվել: Յապոնը կարողացել է հմտորեն կազմակերպել Դարալագյազի հայ բնակչության ուժերն ու հնարավորությունները եւ ապավինելով իր գլխավորությամբ կազմավորված դարալագյազցիների մարտական խմբերին` կարողացել է հաջողությամբ դիմակայել ոչ միայն տեղի, այլեւ Նախիջեւանից ու Շարուրի շրջանից Դարալագյազի տարածք ներխուժած մահմեդական հրոսակախմբերին: Իսկ նրա առաջնոր դությամբ տեղի ունեցած գրեթե բոլոր կռիվներում հայ մարտիկն երը տոնել են հաղթանակներ: Ցարական կայսրության մաս կազմող Հարավային Կովկասի կացության ուսումնասիրությունն աներկբա հավաստում է, որ կովկասահայությունը բազմիցս ինքնապաշտպանական կռիվներ է մղել` դիմակայելու Կովկասի մահմեդական բնակչությ ան հարձակումները: Զանգեզուրի, ինչպես նաեւ Դարալագյազի հայ բնակչությունը ծանրագույն փորձության է ենթարկվել ոչ միայն 1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհարումների ժամանակ, այլեւ մինչեւ Հայաստանի Հանրապետության հռչակումը եւ հատկապես 1919 թ. աշնանը: Ադրբեջանական իշխանությունները Կովկասում գործող անգլիական դիվանագիտական ներկայացուցչության աջակցությ ամբ բազմիցս փորձելով Ադրբեջանական Հանրապետության կազմում ընդգրկել Արցախն ու Զանգեզուրը, եւ մշտապես մատնվելով անհաջողության, դիմում են զենքի: 1919 թ. աշնանը, գեներալ Ալի Աղա Շիխլինսկու գլխավորած ադրբեջանական զորքերը նոյեմբերի 1-ին Զաբուղի, Կարյագինի, Նախիջեւանի եւ Դարալագյազի ուղղություններից Հաճի-Սամլուի(ներկայիս արժանի դիմադրություն են ցույց տվել եւ խափանել Զանգեզուր ներխուժելու թուրք հրոսակախմբերի փորձերը110:

Ընդհանրացնելով կարելի է փաստել, որ 1919 թ. աշնանը տեղի ունեցած գոյամարտում Զանգեզուրի քաջարի հայությունը հերոսական ինքնապաշտպանությամբ կարողացավ ոչ միայն փրկվել անխուսափլի կորորածից, այլեւ փլուզեց գավառը Ադրբեջանի Հանրապետության մասը դարձնելու Ադրբեջանի իշխանությունների ծրագիրը: Զանգեզուրի, ապա նաեւ Արցախի խնդիրը վերջնականապես լուծելու հերթը այժմ արդեն Հայաստանի Հանրապետությանն էր: Նոյեմբերի վերջերին Հայաստանի Հանրապետության կառավարության հրահանգով Զանգեզուրում Ա. Շահմազյանին փոխարինում են Ս. Մելիք-Յոլչյանը եւ գեներալ Ղազարյանը, որոնք ստանձնում են գավառի քաղաքացիական ու ռազ- մական գործերի ղեկավարումը: Նրանց մասնակցությամբ ստեղծվում է «Վարիչների խորհուրդ» մարմինը, որի ձեռքում է կենտրոնանում գավառի ողջ իշխանությունը: Զան- գեզուրի զինվորական ուժերի հրամանատարներ են նշանակվոմ ՝ Կապագողթինը՝ Գարեգին Նժդեհը, իսկ Սիսիանինը՝ Պողոս Տեր-Դավթյանը: 1919 թ. վերջերին թուրքաբնակ ապստամբ շրջանները խաղաղեցնելուց հետո Հայաստանի կառավարությունը հնարավորություն է ստանում ուշադրությունը կենտրոնացնելու նաեւ Արցախի եւ Զանգեզուրի վրա: Ղարաբաղի եւ Զանգեզուրի խնդիրը վերջնականապես լուծելու նպատակով հանրապետությ ան կառավարության նույն տարվա դեկտեմբերի վերջերին 600 զինվորներով Գորիս է հասնում Զանգեզուր-Արցախի մարտ ական ուժերի ընդհանուր հրամանատար Դրոն111:

Զանգեզուրը թուրք բնակչությունից մաքրելը կարեւոր նշանակություն ուներ Արցախի համար, քանի որ այնտեղ ռազմական գործողություններ ծավալելուց առաջ անհրաժեշտ էր ապահովել թիկունքի անվտանգությունը: Զանգեզուրում ծավալվող գործողություններին պիտի մասնակցեին գավառի ինքնապաշտպանական շրջանների, ինչպես նաեւ Յապոնի գլխավորած Դարալագյազի մարտական ուժերը: Զանգեզուրի թուրք բնակչության խնդիրը ավելի դյուրին լուծելու համար նախեւառաջ պիտի մաքրվեին Էյվազլար, Շուռնուխ, Մազրա շրջանները, որոնք գավառի տարածքը բաժանել էին երկու մասի: Հանրապետության զինվորական նախկին նախարար, գեներալ Հախվերդյանի հավաստմամբ` «Դրոյին առաջադրանք էր տրված առաջին հերթին մաքրել Զանգեզուրի հարավային եւ արեւելյան շրջաններն ու Ղափանը, ինչպես նաեւ Զանգեզուրի եւ Ղարաբաղի միջեւ ընկած գոտին թաթար բնակչությունից, որպեսզի ապահովվեր նրանց կապը»112:

Զանգեզուրյան մարտական ուժերի նախապատրաստական աշխատանքներ կատարվել են խիստ քողարկված, հակառակորդի համար աննկատ: Համաձայն հայկական ուժերի հրամանատա- րության մշակած մարտավարության` թուրքաբնակ գյուղերի վրա հարձակումը իրականացվել է միաժամանակ, եւ հակառա- կորդի համար անսպասէլի: Նման մարտավարությունը հակա- ռակորդին կզրկեր միմյանց օգնություն հասնելու հնարավորությունից: Զանգեզուրյան ուժերի նախապատրաստական աշխատանքներին գործուն մասնակցություն է ունեցել Յապոնը: Ավելին, նրա գլխավորած մարտախմբերին է վստահվում ա- մենադժվարին ու պատասխանատու տեղամասի` թուրքական ամենախիտ բնակչություն ունեցող Տանձավեր, Շուռնուխ, Նավլու ու նրանց հարակից բնակավայրերի վրա հարձակվելու առաջադրանքը: Մինչեւ մարտական գործողությունների դիմելը` հայկական կողմը թուրքական գյուղերին առաջարկում է զինաթափվել ու հպատակություն հայտնել գավառի իշխանություններին: Յապոնի վկայությամբ` թուրքերը պատասխանել են. «- Ոչ միայն չենք ընդունում Գորիսի իշխանութիւնը, - ասել էին նրանք, - այլեւ պատրաստւում ենք գրաւելու Ադրբեջա- նին պատկանող ամբողջ հայկական Զանգեզուրը...»: Թուրքական կողմը շատ լավ զինված էր ու կազմակերպվ ած եւ հավանաբար այդ պատճառով վստահ, որ կկարողանա հեշտությամբ դիմակայել հայկական մարտական ուժերի հարձակումները: Գեներալ Հախվերդյանի վկայությամբ «... այդ բնակչությունը ադրբեջանական հրահանգիչների կողմից շատ լավ կազմակերպված էր եւ իրենից ներկայացնում էր որպես զինվ ած զորամասեր, ապահովված նույնիսկ գնդացիրներով»113:

Մերժողական պատասխան ստանալուց հետո զանգեզուրյ ան մարտական ուժերը անցնում են հարձակման114: Հաշված օրերի ընթացքում Նժդեհի, Հովհաննես եւ Սաքո Յապոնների, Արտեմ Խանզատյանի եւ մյուս հրամանատարների առաջնորդած մարտական ուժերը Դրոյի ընդհանուր հրամանատարությամբ կարողանում են Զանգեզուրի տարածքը մինչեւ Հագարու գետը մաքրել թուրք բնակչությունից: Ըստ արժանվույնը գնահատելով հայ մարտական ուժերի Զանգեզուրում իրականացրած գործողությունը` Ա. Աշխատունին նշում է. «Դրոյի հրամանով, զօրքերը տեղական և Երեւանից եկած կազմ ու պատրաստ դիմում են յարձակման Շուռնուխի կոչուած անտառապատ շրջանում: Այս կռիւների ժամանակ Եապոնն իր վաշտով գրոհելով Ադրբեջանի դիրքապահ ուժերի դէմ` մաքրում է շրջանը ու խորանում դէպի թշնամու գիւղերը գրաւում: Թաթարները երկար չդիմանալով այս կռիւներին, գիւղ երի բնակչութիւնը լքելով գիւղերը դիմում է փախուստի դէպի Ադրբեջանի սահմանագլուխը»115:

Իր գնահատակաների մեջ խիստ հաշվենկատ գեներալ Հախվերդյանը, ըստ արժանվույն գնահատելով այդ փաստ, նշում է. «Առաջին խնդիրը, Զանգեզուրի հարավային եւ արեւելյան շրջաներն ու Ղափանը, ինչպես նաեւ Զանգեզուրի եւ Ղարաբաղի միջեւ ընկած գոտին թաթար բնակչութիւնից մաքրումը, կատարվեց փայլուն կերպով: Չնայած համառ դիմ ադրությանը` թաթարական բնակավայրերը հրդեհվեցին, իսկ բնակիչները դուրս քշվեցին: Ղարաբաղի հետ կապող ուղին բացված էր »116:

Ս. Վրացյանի գնահատմամբ` «Այսպէս կազմակերպւած զանգեզուրցիք մի գրոհով մաքրեցին բուն Զանգեզուրի եւ Ղափանի միջեւ ընկած տարածութիւնը` Դոնդարլու-Շուռնուխ-Ասկիլիում թրքական շրջանը, մօտ 30 գիւղ: Մարտին գրաււեց Աւդալար-Ալեանչու-Մուսուլմանլար-Բարգիւշատ շրջանը, ուր գտնւում էին մօտ 120 թրքական գիւղեր»: Դժվար է գերագնահատել ինչպես 1919 թ. նոյեմբերին Ա. Շահմազյանի, այնպես էլ Դրոյի ընդհանուր հրամանատարությ ամբ 1920 թ. զանգեզուրյան մարտական ուժերի հաղթանակն երի անգնահատելի արժեքն ու նշանակությունը: Ս. Վրացյանի վկայությամբ` «Զանգեզուր գաւառը բռնում էր 6743 քառ. վերստ տարածութիւն եւ 1916 թ. ունէր 226. 398 բնակիչ, որից հայ` 95,054, թուրք շիա` 110, 637, թուրք սիւնի` 8,966, քիւրդ` 3, 638, ռուս` 1, 709 ուայլն»117: Հարց է ծագում. ինչպիսի իրավիճակում կհայտնվեր Զան- գեզուրը ու տարիներ անց ինչպիսին կլիներ գավառի հայ եւ թուրք բնակչության քանակական հարաբերակցությունը, եթե չձեռնարկվեին վերոհիշյալ գործողությունները: Եթե նկատի ունենանք, որ մահմեդական բնակչությունը անհամեմատ ավելի արագ է բազմանում, իսկ դա որեւէ գաղտնիք չէ, ապա այդ հարցի պատասխանը դառնում է միանգամայն պարզ ու հասկանալի: Զանգեզուրում հերթական անգամ պարտություն կրելուց հետո, Ադրբեջանը, իր ողջ ուշադրությունը կենտրոնացնելով Արցախի վրա` տենդագին նախապատրաստություններ է տեսնում` զենքի ուժով լուծելու Արցախի խնդիրը: 1920 թ. մարտի 26-ին ադրբեջանական բազմահազարանոց բանակը տարբեր ուղղություններից ներխուժում է Արցախ:

Սկսվում են անհավասար եւ հերոսական ինքնապաշտպանական մարտերը: Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունն երի ուսումնասիրությունն աներկբա հավաստում է, որ Արցախի ինքնապաշտպանությունը հապճեպ է կազմակերպվել ու հեռու է եղել բավարար լինելուց: Չնայած արցախահայույունը մի շարք կռիվներում հերոսաբար է դիմակայել Ադրբեջանի բանակի հարձակումներին, այնուամենայնիվ, հայտնվում է դժվարին իրավիճակում: Դժվար է ասել, ինչպիսի ճակատագիր է սպասում Արցախին, եթե միայնակ մարտնչեր ընդդեմ ազերի բազմիցս գերակշռող ուժերի: «Դէպքերը ցոյց տւին,-գրում է Ս. Վրացյանը,-որ ապստ ամբութիւնը կազմակերպւած էր անփորձ մարդկանց ձեռքով: Հետեւանքները կարող էին լինել շատ աւէլի աղէտաւոր, եթէ ապր. 13-ին Ղարաբաղ չհասնէր Դրօն իր էքսպեդիցեոն զօրամասով» : Ապրիլի 13-ին Դրոն զորամասով հասնում է Արցախ եւ արց ախցիների մարտական ուժերի համագործակցությամբ դուրս վռնդելով ադրբեջանական զորքերին՝ իր ձեռքն է վերցնում գավառի ողջ իշխանությունը: Նրա զորամասի կազմում էին վաղեմի զենքի ընկերներ Գարեգին Նժդեհը՝ Ղափանի զորախմբով եւ Բաշգառնեցի Մարտիրոսն ու Կուռո Թարխանյանը: Յապոնին հանձնարարվում է Արցախը Զանգեզուրի հետ կապող ուղիների հսկողությունը, այն է` Տեղ-Կոռնիձորի ճակատի հրամանատարությունը:

Այդ նշանակումը Յապոնն ընդունել է դժկամությամբ եւ այդ մասին իր տարակուսանքն է հայտնել Դրոյին: Ի պատասխան Յապոնի արտահայտած դժգոհության` Դրոն պատասխանել է. «…որ ինձ թողել է Զանգեզուր, որովհետեւ աւելի կարող ու յարմար մէկը չկար այդ գործին համար այժմ Զանգեզուրում: Իսկ Տեղ-Կոռնիձորի ճակատի պետ նշանակել էր այն պատճառով, որ այդ միակ գիծն էր, որ Զանգեզուրը կապում էր Ղարաբաղի հետ, հարկաւոր էր այդ գիծը դնել միանգամայն կարող ու վստահելի մարդու ձեռքը, որպէսզի Զինամթերքի զօրամասերի տեղափոխութեան գործը կատարուէր անխափան: Դրանից զատ, այդ գիծը հարկաւոր կարող էր լինել նաեւ Ղարաբաղից նահանջելու պարագային»: Շատ շուտով պարզվում է, որ Յապոնի պարտականությունը միայն Տեղ-Կոռնիձոր ճակատի պաշտպանությունը եւ դեպի Արցախ ձգվող ուղիների հսկողությունը չէր: Զանգեզուր էին թափանցել Կարմիր բանակի բոլշեւիկ քարոզիչները եւ բնակչության շրջանում բուռն աշխատանք էին ծավալում ապստամբեցնելու Զանգեզուրը, որպեսզի Յապոնի արտահայտությ ամբ` «Դրոյի «իմպերիալիստական» զօրամասը մնայ «յեղափոխականացած» Ադրբեջանի ճանկերի մէջ»: Յապոնը, որը հայտնի է իր խստաբարո գործելակերպով, դաժան պայքար է ծավալում բոլշեւիկ քարոզիչների դեմ: Յուրաքանչյուր բոլշեւիկ գործակալի եւ քարոզչի խստագույն պատիժ էր սպասվում, եթե գերի ընկներ նրա մոտ: Յապոնին հաջողվում է արդյունավետ պայքար ծավալել ոչ միայն բոլշեւիկ գործակալների ոււ քարոզիչների դեմ, այլեւ անխափան պահել Արցախը Զանգեզուրին կապող ուղին: Հայտնի է, որ Արցախում խորհրդային զորք երի հաստատվելու պատճառով այնտեղից նահանջող Դրոյի զոր ամասը Զանգեզուր է անցնում հենց այդ ճանապարհով: Խորհրդային զորքերի Զանգեզուր մուտք գործելուց հետո նա վերադառնում է Դարալագյազ եւ Ռուբենի հանձնարարությամբ ստանձնում է Շարուր-Դարալագյազի գավառապետի պաշտոնը: Խորհրդային զուքերը մուտք գորելով Զանգեզուր, գրավում են գավառի մեծ մասը ու հասնում մինչեւ Դարալագյազ ու Մեղրի: Սակայն, ինչպես նշում է Ս. Վրացյանը «Ստի, բռնության ու թալանի վրա հիմնւած իշխանութիւնը շատ շուտով համոզուեց, թէ ինքը խաբւած է, եւ սկսեց միջոցներ որոնել ստեղծուած դժոխային կացութիւնից դուրս գալու համար: Գիւղերի երիտասարդութիւնը համարեա ամէն տեղ հալածական` քաշւել էր լեռները կամ ապաստան գըել Դարալադեազում: Նա գլուխ էր բարցրացնում»118:

Իրոք, խորհարային զորքերը Զանգեզուրի հայության նկատմամբ դրսեւորած իրենց բիրտ եւ անմարդկային վերա- բերմունքով այնպիսի դժոխային կացություն էին ստեղծել, որ այն յուրաքանչյուր պահի կարող էր բռնկվեր ու պայթեր: Ապստամբությունը միաժամանակ բռնկվում է Սիսիանում եւ Ղափանում: Հոկտեմբերևի 12-ին Պողոս Տեր-Դավթյանի գլխավորած մարտական ուժերը, որոնց միանում է նաեւ Սիսիանի գյուղացիությունը, դիմում են հարձակման եւ նույն ամսի 14-ին կարողանում են շրջանի ողջ տարածքը լիովին մաքրել այտեղ գտնվող խորհրդային զորքերից: Հոկտեմբերի 19-ին Գարեգին Նժդեհի գլխավորած մարտական ուժերը ձեռնարկած հարձակման հետեւաքով ջախջախվում են Ղափանի տարածքը ներխուժած խորհրդային զորքերը: Խորհրդային բանակի հարյուրավոր զինվորներ գերի են հանձնվում, իսկ Ղափանի շրջանը լիովին ազատագրվում է: Կարմիր բանակի հրամանատարությունը Զանգեզուրը գրավելու նպատակով կենտրոնացնում է նոր զորամասեր «…Կուրօչկինը 1400 իր ձիաւորներով: Գործադրութեան են դրևվում նաեւ Բագւից Գորիս հասած 1200 տաճիկ ասկեարները…Այսպիսով, կազմւում է մի ահարկու բանակ բաղկացած 83-րդ եւ 84-րդ խառն խմբերից, Կուրոչկինի հեշելազօրից, տաջիկ գնդից եւ կոմունիստական խմբերից»119:

Կենտրոնացնելով լրազուցիչ մարտական ուժեր, Կարմիր բանակի վերոհիշյալ զորամասերը Սիսիանի եւ Ղափանի ուղղությ ամբ անցնում են հարձակման եւ մի քանի շաբաթ տեղի ունեցած դաժան կռիվներում ջախջախվելով` փախչում են մինչեւ Զաբուղի ձորը: Նոյեմբերի 21-ին Ամբողջ Զանգեզուրը մաքրվում է Կարմիր բանակի զորքերից: Յապոնի գլխավորած մարտական ուժերը, ճիշտ է, չեն մասնակցել Կարմիր բանակի զորամասերի դեմ հոկտեմբերնոյ եմբեր ամիսներին Զանգեզուրում տեղի ունեցած կռիվներին, սակայն անառիկ պահելով Դարալագյազի շրջանը, հուսալիորեն ապահովել են Զանգեզուրի թիկունքը ու դրանով իրենց ներդրումն են ունեցել զանգեզուրյան հերոսամարտերում եւ նվաճած հաղթանակներում: Ս. Վրացյանի գնահատմամբ «Ղափանն իր յետեւն ունէր ազատ Արեւիքը(նկատի ունի Մեղրին-Հ. Գ.), Սիսեանը` Դարալագեազը»120: Ըստ արժանվույն գնահատելով այդ ժամանակահատվածում Դարալագյազի շրջանի ունեցած դերն ու նշանակությունը` Զ. Աշխատունին նշում է. «Դարալագեազը ունի 25-30 հայկական գիւղեր, 20-25 հազար հայութեամբ: Դարալագեազը այն կարեւոր կամուրջն է, որով Զանգեզուրի հայութիւնը կապւում է Երեւանի հետ: Այդ կապի եւ օգնութեան շնորհիւ էր, որ Զանգեզուրի հայութիւնը կարողացաւ փրկել իր ֆիզիք ական գոյութիւնը»121:

Յապոնը գավառապետի պաշտոնը վարում է մինչեւ խորհրդային զորքերի Հայաստան մուտք գործելը: Այդ ժամանակ զանգեզուրյան մարտական ուժերը մաքրել էին Զանգեզուրի շրջանը կարմիրներից, իսկ Դարալագյազից դեպի Երեւան տանող մայրուղին տնօրինում էին Կարմիր բանակի զինվորները: Դա էր պատճառը, որ երբ Երեւանի նահանգապետ Մելիք Յոլչյանի հրահանգով պաշտոնը հանձնում է իր օգնական Ս. Հովհաննիսյանին, նա խուսափելով խորհրդային զինվորին հանդիպելուց` մեկնում է ոչ թե Երեւան, այլ` Զանգեզուր: Հասնելով Գորիս` Յապոնը համազանգեզուրյան համագում արին մասնակցելու համար քաղաքի կողմից ընտրվում է պատգամավոր: Տաթեւի վանքում 1920 թ. դեկտեմբերի 25-ին կայացած համագումարին «…ներկայ կըլլան Զանգեզուրի բոլոր շրջաններու 69 գիւղերէ ընտրուած եւ ուղարկուած 100 պատգամաւորները…»122:

Տաթեւի համագումարում որոշվում է հռչակել Զանգեզուրի ինքնավարությունը եւ այն անվանել իր պատմական` Սյունիք անունով: Համագումարում ընտրվում է Ինքնավար Սյունիքի կառավարությունը: Նժդեհը Յապոնին առաջարկում է ստանձնել Սյունիքի քաղաքացիական մասի վարչության ընդհանուր պետի պաշտոնը: Յապոնը մի քանի անգամ մերժում է Նժդեհի եւ Ինքնավար Սյունիքի կառավարության անդամների առաջարկությունը, սակայն «…այնքան պնդեցին, պատճառաբանեցին եւ խնդրեցին, որ ստիպուեցի, վերջապէս, ընդունել: Եւ 1920-ի դեկտեմբերի 25-ի հրամանով Սիւնիքի կառավարութեան դիւանը ինձ նշանակեց Սիւնիքի Գեներալ-կոմիսար»: Ինքնավար Սյունիքի գեներալ-կոմիսարի պաշտոնը բավականին պատասխանատու գործ էր: Կարելի է ասել, որ նրա իրավասությունների ոլորտում էր ոստիկանապետի պարտա- կանությունները, Սյունիքի ներքին կարգ ու կանոնի հաստատումն ու վերահսկողությունը: Ստանձնելով գեներալ-կոմիսարի պաշտոնը` Յապոնը միաժամանակ համարվում էր Դարալագյազի գավառապետ ու արեւմտյան ճակատի հրամանատարը: Այդ պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ անց Սյունիքի կառավարությունը նրան հանձնարարում է Դարալագյազը խորհրդային զորքերից ազատագրելու գործողության ղեկավարումը: Դարալագյազի գավառը Զանգեզուրին կապող օղակն էր: Գավառում խորհրդային զորքերի մուտք գործելու հետեւանքով փակվել էին Հայաստան տանող հաղորդակցության ուղիները:Իսկ նորահռչակ Ազատ Սյունիքի համար չափազանց կարեւոր էր Երեւանի հետ անխափան գործող կապ ունենալը: Հաստատվելով Հայաստանում, բոլշեւիկյան հեղափոխական կոմիտեն (հեղկոմ), դրժելով ՀՀ կառավարության հետ ստորագրած համաձայնագիրն ու ստանմձնած պարտավորությունը, դիմում է դաժան միջոցների եւ բանտերն է լցնում պետական եւ ռազմական բազմաթիվ գործիչների: Հայաստանում կատարվող դեպքերի եւ հեղկոմի կենսագործած բռնությունների արձագանքները հասնում են Զանգեզուր եւ իրենց ազդեցություն են գործում Լեռնահայաստ անի գործիչների տրամադրվածության վրա:

Այդ օրերին Ռուբեն Տեր-Մինասյանի հետ միասին Զանգեզուրում էր գտնվում նրան ուղեկցող Մարտիրոսը: Երեւան վերադառնալու նախօրեին, Մարտիրոսը Ռուբենի հանձնարարությամբ լինում է Գորիսում եւ Նժդեհին է հանձնում նրա նամակը: Նժդեհը, կարդալով նամակը, հավանություն է տալիս նրանում արծարծված առաջարկությունն երին եւ իր կողմից ավելացնում. «Դու տեղ հասնելուն պէս, կարճ ժամանակում կազմակերպիր մեր համակիր ու դժգոհ ռազմական ուժերը, այդ ապստամբ ուժերի գլուխն անցած՝ աշխատիր գրավել Երեւանը եւ գնդակահարումից ազատել մեր բանտարկւած ընկերներին: Ապստամբների ղեկաւար մարմինը անւանիր «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏէ...»123: Անհրաժեշտ էր բացել դեպի Հայաստան տանող ուղիները: Այդ նկատառումով Նժդեհը նշում է. «Երեւանը մեծամասնականներու յանձնելէ ետք, մեր կառավարութիւնը չկրցաւ ոչ մէկ կերպով կապ ունենալ Լեռնահայաստանի հետ, եւ ես` ինձ գաղտ ագողի անցած գործիչներէն եւ Դարալագեազէն տեղեկութիւնն եր ստանալով բոլշեւիկներու հալածանքներու եւ բռնութեան մասին, որոշեցի գրաւել Դարալագեազը, եւ այդպիսով օգնութ եան հասնիլ մեր մայր երկրին եւ բանտերու կոտորածի ու սարս ափի տակ գտնուող մեր ընկերներուն…»124:

1921 թ. փետրվարին Սիսիանում հայտարարվում է զորահավաք, իսկ մեկ օր անց Յապոնը Բազարչայում կենտրոնցնում է Դարալագյազի վրա հարձկվող զորամասը: Ըստ նրա` այդ գործողությանը պիտի մասնակցեին «... 400 հետեւակ եւ 200 ձիաւոր, իրենց հրամանատարներով, զէնք ու 200-ական փամփուշտով... Բացի հայ զօրամասերից, ինձ հետ առի Բազարչայի մալականն երից կազմուած ձիաւոր մի խումբ 35 հոգի, այն միտումով, որ Կարմիրներին ցոյց տամ, որ մալականներն էլ մեց հետ են...»: Փետրվարի 17-ին Յապոնի գլխավորած զորամասը մի քանի ուղղությ ամբ հարձակման է անցնում եւ արագորեն գրավում Մալիշ-կան, գավառի կենտրոն Քեշիշքենդը, ապա նաեւ ամբողջ Դարալա- գեազի շրջանն ու բացում դեպի Հայաստան տանող ուըղիները:

ԱՎՕ-ի հեղինակած Նժդեհ մենագրությունում ներկայացնելով Դարալագյազի գրավման մանրամասները, այդ գործողությ ան մասնակից Մ. Գրիգորյանը գրում է. «...մօտեցայ թշնամու թնդանօթաձիգ վաշտի հրամանատարին, յայտնեցի, որ Նժդեհը գրաւել է Վայոց Ձորը, ան յայտարարել է Լեռնահայաստանի մաս...Նժդեհի անունը սասանցրեց հրամանատարին: Խեղճը դողդողաց, գունատուեց, ապա, ստիպուած` անձամբ գնաց զինուորն երի մօտ եւ յայտարարեց ամէեն ինչ : «- Յանձնւո~ւմ ենք, յանձնւո~ւմ ենք...միբերան աղաղակեցին զինուորները... »125:

Ճիշտ է, Դարալագյազի գրավումը կատարվել է նաեւ Նժդեհի որոշմամբ, բայց իրականում նա այդ ժամանակ գտնվել է Գորիսում եւ անձամբ չի մասնակցել գործողությանը: Դարալագյազի ազատագրումը, ինչպես արդեն նշվել է, զանգեզուրյան ուժերը իրականացրել են Յապոնի հրամանատարությ ամբ: Վերոհիշյալ Վ. Գրիգորյանի խոստովանությամբ` «Փետրու արի 16-ի լուսաբացին արեւմտեան հրամանատար Եապոնի ղեկավարութեամբ զօրքերը առաջ կը շարժին ու գրեթէ առանց գնդակ մը արձակելու կը գրաւեն Դարալագեազը (Վայոց Ձոր) »126:

Դարալագյազի հաղթանակը ձեռք է բերվում շնորհիվ հրամա- նատարության կիրառած կշռադատված ու ճկուն մարտավարությ ան, զինուժի գովելի կազմակերպվածության: Յապոնի գնահատմամբ` «Մեր յարձակումը այնքան արագ ու անակնկալ էր, որ Կարմիրները չկարողացան լուրջ ընդդիմութիւն ցոյց տալ ու հատ կենտ հրացան պարպելով ստիպուած եղան զէնք երը վար դնել ու անձնատուր լինել: Հրամանատարներից ոմանք հնարաւորութիւն ունեցան դէպի Շարուր փախչելու… Այդ գործողութեան ժամանակ գերի առինք Դարալագեազի Կարմիրների շտաբի կազմը, հրամանատարներից ոմանց ու 500-ից աւելի զինուոր: Մեր ձեռքն անցաւ լեռնային չորս թնդանոթ` իր կազմով ու ձիերով, Քէշիշքէնդի, Մալիշկայի ու Այնազուրի պահեստները, 21 գնդացիր, ռազմամթերք, եւ այլն»:

Դարալագյազի գրավումով բացվում է Զանգեզուրը Հայաստ անին կապող ուղին, որի նշանակությունն առավելապես կարեւորվում է 1920 թ. փետրվարյան ապստամբությունից հետո: Դարալագյազում երկաթյա կարգապահություն հաստատելու համար գավառը մեջ հայտարարվում է պատերազմական վիճակ: : Յապոնի առաջարկությամբ Դարալագյազի քաղաքացիական գործերը վարելու համար Արցախի Ազգայի Խորհրդի նախկին նախագահ Եղիշե Իշխանյանի նախագահութեամբ ընտրվում է Շրջանային Խորհուրդ, իսկ Ե. Իշխանյանը նշանակվում է շրջանային կոմիսար: Ուշագրավ է Ե. Իշխանյանի` Յապոնին տված բնութագիրը: Յապոնը «… փոխանակ կենտրոնացնելու իւր շուրջ տեղական կենսունակ ու բարոյապես բարձր ուժերին, դարձել է աշիրաթապետ, ֆէօդալ. նրա ընչաքաղցութիւնը, ուրիշի սեպհականութիւնը իւրացնելու տենչը չափազանց վարկաբեկել է կուսակցութեանը ժողովրդի աչքում: Աւելացրած դրան և նրա բռնակալ լինելը…»:127

Ե. Իշխանյանի ներկայացրած բնութագիրն անկասկած չափազանցված է: Հայտնի է, որ Յապոնը Դարալագյազում գործելու ժա- մանակ աչքի է ընկել թշնամու, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ հարկեր վճարելուց եւ զինվորագրվելուց խուսափող հայերի նկատմամբ դրսեւորած խիստ վարվեցողությամբ: Բացասական երանգներով բնութագրելով Յապոնին` Ե. Իշխ անյանը նրա ղեկավարած շրջանի` Վայոց Ձորի մասին գրում է. «Վայոց Ձորը լինելով Սիւնիքի ու Արարատեան նահանգը կապող օղակը, գերմարդկային ճիգեր է թափել շարունակ Զան- գեզուրին օգնութիւն հասցնելու… Երբ անհրաժեշտ է համարւել անպայման փոխադրել ռազմամթերքը Ղարաննուխից Քէշիշքէնդ, ձմռուայ խստաշունչ եղանակին, հարիւրաւոր Վայոց ձորցիները իրենց մէջքով են կրել, խոր ձիւնի միջով 55 վերստ ճամբայ կտրելով»128:

Գրելով այս տողերը, Ե. Իշխանյանը կարծես մոռանում է, կամ ինչ-որ դիտավորությամբ զլանում նշել, որ ձմեռվա խստաշունչ պայմ աններում Վայոց Ձորի հայությունը վերոհիշյալ գերմարդկային աշխատանքները իրականացրել է հենց Յապոնի ղեկավարությամբ: Եթե իրոք Եղիշե Իշխանյանի տված բնութագիրը օբյեկտիվ է, ապա ինչպես բացատրել այն փաստը, որ հենց Յապոնն էր նրան նշանակել Դարալագյազի շրջանային կոմիսար, որի պարտ ականությունների մեջ էին մտնում նախեւառաջ գավառի ներքին կարգ ու կանոնի պահպանումն ու վերահսկողությունը, քարոզչական եւ այլ բնույթի կազմակերպական աշխատանքներ: Ավելին, ինչու էին Գարեգին Նժդեհն ու Ինքնավար Սյունիքի կառավարությունը նման վարքագիծ ունեցող մարդուն, Զանգեզուրի հայության համար ճակատագրական նշանակություն ունեցող ժամանակահատվածում, վստահում Սյունիքի գեներալկոմիս արի եւ Դարալագյազի գավառապետի պաշտոնն ու միաժամանակ նաեւ արեւմտյան ճակատի հրամանատարությունը: Իրոք, ինչպես որ անժխտելի են նրա բռնապետական հակումն երն ու մարդկանց նկատմամբ դրսեւորած ոչ սիրալիր վերաբերմունքը, այնպես էլ անժխտելի իրողություն են գործը մինչեւ հաղթական ավարտի հասցնելու կամքը, կռիվներում ցուցաբերած քաջությունն ու հրամանատարական վարպետությունը: Յապոնի կերպարին ու գործունեությանը վերաբերող հարցը 1921 թ. Թավրիզի դատավարության Ժամանակ տրվել է նաեւ Գարեգին Նժդեհին, որի պատասխանն է. «Հ. Յապոնին Ինչու ուրիշով չէիք փոխարինում: Պ. Ուրիշ մարդ չկար եւ ոչ ոք էլ որեւէ արժանավոր թեկնածու չի մատնանշել»129:

Դարալագյազում զանգեզուրյան ուժերի նվաճած հաղթանակը չէր կարող վրիպել Կարմիր բանակի հրամանատարության տեսադաշտից ու չարժանանալ նրա ուշադրությանը: Հայաստանում գտնվող 11-րդ կարմիր բանակը առավելագույնս հզորացնելու եւ վճռական գործողություններ ձեռնարկելու նպատակով, զորամասերը համալրվում են նոր զինվորներով, տարբեր տեսակի զենքերով եւ բանակին անհրաժեշտ բոլոր պարագաներով: 1921 թ. Փետրվարյան ապստամբությունից հետո խորհրդային իշխանության ուշադրությունն առավելապես բեւեռվում է Հայաստանում ծավալվող դեպքերի վրա: Կարմիր բանակի զորամասերի հարձակման թիրախը դառնում են Ս. Վրացյանի գլխավորած Հայրենիքի Փրկության Կոմիտեի առաջնորդությամբ խորհրդային իշխանության դեմ պայքարի դրոշ պարզած Հայաստաը: Փետրվարի վերջերին ու մարտի սկզբներին Ժողովրդական ապստամբ ուժերը սպարապետ Կուռո Թարխանյանի առաջնորդությամբ դիմում են հակահարձակման եւ հետ են շպրտում Երեւանի վրա հարձակվող բոլշեւիկյան զորամասերը130: Մարտի 9-ին, Ախտայի ուղղությամբ ռազմաճակատում են հայտնվում Կարմիր բանակի նոր զորամասեր, որոնց ձեռնարկած հարձակման հետեւանքով Ժողովրդական ապստամբ ուժերը հայտնվում են ծանրագույն կացությունում: Զորքին ու բնակչությանը ոգեշնչելու նպատակով Երեւանում լույս տեսնող «Ազատ Հայաստան» թերթում տպագրվում են հոդվածներ ու հայտարարություններ, ուր նշվում են. «...թէ Նժդէհը եւ Եապօնը մեծաքանակ ույժերով, շուտով Լեռնահայաստանից Բօիւք-Վեդի ուղղութեամբ կը շարժուեն դէպի կոմունիստների Շիրազլու կայարանում կեդրոնացած ուժերի թիկունքը»131:

Փետրվարի 15-22-ը Փրկության Կոմիտեի զորքերը հարձակմ ան են դիմում Բոյուք-Վեդիի ռազմաճակատում եւ փորձում միանալ Չանախչի գյուղում գտնվող Յապոնի հետ, սակայն մատնվում են անհաջողության: Նախատեսվում էր, որ այդ գործողությանը պիտի մասնակցեր Դարալագյազի Յապոնի գլխավորած մարտական ուժերը: Այդ նպատակով, համաձայն Կուռո Թարխանյանի վկայության, Ս. Վրացյանը իր խնդրանքով դիմել է Նժդեհին, որ նա Դարալագյազից զորամասը շարժեր դեպի Չիմենքենտ եւ աջակցեր իրենց միմյանց միանալու Ղամարլուի Ճակատում: Կուռոյի համոզմամբ «…դա շատ մեշ ազդեցութիւն կաներ եւ մեծ ոգեւորութիւն առաջ կբերեր ժողովրդի եւ միւս ճակատներում գործող զորքերի մէջ, որովհետեւ արդեն յայտարարւած էր, որ մենք միացել ենք Դարալագեազի զօրքերի հետ»132:

Դժբախտաբար, Հայրենիքի Փրկության Կոմիտեի եւ Դարալագյազի Յապոնի գլխավորած զորամասի համատեղ գործողությունը չի իրականանում: Չնայած այն հանգամանքին, ըստ Կուռոյի, Նժդեհը դրականորեն է արձագանքում Ս, Վրացյանի առաջարկությ անը, Զանգեզուրյան ուժերը ինչ-ինչ պատճառով չեն կարող անում մասնակցել նախատեսված գործողությանը133:

Կարմիր բանակի զորամասերն առավելագույնս համալրելով իր ենց մարտաշարքերը` մարտի 25-ին ձեռնարկում են համընդհանուր ու ուժգին հարձակում ռազմաճակատի բոլոր հատվածներում: Փրկության Կոմիտեի զորքերը հնարավորության սահմանն երում թեպետ փորձում են կանգնեցնել թշնամու հարձակումները, սակայն անկարող լինելով դիմակայել Կարմիր բանակի զորամասերի բազմիցս գերազանցող ուժերին` նահանջում են: Ապրիլի 2-ին խորհրդային զորքերը մուտք են գործում Երեւան, ապա զարգացնելով հարձակումը, շարունակում են հետապնդել Հայաստանից հեռացող զինվորականությանն ու բազմահազար բազմությանը: Հայաստանից հարկադրաբար հեռանալու կապակցությամբ արտահայտելով իր վրդովմունքը` Ս. Վրացյանը, Ռուբեն Տեր-Մին ասյանին1921 թ. ապրիլի 4-ին հասցեագրած նամակում գրում է. «Մենք ձեզ շատ սպասեցինք, բայց դուք չեկաք:

42 օր կռւելուց յետոյ մենք պարտուեցինք եւ հեռացանք քաղաքից: Ուրիշ ճանապարհ չունինք, մեր բանակի մնացորդներով, մեր ամբողջ մտաւորականութիւնը, մեր շատերի ընտանիքները կարող են փրկւել միայն Լեռնահայաստան ապաստանելով: Դուք գոնէ մեզ պիտի տաք այդ հնարաւորութիւնը»134: Դարալագյազի նշանակությունը, որպես Զանգեզուրը Հայաստ անին կապող օղակի, առավելապես կարեւորվում է հենց այդ օրերին` խորհրդային զորքերի կողմից Երեւանի գրավումից հետո, քանզի այն փրկարար նշանակություն ուներ դեպի Զանգեզուր գաղթող Փրկության Կոմիտեի մարտական ուժերի ու բազմահազար տարագիր հայերի համար: Ս. Վրացյանի բնութագրմամբ «Անհնարին պայմաններում Հայր. Փրկութեան Կոմիտէն յաջողւեց փախստական ժողովրդին յետ ուղարկել եւ մնացեալ բազմահազար բազմութիւնը-Չէկայից ազատուած մտաւորականութիւնը, պետական պաշտօնեաներ, մարտիկներ եւ այլն-պարենաւորել եւ Միլի Ձորի ամայի, դժւարանցելի շրջանից ճանապարհ դնել դէպի Դարալագեազ` այնտեղից Զանգեզուր եւ, ի վերջոյ, Պարսկաստան անցնելու համար»135:

Դարալագյազի շրջանը անհրաժեշտ էր պահպանել, որպեսզի Ս. Վրացյանի նշած Հայաստանից տարագրված հսկայական բազմությունը կարողանար անվտանգ անցնել Զանգեզուր: «Դարալագեազը,-գրում է Յապոնը,- մեր ձեռքում պահեցինք մինչեւ Երեւանի անկումը: Արարատեան բանակի ու տարագրութեան Դարալագեազ հասնելուց յետոյ, մեզ մնում էր այդ շրջանը մեր ձեռքում պահել այնքան ժամանակ, որ բազմահազար հայ տարագրութիւնը կարող անար անցնել Զանգեզուր, որպէսզի այնուհետեւ մենք էլ քաշուէինք: Այդպէս էլ արինք: Երբ տարագիր բազմութիւնը անցաւ Դարալագեազի սահմանը, ամբողջ ճակատով քաշուեցինք յետ ու կանգ առինք Արփաչայի ձախ ափունքին, Ղուչի-Գնդեւազի անառիկ բարձունքներում»: Կուռո Թարխանյանը թեպետ քննադատաբար է գնահատում դեպի Ղուչի-Գնդեւազի բարձունքները Դարալագյազի մարտական ուժերի նահանջելու իրողությունը, այնուամենայնիվ, պիտի աներկբա ընդունել, որ Դարալագյազը այն կարեւոր կամուրջն է, որը հնարավորություն ընձեռեց Հայաստանը լքած բազմահազար բազմությանը, այդ թվում զինվորականության, մտավորականության, պետական ու քաղաքական գործիչների անվտանգ անցումը Զանգեզուր136:

Ապրիլի 11-ին Ղոթուր գյուղում կայանում է Ս. Վրացյանի գլխավորած Հայրենիքի Փրկության Կոմիտեի ներկայացուցիչն երի հանդիպումը Ռուբենի Տեր-Մինասյանի եւ Լեռնահայաստ անը ներկայացնող Յապոնի հետ: Հանդիպման մասնակից Եփրեմ Սարգսյանի պնդմամաբ` Յապոնն ու Ռուբենը վստահաբար հայտարարել են , որ Զանգեզուրն ու Վայոց Ձորը պատրաստ են մինչեւ վերջին հնարավորությունը վճռականորեն պայքարել խորհրդային զորքերի դեմ: Ի պատասխան Յապոնի ու Ռուբենի, հանդիպան մասնակիցներըը հայտնում են, որ իրենք իրենց մարտական ուժերը կտրամադրեն վայոցձորցիներին ու կօգնեն նրանց համատեղ կռվելու ընդդեմ խորհրդային զորամասերի: Նկատի ունենալով գաղթականության շարքերում տիրող քաոսային ու անկազմակերպ վիճակը, Յապոնը առաջարկում է թույլ չտալ գաղթականության անցումը Զանգեզուր: Նրա համոզմամբ գաղթականության ներկայությունը Զանգեզուրում անտարակույս կունենար քայքայիչ ազդեցություն, եւ Զանգեզուրում կստեղծեր անկառավարելի իրավիճակ: Յապոնի տեսակետը պաշտպանել է Ռուբենը137:

Յապոնի մտավախությունը թեեւ անհիմն չէր, բայց այդ ժամանակ անհնարին էր կանգնեցնել դեպի Զանգեզուրի տարածքը շարժվող գաղթականության հոսքը: Խորհրդակցությունում ի թիվս բազմաթիվ հրատապ խնդիրների, քննարկում են նաեւ ռազմաճակատի իրավիճակի ու հրամանատարությ ան հարցը: Հանդիպման մասնակիցների որոշմամբ Յապոնին է վստահվում Զանգեզուրի արեւմտյան ճակատի հրամանատարությունը: 1921 թ. Թավրիզում կայացած դատավարությունում Նժդեհին վերաբերող ցուցմունքում, Կուռոն անդրադառնալով այդ հարցին, ասում է. «…ինձ համար անհասկանալի պատճառով որոշում կայացրեց, որ Երեւանի հրամանատարութիւնը պիտի այնուհետ են-թարկւեր Նժդեհի հրամանատարութեան ներկայացուցիչ Յապօնին: Մենք ի հարկէ ենթակւեցինք այդ հրամանին»138:

Ճիշտ այն օրերին, երբ խորհրդային իշխանության հաշտարար պատվիրակության անդամներ Արտաշես Կարինյանն ու 11-րդ կարմիր բանակի ներկայացուցիչ Մելնիկովը գալիս են բանակցություններ վարելու Լեռնահայաստանի կառավարությ ան հետ, Նժդեհը հրահանգում է Կուռոյի եւ Յապոնի գլխա- վորած զորքերին անցնել հարձակման եւ Դարալագյազն ամբողջովին մաքրել խորհրդային զորքերից: Կուռոն եւ Յապոնը հայտնելով իրենց անհամաձայնությունը, հրաժարվել են կատարել Նժդեհի հրահանգը: «Մենք եկանք այն եզրակացութեան, որ այդ պայմաններում Դարալագեազի օպերացիան սկսելը անհնար էր ու վնասակար մեր շահերի տեսակետից»: Կուռոն, իր անհամաձայնությունը Նժդեհի հրամանի կապակցությամբ մեջբերում է հետեւյալ փաստարկները. «. 1. Դարալագեազում բոլշեւիկները վարում էին շատ մեղմ քաղաքականութիւն, չէին բռնադատում ոչ ոքի, բռնագրաւումն եր չէին կատարում, տաւարը եւ այլ մթերքներ գնում էին բազարի գներով: Ժողովրդին բաժանում էին չիր, նաւթ, այս բոլորի հետեւանքով ժողովուրդը մեր երեսն անգամ չէր ուզում տեսնել: 2. Երեւանեան բանակի ամեն մի զինւորին ընկնում էր ոչ աւել քան 10 փամփուշտ, չկային եւ թնդանօթի ռումբեր… 3. Դարալագեազի գրաւումով մեր սահմանները չորս անգամ աւելանում էր եւ այդ 80 վերստի վրայ կանգնելու էր նույնքան զօրք, որքան կանգնած էր մեր առաջւայ 20 վերստի վրայ… 4. Սիւսեանցիները Դարալագեազի օպերացիայի համար պիտի տային 700 հոգի, որոնք իրենց ցանքսերը սկսւելու պատճառով չէին կարող Դարալագեազում մնալ ու ճակատ պահել: 5. Երեւանի բանակը Դարալագեազը գրաւելուց յետոյ պիտի մօտենար իր երկրին ու նրա շաքերում պիտի սկսւէր խիստ դասալքութիւն: տո, ասում` «Ես կգնամ Տաթեւ, այդ խնդիրը կառաջարկեմ կառավարութեան քննութեան եւ ինչ-որ վճռւեց, կհայնեմ քեզ, դու պարտաւոր ես իրագործել, այդ վճռի պատասխանատւութեան վրայ»141:

Ս. Վրացյանի մեկնելուց հետո, ստացվում է Դարալագյազի գործողությունը սկսելու Լեռնահայաստանի կառավարության եւ սպարապետ Նժդեհի հրամանը: Հունիսի 13-ին Գնդեւազ է գալիս Արշակ Հովհաննիսյանն ու Լեռնահայաստանի սպարապետի օգնական Կուռո Թարխանյանը եւ Յապոնին հայտնում Դարալագյազը գրավելու հրամանը: Դարալագյազի գործողությունը որպես ճակատի հրամանատար պիտի ղեկավարեր Յապոնը: Այդ զորախմբի կազմում էին «Սիսիանի զօրամասերից 300 հոգի կապիտան Թորոսեանի հրամանատարութեամբ, Նոր Բայազէտի գումարտակը Աղաբէգի, Երեւանի գումարտակը չորս գնդացիրով, փոխգնդապետ Սարգսեանի, Ղըրխբուլախի գումարտակը` Թոմասի հրամանատարութեամբ, Եանոսի գումարտակը Ջելիմխանեանի հրամանատարութեամբ, Նաւասարդեանի ձիաւոր դիվիզեոնը, Խնկոյի ձիաւոր դիվիզեոնը իր հետեւակ խմբով, լեռնային թնդանօթների մէկ բատարէա եւ Սուրէնեանի գնդացիրային կոմանդան: Այդպիսով իմ հրամանի տակ եղած զինուորների թիւը հասնում էր մօտ 1900-ի, որոնք կերակրուեցին մօտ 7 շաբաթ` Ղուշչիբ ելագ ու Գնդեւազ հայ գիւղերի հացով»: Յապոնի գլխավորած զորախմբին դիմակայող Կարմիր բանակի զորամասը Դարալագյազում ուներ «…չորս հազար հինգ հարիւր կռւող ոյժ, չորս թնդանօթ, 90 գնդացիր»142:

Հունիսի 16-ի լուսաբացին, Յապոնի գլխավորությամբ Լեռնահայաստանի մարտական ուժերն անցնում են հարձակման եւ գրավում են ամբողջ Դարալագյազը: Հարձակման հետեւանքով Կարմիր բանակի գնդերի անձնակազմի կեսից ավելին սպանվում ու գերի են հանձնվում: Ըստ Կուռոյի ներկայացրած տվյալների «…գերի վերցրած էր համարեա հրամանատարական ամբողջ կազմը եւ 900 զինւոր, չորս հազար ռումբ, Քեշիշքենդի ամբողջ պահեստը մի քանի միլիոն պատրոնով»: ՀՅԴ Ատրպատականի կենտր. կոմիտերի ընկերներին հունիսի 17-ին գրած նամակում Նժդեհը Դարալագյազի գործողության մասին հայտնում է` «Ամսիս 15-ին, 16-ին եւ 17-ին մեր կողմից վերագրաւած է Դարալագեազը: Վերցրել ենք 5 լեռնային թնդանօթ, 26 գնդացիր, 300-ից աւելի գերիներ, որոնցից 5 սպաներ եւ մեծ պատերազմական աւար: Թշնամու այդ շրջանում գործող զօրամասը կարելի է գլխովին ջարդուած ու գերւած համարել: Լեռնահայաստանի մնացած ռազմաճակատում հանգիստ է, անփոփոխ»143 : Ոգեւորված Դարալագյազի ճակատում նվաճած հաղթանակով` Ս. Վրացյանը, Նժդեհը եւ կառավարության մյուս անդամները հույսեր են փայփայել, որ կարել էր զարգացնել հարձակումը, վերադառնալ Հայաստ ան, տապալել ժողովդին ատելի բոլշեւիկների հեղկոմի իշխանությունն ու վերստին հաստատել Հայաստանի անկախությունը: «Ապրիլի վերջերը,--գրում է Ս. Վրացյանը,- Տաթեւում հրաւիրւեց Լեռն ահայաստանի նոր համագումար, որ կազմեց նոր կառավարութիւն Գ. Նժդեհի նախագահութեամբ: Համագումարը որոշեց վճռական կերպով շարունակել պայքարը Լեռնահայաստանի անկախութեան համար, մինչեւ Հայաստանի վերջնական ազատագրումը բոլշեւիկեան տիրապետութիւնից: Այս ռազմաշունչ ոգին համապատասխանում էր եւ Երեւանից եկած քաղաքական ու զինւորական ուժերի տրամադրութեան: Հայաստանի բանակը, որ բռնած էր Գնդեւազ-Բազարչայի բարձունքները Դարալագեազի սահմանի վրա, երազում էր վերագրավել Դարալագեազը եւ վերադառնալ Երեւան»144:


Այդ նպատակով սպարապետի օգնական Կուռոյի ուղեկցությամբ Քէշիշքենդ են գալիս կառավարության անդամներ Ա. Հովհաննիսյանը, Եփրեմ Սարգսյանն ու Գառնիկ Շահինյանը ու պահանջում, որպեսզի Յապոնը շարունակի հարձակումը եւ գրավի Նոր Բայազետը: Կարելի է ասել, որ ավելի քան անհավանական ու բոլորովին հիմնազուրկ էին Հայաստան վերադառնալու եւ իշխանությունը վերստին հաստատելու Լեռնահայաստանի կառավարության փայփ այած հույսերն ու նպատակը: Այս առումով ուշագրավ է 1921 թ. մայիսի 21-ին Արեւմտյան ճակատի զոքերին ուղղված Կուռոյի հրաման-դիմումը: «Ձեզ եմ ուղղում ես իմ խոսքը, նախկին Երեւանյան զորքի մարտիկներ: Ես ձեզ ասում եմ, որ մոտ է այն ժամը, երբ ես իմ հավատարիմ զորքը կտանեմ դեպի Երեւան վերջնականորեն մեծամասն ականներին վռնդելու համար»145:

Ինչ հանգամանքներով էր պայմանավորված Կուռոյի վստահությունն ու լավատեսությունը: Որպես ապացույց իր վստահության` Կուռոն մեջբերում է հե- տեւյալ փաստարկները` «Ռուսաստանում էսերների ապստամբությունը ամենայն ինչ ճնշող կոմունիստական կուսակցության դեմ ծանուցվում է, թե մեծամասնականների դաժանությունից հուզված ժողովուրդը համարյա թե կուլտուրական քաղաքներում ու նահանգներում ապստամբել է: Սիպիրն ու Թուրքեստանը արդեն բոլորովին ազատվել են մեծամասնականներից, իսկ Ուկրաինան զենքով կռվում է մեծամասնականների դեմ… Պետրոգրադը գրավել է Կերենսկին եւ այնտեղ հաստ ատված է Կերենսկու կառավարություն: Մեծամասնականների մեջ իրարանցում է եւ երկպառակտություն: Ռուսական զորամասերը Արարատյան Հայաստանից շտապ հեռանում են Ռուսաստան… Գիտցեք բոլորդ էլ, որ ես նմանապես անհամբեր սպասում եմ այն վայրկյանին, երբ հաղթության եւ հաջողության լի հավատով կառաջնորդեմ Ձեզ կռվի դաշտ, որպեսզի ջախջախենք ու քշենք արդեն վախեցած թշնամուն»146:

Սթափ գնահատելով տիրապետող իրավիճակը, բնակչության եւ զիվորների տրամադրվածությունը, իրենց հնարավորությունն երն ու կարողությունները, Յապոնը հանձ չի առնում իականացնել Նոր Բայազետը գրավելու իրեն ներկայացրած առաջարկությունը, պատճառաբանելով, որ «… ոչ միայն չենք կարող Սէլիմը անցնել ու Նոր Բայազէտը գրաւել, այլ եւ իրենց տներին մօտեցած Երեւանի ու Նոր Բայազէտի մեր զինուորները այլեւս կռուելու որեւէ տրամադրութիւն չունին եւ յարմար առիթի են միայն սպասում, որ տուն փախչին»: Չնայած Դարալագյազի գործողությունից հետո «ռազմաճակատում հանգիստ է, անփոփոխ» Նժդեհի տված գնահատականին, իրականում Զանգեզուրում դեպքերը զարգանում են վատթարագույն ուղղվածությամբ: Վրաստանի խորհրդայնացումից հետու Կարմիր բանակը գրավում է նաեւ Հարավային Կովկասն ամբողջությ ամբ, իսկ Լեռնահայաստանը չէր կարող բացառություն կազմել: Զանգեզուրում ծավալվող հետագա դեպքերն անկերբա վկայում են, որ բոլշեւիկյան տիրապետությունից Հայաստանի վերջնական ազատագրման « ... ռազմաշունչ ոգին համապատասխանում էր եւ Երեւանից եկած քաղաքական ու զինւորական ուժերի տրամադրութեան» Ս. Վրացյանի արտահայտած գնահատականը հեռու էր իրականությունից: Մարտադաշտում հաղթանակ նվաճելն ու տարածքներ գրավելը թեպետ դժվարին խնդիր է ու դրվատանքի արժանի գործ, սակայն շատ հաճախ ավելի դժվարին ու կարեւոր է ձեռք բերածը պահելն ու ամրապնդելը: Նույնը, կարելի է ասել, լիովին վերաբերում է Դարալագյազի հաղթական գործողությանը:

Որքանով էր օգտակար եւ արդարացված Լեռնահայաստանի եւ Հայրենիքի փրկության Կոմիտեի զորքերի համատեղ ուժերով Վայոց-Ձորում իրականացրած ռազմական գործողությունը: Ա. Սիմոնյանը անդրադառնալով այդ հարցի գնահատմանը` իրավացիորեն նշում է. «Պարզից պարզ էր, որ Լեռնահայաստանն իր հոգնած և զինամթերք չունեցող զորամասերով, բոլշեւիկյան պրոպագանդի ազդեցութեամբ մտափոխ բնակչությամբ այլևս անզոր էր դիմ ագրավելու խորհրդային ռազմական վիթխարի մեքենայի ճնշմանը: 2. Արդեն սկզբունքորեն լուծված էր Զանգեզուրի հարցը` հօգուտ Հայաստանի, և լուծված էր Սյունիքի հերոսական ժողովրդի երկարատև և հաղթական կռիվների շնորհիվ»147: 1921 թ. Թավրիզում տեղի ունեցած դատավարությունում տված ցուցմունքում, անդրադառնալով իր հրամանտարությամբ իրակա-նացված Դարալագյազի գործողության գնահատմանը` Յապոնը նշում է. որ թեպետ ինքը դեմ է եղել Դարալագյազի գործողության իրականացմանն ու սկզբում հրաժարվել է կատարել հրամանը, բայց «...չնայելով իմ դիմադրութեան, Նժդեհը եւ կառավարութեան որոշ անդամները հարկադրեցին ինձ Դարալագեազի գրաւման գործով զբաղւելու եւ ես էլ գրաւեցի 148»:

Եթե նույնիսկ չիրականացվեր Դարալագյազի գործողությունը, Կարմիր բանակը միեւնույն է վաղ թե ուշ կգրավեր Զանգեզուրը: Նրան պարզապես հարմար պատրվակ էր հարկավոր, որպեսզի արագացներ Զանգեզուրի վրա ձեռնարկվող հարձակումը: Դարալագյազում Լեռնահայաստանի մարտական ուժերի իրականացրած գործողությունը մինանշանակորեն հավաստում է, որ խաղախ ճանապարհով հնարավոր չէր գրավել Զանգեզուրը եւ այնտեղ հաստատել խորհրդային իշխանություն: Կարմիր Բանակի հրամանատարությունը կրկին անգան համոզվեց, որ Զանգեզուրի հարցը հնարանշվոր էր լուծել բացառապես զենքի միջոցով: Դեպքերն անդառնալի էին: Խորհրդային իշխանությունը, հակառակ Կուռոյի լավատեսության, ոչ միայն զորամասերը Արարատյան Հայաստանից հեռացրեց Ռուսաստան, այլեւ հակառակը` ավելի է համալրում Հայսաստանում գտնվող Կարմիր բանակի զորամասերի մարտաշարքերն ու անցնում վճռական գործողությունների: Կարմիր բանակի գլխավոր ուղղություններից մեկը բնականաբար պիտի լիներ Յապոնի գլխավորած Վայոց-Ձորի ճակատը, որը Զանգեզուրի դարպասն էր: Խորհրդային զորքերը եթե փորձեյին ներխուժել Զանգեզուր, պիտի հաղթահարեին Վայոց-Ձորի ճակատը պաշտպանող Յապոնի գլխավորած մարտական ուժերի դիմադրությունը: Այդ ճակատում Լեռնահայաստանի եւ Երեւանյան բանակի զորքերը դասավորված էին Սելիմ-Չանաղչի-Ռինդ-Արիա-ԿնիշիկԽ աչիկ-Դիգին-Ալմալու գծում: Ճակատի հրամանատար Յապոնի շտաբը գտնվում էր Քեշիշք ենդ, իսկ Կուռոյինը` Բազարչայ գյուղում149:

«Բոլշեւիկները,-գրում է Յապոնը,- Ռուսաստանից խոշոր ոյժեր ստանալով, մեզ վրայ յարձակուեցին չորս կողմից: Սրանց միացան մեր զինուորներից շատերը, որոնք Կարմիրներից խոստում էին ստացած տուն գնալու մասին»: Զանգեզուրում տեղի ունեցած դեպքերի ականատես Զ. Աշխա- տունու վկայությամբ` «Ճիշտ է, Դարալագեազ արդէն գրաւուած էր, բայց ժողովուրդը զարմանալի կերպով զուսպ էր: Հետզհետէ պարզուեցին Դարալագեազի ժողովրդի տրամադրութիւնները դէպի Լեռնահայաստանի մեր իշխանութիւնը, ժողովուրդը բարեացկամ չէր տրամադրուած»150:

Կուռոյի հավստմամբ` Դարալագյազի ճակատում իրենց զորքերի անհաջողությունը սկսվում է այն պահից, երբ գնդապետ Ս. Թորոսյ անի գլխավորած Սիսիանի զորամասը թողնում է Խաչիկ գյուղի պաշտպանական դիրքերը, իսկ զինվորները ցրվելով` գնում են իրենց տները:Սիսիանի զորամասի նահանջի հետեւանքով մերկանում է ճակատի ձախ թեւը, Յապոնը շրջապատումից խուսափելու նպատակով, հրամայում է կենտրոնի եւ երեւանյան աջ թեւի զորամասերին, նահանջել պաշտպանության հաջորդ բնագիծը151: Սիսիանի զորամասի կողմից Ճակատը լքելու իրողությունն ու նահանջի հրամանը կործանարար ազդեցություն են գործում: Զ. Աշխատունու վկայությամբ` «Դարալագեազը վերագրաւող զօրքերի 90 %-ը Երեւանեան զօրամասերն էին, որոնք գերազանց ոգեւորութեամբ փափագում էին օր առաջ մտնել Երեւան` տեսնելու իւրայիներին: Զորքեըը, լսելով նահանջի հրամանը, յանկածակիի են գալիս եւ, փոխանակ նահանջելու, խումբ-խումբ անձնատուր են լինում»152: Կարմիր բանակի բազմիցս գերազանցող ուժերի ճնշման եւ բնակչությ ան ու զորքի մեջ բոլշեւիկների ծավալած բուռն քարոզչության հետեւանքով Դարալագյազի ճակատը պաշտպանող զինվորների մեծ մասը դադարեցնում է դիմադրությունը եւ հանձնվում: Յապոնի խոստովանությամբ Դարալագյազը կարողացել են պահել մինչեւ հունիսի 23-ը: Նախիջեւանի ու Զաբուղի ուղղություններից հարձակվող Կարմիր բանակի զորամասերը հուլիսի 2-ին գրավում են բուն Զանգեզուրը, այսինքն Լեռնահայաստանի մայրաքաղաք Գորիսն ու նրա հարակից բնակավայրերը: Կարմիր բանակի զորքերի կողմից Դարալագյազը գրավելուց հետո, Յապոնը իր շտաբի պետի հետ միասին մեկնում է Մալիշկա, ապա Բազարչայ, Սիսիան, այնտեղից անցնում է Տաթեւ, ուր հանդիպում է Նժդեհին: Ուշագրավ է Զանգեզուրում նրանց վերջին հանդիպումը: Յապոնը, Նժդեհի առաջարկությամբ Տաթեւից միասին վերադառնում են Գորիս: «Գիշերը,-պատմում է Յապոնը,- քաղաքում մնացի ու առաւօտեան գնացի Նժդեհի մօտ` իմանալու մեր անելիքն երի մասին: Սակայն, որքա~ն մեծ եղաւ իմ զարմանքն ու ու զայրոյթը, երբ իմացայ, որ Նժդեհը, առանց ինձ լուր տալու, լոյսը բա- ցուելուց առաջ թողել գնացել է Տաթեւ` հետն առած մի քանի օրիոր դներ միայն: Քաղաքում գտնուող իր շտաբի մարդկանց ու կա- ռաւարութեան անդամներին էլ ոչինչ չէր ասած: Դրանից այլեւս պարզ իմացայ, որ նա Ղափանից ինձ հետն էր առած, որպէսզի ճանապարհին ու Գորիսում իրեն ապահով զգայ…»: Կարմիր բանակի զորամասերը հաղթահարելով զանգեզուրյան ուժերի օր օրի թուլացող դիմադրությունը` գրավում են Զանգեզուր: Լեռնահայաստանի կառավարությունը հայրենիքից հեռացող բազ- մության հետ մինչեւ հուլիսի 13-ը գետանցելով Արաքսը` անցնում է - Պարսկաստան:

Հուլիսի 9-ին Արաքսն անցել նաեւ Գարեգին Նժդեհը: Ըստ արժանվույնը գնահատելով Գառնիի արժանավոր զավակի` խմբապետ Խնկոյի հերոսական գործունեությունը, պիտի նշել, որ զան- գեզուրյան մարտիկներից նա է մինչեւ վերջին հնարավորությունն աննահանջ դիմագրավել հակառակորդի հարձակումներն ու պաշտպ անել Արաքսը գետանցող բազմությանը: Ապահովելով վերջին հայի անվտանգ Արաքսի գետանցումը, իր զորախմբով Զանգեզուրի տարածքից վերջինը հեռանում է խմբապետ Խնկոն: Ս. Վրացյանի արտահայտությամբ «Վերջին փամփուշտը պարպ ելով` Հայաստանի մարտիկները, կառավարութիւն ու պաշտօնէութիւն, բոլոր նրանք, որոնք մերժեցին ենթարկւել ստրկութեան անարգ լուծին` հաշտւելով հայրենիքի անկախութեան կորստի հետ, յուլիսի 10-ին ճեղքեցին կամուրջներ չհանդուրժող Արաքսը եւ անցան Պարսկաստան` տանելով իրենց հետ անկախ Հայաստանի դրօշը` շարունակելու համար գաղափարական պայքարը հայրենիքի ազատութեան համար»153:

Յապոնը նույնպես հետեւելով հայրենիքից հեռացող բազ- մությանը, իր կնոջ հետ միասին Տաթեւից Ղափան-Արեւիք գծով հասնում է Արաքսի ափը եւ անցնելով Պարսկաստան, ժամանա- կավորապես բնակություն է հաստատում է Թավրիզում: Ընդաենը մեկ տարի Թավրիզում մնալուց հետո, նա տեղափոխվում եւ բնակություն է հաստատում Մուժումբար գյուղում: Յապոնը թեպետ Հ. Յ. Դաշնակցության հանրահայտ անդամներից էր, սակայն համաձայն նրա կյանքն ու գործունեությունը ներկ այացնող սկզբնաղբյուրների, Մուժամբարում ապրած տարիներին գրեթե չի հետաքրքրվել ու չի մասնակցել կուսակցության գործե- րին եւ աշխատանքներին: Մուժումբարում նա հիմնել է գյուղատնտեսական տնտեսություն ու մինչեւ իր մահկանացուն կնքելը ապրել է այդ գյուղում, զբաղվ ել միմիայն գյուղատնտեսական աշխատանքով եւ գրել ու սերունդներին հանձնել իր հուշերի գիրքը, որը ներկայացվում է ներկա աշխատասիրությունում: Ա. Աշխատունու տեղեկացմամբ` «1939 թ. նա հիվանդացաւ ու երկար հիւանդկախ ապրելուց յետոյ վախճանուեց 1942 թ. փետր. 17-ին: Նա թաղված է Մուժամբար գիւղի հանգստարանում: Այս Գիւղի բնակիչները ներգաղթին գնացին Խ. Հայաստան և գիւղը մնաց լքուած»154:


- - - - - - -
1 Տե’ս «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 1, Երեւան, 1986, էջ 953:
2 Վարանդեան Մ., «Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն», Երևեւան, 1992, էջ 297:
3 Բացի Հովհաննես Պարոնյանից, Զանգեզուրում հայտնի են նույն` անունը` Յապոն կրող եւս երեք անձիք, որոնցից երկուսը զանգե- զուրցիներ են, իսկ մեկը` գանձակեցի: Համաձայն Արցախի Ազգային Խորհրդի նախագահ Եղիշե Իշխա- նյանի հավաստման «Մենք ունեցել ենք առաջնակարգ ահաբեկիչ Սաքօ Եապօն, Համբարձում Սարգսեան, հետագային` մեկ ուրիշ ա- հաբեկիչ Եապօնացի Յովհաննէս (Յովհաննես Պարոնեան), երկուսն էլ գօրիսեցի, երկուսն էլ կարճահասակ, դէմքով եապօնացու նմանող, մանաւանդ Սաքօն»: Ըստ Ե. Իշխանյանի, հնչակյանները դաշնակցականներից հետ չմնալու պատճառով, իրենց կարճահասակ զինվորներց մեկին` Արցախի Կրկժան գյուղացի Միրզային անվանել են Յապոնացի: Չորրորդ Յապոնը Գանձակի շրջանի գյուղերց մեկի բնակիչ Ալեքս անն է, որը թեեւ կարճահասակ չէր ու ճապոնացու ոչ մի նմանություն չի ունեցել, բայց անվանվել է Յապոնացի: Տե’ս Ե. Իշխանեան «Լեռնային Ղարաբաղ 1917-1920», էջ 197-198: Նշված Յապոններից Ե. Իշխանյանը առավել գովեստով ու դրա- կան հատկանիշներով է ներկայացնում հատկապես Սաքո Յապոնին( Համբարձում Սարգսյան), որպես «…գաղափարական տիպ, իր ծայրահեղ դեմոկրատիզմով, բարոյական մաքրութեամբ, և, անսահմ ան նւրիածութեամբ գործին, միշտ պատրաստ իր անձը զոհելու իւր ազգի համար, որպէս մահն արհամարող քաջ մարտիկ»: Տե’ս նույն տեղում, էջ 512:
4 1905 թ. սեպտեմμերի 2 -ին Բաքվում տեղի ունեցած դեպքերի մասին տես Ստեփանեան Յ., ՙՆիկոլ Դուման՚, Պէյրութ, էջ, 307:
5 Ռուբէն, «Հայ յեղափոխականի մը իշատակները», հ. 1 էջ 107:
6 Տե’ս ՀՅԴ ԿԱ (Հ.Յ. Դաշնակցության Կենտրոնական Արխիվ ), թծ. 98, գ. 3, էջ 2:
7 Տե’ս Փափազեան Վ., «Իմ Յուշերը», հ. 1, էջ 50-51:
11 Տե’ս ՀՅԴ ԿԱ, թծ. 393, գ. 1, էջ 10:
17 «Հայրենիք», ամսագիր, 1933, թիւ 11, էջ 159:
12 Տե’ս նույն տեղում:
10 ՙՀայրենիք՚ ամսագիր 1943, թիւ 5, էջ 92:
8 Տե’ս ՀՅԴ ԿԱ, թծ. 98, գ.3, 4, 5, 6:
9 Տե’ս նույն տեղում:
13 ՀՅԴ ԿԱ, թծ. 404, գ. 10, էջ 3:
14 Նույն տեղում, թծ. 394, գ. 1, էջ 6:
15 Մանրամասն տե’ս, Համլետ Գեւորգյան, «Սեբաստացի Մուրադ», Երեւան, 2003թ., էջ 83-141, 2005թ., էջ 92-162: Հ. Գեւորգյան, «Զահգեզուրի Հերոսամարտը 1905-1906 թթ.», Երեւան, 2011:
18 ՀՅԴ ԿԱ, թծ. 688, գ. 41, էջ 2:
19 Տե’ս ՀՅԴ ԿԱ, թծ. 408, գ. 4, էջ 3:
20 Տե’ս նույն տեղում:
24 «Դրօշակ», 1907, թիւ 2, էջ 27:
25 Տե’ս նույն տեղում:
21 Մանրամասն տե’ս Հ. Գեւորգյան, ՙՍեμաստացի Մուրադ՚, Երեւան,
2005, էջ 92-162: Հ. Գեւորգյան, ՙԶանգեզուրի հերոսամարտը 1905-
1906 թթ.՚, Երեւան, 2011, էջ 73-100:
22 ՀՅԴ ԿԱ, թծ. 409, գ. 4, էջ 7:
23 Մանրամասն տե’ս Հ. Գեւորգյան, ՙՍեμաստացի Մուրադ՚, Երեւան, 2005, էջ 147-149:

ԱՂԲՅՈՒՐԸ
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՅԱՊՈՆ (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՐՈՆՅԱՆ) ԳՈՐԾԸ ԵՎ ՀՈՒՇԵՐԸ

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 01-12-2012 10:49:29
Դիտումների քանակը: 4402
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ Անդրանիկին մեծ համբավ են բերել Առաքելոց վանքի կռիվը (1901) և Աղթամարի կռիվը (1904), որոնց անդրադառնալով` եվրոպական և ոուսական մամուլը նշել են Անդրանիկի` թուրքական գերակշի Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott