Ես հայ եմ, ես սիրում եմ իմ հայրենիքը ու երազում եմ նրա ազգային հավաքականում հանդես գալու մասին. Խորեն Բայրամյան

Նորության նկար «Ռոստովի» (Դոնի Ռոստով) երիտասարդ հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում որևէ հանդիպման չի մասնակցել: Պատճառը վնասվածքն է, որը ֆուտբոլիստն ուներ դեռևս նախորդ մրցաշրջանում:

«Նախորդ մրցաշրջանում էլ ես վնասվածքով էի խաղում, ինչի արդյունքում ամեն ինչ բարդացավ և մինչև օրս դեռ վերականգնվում եմ: Հույս ունեմ, որ ձմռանը կվերադառնամ շարք ու կկարողանամ մասնակցել «Ռոստովի» 2-րդ նախապատրաստական հավաքին»,- armsport.am-ի հետ զրույցում ասաց Խորեն Բայրամյանը:

Բայրամյանը նախկինում մի քանի անգամ հրավեր է ստացել Ռուսաստանի երիտասարդական հավաքականից ու մասնակցել է ԱՊՀ-ի գավաթի մրցաշարին, սակայն ֆուտբոլիստը հավաստիացրեց, որ իր երազանքը Հայաստանի դրոշի ներքո հանդես գալն է.

«Ես հայ եմ, ես սիրում եմ իմ հայրենիքը ու երազում եմ նրա ազգային հավաքականում հանդես գալու մասին: Բայց ցավալի է, երբ ծանր վնասվածք ես ունենում: Շատերը քո մասին մոռանում են»:

Խորենն անդրադարձավ նաև «Ռոստովի» ելույթներին, որը Պրեմիեր լիգայում անցկացրած 19 հանդիպումներից հետո 20 միավորով ընթանում է 11-րդ տեղում.

«Մեկնարկը լավ չստացվեց, բայց աստիճանաբար կարգավորում ենք: Խնդիրը տասնյակում հայտնվելն է»:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 10-12-2012 17:23:26
Դիտումների քանակը: 1674
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄԼՔԵ Մլքեն (Թամար) Շապուհ իշխանի (Շապուհը Սմբատ թագավորի եղբայրն էր) դուստրն էր: Մլքեին կնության են տալիս ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott